Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/340

Այս էջը սրբագրված է

շաքարի ճակնդեղի և հացազգի խոտաււույ– երի ցանքը հեշտացնելու և սերւերը սննդանյութերով հարստացնելու նպա– տակով դրանց խմորում են, իսկ մլելը արագացնելու համար՝ նախքան ցանքը՝ թրջում։ Համերաշխ ծիլեր ստանալու նպա– տակով որոշ կուլտուրաների սերմեր (ւան– քից առաջ ֆերմենտացնում են կամ ամ րա– տիֆիկացնում են։ Սերմերի որակի ստուգումն իրականաց– նում են պետ․ սերմտեսչությունները ըստ տնտեսության ուղարկած միջին նմուշ– ների։ Պահեստավորելուց աոաջ ստուլում են ցանքային որակը, իսկ մինչ ցանքը՝ գլխավորապես սերմերի ծլունակությունը։ Տես Սերմերի տեսակավորում, Սարա– տիֆիկացում սերմերի, Սերմնաբուծու– թյուն հոդվածները։ Ա․ Հովհաննիսյան

ՍԵՐՄԵՐԻ ՏԵՍԱԿԱՎՈՐՈՒՄ, մաքրված սերմացուից ցանքի համար սերմերի առա– վել արժեքավոր մասի առանձնացումը։ Ս․ տ․ կատարվում է հատիկազտիչ մւքե– նայով ըստ սերմի ֆիզիկամեխ․ հատկու– թյունների՝ չափսերի (երկարություն, հաստություն, լայնություն), տես․ կշռի, արտաքին մակերևույթի վիճակի ևն։ Ս․ տ–ման, ինչպես նաև խառնուրդներից դրանց մաքրման ժամանակ օգտագործ– վում են նաև տարբեր մաղեր (երկարա– վուն, կլոր և հատուկ ձևի անցքերով), բջջավոր թմբուկներ (տրիեր), օդի հո– սանք ևն։ Առավել արժեքավոր կենսբ․ հատկանիշերի ընտրությանը զուգընթաց, կարևոր նշանակություն ունի սէ րմի միատարրությունը ըստ չափսերի, որն ապահովում է ցանքի ու բույսերի հս վա– սարաչափ զարգացում, համերաշխ ծ]ում։ Ա․ Հովհաննիսյան

ՍԵՐՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, գիտություն ւեր– մերի մասին, ուսումնասիրում է սէ րմի արտաքին և ներքին կառուցվածքը, զար– գացումը մայր բույսի վրա բեղմնավորու– մից մինչև հասունացումը, ապա նոր, ւնք– նուրույն բույսի առաջացումը։ Տարբե ւում են բուսաբանական Ս․ (կայպո– լոգիա), ուսումնասիրում է վայրի ֆլւրա– յի սերմերն ու պտուղները, և գ յ ու լ ա– տնտեսական Ս․ կամ ագրոնուիա– կան՝ ուսումնասիրում է մշակովի բույսե– րի սերմերը։ Սերմնաբուծության տէսա– կան հիմքն Է։ Գյուղատնտ․ Ս․ մշակում է նաև սերմնանյութի ցանքային որակի և բերքատու հատկությունների բարելավ– ման, գնահատման և հսկողության մե– թոդները։ Ս․ սերտորեն կապված է բուսա– բանության, կենսաքիմիայի, գենետիկա– յի, բույսերի ֆիզիոլոգիայի և կենսբ․ այլ գիտությունների հետ և օգտվում է դրանց հետազոտության մեթոդներից։ Ս–յան մասին առաջին հիմնարար աշ– խատանքը լույս է տեսել 1876-ին, հնղի– նակը գերմանացի բուսաբան Ֆ․ Նոբբեն Էր։ Ռուսաստանում այդպիսի առաջին կայանը կազմակերպել է Ա․ Ֆ․ Բատալի– նը 1877-ին, Պետերբուրգի գլխավոր բու– սաբանական այգուն կից։ 1924-ին հիմ– նադրվել է Սերմերի ստուգման միջազգա– յին ասոցիացիա, որի անդամն է նաև ՍՍՀՄ–ը (1965-ից)։ 1931-ին Բուսաբուծու– թյան համամիութենական ԳՀԻ–ում կազ– մակերպվել է Ս–յան բաժին, որը կարևոր դեր է կատարել սերմերի անալիզի մե– թոդներ մշակելու և Ս–յան գծով կադրեր պատրաստելու գործում։ 1960-ից գյուղա– տնտ․ առաջատար ԳՏԻ–ներում կազմա– կերպվել են Ս–յան լաբորատորիաներ, որոնց բոլոր հետազոտությունների կոոր– դինացումը կատարում է Ուկր․ ՍԱ^ Վ․ Ցա․ Ցուրեի անվ․ բուսաբանության, սելեկ– ցիայի և գենետիկայի ԳՀԻ–ն (հարկով)։ 1961-ից կանոնավոր (1–3 տարին մեկ) Ա–յան գծով ուսումնասիրություններ կա– տարվում են 300-ից ավելի գիտահետազո– տական հիմնարկություններում և բուհե– րում։ Դրանց հիմնական ուղղությունը սերմերի բերքատու հատկությունների, ձեավորման պրոցեսի, կենսաբանու– թյան հետազոտումն Է, սերմերի անալի– զի մեթոդների մշակումը։ Ս–յան հարցերը լուսաբանվում են «Սելեկցիա ի սեմենո– վոդստվո» [«Селекция и семеноводство», 1929-ից, մինչե 1935-ը՝ «Սեմենովոդստվո» («Семеноводство»)] ամսագրում։

