Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/358

Այս էջը սրբագրված է

ՍԻԳԲԱՆ, Զ ի գ բան (Siegbahn), Կարլ Մանե Գեորգ (1886–1978), շվեդ ֆիզիկոս, Շվեդիայի թագավորական ԴԱ անդամ (1922)։ Ավարտել է Լունդի համալսարանը (1911)։ 1920–23-ին՝ Լունդի, 1923–37-ին՝ Ուպսալայի համալսարանների պրոֆեսոր։ 1937-ից՝ Շվեդիայի թագավորական ԳԱ ֆիզիկայի նոբելյան ինստ–ի դիրեկտոր։ Աշխատանքները վերաբերում են ռենտգենյան ճառագայթների սպեկտրասկոպիային և միջուկային սպեկտրասկոպիային, որի հիմնադիրը Ս․ է։ Իր մշակած մեթոդների ու սարքերի օգնությամբ հետազոտել է ռենտգենյան սպեկտրները՝ հարստացնելով դրանց վերաբերյալ եղած տեղեկությունները։ Առաջինն է հայտնաբերել ու չափել ռենտգենյան ճառագայթների դիսպերսիան, փորձով ապացուցել, որ դրանց բեկման ցուցիչը փոքր է 1-ից։ Պատրաստել է փոքր լայնության դիֆրակցիոն ցանց, որի օգնությամբ չափել է փափուկ ռենտգենյան ճառագայթների ալիքի երկարությունները։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1933)։ ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1958)։ Նոբելյան մրցանակ (1924)։

ՍԻԳԵՏԻ (Szigeti) Յոժեֆ (ժոզեֆ) (1892, Բուդապեշտ –1973, Նյու Ցորք), հունգարացի ջութակահար։ Բուդապեշտում աշակերտել է Ե․ Հուբայիին։ 13 տարեկան հասակում առաջին անգամ ելույթ է ունեցել Բեռլինում։ Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի շատ երկրներում (ԱԱՀՄ–ում՝ մի քանի անգամ, առաջինը՝ 1924), 1917–24-ին ղեկավարել է ժնևի կոնսերվատորիայի վարպետության դասարանները։ 1940-ից ապրել է ԱՄՆ–ում։ Համաշխարհային հռչակ է վայելել։ Մեկնաբանության խորությամբ աչքի են ընկել Յո․ Ս․ Բախի, Վ․ Ա․ Մոցարտի, Լ․ Բեթհովենի, Յո․ Բրամսի, ինչպես և ժամանակակից կոմպոզիտորների (Ս․ Ս․ Պրոկոֆեվի, Բ․ Բարտոկի, Ա․ Կազելլայի և այլոց) գործերի Ա–ի կատարումները։ Հեղինակ է համար կատարված փոխադրումների։

