Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/335

Այս էջը սրբագրված է

Թատրոնը։ Ս–ի թատրոնի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են XIII ղ․ք երբ տոնական օրերին կազմակերպվել են բացօթյա ժող․ ներկայացումներ։ Թուրք, լուծը ընդհատել է թատրոնի զարգացումը։ 1810-ական թթ․ մի քանի շրջիկ սիրողական թատերախմբեր է կազմակերպել ազգ․ աշխարհիկ թատրոնի հիմնադիր, դերասան, դրամատուրգ և թարգմանիչ 6ո․ Վույիչը։ 1825-ին Նովի Սաղում Ա․ Նիկոլիչի ղեկավարությամբ սիրողական թատերախումբը բեմադրել է առաջին սերբ, պիեսը՝ Ա․ Ստեֆանովիչի «Ուրոշ V արքայի մահը» ողբերգությունը։ XIX դ․ 40-ական թթ․ սկզբին ստեղծվել են շրջիկ թատերախմբեր և առաջին մշտական թատրոնները (Բելգրադում և այլուր), որոնց խաղացանկում էին Ցո․ Ստերիյա–Պոպովիչի ռոմանտիկ ողբերգություններն ու ռեալիստական կատակերգությունները, ինչպես և թարգմանական պիեսներ (Ա․ Կոցեբու, Վ․ Հյուգո և ուրիշներ)։ Ս–ի թատրո– նի զարգացման նոր փուլը սկսվել է Նովի Սաղում Սերբ, ազգային (1861), ապա Բելգրադում Ազգ․ (1868) թատրոնների հիմնադրումից հետո։ Բեմադրել են հայրենական հեղինակների (Զ․ Ցակշիչ, Լ․ Կոստիչ) պատմ․ թեմայով հերոսական պիեսներ, ինչպես նաև Շեքսպիրի, Շիլլերի և այլոց դրամաները։ Սոցիալ․ դրաման և կատակերգությունը (Մ․ Գլիշիչ U ուրիշներ), ապա Բ․ Նուշիչի երգիծ․ կատակերգությունները, ռուս․ դասական դրամատուրգիան (Ն․ Գոգոլ, Ա․ Օստրովսկի, Լ․ Տոլստոյ, Չեխով, Մ․ Գորկի), Իբսենի, Հաուպտմանի պիեսները նպաստել են դերասանական ռեալիստական խաղաոճի հաստատմանը (Վ․ Նիգրինովա, Պ․ Դոբրինովիչ, Ի․ Ստանոևիչ և ուրիշներ)։ Մեծ նշանակություն է ունեցել ռեժ․ P․ Գավելլայի գործունեությունը (1926– 1929-ին Բելգրադի Ազգ․ թատրոնի դրամատիկ խմբի դիրեկտոր) սերբ, թատրոնի զարգացման համար։ Առաջադիմական միտումների հաստատմանը նպաստել են Մ․ Կռլեժայի պիեսները։ Բեմադրվել են նաե Շոուի, Չապեկի և սովետական հեղինակների գործեր։ Ֆաշիստ, օկուպացիայից ազատագրումից և ՀՖԺՀ–ի ստեղծումից հետո կազմակերպվել են նաե նոր թատրոններ՝ Բելգրադի դրամատիկական, ժամանակակից ևն։ 1948-ից Բելգրադում գործում է Հարավսլավ․ դրամատիկական թատրոնը, որը միավորում է Հարավսլավիայի հանրապետությունների առաջատար վարպետներին։ 1956-ին Բելգրադում ստեղծվել է «Ատելյե 212» փորձարարական թատրոնը։ Բացվել են մանկական («Բոշկո Բուխա»-ն Բելգրադում ևն), տիկնիկային, երգիծական (Բելգրադում, Նովի Սաղում և այլուր) թատրոններ։

1940–70-ական թթ․ Ս–ի առաջատար թատերական գործիչներից են ռեժիսորներ Խ․ Քլայնը, Բ․ Բորոզանը, Բ․ Ստուպիցան, Բ․ Խանաուսկան, Դ․ Զուրկովիչը, դերասաններ Ս․ Սևերովան, Դ․ Միլուտինովիչը, Մ․ Ստուպիցան, Լ․ Բոբիչը, Լ․ Ռավասին, Մ․ Ռադակովիչը և ուրիշներ, նկարիչ Վ․ Մարենիչը։ 1950-ին Բելգրադում ստեղծվել է Թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ակադեմիա։

ՍԵՐԳԵԵՎ Կոնստանտին Միխայլովիչ (ծն․ 1910), բալետի սովետական արտիստ, բալետմայստեր։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1957)։ 1930-ին ավարտել է Լենինգրադի պարարվեստի ուսումնարանը և ընդունվել Լենինգրադի օպերայի և բալետի թատրոն, դարձել է առաջատար մենապարողներից, 1946-ից՝ բալետմայստեր, 1951–55-ին և 1960–70-ին՝ գլխ․ բալետմայստեր։ Եղել է Ռոմեո (Պրոկոֆևի «Ռոմեո և Զուլիետ»), Եվգենի (Դլիերի «Պղնձե հեծյալը»), Լեննի (Կարաևի «Ամպրոպի արահետով») և այլ դերապարերի առաջին կատարողը։ Հանդես է եկել նաև Չայկովսկու, Գլազունովի, Ադանի և այլոց բալետների գլխ․ դերապարերով։ Բեմադրել է «Ամպրոպի արահետով» (1946), Պրոկոֆևի «Մոխրոտը» (1946, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1947), Չերվինսկու «Համլետ» (1970), Դլազու– նովի «Տարվա եղանակները» (1974) բալետները, իրականացրել Գլազունովի «Ռայմոնդա» (1946, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1949), Չայկովսկու «Կարապի լիճը» (1946) բալետների նոր խմբագրումները։ 1931-ից զբաղվում է մանկավարժությամբ։ 1938–40-ին և 1973-ից՝ Լենինգրադի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավար։ Ս․ (Ն․ Դուդինսկայայի հետ) 1972-ին Երևանի օպերայի և բալետի թատրոնում վերախմբագրել է Չայկովսկու «Կարապի լիճը» բալետի բեմադրությունը։ ՍՍՀՄ պետ․ մրցանակներ (1946, 1951)։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։

