Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/346

Այս էջը սրբագրման կարիք չունի

գամն աներ, որոնք զույգ–զույգ զուգավոր– վելով առաջացնում են վիգուո։ Վերջինս վերաճում է ագամոնաի և շիզոգոնիայի հետևանքով սկիզբ դնում ագամետնէրի՝ ապագա ագամոնտների։ Մեյոզը տեւփ է ունենում ագամե տների առաջացումից առաջ, այդ պատճառով սեռական սերուն– դը հաւցչոիդ է, զիգոտը և ագամոնտնէ րը՝ դիւցչոիդ։ Երկրորդային Ս․հ․ հան– դիպում է երկու ձևով։ Սեռական բազմաց– ման տարբեր ձևերի հերթափոխությունը, օրինակ, բնականոն սեռական պրոցեսը կուսածնությամբ, կոչվում է հ և տ և ր ո– գ ո ն ի ա (հատուկ է տրեմատոդներին՝ որոշ կլոր որդերի, անվակիրների և հոդ– վածոտանիների), իսկ սեռական բազ– մացման հերթագայումը անսեռ բազւ աց– մամբ, բազմաբջիջ վեգետատիվ մարմին– ների կամ լայնակի կիսման միջոցով, մետագենեզ (հատուկ է թաղաէթա– վորներին և սցիֆոիդհիդրոիդ աղեխոր– շավորներին, որոնց սեռական սերունդը ազատ լողացող մեդուզաներ են, իսկ ան– սեռը՝ հաճախ գաղութներ առաջացնող նստակյաց պոլիպներ)։ P ու ս ա կ ա ն ա շ խ ա ր հ ու մ I ․ հ․ ասելով սովորաբար հասկանում են զար– գացման ցիկլերում դիպլոիդ և հապ ոիդ փուլերի հերթագայումը։ Տիպիկ Ս հ․ հատուկ է այն բույսերին, որոնց և՝ ւ իպ– լոիդ, և՝ հապլոիդ վւուլերը բազմաբջիջ են։ Առաջինից (անսեռ սերունդ կամ սպո– րոֆիտ) գոյանում են սպորանգիումները, որտեղ մեյոզի հետևանքով առաջանում են սպորներ, իսկ երկրորդից (սեռական սերունդ կամ գամետոֆիտ)՝ գամեււան– գիումներ, որտեղ առանց ռեդուկցիոն բա– ժանման առաջանում են գամետներ։ Սպո– րոֆիտը զարգանում է զիգոտից, իսկ գա– մետոֆիտը՝ սպորներից։ Որոշ բույսերի (ուլվա, դիկտիոտ ջրիմուռներ) սպորո– ֆիտը և գամետոֆիտը միանման են զար– գացած, մյուսների մոտ գերակշռում է գաՄսաոֆրաը (որոշ գորշ ջրիԱուռԱևր, մամռանմաններ) կամ սպորոֆիաը (լա– մինարիաներ, պտերանմաններ, սերւքնա– վոր բույսեր)։ Օրինակ, մամռանմանների սպորոֆիտը աճում է գամետոֆիտի վրա, պտերանմանների գամետոֆիտն ապրում է ինքնուրույն, իսկ սերմնավոր բույսերի– նը զարգանում է սպորոֆիտի վրա։ fԲազ– մաթիվ կանաչ, հնարավոր է նաև որոշ կարմիր ջրիմուռների միայն զիգոտն է դիպլոիդ, իսկ սիֆոնային, դիատոմււյին և որոշ գորշ ջրիմուռների (ինչպես նաև կենդանիների հսկայական մեծամասնու– թյան) միայն գամետներն են հապւոիդ։ Այս օրգանիզմներին, չնայած կորիզի փու– լերի հերթափոխությանը, փաստորեն հա– տուկ չէ Ս․ հ․։

