Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/359

Այս էջը սրբագրված է

չարդ III») դերերը։ 1776–82-ին կրկին խաղացել է գավառային թատրոններում։ 1782-ին «Դրուրի–Լեյնում» կատարել է Իզաբելլայի դերը (Սաուտերնի «ճակատա– գրական ամուսնություն»), որով և հռչակ– վել է որպես Անգլիայի առաջին ողբեր– գակ դերասանուհի։ Ս–ի լավագույն դերա– կատարումն այդ թատրոնում եղել է լեդի Մակբեթը (Շեքսպիրի «Մակբեթ»)։ Ս–ի շեքսպիրյան խաղացանկի այլ դերերից են Կոնստանցա («Զոն արքա»), Օֆելյա («Համլետ»)։ Վերջին դերը՝ Ռանդոլֆ (Ջ․ Հոումի «Դուգլաս»), խաղացել է 1819-ին։

ՍԻԴԵՐԱԿԱՆ ԱՄԻՍ [< լատ․ sidus(si- deris)–աստղ, երկնային լուսատու], տես Ամիս։

ՍԻԴԵՐԱԿԱՆ ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ժամա– նակահատված, որի ընթացքում Արեգակ– նային համակարգի որևէ մարմին (արբան– յակ, ասուպ, գիսավոր) կենտրոնական մարմնի շուրջը կատարում է լրիվ պտույտ աստղերի նկատմամբ։ «Ա․ պ․» հասկացու– թյունը կիրառվում է Երկրի շուրջը պտըտ– վող Լուսնի (սիդերական ամիս), արհես– տական արբանյակների, ինչպես նաև Արեգակի շուրջը պտտվող Երկրի (սիդե– րական տարի), մոլորակների և գիսավոր– ների նկատմամբ։

ՍԻԴԵՐԱԿԱՆ ՏԱՐԻ, տես Տարի։

ՍԻԴԵՐԻՏ (հուն․ օւՑդբօց – երկաթ), և ր– կաթային սպաթ, միներալ, եր– կաթի կարբոնատ, քիմ․ բաղադրությունը՝ Fe[C03]։ Պարունակում է 62,01% FeO և 37,99% C02։ Բյուրեղագիտական համա– կարգը տրիգոնային է։ Առաջացնում է ռոմ– բոէդրիկ, թիթեղաձե, պրիզմատիկ, սկա– լենոէդրիկ բյուրեղներ, որոնք հազվա– դեպ են հանդիպում։ Աովորաբար լինում են հատիկավոր ագրեգատների, կոնկրե– ցիաների, հողախառն կուտակների և այլ ձևերով։ Գոյացնում է շերտեր, երակներ և տձե մարմիններ։ Գույնը դեղնասպի– տակ է, մոխրագույն, կանաչավուն–մոխրա– գույն, հողմնահարման դեպքում՝ սպիտակ, կարծրությունը՝ 4,5, խտությունը՝ 3960 կգ/մ3։ Ըստ առաջացման պայմանների տարբերում են հիդրոթերմալ, սեդիմեն– տոգեն և մետամորֆացված Ա․։ Երկաթի հանքանյութի կարեոր միներալ է։ ՍԻԴԻ ԲԵԼ ԱԲԲԵՍ, քաղաք Ալժիրի հս– արմ–ում, Օրան վիլայայում։ 151 հզ․ բն․ (1977)։ Գյուղատնտ․ շրջանի առետրա– արդ․ կենտրոն է, ունի երկաթուղային կայարան։ Կան սննդի, կաշվի–կոշիկի, գյուղատնտ․ մեքենաների ու սարքավոր– ման, կաթի ձեռնարկություններ։

