Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/332

Այս էջը սրբագրված է

ներից։ Բրոնզի դարում այստեղ բնաէ վել են իլլիրիական, թրակիական, իսկ աւ ելի ուշ՝ կելտական ցեղերը, VI –VII դդ․՝ բևա– կություն են հաստատել սլավոննէրը։ VIII–XII դդ․ ձևավորվել են ֆեոդ, հարա– բերությունները և սերբ, ազգությոնը, առաջացել են առաջին իշխանություննե– րը (Ռաշկա, Խում ևն)։ IX դ․ 2-րդ կեսին սերբերն ընդունել են քրիստոնեությ սն։ X դ․ կեսին ստեղծվել է սերբերի առաջին խոշոր պետ․ միավորումը՝ Սերբ, իշխա– նությունը։ XI դ․ սկզբին Ս․ ենթարկվել է Բյուզանդիային, որի դեմ ծավալվել է պայքար։tXII դ․ 2-րդ կեսից պայքարի կենտրոնն էր Ռաշկան, որտեղ տիրում էր ժուպան (իշխան) Ստեֆան Նեմանյան (1170–96), Նեմանիչների դինաստիայի հիմնադիրը (կառավարել են մինչև 1371-ը)։ Նրա օրոք ձևավորվել է սերբ, միւաւյալ պետությունը։ 1217-ին Ս․ հռչակվել է թա– գավորություն։ Ստեֆան Դուշան թագա– վորի (կառավարել է 1331–55) օրոք ըս– տեղծվել է սերբա–հուն․ ընդարձակ պե– տություն։ Նրան են ենթարկվել Մակեդո– նիան, էպիրոսը, Ալբանիան և Թեսալիան։ 1345-ի վերջին Դուշանն ընդունել է «սեր– բերի և հույների թագավոր» տիտղոսը։ XIII – XIV դդ․ ֆեոդալիզմը Ս–ում հասել է լիակատար զարգացման։ Վերելք է սպ– րել գյուղատնտ․ արտադրությունը, сшр- գացել են արհեստներն ու առևտուրը։ 1349-ին ընդունվել է միջնադարյան Ս–ի օրենքների ժողովածուն։ Ստեֆան Ո րոշ թագավորի (1355–71) օրոք սերբա–հուն․ թագավորությունը կազմալուծվել է։ 1389-ին Ս․ պարտվել է թուրքերից ( ոես Կոսովոյքւ ճակատամարտ 1389) և ընկել վասալական կախման մեջ Թուրքիայից, իսկ 1459-ին մտել է նրա կազմի մեջ։ Թուրք, տիրապետությունը կասեցրել է սերբ ժո– ղովրդի տնտ․, քաղ․ և մշակութային զար– գացումը։ Թուրք, լծի դեմ պայքարի ակ– տիվ ձև է դարձել հայդուկների շարժումը։ XVI – XVII դո․ սեոբերԱ քանհօս աաոս– տամբե[ Օսմանյան կայսրության ոեմ։ XVIII դ․ վերջի ռուս–թուրք․ պատերազւքնե– րը նպաստել են սերբերի ազգային–ազա– տագր․ պայքարի հաջողությանը։ Կււրա– Գեորգիի գլխավորությամբ առաջին ս1ւրբ․ ապստամբության (տես Սերբական աէքըս– տամբություն 1804–13) հետևանքով նշա– նակալիորեն թոթափվել է թուրք, լուծը, իսկ 1806–12-ի ռուս–թուրք․ պատերսզմի հետևանքով թուրք, կառավարությունը հարկադրված էր ճանաչել Ս–ի ինքնավար իրավունքները (տես Բուխարեաոի հաշ– տության պայմանագրեր 1812, 1913, /9/8), սակայն 1813-ին սուլթանի իշխանությունը Ս–ում վերականգնվել է։ 1815-ի նոր հա– կաթուրք․ ապստամբությունից (Միլոշ Օբ– րենովիչի գլխավորությամբ) հետո Ռու– սաստանի դիվանագիտ․ օգնությամբ, Ս․ ստացել է ինքնավար իշխանության ս ոա– տուտ (1830–33)։ Թուրք, տիրապետու– թյան վերացումը Ս–ում ուղեկցվում էր թուրք, հողատիրության վերացմամբ։ Սա– կայն ֆեոդ, մնացուկների պահպանումը, ինչպես նաև ինքնավար Ս–ի իշխան Միչոշ Օբրենովիչի