յին մացառուտներով և անտառներով։ Արևմտյան Սիևռա Մադրե (Sierra Madre Occidental), լեռներ Մեքսիկական բարձրավանդակի արմ․ եզրին։ Երկարությունը մոտ 1300 կմ է, բարձրությունը՝ մինչե 3150 մ (Չորերաս լեռ)։ Կազմված է մինչքեմբրիի մետամորֆային, ինչպես նաև երիտասարդ նստվածքային ապարներից, որոնք ծածկված են նեոգենի լավաների հզոր շերտով։ Կտրտված է խոր գետահովիտներով։ Լանջերը ծածկված են չորասեր թփուտներով և անտառներով։ Կա ոսկու և արծաթի արդյունահանում։
Հարավային Սիեռա Մադրե (Sierra Madre de Sur), լեռնաշղթա Մեքսիկայի հվ–ում։ Ձգվում է Խաղաղ օվկիանոսի ափի երկայնքով մոտ 1000 կմ։ Բարձրությունը մինչե 3703 մ է (Տեոտեպեկ լեռ)։ Կազմված է մինչքեմբրիի մետամորֆային ապարներից։ Սեյսմիկ շրջան է։ Ծածկված է անտառներով։ Հվ․ լանջերին կան արևադարձային կուլտուրաների պլանտացիաներ։ Կա արծաթի, ոսկու, ծարիրի արդյունահանում։
Սիեռա Մադրե դե Չիապաս (Sierra Madre de Chiapas), Սիեռա Մադրե, լեռնաշղթա Մեքսիկայի հվարլ–ում, Խաղաղ օվկիանոսի ափին։ Առավելագույն բարձրությունը 4217 մ է (Տականա հրբ․)։ Կազմված է գլխավորապես հրաբխային ապարներից։ Հաճախակի են երկրաշարժերը։ Լանջերն անտառապատ են։
ՍԻԵՌԱ ՆԵՎԱԴԱ (Sierra Nevada), լեռնազանգված Անդալուզյան լեռներում, Իսպանիայի հվ–ում։ Բարձրությունը մինչև 3478 մ է (Մուլասեն լեռ)։ Կազմված է դոլոմիտներից, կրաքարերից, բյուրեղային թերթաքարերից։ Ս–ի վրա է Եվրոպայի ամենահվ․ սառցադաշտը։ Կա երկաթի հանքավայր (Ալկիֆե)։
ՍԻԵՌԱ ՆԵՎԱԴԱ (Sierra Nevada), լեռնաշղթա ԱՄՆ–ի հվ–արմ–ում․ Կոողհւհերաների արմ․ գոտում, Մեծ Ավազան բարձրավանդակի և Կալիֆոռնիայի հովտի միջե։ Երկարությունը 750 կմ է, բարձրությունը՝ մինչև 4418 մ (Ուիթնի լեռ)։ Կազմված է գրանիտոդիորիտներից։ Սեյսմիկ շրջան է։ Ստորոտի մոտ կան տաք աղբյուրներ, ցեխահրաբուխներ։ Տարածված են կաղնու մշտականաչ թփուտները, ասեղնատերև անտառները, ալպյան մարգագետինները։ Գագաթները ձյունապատ են։ Կան ազգային պարկեր (Ցոսեմիտյան, Սեկվոյա, Քինգս Կանիոն)։
ՍիԵՏԼ (Seattle), քաղաք ԱՄՆ–ի Վաշինգտոն նահանգում, Փյուջեթ Սաունդ ծոցի ափին։ 560 հզ․ բն․ (1984, արվարձաններով՝ 2,2 մլն)։ ԱՄՆ–ի խաղաղօվկիանոսյան ափի հս․ մասի գլխ․ տնտ․ կենտրոնն ու տրանսպորտային հանգույցն է, մի քանի անդրցամաքային ճանապարհների վերջնակետը։ Առավել զարգացած է ավիահրթիռային արդյունաբերությունը։ Կա անտառանյութի, փայտամշակման, թաղանթանյութի–թղթի արդյունաբերություն, նավաշինություն, նավանորոգում, մետաղամշակում, ձկան պահածոների արտադրություն, ավտոհավաքման գործարան, ձկնորսական նավատորմիղ։ Ունի համալսարան։ Ս․ հիմնադրվել է 1851-ին։
ՍԻԶԱՄԱՐԳ, գազոն (ֆրանս․ gazon), կարճ և հավասար կտրված խոտածածկով հողակտոր (մարգ)։ Լինում են՝ պարտերային, պուրակային, մարզական և մավրիտանական (բազմերանգ) Ս–եր։ Պարտերային Ս․ ծաղկանոցի և պարտերի հիմնական տարրն է, ծաղկատունկերի, դե–որատիվ ծառերի, ինչպես և քանդակների, շատրվանների ևն համար ծառայում է որպես ֆոն։ Պուրակային և մավրիտանական Ս–եր գցվում են պուրակներում, զբոսայգիներում ևն։
ՍԻԶԱՎԵՏ, գյուղ ՀՍՍՀ Ղուկասյանի շրջանում, Ծաղկաշեն գետի հովտում, շրջկենտրոնից 7 կմ հս–արմ․։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան։ Հիմնադրվել է XIX դ․ 2-րդ կեսին։
