Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/311

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

մթնոլորտային տեղումներից և հալոցքային ջրերից։ Ոռոգում է 1200 հա հողատարածություն։ Ս․ ջ–ից տարեկան 1,5 մլն մ3 ջուր տրվում է Կոտայքի ջրանցքին։

ՍԵՎԱԴ, սավատ, արծաթի, արճճի, կարմիր պղնձի փոշու կամ մանր խարտուքի, ծծմբի, պոտաշի, բորակի և սովորական աղի միահալվածք, որի միջոցով երկրաչափական, գերազանցապես բուսական զարդամոտիվներով նախշում են (սեադում) մետաղե, հիմնականում4 արծաթե իրերը (ապարանջան, գոտի, զենքեր, մասնատուփ, սափոր են)։ Մածուցիկ Ս–ով պատում են մետաղի փորագրված մասերը, այնուհետև առարկան թրծում, սառեցնում և երեակում սե կամ մուգմոխրագույն զարդանախշերի եզրագծերը (երբեմն Ս–ով պատում են միայն զարդանախշերի ֆոնը)։ Սեադումը, որպես եղանակ, արծաթագործության մեջ կիրառվել է դեռես անտիկ աշխարհում։ Ռուսաստանում հայտնի է X–XIII դդ․, լայնորեն կիրառվել է XV–XVI դդ․, հատկապես՝ XVIII դ․։ Հայաստանում հայտնի էր դեռես միջնադարում (Դվինի պեղումներից հայտնաբերվել է արծաթե մատանի, X դ․)։ XVIII –XX դդ․ այս եղանակով աշխատում էին Վանի (հիշատակելի է Վասպուրականի հուշարձանների պատկերներով սեադված կանանց գոտիները), Արծկեի, Երեանի, Նոր Բայազետի, Զանգեզուրի և այլ վայրերի արծաթագործները։ ՍՍՀՄ–ի տարածքում սեադված առարկաների արտադրության նշանավոր կենտրոններն էին Մեծ Ուստյուգը և Հս․ Կովկասը (Դաղստան)։ Սեադումը կիրառվում է նաե ժամանակակից արծաթագործության մեջ։

ՍԵՎԱԿ (Գրիգորյան) Գուրգեն Գրիգորի [ 15(28)․4․1904, Թիֆլիս–14․9․1981, Երեվան], հայ սովետական լեզվաբան։ Բանասիրական գիտ․ դ–ր (1948), պրոֆեսոր (1948), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1971), ՀՍՍՀ (1961) և ՎՍՍՀ (1967) գիտ․ վաստ․ գործիչ։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1924), Երեանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը (1928)։ Աշակերտել է Հ․ Աճաոյանին, Մ․ Աբեղյանին, Գ․ Ղափանցյանին։ 1931–79-ին դասախոսել է Երեանի համալսարանում, Երեանի և էենինականի մանկավարժական ինստ–ներում, 1941–46-ին՝ նաև Բաքվի և Թբիլիսիի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 1932–40-ին՝ պետ․ տերմինաբանական կոմիտեի գիտ․ քարտուղար, 1932-ից՝ էսպերանտո լեզվի համաշխարհային ակադեմիայի անդամ, 1937-ից՝ Երեանի համալսարանի հայվրաց․ բանասիրության կաբինետի ղեկա– վար, 1947-ից՝ ՀՍՍՀ ԳԱ լեզվի ինստ–ի՝ նախ ժամանակակից հայոց լեզվի, ապա՝ լեզվի մշակույթի և տերմինաբանության բաժնի վարիչ, 1969-ից՝ ՀՍՍՀ ԳԱ նախա– գահությանն առընթեր գիտատեխ․ տեր– մինաբանության խորհրդի նախագահ։ 1941–71-ին՝ Երեանի համալսարանի հա–Գ․ Սեակ Մ․Սեակ յոց լեզվի ամբիոնի վարիչ։ Դասախոսել է ժամանակակից հայոց լեզվի տեսություն, ոճագիտություն, աշխարհաբար գրական լեզվի պատմություն, վրացերեն են։

