Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/336

Այս էջը սրբագրված է

բրոնզ, 1790–1808) բնորոշ է երբեմն որոշակի սխեմատիզմով առանձնացող ծավալաձեերի լարված պաթետիկությունը։ Ստեղծել է նաև մեծ քանակությամբ դի– մապատկերային մեդալիոններ։

ՍԵՐԳԵՅ ՊՈԼԵ, հայաբնակ ավան ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Լազարեսկի շրջանում, շրջկենտրոնից 70 կմ հվ–սյրլ․։ Սովետական տնտեսությունն զբաղվում է թեյի, ծխախոտի մշակությամբ, այգե– գործությամբ , բանջարաբուծությամբ։ Ունի հայկ․ միջնակարգ դպրոց, գրադա– րան, ակումբ, կինոթատրոն, բուժկայան։ Հայերը եկել են Տրապիզոնից, 1897-ին։

ՍԵՐԴԻԵՎ Պյուոր Դրիգորևիչ (18)3– 1973), սովետական պարազիտաբան և հա– մաճարակագետ։ ՍՍՀՄ ԲԴԱ ակադեմի– կոս (1944) և փոխպրեզիդենտ (1957–60), սոցիալիստական աշխատանքի հէրոս (1963)։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ 1913-ին ավարտել է Կազանի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը։ 1927-ից աշխատել է Տրոպիկական ինստ–ում (այժմ4 Ե․ Մար– ցինովսկու անվ․ բժշկ․ պարազիտաբս նու– թյան և տրոպիկական բժշկության ինւտ․), 1934–69-ին՝ այդ ինստ–ի դիրեկտոր (1969-ից՝ գիտական խորհրդաոու)։ 1937-ին եղել է ՌՍՖՍՀ առողջապահու– թյան ժողկոմ։ Ս․ ղեկավարել է մալա փա– յի դեմ պայքարի պետ․ հնգամյա պ անի մշակումը, որի իրականացմամբ ապահով– վեց մալարիայի վերացումը որպես զսսնգ– վածային հիվանդություն։ Հունգար [ւայի ԴԱ պատվավոր ակադեմիկոս (1Э60), ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1946, 1965), Դառ– լինգի անվ․ միջազգային մրցանակ (1965)։ Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։ Երկ․ Малярия и борьба с ней в СССР, М․, 1956 (совм․ с А․ И․ Якушевой)․

ՍԵՐԳԻՈՍ Տ8ՈՒՔԻԿՈՍ (ZepYiog Гиб– кое;) (ծն․ թ․ անհտ․–835), ւցավչիկյան շարժման առաջնորդ։ Ծնվել է Արմեէիակ– ների բանակաթեմի Նեոկեսարիայի գա– վառի Տաբիա բնակավայրում։ Պավլիկյան շարժումը գլխավորել է 801-ից՝ պարտու– թյան մատնելով իր գաղափարական հա– կառակորդին՝ աղանդապետ Վահանին։ Ա․ Տ–ի առաջնորդության տարիներին պավ– լիկյան շարժումը տրոհված էր նրա («սեր– գիոսականներ») և Վահանի («վահաւյան– ներ») հետևորդների միջև։ Ա․ Տ․ ս մրա– պնդել է պավլիկյան համայնքները, հիմ– նադրել նորերը (Պոնտոսում, Մոպսուես– տիայում, Արգաուսում), վերջնականապես ձևավորել պավլիկյան գաղափարախոսու– թյունը։ Հալածանքների ենթարկվելով Բյուզանդիայի Միքայել I (811 –13) և Լևոն V (813–20) կայսրերից՝ Ա․ >․ իր հետևորդների հետ ապաստանել է Մելի– տինեի արաբ, ամիրայությունում, այն– տեղից զինված հարձակումներ գործել կայսրության արլ․ շրջանների դեմ։ Են– թադրվում Է, որ սպանվել է բյուզ․ գււրծա– կալի ձեռքով։ Ա․ Տ–ի մահից հետո «սեր– գիոսականների» և «վահանյանների։» միջև կրկին բորբոքված պայքարն ավարտվել է առաջինների հաղթանակով։ Ա․ Տ–ի մեր– ձավորագույն աշակերտները կոչվել են «սինեկդեմոսներ» (ուղեկիցներ), կարգա– դրություններ գործադրողները՝ < կինո– խորիտներ» և «աստատներ»։ Մ․ 5․ իր հետևորդներին թողել է գրական ժառան– գություն։ Պետրոս Միկիլացու երկում Մ․ Տ–ի նամակներից պահպանված պա– տառիկները պավլիկյանների ստեղծած գրականության միակ փրկված բեկոր– ներն են։ ^^․Бартикян Р․ М․, Источники для изучения истории Павлшсианского движения, Е․, 1961․ Հ․ Րարթիկրսն

