Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/329

Այս էջը սրբագրված է

<Վիշապասարի աղջիկը» (1945) վիպակը, իսկ այնուհետև՝ -«Ազատության պողոտա» (1947), «Թեհրան» (1952, հ․ 1–2), «Գե– րիներ» (1958), «Պետական գաղտնիք» (1967) վեպերն ու «Իրանական նոթեր» (1949), «Դանուբից Գանգես» (1957), «Վիետնամի գարունը» (1960) նոթագրա– կան–ուղեգրական երկերը։ Իրանի ժողո– վուրդների սոցիալական ու ագգ–ազա– տագր․ պայքարին նվիրված «Թեհրան»-ը թարգմանվել է ԱԱՀՄ և աշխարհի ժողո– վուրղների շուրջ քսան լեզուներով։ Ա․ պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշանով։ Երկ․ Առաջին շարք, Ե․, 1947։ Երկ․ հ․ 1–5, Ե․, 1963 – 65։ Այն օրերին [պատմվածքներ, վիպակ], Ե․, 1979։ Ս․ Մանուկյան

ՍԷՎՔԱՐ, գյուղ ՀԱԱՀ Իջևանի շրջանում, շրջկենտրոնից 15 կւէ հս․։ Ծխախոտագոր– ծական–կաթնաանասնապահական սովե– տական տնտեսությունն զբաղվում է նաև խաղողագործությամբ, պտղաբուծու– թյամբ, հացահատիկի, կերային կուլտու– րաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, կենցաղսպա– սարկման տաղավարներ, մսուր–մանկա– պարտեզ, դեղատուն, հիվանդանոց։ Կա Սևքար անտառապետություն, փայտամշակման արտադրամաս։ Հարուստ է ճարտ․ հու– շարձաններով։ Պահպանվել են եկեղեցի– ներ (XIV դ․), գյուղատեղիներ, գերեզմա– նոցներ (XVII–XX դդ․), դամբարաններ (մ․ թ․ ա․ 2–1 հազարամյակ)։ 1919-ին Ա–ում ստեղծվել է կոմունիստական ընդհատակ– յա բջիջ։

ՍԵՎՔԱՐԵ5Ի ՍԱՔՈ (Ծովանյան Աարգիս Աարիբեկի) [14․1․1870, գ․ Սևքար (այժմ՝ ՀԱԱՀ Իջևանի շրջանում)–13․11․1908, Երևան], հայ ազգային–ազատագրական շարժման մասնակից, ֆիդայի։ 1890-ին անցել է Արմ․ Հայաստան, կռվել Մուշում, Աասունում, Վանում, էրզրումում և այլուր գործող հայդուկային խմբերի կազմում։ 1899-ին ձերբակալվել է և թուրք, դատա– րանի կողմից դատապարտվել 101 տար– վա բանտարկության, իսկ 1900-ին՝ մահ– վան։ Աակայն ռուս, իշխանությունների միջնորդությամբ ուղարկվել է Ռուսաս– տան։ Ա․ շարունակել է պայքարը օսման, բռնակալության դեմ։ 1905–06-ին Անդր– կովկասում բռնկված ազգամիջյան կռիվ– ների ժամանակ, բանաստեղծ Հ․ Թուման– յանի հետ, խաղաղության և բարեկամու– թյան կոչով, շրջագայել է հայկ․ ու ադրբ․ գյուղերը։ 1908-ին իր հավաքագրած ջո– կատներով պետք է մեկներ Իրան՝ մաս– նակցելու այնտեղ սկսված հեղափոխու– թյանը, բայց վախճանվել է խոլերայից։

ՍԵՏԵՖՃՏԱՆ Ռոմանոս Կարապետի [1837, Կ․ Պոլիս –12(25)․3․1905, Կ․ Պո– լիս], հայ դերասան, դրամատուրգ։ 1861-ից աշխատել է <ԱրեեԱան թատրո– նում* նախ որպես դերասան, ապա հու– շարար, հետագայում զբաղվել է դրամա– տուրգիայով։ Հեղինակ է «Վարդան Մամի– կոնյան ւիրկիչ հայրենյաց» (բեմ․ 1867-ին, Մ․ Նալբանդյանի մահվան տարելիցի կա– պակցությամբ, որ և դարձել է «Արևելյան թատրոն»-ի փակվելու պատճառ), «Հայկ դյուցազն», «Կործանումն Ռուբինյաց հա– րըստության» պատմ․ ողբերգությունների, «Արշավանք», «Անգութ Զարուհի» և այլ պիեսների, որոնցում շոշափել է ժամանա– կի հասարակական–քաղ․ և կենսական հուզող հարցեր։ Ա–ի բոլոր պիեսները բեմադրվել են Կ․ Պոլսի հայ թատրոննե– րում։ Ր․ Հովակիմյան U ԵՏ ԼՄ ԷՆ Տ (անգլ․ Settlement – բնակա– վայր), 1․ անգլո–սաքսոնական երկրների քաղաքացիական դատավարությունում կողմերի համաձայնություն, որի հիման վրա մինչև որոշում կայացնելը դատա– րանը գործը կարճում է։ Եթե կողմերից մեկը հրաժարվում էր կատարել Ա–ի պայ– մանը, այն դատարանի միջամտությամբ կատարվում էր հարկադիր։ 2․ XIX–XX դդ․ Չինաստանի որոշ խոշոր քաղաքներում օտարերկրացիներին վարձով տրվող հա– տուկ շրջաններ։ Առաջացել են Անգլո–չին․ պատերազմից (1840–42) հետո։ Ա–ներն ունեին արտերկրայնության իրավունք, գտնվում էին համապատասխան պետու– թյան զինված ուժերի պաշտպանության ներքո։ Թեև Ա–ում բնակչության 95–97% չինացիներ էին, Ա–ների վրա չին․ պետու– թյան իրավասությունը չէր տարածվում։ Չինացիները իրավունք չունեին Ս–ի տե– րիտորիայում ունենալ անշարժ գույք, նը– րանց նկատմամբ տարածվում էր, այս– պես կոչված, խառը դատարանների իրա– վասությունը, որտեղ որոշիչ դերը արտա– սահմանցիներինն էր։ ՍՍՀՄ–ը առաջինը հրաժարվեց (1924) Ս–ների նկատմամբ իր իրավունքներից ու արտոնություններից, որոնք ձեռք էին բեր– վել ցարական Ռուսաստանի և Չինաստա– նի միջե կնքված անիրավահավասար պայ– մանագրերով։ Արմ․ երկրները Ա–ների արտերկրայնության իրավունքից հրա– ժարվեցին 1943-ին։ ՍԵՐ, մարդկանց, բնության, հասարակու– թյան ու գաղափարների երևույթներին ուղղված մարդկային հարաբերության ձև, որին բնորոշ է զգայական, հոգեկան և բա– նական բավարարվածության միասնու– թյան ապրումը։ Ա–ո կրոն, (որպես աստծո պարգև), իդեալիստական (որպես մտա– յին, բանական երևույթ), իռացիոնալ–խոր– հըրդապաշտական (որպես մարդու«Ես»-ից բխող անճանաչելի երևույթ), գռեհիկ– մատերիալիստական (որպես մարդու բնազդների շարունակություն) ևն բացատ– րությունները մերժում են մարքսիստա– կան մարդաբանությունը, հոգեբանությու– նը և բարոյագիտությունը։ Ա․ հասարակա– կան երևույթ է և ծագում է որոշակի նա– խադրյալների առկայությամբ (օրինակ, երբ հնարավոր է ազատ անձնական ընտ– րությունը), նախադրյալներ, որոնք ձևա– փոխում են մարդու բնազդները, երբեմն գորօելով դրանց հակառակ (օրինակ, զո– հաբեր