Սիամանթո աում էլ կազմավորվել են նրա աշխարհա– յացքային U գրական–գեղարվեստական հակումները։ Ս–ի աոաջին բանաստեղծությունը՝ «Աք– սորված խաղաղություն»-ը (ավելի ուշ՝ «Մահվան տեսիլք»), որ հայտնի է եղել նաև «Կոտորած» վերնագրով, լույս է տեսել 1898-ին, «Վաղվան ձայնը» (Մանչեստր) թերթում։ Այնուհետև հրատարակվել են նրա նոր քերթվածները՝ «Անահիտ», «Բան– բեր», «Ազատամարտ» և այլ պարբերա– կաններում։ Դրանք հայկ․ ջարդերից տպա– վորված բանաստեղծական արձագանք– ներ էին, որ արդեն նախանշում էին Ս–ի ստեղծագործության ուղղությունը։ 1902-ին տպագրվեց նրա «Դյուցազնորեն» ժողովա– ծուն, որը միանգամից հաստատեց գա– ղափարի բանաստեղծի հայտնությունը։ ժողովածուի քերթվածները հայ երիտա– սարդությանն ուղղված պատգամներ են, որոնց առաքելական խորհուրդն ուղե– նշում է «Ռիգվեդա»-ից առնված բնաբանը՝ «Այնքան արշալույսներ կան, որ տակա– վին չեն ծագած․․․»։ Դա պայքարի ու սթա– փումի նշանաբանն էր, որ բանաստեղծը ավանդում էր ժամանակակիցներին։ «Հայորդիներ» (1905, 1906, 1908) բա– նաստեղծական երեք շարքերում Ս–ի գե– ղարվեստական մտածողությունը միստի– կական խորհրդապաշտությունից անցել է իրական աշխարհի պատկերներին։ Նրա հերոսը՝ նորօրյա Հայորդին, անձնավո– րում հ Գաղափարի ու Կամքի մի հզոր ես, որի անունը Պայքար է, իսկ վախճանը՝ Հաղթանակ։ «Որբերու ճակատագրեն», «Սովամահ», «Բանտերուն խորերեն», «Կա– խաղաններու կատարեն» քերթվածներում, նկարագրելով թուրք բարբարոսների խոշ–ч տանգումներին ենթարկված հայ ժողովըր– դի ողբերգական սարսափները, Ս․ պատ– մության դասերի մեջ խտացրել է դարերի վրեժը և ազատագրական պայքարի կո– րչել Հայորդուն, նրա հերոսական մաքա– ռումները հուսավառելով կյանքի և գոյու– թյան, պատվի և արդարության, լույսի և գեղեցկության իդեալի հավատով։ Պայքարի ու գաղափարի պոեզիան ծրա– գրային նույնպիսի ավարտվածությամբ այլևս չկրկնվեց Ս–ի հետագա բանաստեղ– ծական շարքերում։ Հույսի ջահերը չէին մարել, սակայն տարիների ապարդյուն սպասումների հետ ռոմանտիկական ոգե– վորությունը տեղի էր տվել հոգեվարքի գալարումներին, բանաստեղծն անձնա– տուր էր եղել տառապանքի խոհական վե– րապրումներին։ Այդ տրամադրություննե– րի արտահայտությունն է «Հոգեվարքի և հույսի ջահեր> (1907) քնարական մատյա– նը։ Այստեղ արդեն բանաստեղծն ինքն իր հետ է և հոգեկան լարումներից, վրեժի ու ատելության, պայքարի ու նահատակու– թյան կրքոտ կոչերից հոգնած՝ գաղափա– րական ու գեղագիտական իր հավատամ– քի խորհուրդն է ստուգում իրադարձու– թյունների ողբերգական ընթացքի հան– դեպ։ Ցավագին ու հակասական մտորում– ները միմյանց են հաջորդում, վերհուշները թրծվում են հայրենի եզերքի