Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/323

Այս էջը սրբագրված է

Վ․ Ի․ Ս Սաստ յանով ավիացիոն ինստ–ը (1959)։ Տիեզերագնաց– ների ջոկատում է 1967-ից։ 1970-ի հունիսի 1 – 19-ը, Ա․ Գ․ Նիկոչանի հետ, որպես բորտինժեներ, թռիչք է կատարել «Սո– յուզ–9» տիեզերանավով։ 1975-ի մայիսի 24-ից մինչե հուլիսի 26-ը, Պ․ Ի․ Կչիմուկի հետ, որպես բորտինժեներ, թռիչք է կա– տարել «Աոյուզ–18» տիեզերանավով։ Մա– յիսի 26-ին տիեզերանավը կցվել է 1974-ի դեկտ․ 26-ից ուղեծրում գտնվող «Սալյուտ– 4» գիտակայանին։ Երկու թռիչքի ընթաց– քում տիեզերքում եղել է 80 օր 15 ժ 59 /г։ Ս․ Տիեզերագնացության միջազգային ակադեմիայի իսկական անդամ է։ Պար– գևատրվել է Լենինի 2 շքանշանով։

ՍԵՎԱՍՏՈՊՈԼ, քաղաք Ուկր․ ՄՍՀ Ղրիմի մարզում։ Նավահանգիստ էtՍև ծովի ափին, ավտոճանապարհների հանգույց։ Ունի երկաթուղային կայարան։ Հերոս քաղաք է։ Գտնվում է Ղրիմի թերակղզու հվ–արմ–ում։ 328 հզ․ բն․ (1983)։ Ս․ Ղրիմի մարզի ինդուստրիալ կենտրոններից է։ Արդյունաբերության առաջատար ճյուղերն են ձկան պահածոների և ձկնարդյունաբե– րությունը։ Զարգացած է նավաշինությու– նը, սարքաշինությունը, սննդի և թեթև արդյունաբերությունը։ Կա ՊՇԷԿ։ Ս–ում է Ուկր․ ՍԱՀ ԳԱ հարավային ծովերի կեն– սաբանության ինստ–ը։ Կա սարքաշինա– կան ինստ․, տեխնիկումներ, բժշկ․ ուսում– նարան, ծովային դիտարան, 2 թատրոն, թանգարաններ։ Ս–ում են «Սևաստոպոլի պաշտպանությունը 1854–55-ին» համայ– նապատկերը և «Սապուն–գորայի գրոհը 1944-ի մայիսի 7-ին» տրամանկարը, Մա– լախով կուրգանի հուշահամալիրը և Ս–ի պաշտպանության բազմաթիվ հերոսների հուշարձաններ։ Հնում Ս–ի շրջանում գտնը– վել է խերսոնես քաղաքը։ Ս․ հիմնադրվել է 1783-ին, որպես ռազմածովային նա– վահանգիստ և ամրոց, Ղրիմը Ռուսաս– տանին միացնելուց հետո։ Սկզբում քա– ղաքը կոչվել է Ախտիար (սպիտակ ժայռ) համանուն բնակավայրի անվամբ։ Ամրո– ցի կառուցմանը մասնակցել են Ա․ Սուվո– րովը, Ֆ․ Ուշակովը, 1784-ին վերանվան– վել ԷՍ․, որ հունարեն նշանակում է «փա– ռապանծ քաղաք», «փառքի քաղաք»։ 1804-ին Ա․ հռչակվել է սևծովյան գլխ․ ռազմ, նավահանգիստ։ 1830-ին Ս–ում բռնկվել է խոշոր ապստամբություն ընդ– դեմ իշխանությունների։ Ս․ փառաբանվել է հերոսական պաշտպանությամբ 1853– 1856-ի Ղրիմի պատերազմի (տես Սևաստո– պոչի պաշտպանություն 1854–55) և 1941–45-ի Հայրենական մեծ պատերազմի (տես Սևաստոպոչի պաշտպանություն 1941–42) ժամանակ։ XIX դ․ վերջին դար– ձել է զարգացած արդ․ քաղաք։ 1890-ական թթ․ վերջին այստեղ առաջացել են մարք– սիստական խմբակներ։ 1900–02-ին Ս–ում և նավատորմում երեան են եկել առաջին ս–դ․ կազմակերպությունները։ 1903-ին ըս– տեղծվել է ՌՍԴԲԿ Ս–ի կոմիտեն, 1904-ին՝

