Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/361

Այս էջը սրբագրված է

Քաղաքական կուսակցությունները և․ արհմիությունները։ Համաժողովրդական կոնգրես (ՀԿ)։ Երկրի միակ կուսակցությունն է։ Հիմնադրվել է 1960-ին։ Ս–Լ–ի Աշխատանքի կոնգրես։ Հիմնական արհմիութենական կենտրոնն է։ Հիմնադրվել է 1946-ին։ Միավորում է 23 ճյուղային արհմիություններ։ Մտնում է ԱԱՄԿ–ի մեշ։

Տնտեսությունը։ Ս․ Լ․ համեմատաբար զարգացած հանքարդյունահանող արդյունաբերությամբ ագրարային երկիր է։ Գյուղատնտեսության մեջ զբաղված է տնտեսապես ակտիվ բնակչության 65%–ը։ Տեղական սպառման համար մշակում են բրինձ, հացարմատ, կորեկ, սորգո, եգիպտացորեն, գետնանուշ, արտահանման կուլտուրաներից՝ յուղատու արմավենի, սրճենի, կակաո, կոճապղպեղ են։ Անասնապահությունը թույլ է զարգացած։ Ծովեզերքին զբաղվում են ձկնորսությամբ։ Ս․ Լ–ում արդյունահանում են ալմաստ՝ 430 հզ․ կարատ (1981), բոքսիտներ, ռուտիլ։ 1981-ին արտադրվել է 280 մլն կվւոժ էլեկտրաէներգիա։ Կան նավթավերամշակման, սննդի, փայտամշակման ձեռնարկություններ։ Խճուղային ճանապարհների երկարությունն ավելի քան 8 հզ․ կմ է, 6 հզ–ը՝ կոշտ ծածկով (1980)։ Ունի 542 կմ նեղաղուր երկաթուղի։ Զարգացած է գետային և ծովային տրանսպորտը։ Ծովային գլխ․ նավահանգիստը Ֆրիթաունն է։ Լունգիում կա միջազգային օդանավակայան։ Արտահանում է ալմաստ, բոքսիաներ, սուրճ, կակաոյի ունդ, ներմուծում՝ արդ․ ապրանքներ, պարեն, մեքենաներ և սարքավորում, վառելիք։ Առևտրական հիմնական գործընկերներն են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ, ԳՖՀ, ճապոնիան, Նիդերլանդները։ Դրամական միավորը լեռնեն է։ 1 լեռնեն = է ամերիկյան 0,79 դոլլարի (1981)։

Բժշկաաշխարհագրական վիճակը և առողջապահությունը։ ՄԱԿ–ի տվյալներով 1980-ին Ս․ Լ–ում ծնունդը կազմել է 1000 բնակչին 44,6, մահացությունը՝ 18,0։ Կյանքի միջին տևողությունը 43,0 տարի է։ Գերակշռում են վարակիչ և մակաբուծական հիվանդությունները, որոնք և մահացության հիմնական պատճառներն են։ 1972-ին եղել է 29 հիվանդանոց՝ 2,8 հզ․ մահճակալով, այդ թվում 20 հիվանդանոց 1,9 հզ․ մահճակալով պետ․ են։ Արտահիվանդանոցային օգնություն են ցույց տվել հիվանդանոցներին կից կոնսուլտացիաները, առողջապահության կենտրոնները, դիսպանսերները, բժշկ․ և մայրության ու մանկության պահպանության կետերը։ 1970-ին աշխատել են 149 բժիշկ (17,1 հզ․ բնակչին՝ 1 բժիշկ), 12 ատամնաբույժ, 7 դեղագործ, ավելի քան 2,5 հզ․ միջին բուժաշխատող։ Բժիշկները պատրաստվում են արտասահմանում, միջին բուժ, անձնակազմը՝ տեղի 7 դպրոցներում։

Լուսավորությունը և գիտական հիմնարկները։ 1970-ական թթ․ սկզբին բնակչության 85%–ն անգրագետ էր։ Չնայած մտցվել է 6–14 տարեկանների պարտադիր ուսուցում, սակայն դպրոց է հաճախում այդ տարիքի երեխաների միայն 40% –ը։ Տարրական դպրոցը 7-ամյա է, միջնակարգը՝ 7-ամյա՝ 2 փուլով (5+2)։ Դպրոց են ընդունվում 5 տարեկանից, ուսուցումը տարվում է անգլ․։ Պրոֆտեխ․ կրթությունը իրականացվում է տարրական դպրոցի հիմքի վրա (2–5 տարի)։ Տարրական դպրոցի ուսուցիչներ է պատրաստում մանկավարժական ուսումնարանը (3 տարի, ոչ լրիվ միջնակարգ դպրոցի հիմքի վրա)։ Բարձրագույն կրթություն է տալիս Միեռա Լեռնեի համալսարանը (Ֆրիթաուն, հիմն, է 1967-ին, միավորում է 2 կոլեջ)։ Համեմատաբար խոշորը Ֆուրա–Բեյ համալսարանական կոլեջի գրադարանն է (93 հզ․ գիրք)։ Ֆրիթաունում է գտնվում Ազգ․ թանգարանը։