ՍԵՐԳՈ8ԱՆ ժիրայր Նշանի (ծն․ 14․7․ 1921, Կ․ Պոլիս), հայ երգիչ (բաս)։ 1948-ին հանդես է եկել Նիցցայի օպերային բե– մում, հաջորդ տարին երգել Լիոնի, 1950-ին՝ Ատրասբուրգի օպերային թատ– րոններում։ 1952-ին, շահելով Փարիզի «Դրանդ օպերա»-ի տարեկան մրցույթը, հրավիրվել է որպես մենակատար, ուր և շարունակում է աշխատել մինչև օրս։ Այս թատրոնում Մ–ի անդրանիկ դերերգը Մպա– րաֆուչիլեն է (Վերդիի «Ռիգոլետտո»), որին հաջորդել են երեք տասնյակից ավե– լի դերերգեր՝ Մեֆիստոֆել (Դունոյի «Ֆաուստ»), Պիմեն (Մուսորգսկու «Բորիս Դողունով»), Ֆիլիպ, եթովպական թագա– վոր (Վերդիի «Դոն Կարլոս», «Աիդա»), Դոն Բազիլիո (Ռոսսինիի «Աևիլյան սավւ– Րի£»)ք Օրովեզո (Բելլինիի «Նորմա»), Լեպորելլո (Մոցարտի «Դոն ժուան»), Նիլականտա (Դելիբի «Լակմե»), Աբեմե– լիխ (Սեն–Սանսի «Մամսոն և Դալիլա») ևն։ Երկար տարիներ «Դրանդ օպերա»-ին զուգընթաց երգել է «Օպերա կոմիկ»-ում։ Հյուրախաղերով հանդես է եկել տարբեր երկրներում, 1974-ին և 1976-ին՝ ՍՍՀՄ քաղաքներում (Լենինգրադ, Ավերդլովսկ, Տաշքենդ, Երևան)։ Ապենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոնի բեմում կատարել է Ֆիլիպի, Դոն Բազիլիոյի, Մե– ժ․ Սերգոյանը Արկելի դերում (Դեբ– յուսիի <Պելեաս և Մելիզանդա») ֆիստոֆելի դերերգերը։ Ա–ի կատարում– ներին հատուկ է կերպարների ինքնատիպ մեկնաբանումը, ուր գերիշխողը դրանց հոգեբանական խորության, ճշմարտա– ցիության, հոգեկան դինամիկայի բացա– հայտումն է։ Հանդես է գալիս նաև դասա– կան ստեղծագործություններից և հայկ․ երգերից կազմված կամերային երկացան– կով։ Ց․ Բրաայան