ՍԵՈՒԼ, քաղաք, Հվ․ Կորեայի տնտ․ ու մշա– կութային գլխավոր կենտրոնը։ 19^8-ից Հվ․ Կորեայի կառավարության նաոսվայ– րըն է։ Գտնվում է Հանգան գետի աիին։ Ավելի քան 8,4 մլն բն․ (արվարձաններով, 1981)։ Նահանգին հավասար առանձին վարչական միավոր է։ Ս․ երկրի տրանսպորտային կարևոր հանգույցն է, գետային նավահանգիստը։ Ծովային նավահանգիստը Ինչհոնն է։ Ունի օդանավակայան, մետրոպոլի ւոեն, Ինչհոնի հետ Ս․ կազմում է Հվ․ Կորեայի կարևոր տնտ․ շրջանը։ Զարգացած են մետալուրգիան, մեքենաշինությու– նը, էլեկտրատեխ․, ռադիոէլեկտրոնային, տեքստիլ, քիմ․, թեթև և սննդի արդյունա– բերությունը։ Կան նաև ռետինի, կաշվի, պոլիգրաֆիական, թղթի, հախճապակու– ճենապակու արդյունաբերության ձեռնար– կություններ, շինանյութերի արտադրու– թյուն։ Ձեռնարկությունների մեծ մասը պատկանում է օտարերկրյա (գլխավորա– պես ճապոնական ու ամերիկյան) ֆիրմա– ներին։ Ս–ում են գտնվում Հվ․ Կորեայի հիմնական ֆինանս, ու արդ․ միավորում– ները, ապահովագրական և առևտր․ ըն– կերությունները, բանկերը, օտարերկրյա բանկերի ու ֆիրմաների մասնաճյուղերը։ Ս․ ունի պետ․ համալսարան, մասնավոր համալսարաններ։ Կան թատերական, պա– րարվեստի և այլ ինստ–ներ, Ազգային ԳԱ, Արւխստի ակադեմիա, ԳՀԻ–ներ, գրադա– րաններ, թանգարաններ, թատրոններ, թատերական և երաժշտ․ ընկերություններ։ ճարտ․ հուշարձաններից են՝ Պոպչխոնսա տաճարի Խյոնմյոտհապ եռահարկ պա– գոդան (1085), Հանյանսոն ամրոցի պա– տերը (պահպանվել են մասամբ, 1392– 1446), հվ․՝ Նամդեմուն (1395), և արլ․՝ Տոնդեմուն (1396) դարպասներով, բազ– մաթիվ հանդիսավոր և բնակելի շենքերով Կյոնբոկկուն պալատական վիթխարի ան– սամբլը (1394, ավերվել է 1592-ին, վերա– կանգնվել XIX դ․, կրկին ավերվել՝ 1950– 1953-ին), Վոնգակսա մենաստանի (1467) պագոդան, Չխանդոկ (1404, ավերվել է 1592-ին, վերականգնվել՝ XVII դ․), Չանգ– յոն (XV–XVII դդ․), Դոկսու [XVI դ․, որի անսամբլի կազմում է Սոկջոջոն պալատը (1901 –11, այժմ՝ Ազգ․ թանգարան) և Կերպարվեստի թանգարանը] պալատա– կան անսամբլները։

ՍԵՓԱԿԱՆ ձԱՆԳՎԱԾ, մարմնի զանգվա– ծը հաշվարկման սեփական համակարգ ու մ, այսինքն՝ այնպիսի համակարգում, որտեղ մարմինը գտնվում է դադարի վիճակում։

ՍԵՓԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ հարաբերա– կանության տեսության մեջ, այն ժամանակը, որը չափվում է շարժվող մարմնի սեփական հաշվարկման համա– կարգի ժամացույցով, այսինքն՝ տվյալ մարմնի հետ անշարժ կապված ժամա– ցույցով։

ՍԵՓԱԿԱՆ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ, ազատ տա– տանումներ, արտաքին ազդեցու– թյունների բացակայության դեպքում մե– խանիկական, էլեկտրական կամ ֆիզի– կական որևէ այլ համակարգում նախապես կուտակված էներգիայի հաշվին կատար– վող աաաանոււէներ, երբ այդ համակար– գը սկզբնական շեղման կամ սկզբնական արագության առկայության պատճառով դուրս է գալիս կայուն հավասարակշռու– թյան վիճակից։ Ս․ տ–ի բնույթը որոշվում է գլխավորապես համակարգի սեփական պարամետրերով (զանգված, առաձգակա– նություն, իներցիայի մոմենտ, ինդուկտի– վություն, ունակություն, էլեկտրական դի– մադրություն ևն), իսկ ինտենսիվությու– նը՝ համակարգում կուտակված էներգիա– յով։ Իրական համակարգերում, էներ– գիայի ցրման հետևանքով, Ս․ տ․ միշտ մարում են (տես Մաըոդ ւոաւոանոսէևեր), իսկ էներգիայի մեծ կորուստների դեպ– քում դառնում են ոչ պարբերական։

