Գրաչանիցայի Ս․ Աստվածածին եկեղեյին (1315–21) հարավ–արեելքից Ջ․ Ա ն դ ր և ե իչ–Կ ու ն․ «Մայր» (1937, ժա– մանակակից արվեստի թանգարան, Բելգիադ) լակոնիզմը, քառասյուն (Մանասիյա մե– նաստանի եկեղեցին, 1407–18) և առսսնց սյուների (Կալենիչ մենաստանի եկեղե– ցին, 1405–13) եռաբսիդ, արմ–ից կից զավթով խաչաձև–գմբեթավոր եկեղեցի– ները։ XIV դ․ վերջի –XV դ․ սկզբի որմնա– նկարները (Մանասիյայում, Կալենիչ ււմ, XV դ․ 1-ին քառորդ) առավել դեկորատիվ են։ XIII դ․– XV դ․ կեսի սրբանկարչու– թյունը աչքի է ընկնում կերպարների խստորոշ արտահայտչականությսմբ, զուսպ կոլորիտով, իսկ հետագայում ձեռք է բերել գարդապատկերայնության գքեր։ Մանրանկարչության մեջ բյուզ․ ազդեցու– թյունները միահյուսվել են ռոմանակաէ ին։ Զարգացել է ոսկերչությունը, փայտի քան– դակազարդումը, ոսկեթելով, արծա frui- թելով ասեղնագործությունը, բրուտա– գործությունը։ Թուրք նվաճողները XIII դարից կառու– ցել են ամրոցներ, XV դ․ 2-րդ կեսից քա– ղաքներում4 մզկիթներ, մինարեներ, քա– րավանատներ, ծածկած շուկաներ, բաղ– նիքներ։ XVII դ․ վերջից Ավստրիայի կազ– մի մեջ մտած Վոյեվոդինա երկրամասում բարոկկոյի, ավելի ուշ կլասիցիզմի ոգով կառուցվել են եկեղեցիներ և քաղաքային տներ, ստեղծվել հայրենասիրական փո– րագրանկարներ։ XVIII դ․ գեղանկարչու– թյունը (սրբապատկերներ, դիմանկար– ներ) կրել է բարոկկոյի և ռոկոկոյի ազդե– ցությունը։ XIX դարից Ա–ում կիրառվել են կանոնավոր քաղաքաշինության տար– րեր, կառուցվել են տեղական միջնա– դարյան ավանդույթներով ու եվրոպ․ Էկ– լեկտիզմի ոգով շենքեր, իսկ XX դ․ սկըզ– բին՝ նաև «մոդեռն» և նեոբյուզ․ ոճերով կառույցներ։ Գեղանկարչության մեջ XIX^ սկզբի կլասիցիզմը կապված է լուսավո– րական և ազգ․–ազատագր․ շարժմանը (Ա․ Թեոդորովիչի պատմանկարները, Կ․ Դանիլի դիմանկարները)։ Ռոմանտիզ– մով են ներթափանցված Դ․ Ավրամովիչի երփնագրերը, Ջ․ 6ակշիչի ազատագր․ պայքարի թեմայով նկարները։ Ռեալիս– տական են Զ․ Կրստիչի պատմ․, ժանրա– յին պատկերները, բնանկարները, Ն․Պետ– րովիչի և Մ․ Պյադեի դիմանկարները։ Իմ– պրեսիոնիզմի և ֆովիզմի ազդեցությունը դրսևորվել է Մ․ Միլովանովիչի բնանկար– ներում։ Առաջին համաշխարհային պա– տերազմից (1914–18) հետո արդյունա– բերության և քաղաքների աճի հետ սրվել է բարեկարգ քաղաքային կենտրոնների և ետնախորշերի հակադրությունը։ 1930-ական թվականներից ստեղծագործել են ֆունկցիոնալիստ ճարտ–ներ Դ․ Բրա– շովանը (Նովի Աադի Գործադիր վեչեի շենքը, 1938) և Ն․ Դոբրովիչը, քանդակա– գործներ Տ․ Ռոսանդիչը, Մ․ Ատոյանովի– £ը, գեղանկարիչներ Պ․ Դոբրովիչը, Մ․ Կոնյովիչը, 6ո․ £իելիչը, Ս․ Շումանո– վիչը, «բանաստեղծական ռեալիստներ» Ի․ Տաբակովիչը և Մ․ Չելեբոնովիչը։ Ռեա– լիստական, սոցիալ․ ուղղվածություն ունե– ցող արվեստի կողմնակիցները 1934-ին միավորվել են «Կյանք» խմբավորման մեջ․ նրա հիմնադիր Զ․ Անդրեևիչ–Կունը պատկերել է պրոլետարիատի և քաղաքի աղքատների ողբերգությունը, 1941–44-ի պարտիզանական պայքարը։ 1945-ից Ա–ի արվեստը զարգանում է Աոցիալիստական Հաքւավաավիայի ընդհանուր ոլորտում։ Երաժշտությունը։ Սերբերի ժող․ կեն– ցաղում հիմնականում տարածված է եր– գարվեստը։ Երգը տարածել են ժող․ եր– գասացները՝ գուսլարները՝ գուսլեի (ա– ղեղնավոր նվագարան) նվագակցությամբ Էպիկական երգեր կատարողները։ Երա– ժըշտ․ և բանաստեղծական գեղեցկությամբ առաձնանում են քնարական երգերը (առա– վելաբար կանացի), հանրածանոթ են խմբերգերը։ Սերբ․ ժող․ երաժշտ․ բնորոշ գծերից են՝ լայնաշունչ մեղեդայնությունը (ընդունված են մեծացված սեկունդա պա– րունակող ձայնակարգեր), ռիթմական բազմազանությունը։ Ս–ի առաջին կոմ– պոզիտորներն են կապելմայստեր Ցո․ Շլե– զինգերը (XIX դ․ կեսին աշխատել է Բել– գրադում) և Ն․ Զուրկովիչը (հայրենասի– րական խմբերգերի հեղինակ)։ Ազգ․ երա– ժըշտ․ մշակույթի ձևավորման գործում նշանակալի ավանդ է ներդրել կոմպոզի– տոր և դաշնակահար Կ․ Ատանկովիչը՝ Բելգրադի երգչախմբային (1863-ից) և «Կոռնելիե» եկեղեցական երգչախմբային (1881-ից) ընկերությունների ղեկավարը։ Ա–ի երաժշտության զարգացմանը մեծա– պես նպաստել են սերբ, մեներգի և ռո– մանսի ստեղծող Ցո․ Մարինկովիչն ու երաժշտ․ բանահավաք, կոմպոզիտոր Ս․ Մոկրանյացը, որ մոտ 30 տարի (1887-ից) ղեկավարել է Բելգրադի երգ– չախմբային ընկերությունը, կազմակեր– պել Երգչախմբային ընկերությունների միությունը և Սերբ, երաժիշտների ասո– ցիացիան։ 1884-ին հիմնադրվել է Ակա– դեմիական երգչախմբային ընկերությու– նը (1887-ից կոչվել է «Օբիլիչ»)։ 1899-ին Բելգրադում բացվել է առաջին՝ Երաժըշ– տության սերբ, դպրոցը (այժմ՝ «Մոկրան– յաց» պետ․ միջնակարգ երաժշտ․ դպրոց)։ 1882-ին Բելգրադի Ազգ․ թատրոնում բե– մադրվել է սերբ, առաջին օպերետը՝ Դ․ Ենկոյի «Կախարդուհին»։ 1902-ին Բ․ Ցոկսիմովիչը գրել է սերբական առա– ջին օպերան՝ «Միլոշ Օբիլիչի ամուսնու– թյունը»։ 1903-ին բեմադրվել է Ա․ Բինիչ– կայի «Արշալույսին» օպերան։ Օպերանե– րի հեղինակ կոմպոզիտորներից են Ի․ Բաիչը, Պ․ Կրստիչը։ Բինիչկայի և Ս․ խրիստիչի ղեկավարությամբ Ազգ․ թատ– րոնում կազմակերպվել են ինքնուրույն օպերային, 1922-ին՝ բալետային խմբեր, որոնց խաղացանկում հիմնականում Պ․ Կոնյովիչի, Մ․ Միլոևիչի, խրիստիչի և հարավսլավացի այլ կոմպոզիտորների եր– կերն Էին։ Գործել են Բելգրադի ֆիլհար– մոնիկ ընկերությունը (1923-ից, սիմֆո– նիկ նվագախմբով), Բելգրադի դաշնամու– րային կվարտետը, Բելգրադի տրիոն, հա– մալսարանին կից «Կոլլեգիում մուզիկում» կամերային նվագախումբը։ 1937-ին Բել– գրադում հիմնադրվել է Երաժշտ․ ակա– դեմիա։ 1930-ական թթ․ վերջերից ստեղ– ծագործել է երաժշտագետ, կոմպոզիտոր և դիրիժոր Վ․ Վուչկովիչը (կոմունիստ, 1942-ին սպանել են ֆաշիստները)։ ժող․ Հարավսլավիայում սկսվել է սերբ, երա– ժըշտ․ մշակույթի բուռն զարգացումը։ Հան– րաճանաչ են կոմպոզիտորներ Մ․ Ռիստի– չը, Ս․ Ռայիչիչը, Վ․ Պերիչիչը, Լյուբիցա Մարիչը, Ա․ Օբրադովիչը և ուրիշներ։ Ազգ․ թատրոնի օպերային խմբի մենակատար– ներից են Մ․ Չանգալովիչը, Ա․ Մարինկո– վիչը, Զ․ Զիկովան։ 1957-ից գործում է Աերբ․ ԳԱ երաժշտագիտության ինստ–ը։ 1967-ին բացվել է ֆիլհարմոնիայի հա– մերգային դահլիճը, ելույթ են ունենում սիմֆոնիկ և կամերային նվագախմբերը, Բելգրադի ռադիոյի և Հարավսլավ․ ժող․ բանակի տան երաժշտ․ տարբեր խմբերը, ժող․ պարի «Կոշո» անսամբլը, ինքնա– գործ նվագախմբեր։ 1960–80-ական թթ․ երաժիշտներից են Պ․ Բերգամոն, Պ․ Օզ– գիյանը, Է․ Ցոսիֆը, Դ․ Ռադիչը, Վ․ Մոկ– րանյացը, դիրիժոր ժ․ Զդրավկովիչը, դաշնակահար Զ․ Մարասովիչը, ջութա– կահար Լ․ Մարյանովիչը, երգիչներ Ցվեիչ ընտանիքը, Վ․ Հեյբալը, երաժշտագետ Մ․ Զուրիչ–Քլայնը։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/334
Այս էջը սրբագրված է