Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/309

Այս էջը սրբագրման կարիք չունի

ծով)], Աալանւոյան օվկիանոսի միջերկրա– կան ծով, Եվրոպայի և Ասիայի միջև։ Արմ–արլ․ ձգված է 1150 կմ, հս–հվ․՝ 580 կմ, ամենանեղ տեղում՝ 265 կմ։ Մակերեսը 422 հզ․ կմ2 է, ջրի ծավալը՝ 547 հզ․ կմ3, միջին խորությունը՝ 1300 г/։ Ս․ ծ․ են թափ– վում Դանուբը, Դնեստրը, Հվ․ Բուգը, Դնեպրը, Ռիոնը, Կզըլ–Իրմակը։ Ֆիզիկ ա–ա շխարհագրական ակնարկ։ Ս․ ծ–ի ջրերը ողողում են ՍՍՀՄ, Ռումինիայի, Բուլղարիայի U Թուր– քիայի ափերը։ Կերչի նեղուցով միանում է Ազովի, Բոսֆորի նեղուցով՝ Մարմարա ծովերի հետ։ Ափերը լեռնոտ են և թույլ կտրտված, բացառությամբ հս–արմ․ մա– սի, որտեղ նրանք հարթ են և հարուստ լիմաններով։ Ամենախոշոր թերակղզին Ղրիմն է։ Հս–արմ․ և արմ․ ափերին համե– մատաբար ընդարձակ են Կարկինիտյան, Կալամիտյան, Դնեպր–Բուգյան, Դնեստ– րի, Վառնայի, Բուրգասի, հ վ–ում՝ Սինոպի U Սամսունի ծովածոցերը։ Ս․ ծ–ի հատա– կի ռելիեֆում լավ է արտահայտված մայր– ցամաքային ծանծաղուտը՝ 110–116 մ խորությամբ, որը ավելի լայն է (հս–արմ, մասում 200 կմ և ավելի)։ Ամենախոր մասը գտնվում է կենտրոնական շրջանում (2211 մ)։ Ս․ ծ․ դիտվում է իբրև հին Թետիս օվկիանոսից մնացած ռելիկտային ավա– զան։ Նրա առաջացումն սկսվել է օլիգո– ցենում, ալպյան ծալքավորության մար– զում՝ հանդիսանալով վերջինիս իջվածք– ներից մեկը։ Ներկայիս Ս․ ծ․ վերջնակա– նապես ձևավորվել է 6–7 հզ․ տարի առաջ։ Տեկտոնական ակտիվությունն ար– տահայտվում է նաև ժամանակակից երկ– րաշարժերով, որոնց ենթակա են առավե– լապես ծովեզրյա լեռնային գոտիները։ Կլիման։ Ս․ ծ–ի հիմնական մասում լինում են տաք և խոնավ ձմեռներ, շոգ և չորային ամառներ։ Զմռանը ռուսական հարթավայրից թափանցում է բևեռային ցամաքային օդը։ Ծովի կենտրոնական մասում օդի միջին ջերմաստիճանը հուն– վարին մոտ 8°Cէ, արլ․ ափերի մոտ՝ 6°С, հս–արմ․ ամենացուրտ մասում՝ –3°С (նվազագույնը մինչե –30°С)։ Ամռանը Ս․ ծ–ի վրա տարածվում է Ազորյան անտի– ցիկլոնի ճյուղավորությունը, ծովի վրա հաստատում կայուն պարզ և տաք եղա– նակ։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 22– 24°Cէ, առավելագույնը՝ 30–35°С։ Տա– րեկան տեղումները արլ–ում 1800–2500 մմ են, հվ–ում՝ 750–800 մմ, արմ–ում և հս– արմ–ում՝ 300–500 մմ։ Ծովի ամբողջ մա– կերեսով, ափերի երկայնքով տեղի է ունե– նում դրեյֆող ջրի ցիկլոնային (ժամա– ցույցի սլաքի ուղղությանը հակառակ) շրջապտույտ (5–6 կմ/ժամ արագությամբ), որի ներսում նույնպես նկատվում են ներ– քին շրջապտույտներ։ Ս․ ծ–ի աղաթույլ ջրի ավելցուկը Բոսֆորի նեղուցի մակե– րեսով հոսում է դեպի Մարմարա ծով, իսկ ստորին մասով Միջերկրական ծովի աղի (38°/ժօ) և թանձր ջուրը թավւանցում է Ս․ ծ․ և կուտակվում խորքային շերտերում։ Զմռանը ջրի ջերմաստիճանը մինչև 60 մ խորությունը 6–7°Cէ, հս–արմ․ մասում՝ 0,5°C(որտեղ բացասական ջերմաստի– ճանների