Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/322

Այս էջը սրբագրված է

էաբանության, կենսաքիմիայի, էկոլ^իա– կան ֆիզիոլոգիայի և այլ լաբորատորիա– ներ։ Կայանի հետազոտությունների հիմ– նական խնդիրները եղել են ձկնային տըն– տեսության զարգացման և դրա հետ ան– միջականորեն կապված հարցերը (իշ սա– նի տարբեր ռասաների, կոդակի պալար– ների, սիգի կլիմայավարժեցման, ձկների ձվադրման պայմանների, կերային բա– զաների, լճի կենդ, և բուս․ աշխարհի– ուսումնասիրություն են)։ Ներկայումս Ս․ շ․ կ․ զբաղվում է Սեան լճի ֆիզիկա– քիմ․, մանրէաբանական հետազոտություն– ներով, ջրային բույսերի, նախակենդանի– ների, անողնաշարավորների, ձկէերի զարգացման օրինաչափությունների ուսումնասիրությամբ, լճի Էկոլոգիա յան ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի* օրգա– նիզմների արգասաբերության, համակե– ցությունների փոխհարաբերությունների և բազմաթիվ այլ հարցերով։ Կայանի հե– տազոտություններում կարեորագույն տե– ղը հատկացվում է Սևանի պրոբլեմին։ Ուսումնասիրվում են նաև ՀՍՍՀ մ ուս լճերը, գետերն ու ջրամբարները։ Ս․ ջ․ կ․ տվել է Սեան լճի ֆիզիկաքիմ․ և մանր– էաբանական նկարագրությունները, ջրի ստվարաշերտում և հատակում ապրող բուս, ու կենդ, աշխարհի ներկայացուցիչ– ների նկարագրություններն ու զարգաց– ման օրինաչափությունները։ Կատարվել են ՀՍՍՀ ջրամբարների ձկնաբանական, ձկնաբուծական և ձկնատնտեսական խորը ուսումնասիրություններ։ 1927-ից կայանը հրատարակում է աշխատությունների ժո– ղովածու։ Ռ․ Հովհաննիսյան

ՍԵՎԱՆԻ ՎԱՆՔ, հայկ․ ճարտ․ համս լիր Սեանի կղզում (այժմ՝ թերակղզի)։ Կղզին ամրացված է եղել դեռես բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։ Սեանի վանքի (IX դ․) ընդհանուր տե ւքը IX դ․ Աեանը իրենց հենակետն են դարձրել Այունյաց իշխանները։ 874-ին Աշոտ Բւււգ– րատունի թագավորի դուստրը, Սյունյաց Վասակ Գաբուո իշխանի կինը՝ Մարիա լքը, այստեղ կառուցել է երկու եկեղեցի՝ Աււա– քելոց (փոքրը) և Աստվածածին։ Առսսե– լոց եկեղեցու թմբուկի արլ․ նիստին պահ– պանվել է շինարարական արձանագրու– թյունը՝ գրված 874-ին։ Եկեղեցին եռաբւ իդ հորինվածք է արմ․ ուղղանկյուն խա; ա– թեով, հվ–արլ․ անկյունում միաժամանակ կառուցված ավանդատնով։ Դմբեթաէիր կամարները միաշերտ են, անկյունային փոխանցումները՝ տրոմպային։ Տրոմպեե– րի վերին հարթության մակարդակով ձըգ– վող գոտին՝ արտաքուստ ութանիստ թըմ– բուկով պարփակված գմբեթի հիմքն Է։ Դեպի հվ–արլ․, ոչ հեռու գտնվող Աստվա– ծածին եկեղեցին ունի նույն եռաբսիդ հորինվածքը։ Դմբեթատակ փոխանցումը առագաստային Է, որը այդ ժամանակա– շրջանում Այունիքում հազվադեպ Է։ Արլ․ կողմում երկու ավանդատներ են, որոնցից հս–արլ․ ավելացվել է հետագայում։ Արմ․ կողմում կցվել է գավիթ, որը հնագույննե– րից է (կանգուն էր մինչե 1930-ական թթ․)։ Սեանի վանքի Ս․ Աստվածածին եկեղեցու (IX դ․) գավթի Փայտե խոյակը Սևանի վանքի Ս․ Աստվածածին եկեղե– ցու (IX դ․) հատակա– գիծը Դավթի սյուները պսակել են փայտե քան– դակազարդ խոյակները, որոնք այժմ պահ– վում են Հայաստանի պատմության պետ․ թանգարանում և էրմիտաժում։ Ենթադըր– վում է, որ խոյակները բերվել են որեէ պալատական շենքից։ Նրանք իրավամբ հայկ․ միջնադարյան փայտագործական արվեստի արժեքավոր նմուշներ են։ Բլրագագաթի վրա պահպանվել են գըմ– բեթավոր դահլիճ տիպի եկեղեցու (կա– ռուցվել է հավանաբար ավելի ուշ) մնա– ցորդներ։ Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր։ 1956–57-ին հու– շարձանները վերանորոգվել են։ Գրկ․ Մնացականյան Ս տ․, Տայ– կական ճարտարապետության Սյունիքի դըպ– րոցը, Ե․, 1960։ Ս․ Մնացականյան