Գիտ․ հետազոտությունները կոորդինացվում են համալսարանում։ Գործում են ծովային կենսաբանության և օվկիանոսագիտության (հիմն, է 1966-ին), Աֆրիկայի ուսումնասիրման ( Ֆուրա–Բեյ կոլեջին առընթեր) ինստ–ները, Միեռա Լեոնե ընկերությունը (1918, զբաղվում է գրականության, արվեստի, պատմության հարցերով) և այլ գիտ․ ընկերություններ, երկրաբանական ծառայությունը։ Գյուղատնտ․ և բնական ռեսուրսների մինիստրության համակարգում են անտառագիտական, անասնապահական կայանները, անասնաբուծական հետազոտական լաբորատորիան։

Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը։ Հրատարակվում են «Վի–Յուն» («We Yone», 1963-ից), «Դեյլի մեյլ» («Daily Mail*, 1931-ից), «Նեյշեն» («Nation», 1971-ից) թերթերը։ Ռադիոհաղորդումների ծառայությունը պետ․ է, հաղորդումները տրվում են 1934-ից՝ անգլ․, ֆրանս․ և տեղական 4 լեզուներով։ Հեռուստահաղորդումները՝ 1963-ից։

Գրականությունը զարգանում է անգլերեն։ Ս․ Լ–ի ժողովուրդներն ունեն բանահյուսություն։ 1950–60-ական թթ․ առաջացել են գրական ժանրերը։ ճանաչված են արձակագիրներ Դ․ (Աբիոսե) Նիկոլը (ծն․ 1924) և Ու․ Կոնտոնը։ Ա․ ԻզմոՆի անվան հետ է կապված դրամատուրգիայի սկզբնավորումը։ Նրա 60-ական թթ․ գրած կատակերգություններում և «Անհաջող ամուսնություն» (1967) վեպում պատկերված են Ֆրիթաունի կրեոլյան բուրժուազիայի փոխհարաբերությունները երկրի մյուս սոցիալ․ խավերի ներկայացուցիչների հետ։ Պ․ Մադիի «Առանց անցյալի, առանց ներկայի, առանց ապագայի» (1973) վեպում դրվում է Ս․ Լ–ի մտավորականության վրա արմ․ բուրժ․ քաղաքակրթության և բարոյականության ազդեցության խնդիրը։ Ս․ Չեյնի Կոկերի (ծն․ 1944) բանաստեղծությունները տոգորված են ազգային հպարտության զգացումով, բոլոր ստորացվածների հանդեպ կարեկցանքով։

ճարտարապետությունը և կերպարվեստը։ ժող․ բնակարանի հիմնական տիպը հատակագծում շրջանաձև, ծղոտե կոնաձև ծածկով, կավե կամ հյուսածո, վառ նախշազարդված խրճիթն է։ Միջնադարյան և ժամանակակից ժող․ արվեստի բնորոշ նմուշներից են՝ ստեատիտե արձանիկները, փայտե դիմակները, մարդկանց ու կենդանիների պատկերներով զարդարված փղոսկրե կահ–կարասին, գեղարվեստական գործվածքները, փայտե սանրերը, սևափայլ նախշերով կենցաղային խեցեղենը։ 1960-ական թվականներից կազմավորվում է հաստոցային արվոստի ազգ․ դպրոցը (քանդակագործ՝ Պ․ Մ․ Կարեմո, գեղանկարիչներ՝ Մ․ Բառնի–Նիկոլ, Մ․ Լեյբեր–Բլեյք)։

ՍԻԵՌԱ ՄԱԴՐԵ (Sierra Madre), լեռներ և լեռնաշղթաներ Մեքսիկայում։ Առանձնացնում են․

Արևելյան Միեռա Մադրե (Sierra Madre Oriental), զուգահեռ լեռնաշղթաների համակարգ Մեքսիկական բարձրավանդակի արլ․ եզրին։ Երկարությունը մոտ 800 կմ է, բարձրությունը՝ մինչև 4054 մ (Պենյա Նևադա լեռ)։ Կազմված է մեզոզոյան նստվածքային ապարներից։ Լանջերը ծածկված են թփուտա–