դեպքում ծովածոցերը սառչում են), ամռանը՝ 24–26°С, ափերի մոտ՝ մինչև 29°С։ 60–80 մ և ավելի խորություն– ներում ամբողջ տարին պահպանվում է անփոփոխ ջերմաստիճան՝ 7°С։ Ջրի աղիությունը մակերեսին 17– 18°/00է, գե– տաբերանների մոտ՝ 9–3°/00, հատակին՝ մոտ 22°/00։ 150–200 ւ/-ից խորը ջրային զանգվածը վարակված է ծծմբաջրածնով (մինչև 11 –14 մւ/ւ), որի առաջացումը կապված է գլխավորապես սուլֆատները քայքայող բակտերիաների կենսագոր– ծունեության հետ։ Օրգ․ աշխարհը կենտ– րոնացած է ջրի վերին 200–150 մ խորու– թյան շերտում։ Կան բույսերի 350 տեսակ– ներ, գլխավորապես գորշ և կարմիր ջրի– մուռներ։ Ֆաունան համեմատաբար աղ– քատ է, կան մոտ 2000 տեսակ կենդանի– ներ՝ խեցգետնանմաններ, փափկամորթ– ներ, ձկների 160 տեսակ, կաթնասունների 4 տեսակ (փոկեր, մեծ թվով դելֆիններ ևն)։ Որսամթերվում են թառափ, բելուգա (զութխի), հարինգ, կեֆալ, պելամիդա, համսա, սկումբրիա, շպրոտ, ստավրիդա։ Ս․ ծ․ ունի տնտեսաաշխարհա– գրական, տրանսպորտային մեծ նշանակություն։ ՍՍՀՍ–ից արտահան– վող բեռների 50%–ը կատարվում է նրա նավահանգիստներով։ Խոշոր նավահան– գիստներն են Օդեսան, Բաթումը, Նիկո– լաևը, Խերսոնը, Կերչը, Թեոդոսիան, Սե– վաստոպոլը, Իգմայիլը (ՍՍՀՄ), Կոնս– տանցան (Ռումինիա), Բուրգասը և Վառ– նան (Բուլղարիա), Տրապիզոնը, Սամսու– նը և Զոնգուլդակը (Թուրքիա)։ Բարե– նպաստ կլիմայական պայմանների շնոր– հիվ Ս․ ծ–ի ափերին առաջացել են բազմա– թիվ կուրորտներ՝ Օդեսա, Եվպատորիա, Ցալթա, Անապա, Գելենջիկ, Սոչի, Պի– ցունդա, Գագրա, Սուխում, Բաթում (ՍՍՀՄ), Մամայա (Ռումինիա), Ոսկյա ավազներ և Արևային ափ (Բուլղարիա)։ Հետազոտման պատմու– թ յ ու ն ը։ Ս․ ծ․ հնագույն ժամանակնե– րից հանդիսացել է ժողովուրդների հա– ղորդակցության և առևտրի բանուկ ճա– նապարհ։ Դեռևս մ․ թ․ ա․ VI –V դդ․ առաջին անգամ հույները «կնքել» են նրա անունը Աքսինյան Պոնտոս ("Agevog riovtog) («Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս մելաս («Սև ծով»)՝ հավանա– բար նկատի ունենալով նրա փոթոր– կոտ ալիքների պատճառած վնասները և դժվարությունները, մ․ թ․ ա․ III դ․ կազմել են նրա քարտեզը։ Մ․ թ․ սկզբներին ա– ռաջանում է նոր անվանում՝ Եվքսինյան Պոնտոս (Eu^eivog IIovxog) (<Հյուրըն– կալ ծով»), IX–XX դդ․ արաբներն ան– վանել են Ռուսական ծով, բայց ի վերջո մնում է հին «Ս․ ծ․» անվանումը, որ ներ– կայումս օգտագործվում է բոլոր լեզու– ներում։ Ս․ ծ–ի ուսումնասիրության գոր– ծում մեծ ավանդ ունեն ռուս գիտնական– ները։ Ս․ Օ․ Մակարովը 1881–82-ին հաս– տատեց Բոսֆորի նեղուցում մակերեսա– յին և ստորին հոսանքների գոյությունը, որի մասին դեռևս 1794-ին հիշատւսկել էր հայ աշխարհագրագետ Ղ․ Ինճիճյանը։ 1890–91-ին Ի․ Բ․ Շպինդլերը հայտնա– գործեց Ս․ ծ–ի խորքային շերտերում ծծմբաջրածնի տարածումը։ Ա․ Դ․ Արխան– գելսկին և Ն․ Մ․ Ստրախովը բացահայ– տեցին Ս․ ծ–ի գոգավորության երկրաբա– նական