Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/354

Այս էջը սրբագրված է

տերը և լճերը հարուստ են ձկներով (նել– մա, սիգ, թառափ, գայլաձուկ են)։ Բնակչությունը։ Մինչև XYI դ․ Ս–ի բնակչությունը շատ նոսր է եղել։ Ռուսաս– տանին միացվելուց (XVI –XVII դդ․) հետո ռուսներն սկսեցին յուրացնել Ս–ի հվ․ շրջանները։ Վերաբնակիչների հոսքն աճեց 1861-ի ռեֆորմից հետո, հատկապես Ան– դըրսիբիրյան երկաթուղու (1891 – 1905) կառուցման կապակցությամբ։ Հոկտեմ– բերյան հեղափոխությունից հետո, Ս–ի բնական հարստությունների արդյունա– վետ յուրացման և տնտեսության զարգաց– ման հետ, վերաբնակիչների թիվն ավելա– ցավ 3 անգամ։ Ս–ի բնակչության ընդհա– նուր թիվը ավելի քան 25,5 մլն (1979) է, որից 22 մլն՝ ռուսներ, 1 մլն՝ ուկրաինացի– ներ, 0,2 մլն՝ բելոռուսներ (կազմում են քաղաքների, միջին և հվ․ շրջանների բնակչության հիմնական մասը, բնակվում են նաև հս․ բոլոր երկրամասերում)։ Ս–ի բնիկ ժողովուրդները (ընդհանուրի 4% –ը) ցրված են տայգայում և տունդրա– յում։ Մշակութա–տնտ․ առանձնահատկու– թյուններով նրանք բաժանվում են 2 խըմ– բի․ անասնապահ–հողագործ ժողովուրդ– ներ (յակուտների ու բուրյաթների հիմ– նական մասը, Հարավային Ս–ի բոլոր ժողովուրդները) ե, այսպես կոչված, Հյու– սիսի փոքր ժողովուրդներ, որոնք զբաղ– վում են հիմնականում եղջերվաբուծու– թյամբ, որսորդությամբ և ձկնորսությամբ։ Որոշ ժողովուրդների հիմնական զբաղ– մունքը եղջերվաբուծությունն է (նենեց– ներ, «առափնյա» չուկչիներ), մյուսների– նը՝ որսորդությունը (տայգայի ժողովուրդ– ների մեծ մասը) կամ ձկնորսությունը (նիվ– խեր)։ Օբ և Ենիսեյ գետերի միջե բնակվող խանտերը (21 հզ․) և մանսերը (7,6 հզ․) պատկանում են ուգրո–ֆիննական լեզվա– խմբին։ Սամոդիական խմբի լեզուներով խոսում են նենեցները (30 հզ․), նգանա– սանները (0,9 հզ․) և սելկուպները (3,6 ha․), որոնռ րնաԱվում են Խաաանգա գետից արմ․ գտնվող տայգայում և տունդ– րայի1 Օբ և Ենիսեյ գետերի միջե ընկած հատվածում։ Թյուրքալեգու ժողովուրդ– ներից յակուտները (328 հզ․) և դոլգաննե– րը (5,1 հզ․) բնակվում են Ցակուտական ԻՍՍՀ–ում, խակասները (71 հզ․), ալթայ– ցիները (60 հզ․), շորերը (16 հզ․), թոֆերը (0,6 հզ․) և տուվինները (171 հզ․)՝ Հարա– վային Ս–ի լեռներում, մոնղոլալեզու բուր– յաթները (353 հզ․)՝ Բուրյաթական ԻՍՍՀ մեծ մասում, Իրկուտսկի ու Չիտայի մար– զերի որոշ շրջաններում։ Տունգուսա–ման– ջուրական խմբի լեզուներով խոսող էվենկ– ները (28 հզ․), էվենները (12 հզ․), նեգի– դալները (0,5 հզ․), նանայցիները (10,5 հզ․), ուլչները (2,6 հզ․), օրոչները (1,2 հզ․) և ուդեհեները (1,6 հզ․) բնակ– վում են Ենիսեյ գետից խաղաղ օվկիանոս և Հս․ սառուցյալ օվկիանոսի ափերից Ս–ի հվ․ սահմաններն ընկած տարածքում։ Չուկոտի թերակղզու ափամերձ շրջաննե– րում և Կոմանդորյան կղզիներում բնակ– վող էսկիմոսների (1,5 հզ․) ու ալեուտնե– րի (0,5 հզ․) լեզուները պատկանում են էսկիմոսա–ալեուտյան ընտանիքին։ Հին ասիական լեզուներով