կարոտով («Արցունքներս», «Հայրենի աղբյուր», «Ափ մը մոխիր, հայրենի տուն․․․»), հույսերը խամրում են կորսված երազների մշուշում, բանականությունը մթագնում է չարագու– շակ տեսիլների հալածանքով («Չարչա– րանքի երազ», «Հոգեվարքի իրիկուն», «Մահվան տեսիլք», Անդրշիրիմյան աղա– ղակ»), և բանաստեղծը ձեռք է մեկնում իր հոգու մտերիմներին՝ վերստին գտնե– լու պայքարի ու գաղափարի երգը («Ձեռ– քերդ ինձ երկարե», «Ես երգելով կուզեմ մեռնիլ», «Ասպետի երգը», «Հույսին հա– մար») ։Երիտթուրք․ հեղափոխությունից և հու– լիսյան սահմանադրությունից հետո երկրի քաղ․ մթնոլորտը ստուգելու միտումով 1908-ին Սյ վերադարձել է Կ․ Պոլիս։ Ազգ․ մտավորականության պատրանքները հա– վատ չեն ներշնչել բանաստեղծին։ Նա գու– շակել է հայ ժողովրդի ողբերգական ճա– կատագիրը թուրք նացիոնալիստական բուրժուազիայի պետ․ քաղաքականու– թյան պայմաններում։ Կ․ Պոլսում է ստեղ– ծել Ս․ իր «Կարմիր լուրեր բարեկամես» (1909) շարքը, որը Դ․ Վարուժանն անվա– նել է «տաղանդավոր ոճրերգություն» («Դրական ասուլիսներ», գիրք 6, 1913, էջ 26)։ Այստեղ պատկերված է հայոց դանթեականը, արյան նախճիրների դժո– խային տեսարանների մեջ բացահայտ– ված է սադիզմի և վանդալիզմի բիոլոգիա– կան բնազդը։ Հայ գաղթականների կյանքն ու առօր– յան ուսումնասիրելու առաքելությամբ Ս․ 1909-ին մեկնել է Ամերիկա։ Իրողությունը նրան հուշում էր ազգիէւ սպառՆացող աւլե– տը։ Զանգվածային արտագաղթից ամա– յանում էր Հայաստանը, օտարվում էին հայրենի հուշիկները, հայրենիքը բնա– պատմական ռեալությունից վերածվում էր աշխարհագրական հասկացության։ Պետք էր կանխել չարիքը, փրկել ազգը տրո– հումից, կապել նրան հայրենի հողին ու բնությանը և կյանքն իմաստավորել աշ– խատանքի ու ստեղծումի գաղափարով։ Ազգահավաքման, հայրենականչի այս գաղափարի վրա Ս․ կառուցել է «Հայրենի հրավեր» (1909) բանաստեղծական նա– մակաշարը։ Տարագիր հայությանն ուղըղ– ված տասներկու կոչերում նա արտացո– լել է որբացած հայրենիքի մորմոքներն ու տվայտանքները։ 1911-ին Ս․ կրկին վերադարձել է Կ․ Պո– լիս։ Նոր որոնումներով խանդավառված բանաստեղծը ձգտել է մոտիկից ճանաչել հայրենի երկիրը, լինել Արլ․ Հայաստա– նում։ 1913-ին Ս․ եղել է Թիֆլիսում, Բաք– վում, էջմիածնում, այցելել պատմ․ հիշար– ժան վայրերը, հանդիպումներ ունեցել գրական ու հասարակական անվանի գոր– ծիչների հետ։ Նրա պոեզիայում արդեն տեղի էին տվել «չարչարանքի տեսիլնե– րը»՝ ազգի գոյության ու հարատևության հեռանկարն ուրվագծելով «հոգևոր Հա– յաստանի» մեջ։ Ս․ արձագանքել է «հեթա– նոսական շարժմանը» («Նավասարդյան աղոթք առ դիցուհին Անահիտ»), գրել առանձին բանաստեղծություններ «Կամ– Քի իրիկուններ» ծրագրված