Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/328

Այս էջը սրբագրված է

պատիճ է 5–10 սմ երկարությամբ։ Սերմերը կլորավուն են։ 1000 սերմի զանգվածը 3,0–7,0 գ է։ Սերմերը պարունակում են ճարպեր, գարնանացանը՝ 33–40%, աշնանացանը՝ 40–50%։ Ս․ մեղրատու Է, փոշոտումը՝ հիմնականում խաչաձև։ Ս․ մշակվում է Հնդկաստանում, Չինաստանում, Կանադայում, Արգենտինայում, f հումինիայում և այլ երկրներում։ ՍՍՀՄ–ում աշնանացան Ս–ի մշակության հիմնական շրջաններն են Ուկրաինայի անտառատափաստանային գոտիները։ Աշնանացան սերմերի բերքատվությունը՝ 10–30 ց/հւս, գարնանացանը՝ 8–15 ց/հա։

ՀՍՍՀ–ում Արարատյան դաշտում և նախալեռնային շրջանների ջրովի պայմաններում աշնանացան Ս․ վաղ հնձվող կուլտուրաներից ազատված դաշտերում մշակվում է որպես միջանկյալ և խոզանացան բույս։ Գարնանն ստացվում է 300–500 ց/հւս կանաչ զանգված։ Ս–ի յուղն օգտագործվում է մարգարինի ստացման համար, ինչպես նաև օճառի, մետալուրգւական, կաշվի և տեքստիլ արդյունաբերությունում։ Քուսպը արժեքավոր կեր Է։ 100 կգ–ը համապատասխանում է 100 կերային միավորի, պարունակում է (% ներով) պրոտեին՝ 32, ճարպ՝ 9, անազոտ Էքստրակտային նյութեր՝ 30։ Աշնանացան Ս․ հրաշալի կերաբույս է բոլոր գյուղատնտ․ կենդանիների համար։

ՍԵՎՈՒԿ, Սևուկ բերդակ, Սեավքարբերդ, բերդ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Մարդաղի գավաուււմ։ Եղել է գավառի իշխանանիստ և եպիկոպոսանիստ կենտրոնը։ X դ․ 2-րդ կեսին Մ․ զավթել են բյուզանդացիները։ 979-ից այն անցել է Տայքի Դավիթ Կուրապաղատին, իսկ 1001-ից՝ դարձյալ Բյուզանդիային։ Այնուհետև բերդի մասին տեղեկություններ չեն հանդիպում։ Հավանաբար ավերվել է թուրք–թաթար․ արշավանքների հետևանքով։ Հետագա դարերում կիսավեր Ս. թուրքերն անվանել են Կարանկալն (բառացի՝ սև բերդ)։

ՍԵՎՈՒՄՅԱՆ (Սևումյան–Արզումանյան, ծնունդով՝ խանդանյան Լ ու ս ա բ և ր) նյուսի Երեմիայի (1892, Ալեքսանդրապոլ–13․9․1969, Միլան), հայ դերասանուհի և երգչուհի (սոպրաւո)։ Օ․ Սևումյանի կինը։ 1911-ին ընդունվել է Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության թատերախումբը։ Կատարել Է քնարական դերեր՝ Սեդա (Շանթի «Հին աստվածներ»), Թանգիկ (Դեմիրճյանի «Դատաստան»), Կեկել (Սունդուկյանի «Պեպո»), Դեզդեմոնա, Օֆելյա (Շեքսպիրի «Օթելլո», «Համլետ»)։ Խաղացել է Կաև Երևանում, Ալեքսանդրապոլում, Բաքվում։ 1922-ին մեկնել է Միլան՝ ձսնը մշակելու։ Համերգներով հանդես է եկել Միլանում, Հռոմում, Փարիզում, Կահիրեում և այլուր, կատարել հայ, ռուս և արևմտաեվրոպ․ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Գլխավոր հերոսուհիների դևրերգերով հանդես է եկել Պուչչինիի «Չիո չիո սան» և «Բոհեմա» օպերաներում։ Ամենուրեք մասնակցել է հայ մշակույթի տարածմանը։ Գրական հայերենի է Փոխադրել Սունդուկյանի «Պեպո»-ն (1960)։ 1960-ին այցելել է Սովետական Հայաստան։

