ձևավորվել է Ս–ի պրոլետարիատը (XIX դ․ վերջին՝ մոա 250 հզ․ մարդ)։ Ս–ի ժողո– վուրդները ենթարկվել են գաղութային շահագործման, սակայն, միաժամանակ, ռուս աշխատավորների հեա մերձեցումը դրականորեն է ազդել նրանց տնա․ զար– գացման, մշակույթի և կենցաղի վրա։ Ս․ եղել է Ռուսաստանի հիմնական աքսորա– վայրը և տաժանավայրը։ XIX դ․ Ս․ է աք– սորվել (ընտանիքի հետ) ավելի քան 1 մլն մարդ։ Քաղ․ աքսորը ակտիվացրել է հե– ղափոխ․ և հասարակական շարժումը Ս–ում։ Աքսորյալները գործունորեն մաս– նակցել են Ս–ի հետազոտմանը։ 1851-ին ստեղծվել է Ռուս, աշխարհագրական ըն– կերության Ս–ի բաժանմունքը, 1877-ին՝ Մինուսինսկի թանգարանը։ 1880-ին հիմնվել է Ս–ում առաջին՝ Տոմսկի համալ– սարանը։ XIX դ․ վերջին –XX դ․ սկզբին Հեռա– վոր Արևելքը դարձել է իմպերիալիստ, տերությունների պայքարի ասպարեզ։ 1891 –1904-ին իրականացվում է Սիբիր– յան մեծ երկաթուղու շինարարությունը, որն արագացրեց Ս–ի տնտ․ զարգացումը։ Առաջացել են մոնոպոլիաներ, ուժեղացել է օտարերկրյա կապիտալի ներթափան– ցումը, արագացել է արդ․ պրոլետարիատի ձևավորումը։ Սակայն ամբողջությամբ վերցրած Ս․ Ռուս, կայսրության թույլ զարգացած մասն էր։ XIX դ․ վերջին – XX դ․ սկզբին և, առանձնապես, ստոչի– պինյան ագրարային ռեֆորմի տարինե– րին ուժեղացել է Ս–ի վերաբնակեցումը։ 1896–1914-ի ընթացքում Ս–ում վերա– բնակվել է ավելի քան 4 մլն մարդ։ XIX դ․ 90-ական թթ․ Ս–ում սկսել է տարածվել մարքսիզմը։ 1897–1900-ին սիբիրյան աք– սորում (Շուշենսկոյե) է գտնվել Վ․ Ի․ Լենինը։ 1901-ին՝ստեղծվել է ՌՍԴԲԿ Սի– բիրյան միությունը։ 1904–05-ի ռուս–ճա– պոն․ պատերազմից հետո, Պորտսմուտի պայմանագրով (տես Պորտսմուտի հաշ– տության պայմանագիր 1905) ճապոնիան Ռուսաստանից ստացավ Հվ․ Սախալինը։ Ս–ի բանվորները ակտիվորեն մասնակցել են 1905–07-ի հեղափոխությանը։ 1905-ի հոկտեմբերյան համառուսաստանյան գոր– ծադուլին մասնակցել են Ս–ի գրեթե* բո– լոր քաղաքներն ու բանավանները, առա– ջացել են առաջին Սովետները։ 1905-ի վեր– ջին հեղափոխ․ շարժումը վերածվել է զինված ապստամբության։ Ծավալվել է նաև գյուղացիական շարժումը։ 1912-ի Լենայի գնդակոծությունը առաջ է բերել հեղափոխ․ նոր վերելք ոչ միայն Ս–ում, այլև ամբողջ Ռուսաստանում։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914– 1918) տարիներին Ս․ ներքաշվեց համա– ռուս․ տնտ․ ճգնաժամի մեջ։ Ս–ում վերա– կանգնվեցին պրոլետարական կազմակեր– պությունները։ Մեծ աշխատանք տարան աքսորված բոլշևիկները՝ Ցա․ Մվերդլովը, Դ․ Օրջոնիկիձեն, Վ․ Կույբիշևը, Ե․ Մտա– սովան և ուրիշներ։ 1917-ի Փետրվարյան հեղափոխությու– նից հետո Ս–ում հաստատվեց երկիշխա– նություն։ Ս–ում * սովետական իշխանու– թյան համար պայքարը բարդ էր և երկա– րատև։ 1917-ի հոկտ․ 28-ին (նոյեմբ․ 10-ին) սովետական իշխանություն հաստատվեց Կրասնոյարսկում, նոյեմբ․ 18-ին (դեկտ․ 1-ին)՝ Վլադիվոստոկում, նոյեմբ․ 30-ին (դեկտ․ 13-ին)՝ Օմսկում, դեկտ․ 6(19)-ին՝ Տոմսկում, Բառնաուլում և Խաբարովս– կում, դեկտ․ 22-ին (1918-ի հունվ․ 4-ին)՝ Իրկուասկում։ Ս–ում հեղափոխ․ վերա– փոխումներն ընդհատվեցին օտարերկրյա ինտերվենցիայի և քաղաքացիական պա– տերազմի հետևանքով։ 1918-ի ամռանը Չեխոսլովակյան կորպուսի խռովության (տես Չեխոսչովակյան կորպուսի խռովու– թյուն 1918) և Ս–ի հակահեղափոխական– ների գործողությունների հետևանքով սո– վետական իշխանությունը ժամանակավո– րապես տապալվեց։ 1918-ի նոյեմբերին Ս–ում հաստատվեց սպիտակգվարդիական վարչակարգ։ Ս–ի աշխատավորները բան– վոր դասակարգի գլխավորությամբ և կոմ– կուսի ղեկավարությամբ պայքար սկսե– ցին սովետական իշխանությունը վերա– կանգնելու համար։ 1919-ին միջակ գյուղա– ցիության շրջադարձը դեպի սովետական իշխանություն ուժեղացրեց համաժող․ պայքարը սպիտակգվարդիականների և ինտերվենտների դեմ։ Ս–ում գործում էին պարտիզանական բանակներ Ի․ Դրոմո– վի, Ե․ Մամոնտովի, Պ․ Շչետինկինի և ուրիշների գլխավորությամբ, որոնք ազա– տագրեցին հսկայական տարածքներ։ Ծո– վակալ Կոլչակի և ինտերվենտների ջախ– ջախման գործում վճռական դեր խաղաց կարմիր բանակը, որը 1919-ի աշնանից սկսեց Ս–ի ազատագրումը, 1920-ի գարնա– նը մոտեցավ Ս–ի արլ․ շրջաններին, ուր գտնվում էին ճապոն, օկուպացիոն զոր– քերը։ ճապոնիայի հետ պատերազմից խուսափելու համար, միջազգային և ռազմ, բարդ պայմաններում, ստեղծվեց Հեռա– վորարևելյան հանրապետությունը (ՀԱՀ)։ 1922-ի հոկտեմբերին ՀԱՀ–ի ժողովրդա– հեղափոխ․ բանակը լիովին ջախջախեց սպիտակգվարդիականներին։ Հոկտ․ 25-ին ազատագրվեց Վլադիվոստոկը։ Քաղաքա– ցիական պատերազմի տարիներին Ս–ի կուսակցական կազմակերպությունները ղեկավարեցին Ս․ Լազոն, Պ․ Պոստիշևը, կարմիր բանակի զորամասերը գլխավո– րեցին Վ․ Բչյուխերը, Ի․ Ուբորևիչը և ուրիշներ։ Քաղաքացիական պատերազմից հետո սկսվեց ժող․ տնտեսության վերականգ– նումը։ Փոխվեց Ս–ի վարչատերիտորիալ բաժանումը։ Նահանգների փոխարեն ըս– տեղծվեց երկու երկրամաս՝ Սիբիրի (1925) և Հեռավորարևելյան (1926)։ 1930-ին Սի– բիրի երկրամասը բաժանվեց Արևելասի– բիրական և Արևմտասիբիրական երկրա– մասերի։ 1937–38-ին Ս–ում կազմվեցին մի շարք մարգեր և երկու երկրամաս՝ Պրիմորիեի և Խաբարովսկի։ Սոցիալիստ, շինարարության տարիներին վերացվեց Ս–ի ժողովուրդների փաստական անհա– վասարությունը։ Ս–ի բնիկ ժողովուրդնե– րը ձեռք բերեցին ազգային պետականու– թյուն։ Ստեղծվեցին ինքնավար հանրա– պետություններ՝ Ցակուտական (1922), Բուրյաթ–Մոնղոլական (1923, 1958-ից՝ Բուրյաթական ԻՍՍՀ), Օյրոթական Ինք– նավար Մարզը (1922, 1948-ից՝ Լեռնային Ալթայի ԻՄ), ազգային օկրուգներ և ազ– գային շրջաններ։ Ս–ի ինդուստրացման ընթացքում ստեղծվեցին խոշոր արդ․ ձեռ– նարկություններ (ածխա–մետաղագործա– կան, էներգետիկ, մեքենաշին․, քիմ․, շի– նանյութերի