ՍԵՐԳԵԵՎ (վարդանբաբով) Սերգեյ Նիկոլայի (2․1․1900, Թիֆլի –9․3․ 1962, Կիև), սովետական բալետի հայ արտիստ և բալետմայստեր։ Ուկր․ ՍՍՀ ժող․ արտիստ (1946)։ Ավարտել է Թիֆլիսի Մ․ Պերինիի բալետի ստուդիան։ 1919-ից՝ Թիֆլիսի օպերայի և բալետի թատրոնի մենապարող, 1925-ից՝ բալետմայստեր, 1927–38-ին՝ Սվերդլովսկի օպերայի և բալետի թատրոնի բալետմայստեր։ Բեմադրություններից են՝ Գլիերի «Կարմիր կակաչ» (1930), Չայկովսկու «Կարապի լիճը» (1931), «Քնած գեղեցկուհին» (1937), «Կառնավալ» (ըստ Լիստի և Գլազունովի երաժշտության, 1938), Դելիբի «Կոպելիա» (1938, բոլորն էլ՝ Սվերդլովսկ), Ասաֆևի «Բա[սչիսարայի շատրվանը» (1939, Թբիլիսի)։ 1940–62-ին (1942–53-ին՝ գլխավոր բալետմայստեր)՝ Կիևի Շևչենկոյի անվ․ Ուկր․ օպերայի և բալետի թատրոնի բալետմայստեր․ բեմադրել է Ա․ Բալանչիվաձեի «Լեռների սիրտը» (1940), Սկորուլուկու «Անտառային երգ», Գլազունովի «Ռսսյմոնդա» (երկուսն Էլ՝ 1946), Խաչատրյանի «Գայանե» (1947), Պունիի «Էսմերսլդա», Պրոկոֆևի «Մոխրոտը» (երկոսն Էլ՝ 1948), Սվեչնիկովի «Մարուսյա Բոգսսլավկա» (1951) և այլ բալետներ։ 1924-ին բեմադրել է Լենինականի օպերա-օպերետային խմբի Թիֆլիսում կայացած հյուրախաղային ներկայացումների պարերս, 1951-ին, Երևանի օպերայի և բալետի թատրոնում՝ «խանդութ»-ը (ըստ Սպենդիարյանի երաժշտության)։ Ս–ի ստեղծագործությունը սկզբունքային նշանակություն է ունեցել ուկր․ բալետի գեղարվեստական առանձնահատկության ձևավորման համար։

ՍԵՐԳԵԵՎ–ՑԵՆՍԿԻ (Սերգեև) Սերգեյ Նիկոլաևիչ (1875–1958), ռուս սովետական գրող։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943)։ 1903-ից ապրել է Ղրիմում։ Ս–Ց–ի վաղ շրջանի գործերը հագեցած են աշխատավորի ողբերգական ճակատագրի նկատմամբ կարեկցանքով, լավագույն ապագայի հավատով։ «Դաշտերի տխրությունը» (1909), «Շարժումներ» (1910), «Պրիստավ Դերյաբին» (1911) և այլ վիպակներում «Կերպարանափոխում» (1914, այլ անվ․ «Վալյա») վեպում ներկայացված են նախահեղափոխական շրջանի տագնապով համակված ռուս հասարակության տարբեր խավեր։ Գրողի գլխ․ ստեղծագործությունը «Ռուսաստանի կերպարանափոխումը» բազմահատոր անավարտ Էպոպեան Է, որն ընդգրկում է 12 վեպ, 3 վիպակ և 2 Էտյուդ (գրվել է 45 տարում)։ Երկում հիմնականում պատկերված են նախահեղափոխական կյանքը երկրում, առսԱին համաշխարհային պատերազմի և 1917-ի Փետրվարյան հեղափոխության իրադարձությունները։ Մի առանձին ժո– ղովրդականություն է ստացել Ս–Ց–ու մյուս Էպոպեան՝ «Սևաստոպոլյան պաշտպանություն» (1937–39, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1941), որտեղ ստեղծված են 1853–56-ի Ղրիսի պատերազմում Սևաստոպոլի հերոս պաշտպանների կերպարներ։ Ս–Ց–ու երկերը թարգմանվել են ՍՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ Պարգևատըրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։

ՍԷՐԳԵԼ (Sergei) Յուհան Տոբիաս (1740–1814), շվեդ, քանդակագործ։ Սովորել է Ստոկհոլմում (1756–57) և Փարիզում (1738-ից)։ 1767–78-ին ստեղծագործել է Ի տա լի այ ում։ Կրել է ֆրանս․ բարոկկո ոճի և անտիկ քանդակագործության ազդեցությունը, հասուն շրջանում (1760-ական թվականներից) դարձել կլասիցիզմի հիմնադիրներից XVIII դ․ եվրոպ․ քանդակագործությունում։ Ս–ի աշխատանքներին («Քնած ֆավնը», մարմար, 1774, Ազգ․ թանգարան, Ստոկհոլմ, Գյուստավ III թագավորի հուշարձանը Ստոկհոլմում