ՍԵՎԱՆ–ՀՐԱձԴԱՆ 4ԱՍԿԱԴ, հիդրո– էլեկտրակայանների Սեա– նի կասկադ, Հրազդան գետի վերին և միջին հոսանքներում ՀԷԿ–երի համա– լիր, որոնք էներգետիկ և ջրատնտեսա– կան նպատակներով օգտագործում են Սեան լճի ջրի արհեստական թողքերը և Հրազդան գետի բնական հոսքը։ ՀԷԿ–ե– րի շինարարությունն սկսվել է 1930-ին և ավարտվել 1962-ին։ Կասկադը բաղկա– ցած է 6 ՀԷԿ–ից (Սևանի հիդրոէչեկարա– կայան, Աթարբեկյանի հիդրոէչեկարակա– յան, Գյումուշի հիդրոէ չեկ տրակ ա յան, Արզնիի հիդրոէչեկւորակայան, Քանաքեռի հիդրոէչեկարակայան, Երևանի հիդրո– էչեկարակայան), որոնց գումարային սահ– մանված հզորությունը 556 Մվւո է, էլեկ– տրաէներգիայի տարեկան արտադրանքը՝ 2,31 մլրդ կվա ժ։ Բոլոր ՀԷԿ–երը դերիվա– ցիոն են։ Ջրընդունիչ հանգույցներում Հրազդան գետի ջրերը դիմհարվում են ցածր ճնշման պատվարներով։ Դերիվա– ցիոն ջրտարներն անճնշումային են, բա– ցառությամբ Երեանի ՀԷԿ–ի։ Համալիրի առավել խոշոր ՀԷԿ–երի 3 ջրամբարը և օրական կարգավորման 2 ավազաններն ապահովում են կասկադի էներգետիկ ճկունությունը։ Սեան լճի և Հրազդան գետի ջրային ռեսուրսների օգտագործումն իրականացվում է 17 ոռոգիչ ջրանցքնե– րով, որոնք սկիզբ են առնում կասկադի ՀԷԿ–երից և Հրազդան գետի ստորին հո– սանքից, ապահովում ավելի քան 100 հզ․ հա հողատարածությունների ոռոգու– մը։ ՀԷԿ–երի աշխատանքն ավտոմատաց– ված է։ Արտադրած էլեկտրաէներգիան սնում է ՀՍՍՀ միացյալ էներգահամակար– գը, որը Անդրկովկասի միացյաչ էներգա– համակարգի բաղկացուցիչ մասն է։ Սեան լճի պահպանման նպատակով փոխվել է նրա օգտագործման սկզբնական սխեման, Ա 1978-ից կասկադն աշխատում է ոռոգման նպատակով լճից ջրի բացթող– ման գրաֆիկով։ Ռ․ Մաչխազյան Ս ԵՎԱՍ Տ ՏԱՆ ՈՎ Վիտալի Իվանովիչ (ծն․ 1935), ՍԱՀՄ տիեզերագնաց–օդաչու, Սո– վետական Միության կրկնակի հերոս (3․7․1970, 27․7․1975)։ Տեխ․ գիտ․ թեկնա– ծու (1965)։ ՍՄԿԿ անդամ 1963-ից։ Ավար– տել է Մոսկվայի Ս․ Օրջոնիկիձեի անվ․ Սեան–Հրազդան կաս– կադի հիդրոհանգույց– ների սխեմատիկ պրո– ֆիլը