Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/316

Այս էջը սրբագրման կարիք չունի

բերված են լճի հաաակին։ Փոքր Ս․ երի– տասարդ գոյացություն է, որտեղ լճային նստվածքները (կարբոնատային կուտա– կումներ՝ հատկապես ժայռային գրունտ– ների վրա) սակավազոր են, ափագիծը աբրազիայի քիչ է ենթարկվել։ ժամանա– կակից Ս․ առաջացել է գոգավորությ սն հս–արմ–ում, Եռաթմբերի շրջանում, վե– րին չորրորդականի հրաբխային արտա– վիժումների և Պալեոհրազդանի հովտում լավային պատվարի գոյացման հետևան– քով։ Պատմական ժամանակշրջանում նյշ– վել են լճի մակարդակի զգալի փոփոխու– թյուններ։ Տեկտոնական շարժումների հետ կապված մակարդակի կտրուկ տա– տանումներ եղել են մ․ թ․ ա․ երրորդ հա– զարամյակում։ Լճաշեն գյուղի մոտ, լ*․ից ազատված մասերում, հնագիտական պե– ղումների ընթացքում հայտնաբերվել են մ․ թ․ ա, երրորդ հազարամյակից մինչև մ․ թ․ ա․ VI դ․ դամբարաններ։ Այդ ժամա– նակահատվածում լճի մակարդակը առնը– վազն 15–18 г/–ով ցածր է եղել 1930-ակօսն թթ․ մակարդակից։ Հետագայում եղեյ է մակարդակի աստիճանական բարձրա– ցում, և այդ ընթացքում առաջացել է կ ւղ– զին։ Մակարդակի իջեցումից հետո կղօ ին դարձել է թերակղզի։ Վերջին հարյուրս ւմ– յակների մակարդակի տատանումնէ րը կապված են կլիմայական պայմանների մասնակի փոփոխությունների հետ։ Ս–ի գոգավորության կլիման ձևավոր– վում է հիմնականում բարեխառն լայնու– թյունների օդային զանգվածների ազդեցու– թյան տակ։ Զգալի է նաև լճի ազդեցությու– նը։ Արևափայլքի տևողությունը մինչև 2700 ժ/ւոարի է, լրիվ ամպամած օրէ րի թիվը՝ 19 (Արեգունու ափամերձ լա1ջ)։ Լիճը տարեկան կուտակում է 500–7 )0* • 1012 կկաչ ջերմություն, որը ձմռանը հա– ղորդվում է շրջապատին և մեղմացնււմ կլիման։ Ս–ի վրա հուլիսին օդի միջին ջեր– մասաէւճաէւՀլ 16–17° С է, Սյրեգաւնու․ ավ ա– մերձ մասում4 19°С, առավելագույնը՝ 32– 35°С։ Հուլիսին ջրի միջին ջերմաստիճանը ափամերձ մասերում 18–19°Cէ, օգոս– տոսին՝ երբեմն մինչև 24°С։ Զրի հատա– կամերձ շերտերում տարեկան միջին ջեր– մաստիճանը մոտ 4°Cէ։ Լճում ուղղաձիգ շարժումների հետևանքով ցուրտ ամիսնե– րին մակերևութային սառը (թթվածնով հարուստ) ջրերը իջնում են խորքը։ Արւ’․ և հվ․ ափերին հունվարին օդի միջին ջեր– մաստիճանը –7°С, –8°Cէ, Արեգուււու ափամերձ մասում՝ –4°С, նվազագււյն ջերմաստիճանը՝ –30°Շ–ից –32°С։ Մա– կարդակի իջեցումից հետո լիճն ամեն տա– րի սառցակալում է։ Ափերին առաջան ււմ է կայուն ձնածածկույթ։ Ֆյոն քամիների ազդեցության տակ ձմռանը երբեմն նկատ– վում է ձնհալք։ Տարեկան տեղումները հվ–արլ․ մասում 300–400 մս են, հս–ում՝ 500–600 մմ։ Առավելագույն տեղումներ լինում