ինքնակալական կարգը խոչ– ընդոտում էին երկրի զարգացմանը կա– պիտալիստական ուղիով։ 1835-ին սկւ ւպ– շչինան ընդունել է առաշին սերբ, սահմա– նադրությունը, որը շուտով Միլոշը չեղ– յալ է հայտարարել։ 1838-ին սահմանա– դրության կողմնակիցների ճնշման տակ սուլթանը Ս–ի համար հրապարակել է սահմանադրություն (թուրք, կանոնադրու– թյուն)։ 1839-ին Միլոշ Օբրենովիչը հրա– ժարվել է գահից։ 1842-ին սահմանադրու– թյան կողմնակիցները տապալել են Մի– լոշի որդուն՝ Միխայիլին և գահին նստեց– րել իրենց դրածո Ալեքսանդր Կարագեոր– գիևիչին։ Վերջինիս վարած ավստրիամետ քաղաքականությունը առաջացրել է ժո– ղովրդի դժգոհությունը և 1858-ին սկուպ– շչինան նրան գահընկեց է արել։ Միխայիլ Օբրենովիչը իր կառավար․ման երկրորդ շրջանում (1860–68) անցկացրել է պետ․ կառավարման վերակառուցում՝ այն են– թարկելով իր բացարձակ իշխանությանը։ 1868-ին, Միխայիլի սպանությունից հետո, իշխանության գլուխ է կանգնել լիբերալ– ների աջ թևը Ի․ Ռիստիչի գլխավորու– թյամբ։ 1869-ին սկուպշչինան ընդունել է չափավոր լիբերալ սահմանադրություն։ Լիբերալների ու պահպանողականների գաղափարական պայքարում ձևավորվել է հեղափոխական դեմոկրատական հո– սանքը Ս․ Մարկովիչի գլխավորությամբ։ 1877–78-ի ռուս–թուրք․ պատերազմում Ռուսաստանի հաղթանակի շնորհիվ Ա․, որը հանդես էր գալիս Ռուսաստանի կող– մում, ստացավ լիակատար անկախություն և զգալիորեն ընդարձակեց իր տարածքը։ 1882-ին Ա․ հռչակվեց թագավորություն։ 1900-ական թթ․ Ա–ում սկսեց արագորեն զարգանալ կապիտալիզմը, պրոլետարիա– տը դառնում էր նոր հասարակական ուժ։ 1903-ին հիմնադրվեց սերբ․ ս–դ․ կուսակ– ցությունը և Գլխ․ բանվորական միություն միասնական արհմիութենական կազմա– կերպությունը։ 1905–07-ի ռուս, հեղափո– խության ազդեցությամբ Ա–ում ուժեղա– ցավ գործադուլային պայքարը։ 1912– 1913-ին Ա․ մասնակցեց Բալկանյան պա– տերազմներին։ 1915-ին, առաջին համաշ– խարհային պատերազմի (1914–18) Ժա– մանակ, Մ․ օկուպացրին ավստրո–գերմ․ և բուլղ․ զորքերը։ 1918-ին Ավստրո–Հուն– գարիայից ազատագրված Տա բավս լա վո– նական հողերի մեծ մասը միավորվեց Սերբերի, հորվաթների և սլովենների միացյալ թագավորության (1929-ից՝ Հա– րավսլավիա) մեջ։ 1941-ի ապրիլին Ս․ օկուպացրին գեր– մանա–ֆաշիստ․ զորքերը, 1941-ի օգոստո– սին Բելգրադում ստեղծվեց խամաճիկ «սերբական կառավարություն»։ 1941-ի հուլիսի 7-ին Հարավսլավիայի կոմկուսի կոչով և ղեկավարությամբ Ա–ում սկսվեց զինված ազատագր․ պայքարը, որը դար– ձավ Հարավսլավիայի 1941–45-ի ժողո– վըրդա–ազատագր․ պատերազմի բաղկա– ցուցիչ մասը։ 1944-ի հոկտեմբերին սովե– տական բանակի և Տարավսլավիայի ժո– ղովրդա–ազատագր․ բանակի զորամասերը ազատագրեցին Ա․։ 1945-ի նոյեմբերին Ա․, որպես ժող․ հանրապետություն, մտավ ՀՖԺՀ կազմի մեջ։ Հարավսլավիայի և Մ–ի սահմանադրությունների (1963 և 1974) համաձայն, Ս․ սոցիալիստական հանրա– պետություն