շարքից, որոնց մեջ փառաբանել է հայոց անցյալի հոգե– վոր մեծությունը, իմաստավորել կամքի, ստեղծման ու մաքառման խորհուրդը («խոսքեր անծանոթ անցորդին», 1911, «Թող զորությունը ձեզ խոսի», 1911)։ Հայ գրերի գյուտի համազգային տոնի օրերին բանաստեղծը գրել է «Սուրբ Մեսրոպ» (1912) պոեմը, որը հերոսական հիմն է հայոց այբուբենն ստեղծողին։ Ս․ հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից է։ Նա ձև է տվել հայ ազատա– չափ (վեռլիբր) բանաստեղծությանը և մի քանի էական գծերով հարստացրել ազգ․ բանաստեղծության պոետիկայի համա– կարգը։ Հայ բանաստեղծական խոսքը համալրել է նոր բառերով, ստեղծել բա– ռակապակցություններ ու բառաբարդու– թյուններ, որոնք ընդլայնում են բանաս– տեղծական խոսքի արտահայտչական հնա– րավորությունները։ Լինելով հայ նեոռո– մանտիզմի ականավոր դեմքերից՝ նա իր արվեստի մեջ ներհյուսել է դասական ռո– մանտիզմի և սիմվոլիզմի գեղագիտական սկզբունքները։ Ուժեղ ներշնչանքով, ներ– քին լարվածությամբ, երևակայության տե– սիլային վերացությամբ ու մակդիրների կուտակումներով նրա պոեզիան աղերս– ներ ունի Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» հետ։ Ս–ի արվեստը նը– պաստել է հայ պոեզիայի հետագա զար– գացմանը։ Նրա մի շարք բանաստեղծու– թյուններ թարգմանվել են ռուս․, անգլ․, ֆրանս․, գերմ․։ Երկ․ Ընւո․ երկ․, Ե․, 1957։ Ամբողջական գործը, Կահիրե, 1960։ Գրկ․ Աաոմ Ցարճանյան (Սիամանթո), Գրա– կան ասուլիսներ, գիրք 6, ԿՊ, 1913։ Թ ա մ– ր ա զ յ ա ն N․․ Սիամանթո, Ե․, 1964։Ռ շ ա ու– ն հ Սիամանթո, 1970։ Ս․ Մաբինյան
ՍԻԱՄԵՐԷՆ, տես Թաի չեզոմւեր։
ՍԻԱՄԻ ԾՈՏ, Հարավ–Չինական ծովում, Մալակկա և Հնդկաչին թերակղզիների միջև։ Երկարությունը 720 կմ է, լայնու– թյունը մուտքի մոտ՝ 400 կմ, խորությունը՝ մինչև 70 մ։ Մ․ ծ․ թափվող Մենամ Չաո Պրայայի գետաբերանի մոտ է Բանգկոկ նավահանգիստը; ՍԻԱՆ, քաղաք Չինաստանում, Հուանհե գետի Վեյհե վտակի հովտում։ Շենսի նահանգի վարչական կենտրոնն է։ 2,5 մլն բն․ (1983)։ Հս–Արմ․ Չինաստանի արդ․, մշակութային խոշոր կենտրոններից է, տրանսպորտային հանգույց։ Արդյունա– բերության հիմնական ճյուղերն են մեքե– նաշինությունը (հաստոցներ, գյուղատնտ․ և տեքստիլ մեքենաներ, հորատման սար– քավորումներ, էլեկտրասարքավորումներ ևն) ու տրակտորաշինությունը, սև մետա– լուրգիան, քիմ․ (հանքային պարարտա– նյութեր, թունաքիմիկատներ, լվացող մի– ջոցներ, պլաստմասսաներ ևն) և տեքստիլ արդյունաբերությունը։ Զբաղվում են կաշ– վի, ճենապակե իրերի արտադրությամբ։ Կան սննդհամի ձեռնարկություններ, ԶԷԿ–եր։ Ունի համալսարան։ Մինչև XI^դ․ կոչվել է Չանյան։ Մ․ թ․ ա․ 206-ից մինչև մ․ թ․ 25-ը եղել է Հան կայսրության սայ–