սիրո դեպքում) և տալիս բնազդ– ներ] ւ սահմաններից դուրս եկող նշանա– կություն ու իմաստ։ Թեև Ս․ ունի անհա– տին խիստ մտերիմ բնույթ և եզակի բո– վանդակություն, սակայն որպես զգայե– լու ն հարաբերվելու հատուկ ձև, պայմա– նավորված է հասարակայնորեն։ Հասա– րակությունը մշակում է իրեն անհրաժեշտ Ս–ո տեսակները կամ լրիվ բացասում դրանք, բացի իրեն ուղղված Ս–ուց։ Մ–ուն հաականշական է այն, որ 1․ նրա մեջ անձի բոլոր բաղադրիչ մասերը և կառուց– վածքները հանդես են գալիս միասնա– բար, դրանցից առաջատար դերը պատ– կանում է չգիտակցված–զգայականին, իսկ գիտակցությունը միայն նշում է Ա–ո փաս– տը ու կամքի հետ միասին ճշգրտում այն, 2․ նրա մեջ ձուլվում են մի շարք տարրա– կան, երբեմն հակասական և միաժամա– նակ բարյացակամ զգացմունքներ ու հա– րաբերություններ, 3․ նրա առարկան որոշ– վում է ազատ ընտրության հիման վրա, որն իր հերթին կանխորոշված է անհատի խառնվածքով և սոցիաւականացման շըր– ջանում յուրացված արժույթներով, իդեալ– ներով ևն, 4․ նրա բովանդակությունը Մ–ո առարկայի այն կողմերի միագումարն է, որոնք համապատասխանում են սիրողի պատկերացումներին, պահանջներին ևն, իսկ մնացած հատկանիշները կամ անտես– վում են, կամ էլ դրանց նշանակությունը նվսյզեցվում է։ Սա թույլ է տալիս առանձ– նացնել Ս–ո տեսակները ըստ կրողի (ծնո– ղական, եղբայրական, ամուսնական, կա– նացի են), ըստ առարկայի (զավակների, բարեկամների, հայրենիքի, հայրենի երկ– րի, ճշմարտության, ազատության ևնի նը– կասմամբ), ըստ առաջատար կողմի [զգա– յական, տարփական, իդեալական (ւցչա– տոնական սեր) են], ըստ հետապնդվող շահի (եսամոլական, այլասիրական, զո– հալ երություն պահանջող ևն), ըստ գի– տակցվածության մակարդակի [չգիտակց– ված (կույր), գիտակցված են]։ Սակայն, որս ես կանոն, Ս․ նշված տեսակների հա– մակցության անհատական դրսևորումն է։ Պատմ․ զարգացումը բերում է Ս–ո տեսակ– ների բազմազանության աճի, բովանդա– կության հարստացման, կառուցվածքա– յին փոփոխությունների, հետևաբար կա– րելի է խոսել Ս–ո առաջընթացի մասին և կաոարել Ս–ո տեսակների պատմահամա– դրական վերլուծություն։ Օրինակ, ավան– դույթով գործող հասարակարգերում Ս․ բաօ առված էր, քանի որ անհատը զրկված էր ընտրության հնարավորությունից և իրագործում էր կանխորոշված հարաբերա– ձևեր։ Ստրկատիրությանը բնորոշ է Ս–ո զգայական–տարփալից տեսակը, ճորտա– տիրությանը՝ իդեալական, որը ժխտում է զգայական Ս․ որպես նսեմ իղձ։ Վերա– ծննդի շրջանում (կապիտալիզմի կազմա– վորման օրոք) վերականգնվում է զգայա– կան Ս–ո արժեքը, կինը դադարում է դիտվել որպես միայն տարփանքի առար– կա և դառնում է Ս–ո արժանի էակ։ Կա– պիտալիզմի ծաղկման շրջանում Ս․ հոգե– բանացվում և անհատականացվում է, այ– սինքն՝ կարևորվում է ոչ թե Ս–ո իրական նշանակությունը, այլ նրա վերապրման առկայությունը և եզակիությունը։ Կապի–