խոսում են Հեռա– վոր Արեելքի ծայր հս–արլ–ում բնակվող չուկչիները (14 հզ․), կորյակները (7,9 հզ․), իտելմենները (1,4 հզ․), յուկագիրները (0,8 հզ․), Ամուրի ստորին հոսանքի շըր– ջանում և Սախալին կղզում բնակվող նիվխերը (4,4 հզ․), Ենիսեյի միջին հո– սանքի շրջանում բնակվող կետերը (1,1 հզ․)։ Այլ ժողովուրդներից Միջին և Հարավային Ս–ում բնակվում են (1970-ի տվյալներով) թաթարներ (448 հզ․), Ս–ի հվ–արմ–ում՝ գերմանացիներ (458,3 հզ․), Ղազախ․ ՍՍՀ սահմանամերձ շրջաննե– րում՝ ղազախներ (99 հզ․), Հեռավոր Արեելքի որոշ շրջաններում՝ կորեացիներ (65 հզ․)։ Փոքր խմբերով Ս–ի բոլոր երկ– րամասերում բնակվում են չուվաշներ (130 հզ․) և մորդվաներ (110,9 հզ․)։ Պատմական ակնարկ։ Ս–ի տարածքում հայտնաբերված հնագույն գտածոները վե– րաբերում են վերին պալեոլիթի դարա– շրջանին։ էնեոլիթի դարաշրջանում տա– րածվել է մետաղամշակությունը։ Հողա– գործական օջախների զարգացումն ուղեկցվել է վաղ վաչկատուն ցեղերի կազ– մավորմամբ։ Մ․ թ․ ա․ I հազարամյակի վերջին Ս–ի հվ–ում բնակվել է հոների ցե– ղային միությունը, որից մ․ թ․ I հազա– րամյակի 1-ին կեսին առանձնացել են թյուրքալեգու, VII – VIII դդ․՝ մոնղոլա– լեզու ցեղերը։ Գոյություն են ունեցել պետ․ միավորումներ (Թյուրքական խաքանու– թյուն են)։ XIII դ․ սկզբին Ս–ի հվ․ մտել է մոնղ․ ֆեոդ, կայսրության կազմի մեջ, արմ․ մասում, Ոսկե հորդայի քայքայու– մից հետո, XV դ․ առաջացել է Սիբիրի խանությունը։ Արմ․ Ս–ի հս․ մասը XI դ․ նովգորոդցիներին ծանոթ էր որպես Ցուգ– րա երկիր։ XV դ․ Մոսկովյան պետությու– նից արշավանքներ են սկսվել դեպի Ս․։ XV դ․ վերջին Մոսկովյան պետությունը դի– վանագիտական հարաբերություններ է հաստատել Տյումենի խանության հետ։ Ս․ ռուս, պետությանը միացնելու համար յուրօրինակ բազա եղան արդյունաբերող– ներ Ստրոգանովների պերմյան տիրույթ– ներս։ Աւորոգանովները վարձեցին և հան– դերձավորեցին կազակների ջոկատը Եր– կակի գլխավորությամբ, որը 1581-ին (այլ տվյալներով՝ 1579-ին) անցավ Ուրալը։ Այդ արշավանքը թուլացրեց Աիբիրի խա– նությունը և ռուսների համար ուղի հար– թեց դեպի Իրտիշի հովիտ։ Սկսեցին հիմնը– վել քաղաքներ, 1586-ին՝ Տյումենը, 1587-ին՝ Տոբոլսկը, ավելի ուշ՝ 1601-ին՝ Մանգազեյան, 1604-ին՝| Տոմսկը են։ 1632-ին Լենա գետի վրա հիմնվեց Ցա– կուտական բերդավանը, յակուտների հիմ– նական զանգվածն ընդունեց ռուս, հպա– տակություն։ 1639-ին ռուսները հասան Օխոտյան ծով։ XVII դ․ կեսին ռուս, պե– տությանը միացվեցին Արմ․ Բուրյաթիան, այնուհետև՝ Անդրբայկալը և Պրիամու– րիեն։ XVIII դ․ սկզբին Ս–ում ռուս, բնակ– չության թիվն ավելի քան 300 հզ․ էր։ Ռուս, վերաբնակիչները Ս․ ներմուծեցին երկ– րագործական համեմատաբար բարձր մշակույթ։ Ս–ի բնիկների շահագործումը ռուս․ ֆեոդ, պետությունն իրականացնում էր յասակի (բնահարկ) գանձման միջո– ցով։ XVI դ․ վերջին –XVII դ․ սկզբին Ս․ արդ․ ապրանքներ հիմնականում ներ– մուծվում էին եվրոպ․ Ռուսաստանից։ Աս– տիճանաբար