ՍԵՐԵԲՐՅԱԿՈՎ Լազար Մարկևիչ (Ղա– զար Մարկոսի Արծաթագործյան) [1795, Ղարասուբազար (այժմ՝ ք․ Բելոգորսկ, Ղրիմի մարգում)–1862, Ղարասուբազար], ռուս, ռազմածովային նավատորմի ծովա– կալ (1854)։ Սկզբնական կրթությունն Լ․ Մ․ Սերեբրյակով ստացել է Ղարասուբազարի հայկ․ դպրո– ցում։ 1815-ին միչմանի կոչումով ավար– տել է Նիկոլաևի ռազմածովային կամա– վորների դպրոցը։ 1828–29-ի ռուս–թուրք․ պատերազմում աչքի է ընկել Անապայի գրավման ժամանակ, իր գումարտակով առաջինն է ճեղքել ամրոցի պաշտպանու– թյունը և թուրք, փաշայից ընդունել բեր– դի բանալիներն ու դրոշակները։ Այնու– հետև, որպես Սևծովյան նավատորմի հրամանատարի՝ ծովակալ Ա․ Դրեյգի համ– հարզ, մեկնել է ռուս․ զորք․ գլխ․ ռազ– մակայան՝ Շումլա (Բուլղարիա), Նիկո– լայ I ցարին զեկուցել Անապայի գրավ– ման մանրամասները և նրան հանձնել թուրք․ 29 գնդերի դրոշակները։ Վառնա– յի համար մարտերի ժամանակ դեսան– տային զորքերի առաջին շարքերում մաս– նակցել է ամրոցի գրավմանը [ 1828-ի սեպ– տեմբերի 29 (հոկտ․ 11)]։ 1830–37-ին ծառայել է Աևծովյան և Բալթյան նավա– տորմերում, եղել նավերի հրամանատար, մասնակցել մի շարք ծովային արշավնե– րի։ 1833-ին նշանակվել է Բոսֆորում ափ իջած ռուս․ 14 հզ–անոց զորքի պարետ և կարանտինային գծի պետ։ 1837–53-ին Ս․ ծառայել է Սևծովյան առափնյա գծում որպես հերթապահ սպա, առափնյա գծի առաջին բաժանմունքի, ապա՝ ամբողջ գծի (Անապայից մինչև Ս․ Նիկոլայի ամ– րոցը) պետ։ Ռազմ, և դիվանագիտ․ պայ– քար մղելով Թուրքիայի և Անգլիայի ոտնձգությունների դեմ՝ նա միաժամանակ գործարար կապեր է հաստատել լեռնա– կանների հետ, նրանց կողմնորոշել դեպի Ռուսաստան։ Կառուցել է բազմաթիվ պաշտպան, ամրություններ, նորոգել հնե– րը, նպաստել առևտրի զարգացմանը։ 1838-ին հիմնադրել է Նովոռոսիյսկը։ 1849–50-ին կառուցել է Կոնստանտին– յան կոչված ռազմատնտ․ կարևոր նշանա– կություն ունեցող ճանապարհը, որը Նո– վոռոսիյսկը կապել է Չեռնոմորիայի նա– հանգի (Կուբան գետի ավագանում) հետ։ Ս․ մեծապես նպաստել է չերքեզահայերի ազգապահպանմանը՝ այդ գործին մաս– նակից դարձնելով Հայոց կաթողիկոս Ներսես և Աշտարակեցուն, որի հետ ունե– ցել է նամակագրական կապ։ Ա–ի ջանքե– րով Նովոռոսիյսկում ստեղծվել է հայկ․ հոգևոր կենտրոն, որի շուրջ համախմբվել են Չերքեզիայի, Անդրկուբանի և Տրապի– զոնից գաղթած հայերը։ Ա․ երկրամասի վիճակի մասին կազմել է զեկուցագրեր, որոնք ունեն ռազմաքաղ․ և գիաաճանա– չող․ նշանակություն («ճանապարհը Աու– խումից մինչև Կուբան՝ գլխավոր Կովկաս– յան լեռնաշղթայով» զեկուցագրի համար ընտրվել է Ռուս, աշխարհագր․ ընկերու– թյան անդամ)։