ՍԻԳԵՐ (Corgeonus), սաղմոնների ընտանիքի ձկների սեռ։ Մարմինը ձգված է (երկարությունը՝ մինչե 75 սմ, կշիռը՝ 8 կգ, հազվադեպ՝ մինչև 16 կգ), ծածկված խոշոր թեփուկներով։ Կողերն արծաթագույն են, մեջքը մուգ գույնի։ Բերանը փոքր է, ատամներ չունեն։ Տարածված են Հս․ սառուցյալ, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների հս․ ավազաններում։ Կան գաղթող, լճային և գետային ձևեր։ Ձվադրում են սովորաբար սեպտեմբեր–նոյեմբերին։ Սնվում են հիմնականում անողնաշարավորներով։ Ձկնորսության կարևոր օբյեկտ են։ Որոշ տեսակներ արհեստականորեն բուծվում և կլիմայավարժեցվում են։ ՀՍՍՀ Սևան լճում ապրում են սևանյան Ս․, որոնք բերվել են Լադոգա և Չուդ լճերից, 1924–27-ին, պրոֆ․ Ա․ Դերժավինի նախաձեռնությամբ, նպատակ ունենալով իշխանի չօգտագործվող կերերի հաշվին բարձրացնել լճի ձկնարդյունավետությունը։ Լճում Ս․ փոփոխվել են, հարմարվել նոր կենսապայմաններին և այժմ իրենց աճման թափով, հասունացման արագությամբ, գիրությամբ, բեղունությամբ և մի շարք այլ կենսաբանական ցուցանիշներով գերազանցում են իրենց նախնիներին։ Սևանի Ս–ի մարմնի երկարությունը մինչև 60 սմ է, կշիռը՝ մինչև 3,5 կգ։ Սեռահասուն են դառնում 2–3 տարեկանում, ապրում մինչև 9 տարի։ Տարածված են լճի բոլոր շրջաններում։ Լճի ափամերձ շրջաններում սնվում են գլխավորապես հատակային անողնաշարավորներով, բաց տարածություններում՝ պլանկտոնային օրգանիզմներով։ Ձվադրում են նոյեմբեր–հունվարին, լճի ափամերձ եզրագոտում, 0,5–10 մ խորություններում (2–4°C պայմաններում)։ Ձկնկիթը մանր է (մինչև 1,5 մմ տրամագծով), մեծաքանակ (25–33 հզ․)։ Իրենց աճման թափով գերազանցում են Սևան լճի բոլոր բնիկ ձկներին։ Այժմ Ս–ի տարեկան արդ․ որսը հասել է 1200 տ–ի։ Վերջին ժամանակներս մնան լճի էվտրոֆացման, մակարդակի իջեցման, որսի ինտենսիվացման և մի շարք այլ պատճառներով Ս–ի բնական վերարտադրության պայմանները զգալիորեն վատացել են․ նվազել է Ս–ի թվաքանակը։ Հետագա բարձր արդյունահանումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում Ս–ի արհեստական բազմացումն ինտենսիվացնելու ուղղությամբ։

ՍԻԳԻԶՄՈՒՆԴ, Զիգմունտ (Zygmunt), Լեհաստանի թագավորներ և Լիտվայի մեծ իշխաններ․

Ս․ I Ծեր (1467–1548), լեհ․ թագավոր և լիտվ․ մեծ իշխան 1506-ից։ Յագելլոների դինաստիայից։ 1515-ին Հաբսբուրգների հետ կնքել է համաձայնագիր, որով Յագելլոներից Հաբսբուրգներին են անցել Չեխիան և Հունգարիան։ 1519– 1521-ին պայքարել է Տևտոնյան օրդենի դեմ, այնուհետև թույլ է տվել օրդենի մագիստրոսին այն դարձնել աշխարհիկ Պրուս. դքսություն, որը վասալական կախման մեջ էր Լեհաստանից։ Ս․ I-ի օրոք 1526-իս Մազովիան մտել է Լեհաստանի կազմի մեջ։ Ս․ I որոշ փոփոխությունների է ենթարկել Լեհահայոց դատաստանագիրքը և 1519-ին ներկայացրել սեյմին՝ հաստատելու։ 

Ս․ II Օգոստոս (1520–1572), լեհ․ թագավոր և լիտվ․ մեծ իշխան 1548-ից (թագադրվել է 1530-ին)։ Յագելլոների վերջին ներկայացուցիչը։ Մասնակցել է Լիվոնյան պատերազմին (տես Լիվոնյան պատերազմ 1558–83) և Լյուբլինյան ունիայի (տես Լյուբլինյան ունիա 1569) կնքմանը։ Հայաստանի ազատագրության հարցով 1550-ին Ս․ 2-րդի մոտ է եղել Հայոց կաթողիկոս Ստեփանոս և Սալմաստեցին։