ՌՍԴԲԿ Ս–ի զինվորական կազմակերպու– թյունը, որը 1905–07-ի հեղափոխության ժամանակ նախապատրաստեց զինված ապստամբություն սևծովյան նավերի, այդ թվում <Պոտյոմկինի> վրա։ 1917-ի դեկտ․ 16(29)-ին Ս–ում հաղթանակեց սովետա– կան իշխանությունը։ Սովետական իշխա– նության տարիներին Մ․ դարձավ ՍՍՀՄ հվ–ի մեծ քաղաքներից և մշակութային կենտրոններից մեկը։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ 1942-ի հուլիսի 4-ից մինչև 1944-ի մայիսի 9-ը Մ․ օկուպաց– րել են գերմանաֆաշիստ․ զորքերը։ Ազա– տագրվել է 1944-ի Ղրիմի օպերացիայի ժամանակ։ ՍՍՀՄ Գերագույն սովետի Նա– խագահության հրամանագրով 1942-ի դեկտ․ 22-ին սահմանվել է «Աևաստոպոլի պաշտպանության համար» մեդալ։ 1954-ին Ա․ պարգևատրվել է Կարմիր դրոշի, 1983-ին՝ Հոկտեմբերյան հեղափո– խության շքանշաններով, 1965-ին հերոս քաղաքին շնորհվել է Լենինի շքանշան և «Ոսկե աստղ» մեդալ։