են գարնանը։ Զմռանը և աշնանը տիրապետում են հվ–արմ․ քամիները։ Լճի ջրաբանական կանոնավոր ուսում– նասիրությունները սկսվել են 1926-ից։ Սևանի ջրաօդերևութաբանական բյուրոյի տվյալներով 1938-ին հրատարակված ջրա– յին հաշվեկշիռը (ըստ Վ․ Կ․ Դավիդովի) ուներ հետևյալ պատկերը․ Մուտքը մլն մ3 Ելյյը մլն մ3 Տեղումներ լճի Գոլորշ^ացում վրա 550 1210 Ջրի մուտքը Մակերևութա– գետերով 710 յին հոսք 50 Ստորերկրյա Ստորերկրյա ջրեր 60 հոսք 60 Ընդամենը 1320 Ընդամենը 1320 Մինչև Արփա–Սևան ջրատարի գործար– կումը տարեկան հաշվեկշիռը բացասա– կան էր։ Լճի մակարդակի իջնելուց հետո ջրային տարեկան միջին հաշվեկշիռը 1971–80-ին արտահայտված է հետնյալ աղյուսակում․ Մուտքը մլն մ3 Ելքը մլն Տեղումներ լճի 473 Գոլորշիացում 1034 վրա Ջրի մուտքը 778 Մակերևութա– 421 լիճ՝ գետե– յին հոսք րով (միջին հաշ– վով) Ստորերկրյա 56 Ստորերկրյա 8 շրեր հոսք Ընդամենը 1307 Ընդամենը 1463 Արարատյան դաշտի ջրային ռեսուրս– ների ռացիոնալ օգտագործման շնորհիվ Ս․ լճից ոռոգման նպատակով ջրի բաց– թողումները զգալի չափով կրճատվել են։ «Արփա–Սևան» ջրատարի գործարկու– մից հետո լիճը տարեկան ստանում է մոտ 250 մլն էՐ ջուր, Որոտան–Արփա ջրատա– րի կառուցումից հետո լրացուցիչ կստա– նա ևս 200 մլն մ3 ջուր, և ջրային հաշվե– կշիռը կդառնա դրական։ Ջրի մուտքը կավէւլանա մոտ 400 մլն էՀ3-ով (ավելի քան ելքը), և լճի մակարդակը տարեկան կբարձրանա 20–25 «ւ/-ով։ Ս․ լճի ջուրը վճիտ Է, ափից դիտելիս՝ կապտականաչավուն։ Մինչև մակարդակի իջեցումը թափանցիկությունը 21 մ Էր, մակարդակի իջնելուց հետո 10–15 մ։ Զրի քիմ․ կազմը հիդրոկարբոնատային– մագնեգիումային Է, աղիությունը՝ 0,72– 0,73°/օօ։ Ցուրաքանչյուր տարի լիճը գետե– րով ստանում է 125 հզ․ ա լուծված նյու– թեր* որից 96 հզ․ ա ծախսվում է արտա– հոսքի և ծծանցման միջոցով։ Ս․ լիճը բարձրլեռնային, սակավ արդ– յունավետ (օլիգոտրոֆ) լիճ Է։ Կենսաբա– նական պրոցեսներն ուսումնասիրում է Սևանի ջրակենսաբանական կայանը (1920-ական թթ–ից)։ Զրի ցածր ջերմաստի– ճանի պատճառով լճում կենսաբանական պրոցեսները դանդաղ են ընթանում։ Բու– սական պլանկտոնը ներկայացված է կա– նաչ ու կապտականաչ, դիատոմտյին մոտ 250 տեսակ ջրիմուռներով։ Դրանք գտնը– վում են 2–40 մ խորություններում։ Ավելի խոր մասերում տիրապետում են դիատո– մային ջրիմուռները։ Մակարդակի իջնելու հետևանքով Մեծ Ս–ի հատակը լուսավոր– վում Է, ջերմաստիճանը բարձրանում և նկատվում է ջրիմուռների բուռն աճ։ Զոոպլանկտոնի քանակը ձմռանը լինում է 91 ւէգ/ւէ3, ամռանը՝ 1700 մգ/ւէ3։ Լճի կենդանական աշխարհը աղքատ է (ընդամենը 29 տեսակ)։ Ւփտ են բնակ– ված մերձափնյա մասերը։ Զկներից կան