ևն)։ Վերակառուցվեց Տրանս– սիբիրական երկաթուղին։ Ցուրացվում էին հս․ ծովային ուղին, ծայր հս․ շրջան– ները։ Ս–ում վերացվեց կուլակությունը։ 1930-ական թթ․ վերջին Ս․ վերածվեց ՍՍՀՄ զարգացած արդ․–ագրարային շըր– ջանի։ Հայրենական մեծ պատերազմի (1941 – 1945) տարիներին Ս․ ուրալի և Պովոլժիեի հետ դարձավ երկրի գլխ․ զինանոցը։ Ստեղծվեց ավիացիոն, տանկային, տրակ– տորաշինական ևն արդյունաբերություն։ 1946-ին Ս–ի տնտեսությունը գրեթե ամ– բողջովին դրվեց խաղաղ ռելսերի վրա։ Սովետական իշխանության տարիներին Ս․ դարձավ զարգացած գիտության և մշա– կույթի երկրամաս։ Նախապատերազմյան հնգամյակների ընթացքում Ս–ում հիմնա– կանում վերացվեց անգրագիտությունը։ Ետպատերազմյան տարիներին դպրոց– ների և մշակութա–լուսավորական հիմ– նարկների թիվն ավելացավ մի քանի ան– գամ։ ՍՍՀՄ ԴԱ Սիբիրի մասնաճյուղի ստեղծմամբ (1957) աճեց գիտ․ հաստա– տությունների թիվը։ Ս–ում գործում են ավելի քան 100 բարձրագույն և 500 միջ– նակարգ մասնագիտական ուս․ հաստա– տություններ, հարյուրավոր ճյուղային գի– տահետազոտական ինստ–ներ։ Փոքրա– քանակ շատ ժողովուրդներ ստացան գիր, զարգանում են ազգային մշակույթն ու գրականությունը։ Աճում են Ս–ի ազգ․ շըր– ջանների տնտ․ և մշակութային կապերը ՍՍՀՄ այլ շրջանների հետ։ Տնտեսությունը։ Ս–ի ռեսուրսների հայտնաբերումը, յուրացումը և տնտեսու– թյան ինդուստրիալ զարգացումը հնարա– վոր դարձավ միայն սովետական իշխա– նության տարիներին։ 1930–40-ական թթ․ հիմք դրվեց Ուրալո–Կուզնեցկի համա– լիրի նախագծի իրականացմանը, 1950– 1960-ական թթ․ տնտ․ զարգացման ոլորտ ներգրավվեցին Հս․ Մերձանգարայի, Տու– վայի, Օբի միջին հոսանքների շրջաննե– րը, 1970–80-ական թթ․ նշանավորվում են Բայկալ–Ամուրի մայրուղու շինարարու– թյամբ, նրան հարակից շուրջ 3 մլն կմ2, «ԲԱՄ–ի գոտու» յուրացմամբ և Ս–ի նոր տերիտորիալ–արդ․ համալիրների ստեղծ– մամբ ու գարգացմամբ։ Զարգացող ճյու– ղերից են մեքենաշինությունը, քիմ․, թեթև և սննդի արդյունաբերությունը։ Հսկա– յական տարածության յուրացումը, ՍՍՀՄ տնտ․ շրջանների և արտասահմանյան երկրների հետ ընդարձակվող տնտ․ կա– պերը խթանում են տրանսպորտի բոլոր ճյուղերի զարգացմանը։ Ս․ ՍՍՀՄ նավթի և գազի ամենախոշոր արտադրողն է։ էժան ածխի բազայի վրա գործում են Նազարովսկի, Տոմ–Ուսինսկի, Հվ․ Կուզբասի հզոր ԶԷԿ–երը։ ՍՍՀՄ միաս– նական էներգահամակարգին էլեկտրա– էներգիա են մատակարարում ՍՍՀՄ ամե– նահզոր Անգարո–Ենիսեյան կասկադի ՀԷԿ–երը (Կրասնոյարսկի, Բրատսկի, Ուստ–Իլիմսկի, Իրկուտսկի, Նովոսի– բիրսկի)։ Շուտով ողջ հզորությամբ շարք կմտնեն Մայանո–Շուշենսկոյեի, Բոգու– չանի ՀԷԿ–երը, Բերեգովո–1, Դուսինո– Օզերյա ՊՇԷԿ–ները։ Մ–ից արմ․ ու արլ․ են ձգվում բազմաթիվ նավթամուղներ, գա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/355
Այս էջը սրբագրված է