ՍԻԴԻՔԲԵԿՈՎ Թուգելբայ (ծն․ 1912), կիր– գիզ սովետական գրող։ Կիրգ․ ԱԱՀ ժող․ գրող (1968)։ Կիրգ․ ԱԱՀ ԳԱ ակադեմի– կոս (1954)։ «Պայքար» (1933), «Դյուցա– զուններ» (1936), «Բանաստեղծ–սոխակ» (1938) ժողովածուների բանաստեղծու– թյունները հիմնականում նվիրված են աշխատանքին։ Հեղինակ է «Կեն–սու» (գիրք 1-2, 1937–38), «Տեմիր» (1939– 1940), «Մեր օրերի մարդիկ» (1948, ԱԱՀՄ պետ․ մրցանակ, 1949), «Լեռների երեխա– ները» (1953) վեպերի։ «Լեռների մեջ» (գիրք 1–2, 1955–58, «Կեն–սու» վեպի վերամշակված տարբերակը) վեպն աչքի է ընկնում պատկերների ու կերպարների հարստությամբ, մասշտաբայնությամբ։ 1966-ին լույս են տեսել Ա–ի «Կանայք» եռերգության 1-ին և 2-րդ գրքերը։ ԱԱՀՄ IV գումարման Գերագույն սովետի, Կիրգ․ ԱԱՀ III, V–VIII գումարումների Գե– րագույն սովետի դեպուտատ։ Պարգևա– տրվել է Լենինի, Աշխատանքային կար– միր դրոշի շքանշաններով։

ՍԻԴՆԵՅ, Ա ի դ ն ի (Sydney), քաղաք, բնակչության թվով ամենախոշորը Ավըս– տրալիական Միությունում։ Նոր Հարա– վային Ուելս նահանգի վարչական և երկրի առետրա–տնտ․, ֆինանս, կենտրոնն է, տրանսպորտային կարեոր հանգույց, նա– վահանգիստ (բեռնաշրջանառությունը 14 մլն ա, 1978) Պորտ Ջեկսոն ծոցի ափին։ Տեսարան Սիդնեյից 3280 հզ․ բն․ (1982)։ Ս․ ինդուստրիալ խո– շոր կենտրոն է։ Զարգացած է տրանսպոր– տային, էլեկտրատեխ․ մեքենաշինությու– նը, էլեկտրոնային ՝սարքավորումների, հաշվիչ մեքենաների, սառնարանների ար– տադրությունը, սե և գունավոր մետալուր– գիան, քիմ․, նավթավերամշակման, տեքս– տիլ, սննդի, պոլիգրաֆ արդյունաբերու– թյունը։ Զարգացած է մերձքաղաքային գյուղատնտեսությունը (բանջարաբուծու– թյուն, պտղաբուծություն, կաթնաանաս– նապահություն, խոզաբուծություն)։ Արդ․ ձեռնարկությունները կենտրոնացած են ծոցի հս․ և քաղաքամերձ շրջաններում, առետրա–ֆինանս․ հաստատություննե– րը՝ հվ․ ափին։ Ափերը միմյանց հետ կապ– վում են կամուրջներով (մերձատար ուղի– ների երկարությունը 2 կմ է, որով անցնում են օվկիանոսային նավեր)։ Ունի միջազ– գային օդանավակայան, համալսարան (1850), օպերային թատրոն (1959)։ Ա․ հիմնադրել են անգլ․ գաղութաբնակները, 1788-ին։ Ա․ է կոչվել անգլ․ ներքին գոր– ծերի մինիստր լորդ Աիդնիի անունով։ XIX դ․ 50-ական թթ․ Ա–ում առաջացել են առաջին արհմիությունները։ 1917-ի հու– լիս–օգոստոսին Ա–ում տեղի է ունեցել խոշոր գործադուլ (մասնակցել է ավելի քան 100 հզ․ մարդ)։ Երկրորդ համաշխար– հային պատերազմից (1939–45) հետո Ա․ գործադուլային պայքարի, խաղաղության կողմնակիցների շարժման կենտրոն է։ Հայերը Ա–ու մ հաստատվել են XIX դ․ 50-ական թթ․։ Նրանց թիվն ավե– լացել է հատկապես երկրորդ համաշխար– հային պատերազմից հետո, գաղթել են հիմնականում Հնդկաստանից, Կ․ Պոլսից, Եգիպտոսից, Մերձավոր, Միջին և Հեռա– վոր Արեելքի երկրներից։ 1983-ին Ա–ում բնակվում էր շուրջ 10 հզ․ հայ, զգալի մասը՝ բանվորներ, արհեստավորներ, ծա– ռայողներ, կան առետրականներ և ձեռ– նարկատերեր։ Ա–ի առաջին հայկ․ եկե– ղեցին՝ Ս․ Հարությունը, գործում է 1957-ից, երկրորդը՝ նույնպես Ս․ Հարություն՝ 1966-ից։ Կան նաև հայ կաթոլիկների և ավետարանականների եկեղեցիներ։ Հա– մայնքի ազգ․ կյանքը ղեկավարում և կազ– մակերպում են Հայ եկեղեցական խոր– հուրդը (1953-ից), Հայ եկեղեցասեր տիկ– նանց (1956-ից), Հայ եկեղեցասեր երի– տասարդաց (1961-ից) միությունները, ՀԲԸՄ (1962-ից), ՀՄԸՄ (1965-ից), ՀՕՄ (1965-ից) Ա–ի մասնաճյուղերը։ 1963-ին Ա–ում հիմնվել է Հայ մշակութային միու– թյունը, որն ունի երգչախումբ, պարա– խումբ, թատերախումբ։ 1966-ին կազմա– կերպվել է «Կոմիտաս» երգչախումբը։ Համայնքում գործում է 8 մեկօրյա դպրոց։ Լույս են տեսնում «Լույս» (1955-ից), «Ար– մենիա» (1975–81-ը կոչվել է «Հայ դատ»), «Ձայն» (1976-ից), «Արաքս» (1976-ից, 1979-ից՝ «Շիրազ»), «Հայ արձագանք» (1978-ից), «Նոր սերունդ» (1979-ից), «Արա– գած» (1979-ից) պարբերականները։