ՍԵՐՄՆԱԲՈՂԲՈՋ, սերմնասկըզբ– ն ա կ, ծածկասերմ բույսերի ծաղկի սերմ– նարանի ներքին պատերին զարգացող բազմաբջիջ գոյացություններ, որոնցից (բեղմնավորումից հետո) զարգանում է սերմը։ Ս–ի գլխավոր մասը կազմում է սաղմնային բջիջների ներքին զանգվածը՝ նուցելուսը, որը պատված է մեկ կամ երկու ծածկոցով՝ ինտեգումենտով։ Ս–ի գագա– թին է գտնվում միկրոպիչեն (փոշեմուտ– քը)։ Ս․ միանում է սերմնակրին (պլա– ցենտա) սերմնակոթի (ֆունիկուլուբ) մի– ջոցով։ Սովորաբար նուցելուսի բջիջնե– րից մեկը աճում է և մեյոտիկ բաժանմամբ առաջացնում 4 մեգասպոր, որոնցից 3-ը ոչնչանում են, իսկ մյուսը հիմք է դնում իգական սեռական սերնդին (գամետո– ֆիտ)՝ մերկասերմերի առաջնային Էնղո– ացերմին կամ ծածկասերմերի սաղմնա– յին պարկին։ համաձայն ներկայումս ամե– նատարածւիսծ հիպոթեզի ինտեգումենտն առաջացել է նուցելուսը շրջապատող մե– կուսացված ակորանգիումների սերտա– ճումից, հետնաբար Ս․ սերտաճած սպո– րանգիումների խումբ Է, որտեղ բազմաց– ման ունակ է (ֆերտիլ Է) միայն կենտրո– նական սպորանգիումը։ Ծածկասերմերի Ս․ ավելի փոքր Է, քան մերկասերմերինը, իսկ ինտեգումենտներն ավելի նուրբ են։ Նախնական ծածկասերմերին (բաժանա– պսակաթերթավորներ) բնորոշ է զարգա– ցած նուցելուսով և երկու բազմաշերտ ին– տեգումենտով, իսկ զարգացած ծածկա– սերմերին (ձուլապսակաթերթավորներ)՝ փոքր նուցելուսով և մեկ ինտեգումենտով Ս․։ Ս–ների մորֆոլոգիական դասակարգ– ման ժամանակ հաշվի է առնվում միկրո– պիլեի և նուցելուսի տեղադրությունը սերմնակոթի նկատմամբ և առանձնաց– վում Ս–ների 5 հիմնական և մի շարք ածանցյալ տիպեր։ Ա․Բարսեղյան