ՍԵՓԱԿԱՆԱԶՐԿՈՒՄ, 1․ իրավական՝ մարմինների կողմից գույքի հարկադիր անհատույց կամ վճարովի օտարում։ Ս–ման օբյեկտ կարող է լինել և" անշարժ (օրինակ, հողը՝ երկաթուղի կամ ավտո– ճանապարհ կառուցելիս), և՝ շարժական գույքը։ Տարբերում են Ս–ման բռնա– գրավում հատուցումով և բռնագրավում ձևերը։ 2․ Մի դասակարգի կողմից մյուսի, իսկ դասակարգի ներսում՝ մի խավի կողմից մյուսի զրկում սեփականությունից կամ նախկին սոցիալական դրությունից։ Ներ– դասակարգային Ս–ման օրինակ է օրենս– դրական ակտի ուժով վանքապատկան կալվածքների պետականացումը։ Հոկտեմ– բերյան սոցիալիստական մեծ հեղափո– խության հաղթանակից հետո շահագոր– ծող դասակարգերի Ս․ իրականացրեց սո– վետական պետությունը։

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆ*, իրավա– կան նորմերի ամբողջություն, որն ամ– րապնդում է սեփականության հարաբե– րությունները։ Իրավունքի կենտր․ ինստ․ է։ Պատմությանը հայտնի են Ս․ ի–ի չորս հիմնական տիպեր՝ ստրկատիրական, ֆեոդալական, կապիտալիստական և սո– ցիալիստական։ ՍՍՀՄ–ում գոյություն ունի Ս․ ի–ի երկու տեսակ՝ սոցիալիստական և անձնական։ Սոցիալիստական Ս․ ի․ իր հերթին բաժանվում է 2 մասի՝ պետ․ Ս․ի․ և կոոպերատիվ Ս․ ի․։ Պետ․ կամ համա– ժողովրդական սեփականությունը սոցիա– լիստական սեփականության հիմնական ձևն է (ՍՍՀՄ սահմանադրություն, հոդված 11)։ ՍՍՀՄ–ում պետ․ կազմակերպություն– ները, որոնց օւցերատիվ կառավարման իրավունքով ամրացված է պետ․ գույք, թեև իրագործում են տիրապետման, օգտա– գործման և տնօրինման իրավունք, սա– կայն այդ գույքի սեփականատերը չեն։ Ս․ ի–ի սուբյեկտներն են՝ սովետական պետությունը, կոոպերատիվ և հասարա– կական կազմակերպությունները, քաղա– քացիները։ Ս․ ի–ի օբյեկտներ կարող են լինել արտադրամիջոցները, ժող․ սպառ– ման ապրանքներն ու այլ նյութական բա– րիքները։ Օբյեկտների շրջանակը պայմա– նավորված է սուբյեկտներով։ Պետությու– նը կարող է լինել ցանկացած գույքի սե– փականատեր։ Հողը, նրա ընդերքը, ջրե– րը, անտառները պետության բացառիկ սեփականությունն են։ Ս․ ի–ով կոոպերա– տիվ և հասարակական կազմակերպու– թյուններին կարող է պաականել այն գույքը, որն անհրաժեշտ է նրանց կանո– նադրական խնդիրների իրականացման համար։ Քաղաքացիների անձնական սե– փականություն կարող է լինել այն գույ– քը, որը բավարարում է նրանց նյութական և մշակութային պահանջմունքները։ Գույ– քըն ընդհանուր Ս․ ի–ով կարող է պատկա– նել մեկից ավելի քաղաքացիների, կոոպե– րատիվ և հասարակական կազմակերպու– թյունների։ Գույքի տիրապետման, օգ– տագործման և տնօրինման իրավունքը, օրենքի սահմաններում, պատկանում է սեփականատիրոջը։ Քաղաքացիների անձ– նական սեփականությունը չի կարող ծա– ռայել անաշխատ եկամուտ ստանալու հա–