Ս․ ll Վազա (1566–1632), լեհ․ թագավոր և լիտվ․ մեծ իշխան 1587-ից։ Օժանդակել է կաթոլիկական ռեակցիայի (որ սկսվել էր դեռևս Ս․ II-ի օրոք) հաստատմանը։ 1592–99-ին դարձել է Շվեդիայի թագավոր, որտեղ փորձել է վերականգնել կաթոլիկությունը, սակայն գահընկեց է արվել։ Ձգտելով վերականգնվել Շվեդիայի գահին՝ անհաջող պատերազմներ (1600– 1611, 1617–20, 1621–29) է մղել նրա դեմ։ 1618–20-ին օգնել է Հաբսբուրգներին ապստամբած Չեխիայի դեմ պայքարում։ Բրեստի ունիայով (տես Բրեստի ունիա 1596) ձգտել է լեհացնել Ուկրաինան և Բելոռուսիան։ 1604–05-ին աջակցել Է Կեղծ Դմիտրի /-ին, իսկ 1609-ին բացահայտ ինտերվենցիա սկսել Ռուսաստանի դեմ, որն ավարտվել է պարտությամբ։ Ս․ III-ի արքունիքում ծառայել է հայազգի դիվանագետ Սեֆեր Մուրատովիչը, որը կատարել է պետ․ և դիվանագիտական կարևոր հանձնարարություններ։ ՍԻԳԻԶՄՈՒՆԴ 1 (լատ․ Sigismundus, գերմ․ Siegmund) (1368–1437), «Հռոմեական սրբազան կայսրության» կայսր 1410– 1437-ին, Հունգարիայի թագավոր (ժիգմոնդ) 1387–1437-ին, Չեխիայի թագավոր 1419–21-ին և 1436–37-ին։ Լյուքսեմբուրգների դինաստիայի վերջին ներկայացուցիչը։ Ամուսնանալով հունգ․ թագավոր Լայոշ Մեծի դստեր հետ՝ դարձել է Հունգարիայի թագավոր։ Գլխավորել Է արևմտաեվրոպ․ ֆեոդալների խաչակրաց արշավանքը թուրքերի դեմ և ջախջախվել Նիկոպոլի ճակատամարտում (1396)։ Կոնստանցայի տիեզերաժողովի (1414– 1418) նախաձեռնողներից էր և մասնակիցներից, հաստատել է Յան Հուսի մահապատժի որոշումը։ 1421-ին գահընկեց է արվել չեխ․ գահից, վերստին չեխ․ թագավոր է հռչակվել 1436-ին։ Պայքարել է հուսյան հեղափոխական շարժման դեմ։

ՍԻԳՈԻՐԴՍՈՆ (Sigurdsson) Յոուն (1811 – 1879), իսլանդական քաղ․ գործիչ և պատմաբան, Իսլանդիայի ազգային անկախության մարտիկ։ 1845-ից ալտինգի (պառլամենտ) անդամ, 1851-ից՝ նախագահը։ 1835–55-ին պայքարել է Իսլանդիային մարզային ինքնավարություն տալուհամար, առաջ է քաշել Իսլանդիայի լրիվ պետ․ անկախության օրինական իրավունքի թեզը։ Ս․ 1874-ի հունվ․ 5-ի իսլանդական սահմանադրության հեղինակն Է, համարվել է «Իսլանդիայի անկախության հայր»։ Ս․, որպես պատմաբան, հայտնի է Իսլանդիայի հնագույն պատմության վերաբերյալ պատմ․ աղբյուրների հրատարակմամբ։

ՍԻԴ ԿԱՄՊԷԱԴՈՐ (իսպ․ Cid Campeador, < արաբ, սիդիիմ–տեր և իսպ․ campeador – մարտիկ) (իսկ․ անունը Ռոդրիգո Դիասդե Բիվար) (1026-ի և 1043-ի միջև –1099), կաստիլիացի ասպետ, որը հռչակվել է իր սխրանքներով Ռեկոնկիստայի ժամանակ։ Հաղթել է Ալմորավյաններին Վալենսիայի համար ճակատամարտում, որին տիրելով (1094-ի հուլիս) կառավարել է մինչև իր մահը՝ որպես անկախ տիրակալ։ Ս․ Կ․ իդեալականացվել է «Երգ իմ Սիդի մասին» ժող․ էպոսում։ Նրա կերպարը իր արտացոլումն է գտել ոչ միայն Իսպանիայի գրական հուշարձաններում, այլև նրա սահմաններից դուրս (Ֆրանսիայում՝ Պ․ Կոռնելի, Գերմանիայում՝ Յո․ Գ․ Հերդերի ստեղծագործություններում)։

ՍԻԴԴՈՆՍ (Siddons) Սառա (1755–1831), անգլիացի դերասանուհի։ Ուշ կլասիցիզմի նշանավոր ներկայացուցիչներից։ Ծնվել է Քեմբլ դերասանական ընտանիքում։ ճանաչվել է առաջին ելույթներից (հոր թատերախմբում)։ 1775-ին Դ․ Գարրիկը Ս–ին հրավիրել է «Դրուրի–Լեյն» թատրոն՝ կատարելու Պորցիայի և լեդի Աննայի (Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», «Ռի–