ՍԵՐՄՆԱԲՋԻՋ, սպերմատոզոիդ (<հուն․ аяёр(1 а– սերմ, £o>ov – կեն– դանի Էակ և et6o£ – տեսակ), մարդու, կենդանիների և բազմաթիվ բույսերի արա– կան սեռական բջիջ։ Առաջանում է առաջ– նային սեռական բջիջներից, զարգացման հատուկ պրոցեսի ընթացքում։ Պարունա– կում է քրոմոսոմների հաւցչոիդ հա վաք ա– կազմ։ Կենդանիների Ս–ներն ընդունակ են ակտիվ շարժվելու (բարենպաստ պայ– մաններում 2–5 մմ/ր արագությամբ) և բեղմնավորում են անշարժ կամ պասսիվ_ ձվաբշիշը։ Տարբերվում են ձեով և չափե րով (50–500 մկմ, միջատներինը՝ մինչե մի քանի մմ)։ Առանձնացվում են կենդա– նիների Ա–ների մի քանի տիպ․ 1․ մտրա– կավոր Ս–ն և ր․ կազմված են գլխի– կից, որտեղ գտնվում է կորիզը, միջին մասից և մտրակից, որի միջոցով և շարժ– վում են։ Գլխիկի առաջնային մասում հաճախ ունեն ձվաբջջի մեջ ներթափան– ցումը հեշտացնող հարմարանք։ Ա․ պատ– ված է ցիտոպլազմայի բարակ շերտով։ հատուկ են փշամորթներին, աղեխորշա– վորներին, միջատներին, ողնաշարավոր– ներին և մարդուն։ 2․ Ամեոբաձե Ա–ն և ր ը զուրկ են մտրակիկներից և տեղաշարժվում են կեղծոտիկների միջո– ցով։ Ավելի պարզ են կառուցված, քան մտրակավոր Ս–ները։ Տատուկ են նեմա– տոդներին, տգերին են։ 3․ Պայթող Ս․, հազվագյուտ տիպ Է, հատուկ է տաս– նոտանի խեցգետիններին։ Տեղաշարժվում է կեղծոտիկների օգնությամբ, ձվաբջջին հանդիպելիս Ս–ի խիտինե պատիճը պայ– թում է և իրականացնում բեղմնավորու– մը (տես նաև Սերմ)։ Բ ու յ ս և ր ի Ս․ (անթերոզոիդ) առա– ջանում է անթերիդիումներում։ Սերմնա– վոր բույսերի մեծամասնության Ս–ները զուրկ են մտրակիկներից և չեն տեղա– շարժվում։ Որոշ ջրիմուռներ, մամուռներ, սնկեր, պտերներ, սելագինելներ, սա– գոենիներ են ունեն (շարժման ուղղու– թյամբ) առջեում տեղադրված երկու (հազ– վադեպ մեկ) և ավելի մտրակիկներով Ս–ներ։ Ի հակադրություն այլ բուսական բջիջների, Ս–ները չունեն թաղանթանյու– թն պատյան։ հատկանշական է մեծ կորի– զը և ցիտոպլազմայի չնչին քանակու– թյունը։ Ս–ի շարժումը դեպի ձվաբջիջ պայ– մանավորվում է քեմոտաքսիսով (տես Տաքսիսներ)։ Յու․ Մաղաքյան

ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ, բուսաբուծու– թյան ճյուղ, զբաղվում է գյուղատնտեսա– կան բույսերի շրջանացված սորտերի սեր– մերի զանգվածային արտադրությամբ և բարելավմամբ։ Խնդիրն Է․ ցանքանյութի սորտային մաքրության պահպանումը, բերքատու հատկությունների անընդմեջ բարելավումը, ոչ սորտային սերմերի փո– խարինումը սորտային բարձրորակ սեր– մերով։ Ս․ սերտորեն կապված է սեչեկ– ցիայի հետ։ Տեսական հիմքը սերմնա– բանությունն Է։ ԱՄ^Մ–ում Ս․ սելեկցիայի հետ միասնա– կան համակարգում սկսել է զարգանալ «Սերմնաբուծության մասին» Վ․ Ի․ Լենինի ստորագրած (13․6․1921) դեկրետի ընդու– նումից հետո, մաքրասորտ սերմերի զանգ– վածային բազմացման և տարածման հա– մար նախատեսվում էին պետ․ կազմա– կերպչական միջոցառումներ։ 1931-ին օրենսդրականորեն հաստատվեցին Ս–յան համակարգի հիմնական կազմակերպչա– կան սկզբունքները՝ սելեկցիոն կայան– ների և սրանց ենթակայության սերմնա– բուծ․ սորտսերմտրեստի սովետական տնտեսությունները և սերմնաբուծ․ կոլ– տնտեսությունները զբաղվում էին համա– պատասխանաբար Էլիտայի և առաջին, երկրորդ, երրորդ վերարտադրության