Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/310

Այս էջը սրբագրման կարիք չունի

ՍՍՏՄ–ում թուջի, պողպատի, սե մեա արտադրություն [ աղների գլոցվածքի և պողպատե խողովակների ւ 1928–83-ին, մլն w 19 1 8 1940 1960 | 1970 1983 Թուջ 3 3 14,9 46,8 85,9 107,8 Պողպատ 4 3 18,3 65,3 115,9 153 Պատրաստի գլոցվածք 3 2 11,4 43,7 80,6 107 Պողպատե խողովակներ 0 2 1,0 5,8 12,4 18,7 աշխարհում գրավել է առաջին տեղը։ Հե– տագայում ճյուղի աճի տեմպերը դաէ ղա– ղել են, իսկ քաղաքացիական պատել ազ– մի և ինտերվենցիայի տարիներին սև մե– տաղների արտադրությունն ավելի է յըր– ճատվել։ Ս․ մ–ի վերականգնումը ՍՍՀՄ–ում ավարտվել է 1929-ին։ Նախապատերււզմ– յան շրջանում ստեղծվել է ածխամեւոա– լուրգիական բազա՝ Ուրալ–Կուզբաս, կա– ռուցվել են նոր ձեռնարկություններ՝ Մագնիտոգորսկի ու Կուզնեցկի մեւոա– լուրգիական կոմբինատները, Կրիվոյ ռո– գի, Նովոտագիլի գործարանները, «Զա– պորոժստալը», «Ազովստալը» ևն։ Հայ– րենական մեծ պատերազմի տարինէ րին Ս․ մ–ի եվրոպ․ մասի ձեռնարկություններն ավերվեցին կամ տեղափոխվեցին Արևելք՝ Ուրալ, Սիբիր, նաև Ղազախստան, ուզ– բեկստան և այլուր։ Պատերազմից հետո կարճ ժամանակում մետալուրգիա կան ձեռնարկությունները վերականգնվե ցին, կառուցվեցին Օրսկ–Խալիլովսկի ու Կա– րագանդայի կոմբինատները, Չերեպ ւվե– ցի ու Արևմտասիբիրական գործարաննե– րը ևն։ Հնացած սարքավորումների նո– րացման շնորհիվ Էապես բարձրացան աշ– խատանքի արտադրողականությունը, ար– տադրանքի որակը, ավելացավ արաււդը– րանքի ծավալը, ընդլայնվեց տեսականին։ Ս․ մ–ի կարևորագույն արտադրատեւ ակ– ների մեծ մասի արտադրությամբ ՍՍՀՄ–ը աշխարհում առաջինն Է։ Ս․ մ․ արագ է զաոօ–անում նաև uncbm- ԼիստակաԿ մյուս երկրներում։ Թուջւ և պողպատի արտադրությունը 1982-ին հա– մապատասխանաբար կազմել Է․ Լեհաս– տանում՝ 7,2 և 15,0, Չեխոսլովաէ իա– յում՝ 9,5 և 15,0, Ոումինիայում՝ 8,4 և 13,0 մլն ա։ Կապիտալիստական երյըր– ներից Ս․ մ․ առավել զարգացած է ԱՄՆ–ում և ճապոնիայում։ Աև մետաղների խոշոր արտադրողներ են ԴՖՀ–ն, Մեծ Բրիւոա– նիան, Ֆրանսիան և Իտալիան։ 198>-ին թուջի և պողպատի համաշխարհային ար– տադրությունը համապատասխանաբար կազմել է 456 և 645 մլն տ (1940-ին՝ 1 )1 և 142)։ Գրկ - Черная металлургия СССР, М․, 4967; Казанец И․ П․, Черная металлург![я в девятой пятилетке, М․, 1972․ ՍԵՎ ՈՏԻԿ, գյուղատնտեսական բուրերի (հիմնականում սածիլների և բույսերի ծի– լերի) հիվանդություն։ Արտահայտվում է արմատավզիկի կամ ցողունի հիմքի գոր– շացումով և վւտումով։ Հարուցիչները մա– կաբույծ սնկերը և բակտերիաներն են։ Ախտահարվում են բանջարանոցային բույսերի (կաղամբ, լոլիկ, տաքդեղ, ււըմ– բուկ), ծխախոտի սածիլները, պտղստու կուլտուրաների սերմնաբույսերը, էար– տոֆիլը, գազարը, հացահատիկաընդէ ղեն բույսերը։ Հանդիպում է գրեթե ամեն|ուր։ Հիվանդությունը փոխանցվում է հողի, սերմերի միջոցով։ Հիվանդության զար– գացմանը նպաստում են ջերմոցներում անփոփոխ օգտագործվող հողը, վատ օդա– փոխումը, գերխոնավությունը, խիտ ցան– քերը։ Կարտոֆիլի Ս․ ո․ հարուցիչը․ Pectobacterium phytophthora Appel և այլ հողային բակտերիաներն են։ Վնասված բույսերի տերևները դեղնում են, ոլոր– վում և թառամում։ Ցողունի հիմքը սևա– նում և փտում Է, հեշտությամբ անջատվում արմատավզիկից։ Հիվանդությունը փո– խանցվում է տնկանյութի, հազվադեպ՝ հողում եղած բուսական մնացորդների մի– ջոցով։ Բակտերիան հողից արմատների վրա եղած վնասվածքների միջոցով թա– փանցում է պալարների մեջ։ Գերխոնավ և ծանր կավահողերում բույսերն ավելի հաճախ են հիվանդանում, քան չոր ավա– զահողերում։ Պայքարի միջոցառումնե– ր ը․ հիվանդ բույսերի հեռացում, ջերմոց– ների հողի վարակազերծում, սերմերի ախտահանում, ցանքի նորմաների պահ– պանում, չափավոր ոռոգում, ջերմոցների պարբերաբար օդափոխում, ցանքաշրջա– նառության կիրառում (տես նաև Բույսերի