զարգանում էր տեղական արտադրությունը (կաշվի–կոշիկի, փայ– տամշակման, մետաղամշակման ևն)։ Ս–ից եվրոպ․ Ռուսաստան արտահանվում էր հիմնականում մորթեղեն։ Ս–ի քաղաքներն առաջանում էին հաճախ որպես ռազմա– վարչ․ կենտրոններ, որոնցից մի քանիսն (Տոբոլսկ, Ենիսեյսկ ևն) արդեն XVII դ․ սկսել են դառնալ առևտրի և արհեստա– գործության կենտրոններ։ XVIII դ․ 20– 30-ական թթ․ Ալթայի նախալեռներում կա– ռուցվել են առաջին մետաղագործական ձեռնարկությունները։ Զարգանում էր երկրագործությունը, ընդլայնվում ցան– քատարածությունը։ Գյուղական բնակչու– թյունը գրեթե ամենուր վերածվում էր պետ․ գյուղացիության, որը,սակայն, ուներ տնտ․ որոշ ինքնուրույնություն։ Ս–ի յու– րացման գործում կարևոր դեր խաղացին ԳԱ արշավախմբերը Վ․ Բերինգի, Դ․ և Խ․ Լապտևների, Ի․ Գ․ Գմելինի, Գ․ Ֆ․ Միլլերի, Ս․ Պ․ Կրաշենիննիկովի, Պ․ Ս․ Պալլասի և ուրիշների գլխավորությամբ։ XVIII դ․ վերջին–XIX դ․ 1-ին կեսին շարունակվում էր վերաբնակեցումը Ս–ում, աճում էր աքսորաբնակների թիվը։ Երկ– րագործությանը զուգընթաց զարգանում էր անասնապահությունը։ Սիբիրյան գյու– ղի հիմնական դեմքը միջակ գյուղացին էր։ XIX դ․ 1-ին կեսին առաջացել է արդ․ նոր ճյուղ՝ ոսկու արդյունահանությունը։ Տի– րապետող էր կապիտալիստ, բնույթի մաս– նավոր ձեռնարկատիրությունը։tXVIII– XIX դդ․ Ս–ի տարածքը բազմիցս ենթարկ– վել է վարչ․ բաժանման։ 1822-ին հրապա– րակվել է <Կանոնադրություն այչազգի– ների կառավարման մասին>, որը իրավա– բանորեն ձևակերպել է ցարիզմի քաղա– քականությունը Ս–ի ոչ ռուս ժողովուրդ– ների նկատմամբ։ Ս–ի և Հեռավոր Արևելքի յուրացման, ինչպես նաև ռուս, պետության արլ․ տարածքների պահպանման գործում կարևոր դեր խաղաց Ա–ի (Անդրբայկալ– յան, Ամուրի) կազակական զորքը։ XIX դ․ 50-ական թթ․ Ռուսաստանի կազմի մեջ մտան Ստորին Պրիամուրիեն, Ուսսուրա– կան երկրամասը, Սախալին կղզին։ Ստեղծվեցին Կամչատկայի (1849–56), Անդրբայկալյան (1851), Պրիմորիե (1856) և Ամուրի (1858) մարզերը։ Հեռավոր Արև– ելքի հետազոտության գործում կարևոր դեր կատարեցին Ն․ Ն․ Մուրավյով–Ամուրս– կին (Արլ․ Ա–ի գեն․-նահանգապետ) և Գ․ Ի․ Նևելսկոյը։ 1869-ին հիմնվեց Վլադիվոս– տոկը։ XVI դարից սկսել են կազմվել սի– բիրյան տարեգրությունները։tXVIIItդ․ սկզբին բացվել են առաջին աշխարհիկ և հոգևոր,այնուհետև մասնագիտական դըպ– րոցներ, XIX դ․ 1-ին կեսին՝ գիմնազիա– ներ, ուսումնարաններ։ 1838–44-ին երե– վան եկավ սիբիրցի պատմաբան Պ․ Ա․ Սլովցովի «Աիբիրի պատմական տեսու– թյուն» աշխատությունը։ Ա–ի մշակույթի զարգացմանը նպաստեցին աքսորված դե– կաբրիստները։ XIX դ․ 2-րդ կեսին կա– պիտալիզմի զարգացումն ուղեկցվում էր վերաբնակիչների կողմից ազատ հողերի յուրացմամբ։ 1861–95-ին Ա․ է վերաբնակ– վել շուրջ 750 հզ․ մարդ։ Հարուստ հնա– բնակները առավել հաճախ օգտագործել են նորեկների և աքսորաբնակների վար– ձու աշխատանքը։ XIX դ․ 70–80-ական թթ․ Ա–ում սկսված արդ․ հեղաշրջումը ձգձգվել է մինչև 1917-ը։ Աստիճանաբար