ՍԵՎՈՒՄՅԱՆ Օվի (Հովհաննես) Մամիկոնի [21․6(3․7)․1878, Ագուլիս–2․5․1920, Կ․ Պոլիս, հայ ռեժիսոր, դերասան, թատեր․ գործիչ։ Մովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Բեմ․ գործունեության առաջին իսկ տարիներից ձգտել է բարեփոխումներ մտցնել ազգ․ թատրոնում։ Այդ առթիվ մամուլում հրապարակել է բազմաթիվ հոդվածներ։ 1906-ին (Լևոն և Միքայել Մանվելյանների հետ) Ալեքսանդրապոլում հիմնել ԷՄԳԹ–ի սկզբունքներով գործող նոր տիպի «ռեժիսորական թատրոն» (գոյատևել է մեկ թատերաշրջան)։ Նախահեղափոխական հայ թատրոնում առաջիններից էր, որ իր ամբողջ գործունեությունը նպատակամղել է ՄԳԹ–ի ավանդույթները ազգ․ բեմարվեստում արմատավորելուն։ 1909– 1910-ին ղեկավարել է Թիֆլիսի Զուբալովի ժող․ տան թատերախումբը։ 1910– 1911 թթ․ և 1912–13 թթ․ թատերաշրջաններում կատարելագործվել է ՄԳԹ–ում։ Ս․ ուսումնասիրել է Կ․ Ստանիսլավսկու սիստեմը, հաճախել նրա փորձերին, մոտիկից շփվել Վլ․ Նեմիրովիչ–Դանչենկոյի, Ա․ Ցուժին–Սումբատովի, երիտասարդ Ե․ Վախթանգովի հետ, հետաքրքրվել Ա․ Թաիրովի ստեղծագործությամբ, Ա․ Անտուանի, Գ․ Քրեյգի, Մ․ Ռայնհարդի և համաշխարհային թատրոնի այլ նշանավոր ռեժիսորների արվեստով, ջանացել է գտնել հայ թատրոնի ստեղծագործական հարստացման ինքնուրույն ուղին։ 1913-ին Թիֆլիսի հայկ․ դրամատիկ, ընկերության ժողովում կարդացել է զեկուցում հայ թատրոնի բարեփոխումների մասին, շարադրել սեփական հայացքները թատերարվեստի բազմազան հարցերի շուրջ (խաղացանկ, ռեժիսուրա, դերասանական արվեստ,, դրամատիկ, ստուդիա ևն)։ Լինելով ռեալիստական բեմարվեստի ջատագով՝ սա առաջնությունը տվնլ Հ վԾրապրումի թատրոնին։ Ռեժիսուրայի մասին Ս–ի հայացքները դրսևորվել են նրա լավագույն բեմադրություններում՝ Շիլլերի «Ավազակ–ներ» (1907), Գորկու «Հատակում» (1908), Սունդուկյանի «Պեպո» (1909), Շիրվանզադեի «Պատվի համար» (1910), Լ․ Տոլստոյի «Կենդանի դիակ» (1912), Շանթի «Հին աստվածներ» (1914), «Կայսր» (1916), Գոգոլի «Ռևիզոր» (1914), Լերմոնտովի «Դիմակահանդես», Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակ» (երկուսն էլ՝ 1917)։ Շատ պիեսներ («Հատակում», «Կենդանի դիակ», «Կայսր», Կ․ Համսունի «Կյանքի ճանկերում», 1911, Ա․ Օստրովսկու «Ամպրոպ», 1915 ևն) հայ բեմ մուտք են գործել Ս–ի բեմադրությամբ։ Լավագույն անձնավորումներից են՝ էլիզբարով, Սեյրան (Շիրվանզադեի «Պատվի համար», «Նամուս»), Սատին («Հատակում»), Քաղաքագլուխ («Ռևիզոր»), Դիկոյ («Ամպրոպ»), Ուրիել Ակոստա (Գուցկովի «Ուրիել Ակոստա»), Կարլ Մոոր («Ավազակներ»), Անհայտ («Դիմակահանդես»), Բորիս Դողունով (Ա․ Կ․ Տոլստոյի «Ֆեոդոր Իոհաննովիչ արքան»)։ Նրա ջանքերով 1917-ին, Թիֆլիսի Հայոց դրամատիկ, ընկերությանը կից կազմակերպվել է ստուդիա (գոյատևել է մեկ տարի)։ 1918-ին, Պյատիգորսկում հիմնել է առաջին սովետական պետ․ հայկ․ թատրոնը։ Հայ թատրոնի գործունեությունը ընդարձակելու և դերասանական նոր ուժեր հրավիրելու նպատակով Ս․ մեկնել է Կ․ Պոլիս, ուր մի կարճ ժամանակ հայ դրամատիկ, թատրոնում ստեղծագործելուց հետո, վախճանվել է։ Թաղված է Թբիլիսիում։

ՍԵՎՈՒՆՅ (Գրիգռրյան) Գարեգին Սևիի [3․2․1911, գ․ Խնձորեսկ (այժմ՝ ՀՍՍՀ Գորիսի շրջանում)–3․1․1969, Երևան], հայ սովետական գրող, ՀՍՍՀ կուլտուրայի վաստ․ գործիչ (1967)։ ՍՄԿԿ անդամ 1932-ից։ Ավարտել է Բաքվի մանկավարժ, ինստ–ի բանասիրական ֆակ–ը։ Աշխատել է Բաքվի «Կոմունիստ» թերթում (1935–1938), ապա եղել է «խորհրդային գրող» (երկուսն էլ՝ հայերեն) ամսագրի խմբագիրը (1938–41)։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ծառայել է սովետական բանակում։ 1945-ից ապրել և աշխատել է Երևանում։ 1946–52-ին եղել է «Պիոներ» ամսագրի խմբագիրը, 1952–54-ին՝ Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկ․ ընկերության նախագահը, 1954–59-ին՝ Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար։

Ս–ի անդրանիկ ստեղծագործությունները (պատմվածքներ, նովելներ, ակնարկներ) արտացոլել են ժամանակի սովետական երիտասարդության առօրյան («Դեպի երկիր», 1935, ժողովածու)։ «Ծովախորշում» (1938) վեպում պատկերված է նավթարդյունաբերության աշխատողների կյանքը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ս․ գ