ՍԻԴՈՐԵՆԿՈ Ալեքսանդր Վասիլևիչ (1917–1982), սովետական երկրաբան, պետ․ և կուսակցական գործիչ, ԱԱՀՄ ԳԱ ակադեմիկոս (1966), ԱԱՀՄ ԳԱ վիցեպրե– զիդենտ (1975–1982)։ ԱՄԿԿ անդամ 1942-ից։ Ավարտել է Վորոնեժի համալ– սարանը (1940)։ 1941–43-ին ծառայել է սովետական բանակում։ 1943–50-ին՝ ԱԱՀՄ ԳԱ թուրքմ․ մասնաճյուղի գիտաշ– խատող, 1950–52-ին՝ ԱԱՀՄ ԳԱ Ա․ Մ․ Կիրովի անվ․ Կոլայի մասնաճյուղի նախա– գահի տեղակալ, 1952–61-ին՝ նախագա– հության նախագահ։ 1961–62-ին աշխա– տել է որպես ՌԱՖԱՀ Մինիստրների խոր– հըրղի գիտահետազոտական աշխատանք– ների կոորդինացման պետ․ կոմիտեի նա– խագահի առաջին տեղակալ, 1962–63-ին՝ ԱԱՀՄ երկրաբանության և ընդերքի պահ– պանության մինիստր, 1963–65-ին՝ ԱԱՀՄ պետ․ երկրաբանական կոմիտեի նախագահ, ԱԱՀՄ մինիստր, 1965– 1976-ին՝ ԱԱՀՄ երկրաբանության մի– նիստր։ Հիմնական աշխատությունները վերա– բերում են անապատների երկրաբանու– թյանն ու գեոմորֆոլոգիային, հողմնա– հարման կեղեում միներալառաջացման պրոցեսներին և նրանց հետ կապված օգ– տակար հանածոներին, հանքային հում– քի կոմպլեքսային գնահատականին։ Լե– նինյան մրցանակ (1966)։ Պարգևատրվել է Լենինի 3, Աշխատանքային կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով։ ՍԻԴՐ (ֆրանս․ cidre), մրգահատապտղա– յոն թույլ՝ ալկոհոլային գինի, ստացվում է խաձորահյութի խմորմամբ։ Ս|․ մշակվում է խնձորի ուշահաս սորտերից։ Խնձորը լվա– նում են, մանրացնում, մամլում, մշակում խմորիչներով, քամում, այնուհետև լըց– նում շշերի մեջ և 2–4 մթն ճնշման տակ հագեցնում ածխաթթու գազով։ Ա․ պարու– նակում է ածխաջրեր, ճարպեր, վիտամին–