ՍԵՎԱՍՏՈՊՈԼԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 1854–55, Աևաստոպոլի (ռուս․ Սևծովյան նավատորմի գլխ․ բազայի) հերոսական պաշտպանությունը 1854-ի սեպտ․ 13(25)-ից 1855-ի օգոստ․ 27 (սեպտ․ 8)-ը, Ղրիմի պատերազմի ժամանակ (տես Ղրի– մի պատերազմ 1853–56)։ Ալմա գետի վրա պարտությունից հետո 1854-ի սեպտեմ– բերին ռուս, զորքերը, ծովակալ Ա․ Ս․ Մենշիկովի գլխավորությամբ, նահանջե– ցին սկզբում Սևաստոպոլի հվ․ կողմը, ապա՝ Բախչիսարայ։ Սեպտ․ 13(25)-ին Աևաստոպոլում հայտարարվեց պաշա– րողական դրություն։ Քաղաքի կայազորը (շուրջ 7 հզ․ մարդ) հայտնվեց անգլո– ֆրանս․ զորքերի (67 հզ․ մարդ) հարվածի տակ։ Սևաստոպոլը թույլ էր պաշտպան– ված ցամաքից, ծովի կողմից այն պաշտ– պանում էր 13 առափնյա մարտկոց (611 հրանոթ)։ Սևաստոպոլյան մարտարշա– վում էին գտնվում ռուս․ Սևծովյան նա– վատորմի հիմն, ուժերը (16 առագաստա– յին գծանավ, 10 ֆրեգատ և այլ նավեր, անձնակազմը՝ 24,5 հզ․ մարդ) ընդդեմ հակառակորդի 3 անգամ գերազանցող ուժերի (34 գծանավ, 55 ֆրեգատ)։ Ս․ պ․ գլխավորեց նավատորմի շտաբի պետ, փոխծովակալ Վ․ Ա․ Կոռնիլովը, իսկ նրա օգնական նշանակվեց Պ․ Ա․ Նախիմովը։ Նրանք անհապաղ միջոցներ ձեռնարկե– ցին պաշտպանությունն ամրացնելու հա– մար, ջրասույզ արվեցին 5 հին գծանավ և 2 ֆրեգատ, նավերից ցամաք տեղափոխ– վեց հրանոթների մի մասը, իսկ անձնա– կազմերից ձևավորվեց 22 գումարտակ։ Կառուցվեցին (ինժեներ–փոխգնդապետ է․ Ի․ Տոտլեբենի ղեկավարությամբ) 20 ամրություններ։ Պաշտպանության հիմքն էին կազմում բաստիոնները (փոքրիկ ամ– րություններ)։ Հոկտ․ 5(17)-ին դաշնակից– ները սկսեցին քաղաքի առաջին ռմբակո– ծությունը՝ ծովից և ցամաքից։ Ռուս, հրե– տանավորներին հաջողվեց ճնշել թշնամու մարտկոցների կրակը։ Նույն օրը մահացու վիրավորվեց Վ․ Կոռնիլովը, և պաշտպա– նութ[ան ղեկավարությունն ընդունեց Պ․ Նաիյիմովը։ Դաշնակիցների հրամանատա– րությունը դադարեցրեց գրոհը և անցավ երկարատև պաշարման։ Ա․ Մենշիկովը փորձեց հարվածել դաշնակիցների պա– շարւ ղ կորպուսի թիկունքին, սակայն Բա– լակլսվայի մարտից և Ինկերմանի ճակա– տամարտում կրած պարտությունից հետո չկարողացավ շարունակել ակտիվ գործո– ղությունները։ Դաշնակիցները, որ նույն– պես կրել էին մեծ կորուստներ, սկսեցին լրացնել իրենց ուժերը (1855-ի Փետրվա– րին շուրջ 120 հզ․ մարդ), ծավալեցին պաշսրման աշխատանքներ սևաստոպոլ– ցիների հիմնական դիրքի՝ Մալախով կուր– գան] ւ շրջանում։ Հետագայում դաշնակից– ներ]] ձեռնարկեցին Սևաստոպոլի ես հինգ ռմբակոծություն։ 1855-ի մայիսին հակա– ռակ ւրդն ուներ 175 հզ․ մարդ ընդդեմ Ղրիմը պաշտպանող 85 հզ–անոց ռուս, բանակի (որից 43 հզ․՝ Սեաստոպոլում)։ Մայիսի վերջին դաշնակիցների զորքերը, անցնելով ակտիվ գործողությունների, կարողացան գրավել առաջավոր ամրու– թյունները Մալախով կուրգանի մատույց– ներոմ, որի պաշտպանությունը ղեկավա– րում էր դերծովակալ Վ․ Ի․ Իստոմինը։ Կայազորի կորուստները աճում էին (մար– տին շուրջ 9 հզ․, ապրիլին՝ 10 հզ–ից ավելի, մայիսին՝ մոտ 17 հզ․ մարդ)։ Հու– նիս! 28 (հուլիսի 10)-ին մահացու վիրա– վորւ եց Պ․ Նախիմովը։ Օգոստ․ 24 (սեպտ․ 5)-ին սկսվեց Մեաստոպոլի 6-րդ, ամենա– ուժեղ ռմբակոծությունը՝ հակառակորդի 307 հրանոթից նետվեց 150 հզ․ արկ։ Պաշտպանական ամրությունները հողին հավասարեցվեցին, ռուս, զորքերի ամեն– օրյս կորուստները կազմում էին 2–3 հզ․ մարդ։ Օգոստ․ 27 (սեպտ․ 8)-ին հակառա– կորդի ուժերը (շուրջ 60 հզ․ մարդ) գրոհե– ցին Մեաստոպոլի կայազորի (40 հզ․ մարդ) վրա։ Համառ մարտից հետո Մա– լախով կուրգանը գրավվեց։ Օգոստ․ լույս 28 (սեպտ․ 9)-ի գիշերը ռուս, զորքերը թողեցին քարուքանդ եղած հվ․ մասը և նահանջեցին քաղաքի հս․ կողմը։ Մ․ պ–ի ընթացքում դաշնակիցները կորցրեցին շուր;> 73 հզ․ մարդ, ռուս, զորքերը՝ շուրջ 102 հզ․։ 349-օրյա հերոսական պաշտպա– նությամբ Մեաստոպոլը և սեաստոպոլցի– ներլւ փառքով պսակեցին իրենց անուն– ները։ Ռուս, բանակի և նավատորմի փառ– քի սարեգրության մեջ առհավետ գրանց– վեցին Վ․ Կոռնիլովի, Պ․ Նախիմովի, Վ․ Իստոմինի, Մ․ խրուլյովի, սպաներ Ա․ Մելնիկովի, Պ․ Զավալիշինի, Պ․ ժեր– վեի, նավաստիներ Պ․ Կոշկայի, Ֆ․ Զաի– կայի, բժիշկ Ն․ Պիրոգովի և շատ ուրիշ– ների անունները։ Մ․ պ․ ռազմ, արվեստը հարստացրեց բանակի և նավատորմի համատեղ ուժերով ռազմածովային ամ– րոց! ւ երկարատև և հաջող պաշտպանու– թյան փորձով։ Մ․ պ․ պատկերված է Ֆ․ Ռուբոյի «Մե– վաստոպոլի պաշտպանությունը» համայ– նապատկերում (1902–04), որը ցուցա– դրվում է Մեաստոպոլում։ Մ, պ–յանը մասնակցել են հայեր (ծո– վակալ Լ․ Սերեբրրսկովի որդիները), Սե– վաստոպոլի ռազմ, մատակարարման զգա– լի յաժինը իրականացնում էին հայ վա– ճառականները։