հիվանդություններ, Բույսերի պաշտպա– նություն)։ ՍԷՎ ՓՏՈՒՄ, բույսերի հիվանդություն– ներ, երբ հյուսվածքները քայքայվում և սԱսՕւում սն։ Հարուցիչները սնկերը և հողի բակտերիաներն են։ Առավել հա– ճախ վնասում է կարտոֆիլի պալարները, լոլիկի պտուղները, գետնաելակի հատա– պտուղները, խաղողը, գազարի արմատա– պտուղները, ծխախոտի արմատները ևն։ Կորտոֆիլի պալարների Ա․ փ․, հարուցիչը նույնն է, ինչ սև ոտիկ հիվանդությանը։ Հիվանդ պալարները կենտրոնից սկսում են փտել, կտրվածքի վրա երևում են սևացած, փտած հյուս– վածքներ։ Ուժեղ վարակվածության դեպ– քում պալարների վրա առաջանում են ճեղքեր, որոնցից հոսում է պղտոր, օդում սևացող հարուցիչներ պարունակող հե– ղուկ։ Հիվանդությունը շարունակվում է նաև պահեստարաններում։ Պայքարի միջոցառումները, տես Սե ուոիկ։ Գազարի Ս․ փ․, հարուցիչը Alter- naria radicina М․, О et Е սունկն է, որը վարակում է նաև մաղադանոսը և նեխու– րագգիների (հովանոցավորների) ընտա– նիքի որոշ վայրի տեսակները։ Արմատա– պտուղների վրա գոյանում են փոս ընկած մոխրագորշ բծեր, որոնց կտրվածքի վրա երևում է սև քայքայվող հյուսվածքը։ Վա– րակվում է դաշտում, պահեստարանում։ Վարակի աղբյուր են՝ վարակված սերմերը, արմատապտուղները, հողը, բուսական մնացորդները։ Պայքարի միջոցա– ռ ու մ ն և ր․ ցանքաշրջանառություն, սերմերի ախտահանում, առողջ արմատա– պտուղների պահեստավորում։ Լոլիկի Ս․ փ․, հարուցիչը Diplo- dina destructiva Plowr անկատար սունկն է։ Կանաչ պտուղների վրա առաջանում են փոքրիկ մոխրագույն ներս ընկած բծեր, որոնց վրա հետագայում գոյանում են սնկի սև կետիկներ, բծերի շուրջը լուսա– վոր գոտի է։ Բծերը սևանում են, պտուղ– ները՝ փտում։ Հիվանդությանը նպաս– տում է խոնավ եղանակը, ուշ բերքահա– վաքը։ Հարուցիչը պահպանվում է վարակ– ված պտուղների մնացորդների վրա։ Պայքարի միջոցառումները, հիվանդ պտուղների հեռացում դաշտից, պահեստարաններից, խորը ցրտահերկ։ Գետնաելակի Ս․ փ․, հարուցում են բորբոսասնկերը, հաճախ առաջանում են մեխանիկ, վնասվածքներ ստացած և արևայրուկված հատապտուղների վրա, որոնք գորշանում են, հետո առաջանում է սև թաղիքանման փառ, բազմաթիվ սև կետիկներով։ Հիվանդ պտուղները պի– տանի չեն օգտագործման համար։ Պայ– քարի միջոցառումները, հի– վանդ պտուղների հեռացում դաշտից, բեր– քահավաքի ժամկետների պահպանում, սրսկում սնկասպաններով։ Խաղողի Ս․փ․, հարուցիչը Guignar- dia Bidwellii սունկն է։ Պտուղները գոր– շանում, չորանում են, ծածկվում մանր, գորշ գորտնուկանման գոյացումներով։ Տերևների վրա առաջանում են մուգ կե– տերով գորշ բծեր։ Պայքարի միջո– ցառումները նույնն են, ինչ միչդյո հիվանդությանը։ Յա․ Սենեքերիմյան ՍԵՎ ՔԱՌ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի Ւփզան գավառի Սպարկերտ գավառակում։ 1909-ին ուներ 110 հայ բնակիչ (16 տուն)։ Զբաղվում էին անասնաաահությամո (հիմնականում՝ խաշնարածությամբ), արհեստներով (շա– լագործություն), փոքրիկ հողակտորնե– րում մշակում հացահատիկ։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհ– վել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՍԵՎԱԲԵՐԴ, գյուղ ՀՍԱՀ Աբովյանի շըր– ջանում, Գեղամա լեռնաշղթայի արմ․ լան– ջին, շրջկենտրոնից 20 կմ հս–արլ․։ Անաս– նապահական սովետական տնտեսու– թյունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրա– դարան, բուժկայան։ Ա–ի մոտ է Սևաբերդի ջրամբարը։

ՍԵՎԱԲԵՐԴԻ ՋՐԱՄԲԱՐ, ՀՍՍՀ Աբովյա– նի շրջանում, Գետառի ավազանում, Սնա– բերդ գյուղից 0,5 կմ հվ․, 2010 մ բարձրու– թյան վրա։ Կառուցվել է 1980–83-ին։ Հայելու մակերեսը մոտ 50 հա է, երկա– րությունը՝ 750 մ, լայնությունը՝ 600 մ, խորությունը՝ 37 մ, ընդհանուր ծավալը՝ 6 մլն մ3, օգտակարը՝ 4 մլն մ3։ Պատվարը հողային է, ունի 297 մ երկարություն, 40 մ բարձրություն, լայնությունը կատա– րային մասում 7 մ է։ Հատակը ծածկված է պոլիէթիլենային թաղանթով։ Սնումը՝