իշխան, կողակ, բեղլու և Լադոգա ու Չուդ լճերից բերված սիգ, որը բազմա– նալու համար այստեղ գտել է նպաստա– վոր պայմաններ և ունի արդյունագործա– կան նշանակություն։ Լճի հատակի կեն– դանական աշխարհը (բենթոս) կազմված է 130 տեսակներից ու ենթատեսակնե– րից (8-ը՝ Էնդեմիկ)։ Ս–ի ափին գործող չորս ձկնաբուծարան– ներից ամեն տարի լիճ են բաց թողնվում տասնյակ միլիոնավոր ձկնիկներ։ Մակարդակի արհեստական իջեցումը լճում առաջացրել է ջերմային ու գազային ռեժիմների խախտում։ Ձմռանը ամեն տա– րի լիճը սառցակալում Է, որի պատճառով մերձհատակային մասում թթվածնի սով է նկատվում։ Մակարդակի իջեցումը նը– պաստեց նաև գետերի խորքային Էրոզիա– յին։ Խնդիր է դրված լճի մակարդակը բարձրացնել 6 г/–ով։ Դա հնարավոր կլինի Որոտան գետի ջրերի Ս․ տեղափոխման շնորհիվ։ Մակարդակի յուրաքանչյուր 1 */-ի բարձրացման համար անհրաժեշտ կլինի 1,3 մլրդ մ3 ջուր։ Սևանի ավազանում ստեղծվել է <Սեան> ազգային պարկ՝ իր արգելանոցներով ու արգելավայրերով։ Լճի ափերին ստեղծվել են հանգստյան տներ, պիոներական ճամբարներ, ծա– վալվել է ռեկրեացիոն օբյեկտների շինա– րարություն։ Ջրերը մասամբ օգտագործ– վում են էլեկտրաէներգիա ստանալու նը– պատակով՝ Սևան–Հրազդան կասկադում։ Քարտեզը տես 305-րդ էջից առաջ՝ ներդիրում, պատկերազարդումը՝ 320-րդ էջից հետո՝ ներդիրում։ Գբկ․ Երզնկյան Ա․, Սևանի պրոբլեմը, Ե․, 1932։ Գաբրիելյան Հ․ Կ․, Սար– գարտյա ՄԱան, D․, 1980։ Լ և բ և դ 1ւ Մ․ Մ․, Սևանի պրոբլեմը, Ե․, 1946։ Հայկական ՍՍՀ ֆիզիկական աշխարհագրություն, Ե․, 1971։ Асланян А․ Т․, К вопросу о происхож– дении озера Севан, «Известия АН Арм․ ССР», естественные науки, 1947, № 8; Материалы по исследованию озера Севан и его бассейна, ч․ 1–4, М․–Д․, 1938; Результаты комплекс– ных исследований по севанской проблеме [т․ 1–3], Е․, 1961–62; Паффенгольц К․ Н․, О происхождении озера Севан (Ар– мения), Ван (Анатолия) и Урмия (Иран), «Известия АН Арм․ ССР», серия геологиче– ская, 1950, № 1․ Գաբրիեւյան ՍԵՎԱն, ամրոց Մեծ Հայքի Վասպուրա– կան նահանգի Լմբափոր գավառում։ IX– X դդ․ եղել է Վասպուրականի Արծրունյաց իշխանության, ապա՝ թագավորության զնդան, որտեղ սովորաբար բանտարկել են ընդդիմադիր իշխանազուններին։ X դարից հետո Ս–ի մասին աղբյուրներում տեղեկություններ չեն հանդիպում։ Տեղը տակավին անորոշ է։ Լեոն այն նույնաց– նում է հետագայի Սեյվան–կալային (Թոռ– նավւսն գավառում)։

ՍԷՎԱՆ (մինչև 1935-ը՝ Ելենովկա), քա– ղաք ՀՍՍՀ–ում, համանուն շրջանի վար– չական կենտրոնը։ Բն․ մոտ 20 հզ․ (1976)։ 1961-ից շրջանային, 1967-ից հանրապե– տական ենթակայության քաղաք։ Խճուղա–