կառուցվածքն ու պատմության ընթացքը։ Ներկայումս կարևոր նշանա– կություն է ստացել պայքարը Ս․ ծ–ի ջրի աղտււտման դեմ, որն առանձնապես մեծ չափերի էր հասել ծովի արմ․ մասում՝ նավագնացության առավել բանուկ ուղի– ների գոտում։ Աշխատանքներ են տարվում վերանայելու արդ․, կենցաղային չմաքըր– ված հոսքերի բացթողումը ծով, լիովին արգէ լված է նրա մեջ թափել նավթ և նավ– թամթերք։ «ՍԵՎ ԿԱՏՈՒ», գրական–երգիծական պատկերազարդ շաբաթաթերթ։ Լույս է տեսէլ 1912–13-ին, Կ․ Պոլսում։ Խմբա– գրապետ՝ Ե․ Օայան, արտոնատեր՝ Դ․ Դ ալֆա յան։ խարազանել է այն հայ հասարակական գործիչներին, որոնք ազաւոագրական պայքարի կազմակերպ– ման փոխարեն զբաղվում էին ժողովա– րարությամբ ու դատարկ վիճաբանություն– ներով։ «Կատուների վեհաժողովը» այ– լաբանական ֆելիետոնը (Nq 2, 1912) քննադատել է եվրոպ․ դիվանագիտության դիրքը հայոց հարցում, մատնանշել փոքր ազգ!ւրի ճակատագիրը տնօրինելու նը– րա շահադիտական գործելակերպը։ Ծաղրել է հայոց պատրիարքարանի գոր– ծուն Յությունը հասարակական կյանքում, պոլւ ահայ մամուլի՝ Թուրքիայի քաղ․ կա– ցության փոփոխության հետ հույսեր կա– պող ներկայացուցիչներին։ Շաբաթաթեր– թի թիրախն են եղել երիտասարդության օտարամոլությունը և այլ վատ բարքեր։ Պարբերականում հիմնականում տեղ են գտե; Ե․ Օտյանի երգիծական գործերը։ Աշխ ստակցել են Ս․ Ակայանը, Ա․ Անտոն– յանը, Վ․ Թեքեյանը, Մ․ Պարսամյանը, Մ․ V յուրճյանը։ Տ․ Վարդանյան ՍԵՎ ՄԱՐՄԻՆ, տես Բացարձակ սև մար՜ մին։ ՍԵԿ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱ, ծանր ինդուստրիա– յի ճյուղ, ընդգրկում է մի շարք ենթաճյու– ղեր՝ բուն մեաաւուրգիան (դոմնային, պողպատաձուլական, գլոցման), խողո– վակների ու մետաղյա իրերի արտադրու– թյունը, հանքային հումքի արդյունահա– նումը, հարստացումն ու ջարդումը, կոք– սաքիմիական արտադրությունը, երկաթա– միսյ հալվածքի ու հրակայուն նյութերի թողարկումը, ճյուղի համար ոչ հանքային հումքի արդյունահանումը և սև մետաղնե– րի ւրկրորդային մշակումը։ Ս․ մ–ի կարե– վորագույն արտադրատեսակներն են շի– կա<]լոցվածքը, սառնագլոցվածքը, պող– պատե խողովակներն ու մետաղյա իրերը։ Ս․ մ–ի անցումն արտադրության տնայ– նագործական եղանակից մանուֆակտու– րայինի տեղի է ունեցել XVII–XVIII դդ․, իսկ խոշոր մեքենայական արտադրությա– նը՝ XVIII դ․ վերջերից։ XIX դ․ 2-րդ կեսին մի ։։արք երկրներում (Անգլիա, ԱՄՆ, Գեր– մանիա ևն) Ս․ մ․ սկսել է զարգանալ արագ տեմպերով, առաջացել և տարածվել են ձուլածո պողպատի մասսայական արտա– դրության եղանակները (բեսեմերյան, թո– մսայան, մարտենյան)։ XX դ․ էլեկտրամե– տալուրգիայի բազայի վրա զարգացել է հատուկ լեգիրված պողպատների արտա– դրությունը։ Ռուսաստանում թուջի և եր– կակի գործարանային արտադրությունը սկւվել է 1632–37-ին, երբ Տուլայի մոտ կաւուցվեց դոմնային վառարան ունեցող առսջին ձեռնարկությունը։ XVIII դ․ եր– կիրը սև մետաղների արտադրությամբ