է ՀՍՖՀ կազմում։ Տես նաև Հարավսչավիա հոդվածի պատմական ակ– նարկը։ Տնտեսությունը։ Ս․ տալիս է ՀՍՖՀ ազգ․ եկամտի 2/5-ը, արդ․ արտադրանքի 1/3-ը։ Առաջատարը ծանր արդյունաբե– րությունն Է։ Էներգետիկան հիմնված է տեղական գորշածխի ու քարածխի օգտա– գործման և ՀԷԿ–երի բազայի վրա։ Վոյե– վոդինայում արդյունահանվում է նավթ։ Ս–ում է կենտրոնացված Հարավսլավիայի ամբողջ պղնձի, ծարիրի, կապար–ցինկի (3/4-ը) արդյունահանումը, ձուլումն ու գլանվածքը։ Զարգանում է քիմ․ արդյու– նաբերությունը։ Ընդլայնվում Էtարհես– տական մանրաթելերի և նավթաքիմ․ արտադրանքը։ Կա բազմաճյուղ մե– քենաշինություն՝ Էլեկտրատեխնիկա և Էլեկտրոնիկա, գյուղատնտ․ մեքենաների, լեռնային սարքավորումների, ավտոմո– բիլների, ինչպես նաև տեքստիլ, կաշվի, կոշիկի արտադրություն։ Զարգացած Է սննդի արդյունաբերությունը։ Ս․ Հարավ– սլավիայի գյուղատնտ․ գլխավոր շրջանն է (հացահատիկաանասնապահական ուղ– ղությամբ)։ Երկաթուղիների երկարու– թյունը 3,9 հզ․ կմ Է։ Դանուբ և Աավա գե– տերի վրա կա նավարկություն։ Նավա– հանգիստներն են Բելգրադը, Նովի Սաղը, Սմեդերևոն։ Կուլտուրական շինարարությունը և առողջապահությունը։ Հիմնականը ութամյա դպրոցն Է։ Լրիվ միջնակարգ կրթություն են տալիս գիմնա– զիաները։ Կան որակյալ բանվորների պատրաստման, տեխ․, մեծահասակների և այլ մասնագիտական դպրոցներ։ Գոր– ծում է 4 համալսարան [Բելգրադի (հիմն․ է 1963-ին), Նիշի (1965), Նովի Սադի (1960) և Պրիշտինայի (1970)]։ Գիտ․ հիմ– նարկների մեծ մասը գտնվում է Բելգրա– դում։ Ֆեդերալ ենթակայության են Բ․ Կիդրիչի անվ․ միջուկային ֆիզիկայի (հիմն․ է 1947-ին), բուսաբուծության (1945), գյուղատնտեսության մեքենայաց– ման (1947) և այլ ԳՀԻ–ներ։ Բարձրագույն գիտ․ հիմնարկներն են․ Սերբիայի գիտու– թյունների և արվեստի ակադեմիան (1886, վերակառուցվել է 1944-ին, ունի 7 բաժան– մունք, ավելի քան 25 ԳՀԻ), Բելգրադի համալսարանի հետազոտական ստորա– բաժանումները (երկրաբանական, բու– սաբանական ինստ–ներ, բուսաբանական այգի ևն)։ Գործում են նաև սեյսմոլոգիա– կան (1906), առողջապահության (1924) ինստ–ները, աստղադիտարանը և օդերե– վութաբանական կայանը (հիմն․ են 1887-ին)։ Նովի Սադի և Նիշի համալսա– րաններին կից կան մի շարք ԳՀԻ–ներ։ Ս․ ունի 1500-ից ավելի գրադարան, 100 թան– գարան, Բելգրադում հրատարակվող «Բորբա», «Պոլիտիկա» լրագրերից, «Կո– մունիստ» («Komunist») շաբաթաթերթից (Հարավսլավիայի կոմունիստների միու– թյան և Սերբիայի կոմունիստների միու– թյան օրգան) բացի լույս են տեսնում «Դնեվնիկ», «Մադյար սո» («Magyar Szo», հունգար․), «Եդինստվո» («Jedinstvo»), «Ռիլինդյա» («Rilindja») և այլ թերթեր։ Ս–ում կան ավելի քան 40 ռադիոկայան, հեռուստատեսային կենտրոններ՝ Բել– գրադում, Պրիշտինում և Նովի Սաղում։ 1972-ին եղել է 105 հիվանդանոցային (44,3 հզ․ մահճակալով) և 4 հզ–ից ավելի ամբուլատոր–պոլիկլինիկական հիմնար–