Գիտ․ գործունեության սկզբնական շրջանում Ս․ որոշակիորեն տուրք է տվել ժամանակի իշխող մտայնությանը՝ Ն․ Մառի «լեզվի նոր ուսմունքին», սակայն մի քանի հիմնական կետերում քննադատել է այդ ուսմունքը, գտնելով, որ դա վերջի–վերջո հանգեցնում է իդեալիզմի, փորձել է մարքսիստական դիրքերից լուսաբանել լեզվի էությունը և զարգացման օրինաչափությունները։ Լեզվաբանական տեսական հարցերի մշակման բնագավառում առանձին արժեք ունի Ս–ի «Խոսքի մասերի ուսմունքը»–(1939) աշխատությունը։ Նա գտնում է, որ բառերի խոսքիմասային դասակարգումը կատարելիս պետք է վերանալ խոսքից, բառերի ձևավորումից ու շարահյուսական կիրառություններից և ելնել միայն նրանց արտահայտած ընդհանուր իմաստից։ «ժամանակակից հայոց լեզվի տեսություն» (գիրք 1–2, 1939–47, վերամշակված հրտ․ «ժամանակակից հայոց լեզվի դասընթաց», 1955) աշխատության մեջ, լեզվի ու խոսքի փոխհարաբերության, լեզվի զարգացման, ձևի ու բովանդակության հակադրամիասնության և լեզվաբանական մի շարք այլ տեսական հարցեր քննելուց հետո* Ս․ ուրվագծում է հայոց լեզվի զարգացման փուլերը, քննում արեելահայ գրական լեզվի հնչյունաբանությունը, բառագիտությունը, ձևաբանությունը։ «ժամանակակից հայերենի համառոտ պատմություն» (1948) աշխատության մեջ Ս․ կատարել է արեելահայ գրական լեզվի շրջանաբաժանում՝ ընդունելով 1․ կազմավորման կամ վաղ աշխարհաբարի շրջան (XVII–XVIII դդ․), 2․ ձևավորման կամ լուսավորական շրջան (XIX դ․ սկիզբ–XIX դ․ 70-ականթթ․), 3․ ժողովրդականացման կամ դասական աշխարհաբարի շրջան (XIX դ․ 70-ական թթ․–1920 թ․), 4․ սովետական կամ համազգային լեզվի շրջան (1920 թվականից ցայժմ)։ Լեզվի պատմության առումով հիշատակելի են «Մեսրոպ Մաշտոց, հայ գրերի ու մատենագրության սկզբնավորումը» (1962), «Մեսրոպյան գրերը, նրանց կառուցվածքի սկզբունքները և աղբյուրները» («Մեսրոպ Մաշտոց», ժող․, 1963) աշխատությունները։ Մ․ անդրա– դարձել է նաև հայ բարբառագիտության, հայերենի ուղղագրության, տերմինաշինության, գրական հայերենի նորմաների մշակման և այլ հարցերի։ Նրա «Հայոց լեզվի շարահյուսություն» (1936) դպրոցակ սն դասագիրքն ունեցել է ավելի քան 30 հ ւատարակություն։ Ս․ եղել է Հայաստանի էսպերանտիստների միության կազմակերպիչն ու նախագահդ (1929–36), էսպերանտո լեզվով թարգմանել է Ա․ Իսահակյանի «Աբու Լալա Սահարի» (1926, Լայպցիգ) պոեմը (որքց կատարվել են ճապոներեն ու եբրայերեն թարգմանությունները), ինչպես նաե Հ․ Թումանյանի, Լ․ Շանթի, Ե․ Չարենցի և այլոց ստեղծագործություններից։ Ս–ի թարգմանությամբ հայերեն հրատարակվել է Ա․ Պուշկինի «Եվգենի Օնեգին» պոեմը (1949)։

ՍԵՎԱԿ (Կարագյոզյան) Մանասե [1897, Սիս–23․11․1967, Ֆիլադելֆիա], ամերիկահայ կենսաքիմիկոս, մանրէաբան, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Նյու Ցորքի ԳԱ անդամ, ՀԱՍՀ ԳԱ արտասահմանյան անդամ։ 1929-ին Կոլումբիայի համալսարանում ստացել է գիտությո նների դոկտորի կոչում։ Սկզբնական կրթությունն ստացել է Տարսոնում (Կիլիկյա)։ 1920-ին տեղափոխվել է ԱՄՆ, սովորել Ցեյլի և Կոլումբիայի համալսարաններում։ 1931–35-ին, որպես ռոքֆելլեր․ ան թոշակառու, կատարելագործվել է Գերմանիայում՝ մանրէաբանության և կենսաքիմիայի բնագավառներում, 1936–1966-ին եղել է Փենսիլվանիայի համալսարանի մանրէաբանության բաժանմունքի պրոֆեսոր։ 1959-ին ՀՍՍՀ ԳԱ–ի հրավերով եղէլ է Հայաստանում և դասախոսություննել կարդացել։ Ս–ի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են նուկլեինաթթուների և սպիտակուցային միացությունների նյութափոխանակության հարցերին։ Մշակել է քլորոֆորմի միջոցով այդ նյութերի ստացման և մաքրման ներկայումս լայնորեն կիրառվող մեթոդ։ Ս–J․ աշխատանքները իմունիտետի կենսաքիմիական մեխանիզմների, դեղամիջոցների նկատմամբ ախտածին մարէների դիմադրողականության ուսումնասիրության հիմքն են։ Ս․ հայ–ամերիկյան գիտական միության կազմակերպիչներից էր U հիմնադիր անդամը (1931), Ֆիլադելֆիայի հայկ․ պատմական հետազոտությունների ընկերության (1963) առաշին նսխագահը, մի շարք արտասահմանյան գի ւոական ակադեմիաների ու գիտական ընկերությունների անդամ։

ՍԵՎԱԿ (Ղազարյան) Պարույր Ռաֆայելի [26․1․1924, գ․ Չանախչի (այժմ` Սովետաշեն, ՀՍՍՀ Արարատի շրջանում)–17․6․1971, մահացել է ավտովթարից։ Թաղված է ծննդավայրում], հայ սովետական բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ։ Բան․ գիտ․ դ–ր (1970)։ Ավարտել է Երևանի համալսարանի բան․ ֆակ–ը (1945), Մոսկվայի Մ. Գորկու անվ․ գրականության ինստ–ը (1955), որտեղ և դասախոսել է (1955–59)։ Մինչ այդ աշխատել է Երևանում՝ «Ավանգարդ»-ի և «Գրական թերթ»-ի խմբագրություններում, Արտասահմանյան երկրնե–