ՍԻԶԻՓՈՍ, Սիսիփnս (հուն․ Σἱσυφἠος), աստվածների կամայականություններին ընդդիմացող հերոս հին հուն, դիցաբանության մեջ։ Համարվել է եովլիացիների նախնի Եովլիոսի որդին, Հեչչենոսի թոռը, Կորնթոս քաղաքի հիմնադիրն ու թագավորը։ Հոմերոսը Ս–ին նկարագրել է որպես աստվածների ու մարդկանց օրենքներին անհնազանդ, խորամանկ․ Զևսի կամ փառասեր ու արատավոր մարդ։ Զայրացած քով մահվան աստված Թանատոսը, երբ ժամանել է Ս–ի մոտ, վերջինս ճարպկորեն շղթայել ու բանտարկել է նրան՝ առժամանակ մարդկանց ազատելով մահվան ճիրաններից։ Մի քանի տարի անց, Արես աստծո միջամտությամբ փրկված Թանատոսը Ս–ին ուղեկցել է մեռյալների աշխարհը։ Բայց Հադեսի թագավորությունում Ս․ խորամանկությամբ խաբելով Պերսեփոնեին՝ վերադարձել է երկիր։ Բազում մեղքերի համար Ս․ վերստին նետվել է Հադեսի թագավորություն և այնտեղ դատապարտվել դաժան պատժի, նրան հարկադրել են հավերժորեն բարձր լեռան կատարը գլորել ծանր քարը, որն ամեն անգամ գահավիժում էր ստորոտ։ Այդ պատիժը խորհրդանշել է աստվածներին հաղթելու փորձերի ապարդյունությունը։ «Սիզիփոսյան աշխատանք» և «Աիզիփոսյան քար» թևավոր արտահայտություններն ստացել են տանջալից, անվերջանալի և անարդյունք աշխատանքի նշանակություն։ Ս–ի առասպել․ կերպարն արտացոլվել է հին հուն, դրամաներում (էսքիլես, Եվրիպիդես, Սոփոկլես, Կրիտիոս) ու պատկերագրություններում (սափորներին, գեմմաներին, տապանաքարերին), նոր ժամանակների գրականության մեջ (Ա․ Քամյու, Ֆ․ Մերլ), կերպարվեստում (Տիցիան)։
ՍԻԶՐԱՆ, քաղաք (1796-ից), համանուն շրջանի կենտրոնը ՌՍՖՍՀ Կույբիշևի մարզում։ Նավահանգիստ է Վոլգայի աջ ափին, երկաթուղային հանգույց։ 171 հզ․ բն․ (1983)։ Սեքենաշինության, նավթավերամշակման, թերթաքարային արդյունաբերության, մրի արտադրության խոշոր կենտրոն է։ Կա սննդի, թեթև և շինանյութերի արդյունաբերություն։ Ս–ում է Կույբիշեի պոլիտեխ․ ինստ–ի մասնաճյուղը։ Ունի նավթի, մեքենաշինական, կարիտրիկոտաժի, պոլիտեխ․ տեխնիկումներ, երաժշտ․, բժշկ․, մանկավարժ, ուսումնարաններ, հայրենագիտական թանգարան, դրամատիկ, թատրոն։ Հիմնադրվել է որպես ամրոց 1683-ին։
ՍԻԼԱԲԱԿԱՆ ՏԱՂԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, տես Վանկային տաղաչափություն։
ՍԻԼԱՀԱՏՈՆԻԿԱԿԱՆ ՏԱՂԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, տես Վանկաշեշտային տաղաչափություն։
ՍԻԼԱՆՏԱՆ Հայկ Խաչատուրի [1898, գ․ Խնձորեսկ (այժմ՝ ՀՍՍՀ Գորիսի շրջանում)–1937], Անդրկովկասում սովետական կարգերի հաստատման պայքարի մասնակից։ ՍՄԿԿ անդամ 1917-ից։ Ավարտել է Բաքվի հայկ․ գիմնազիան, Թիֆլիսի պոլիտեխ․ ինստ–ը (1926)։ 1918-ի գարնանը Ս․ Բաքվի Արմենիքենդի շրջանի բոլշևիկյան զինված դրուժինայի շարքերում կռվել է Կոմունայի պաշտպանության համար։ Բաքվի կոմունայի անկումից հետո Զանգեզուրում կազմակերպել է բոլշևիկյան գաղտնի բջիջներ։ Զանգեզուրում ապստամբության պարտությունից հետո եղել է Բաքվի նորաստեղծ շրջաններից մեկի շրջկոմի քարտուղար։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո կուսակցական աշխատանք է կատարել։ 1922-ից՝ էջմիածնի գավկոմի քարտուղար, 1926-ին՝ Լեռնային Ղարա բադի մարզկոմի քարաուղար։ 1926–28-ին՝ Հայգյուղկոոպի նախագահի տեղակալ։ 1931-ից ՀՍՍՀ Կոլտնտկենտրոնի նախագահն էր, 1933–34-ին՝ ՀՍՍՀ հողժողկոմի տեղակալը։ 1934–37-ին ՀՍՍՀ տարբեր շրջաններում (Նոր Բայազետ, Ղափան, Ալավերդի), ՀՍՍՀ հողժողկոմատում կուսակցական և պետ․ ղեկավար պաշտոններ է վարել։ Ս․ եղել է ՀՍՍՀ և Ադրբ․ ՍՍՀ Կենտգործկոմների, ՀԿ(բ)Կ ԿԿ անդամ։
ՍԻԼԱՆՆԵՐ, սիլիցիումի միացությունները ջրածնի հետ։ Սահմանային սիլիցիումաջրածիններ են, SinH2n+2 ընդհանուր բանաձևով։ Միասիլանը՝ SiH4 և երկսիլանը՝ Si2He գազեր են, մյուսները (ստացվել են մինչև ո=8 բաղադրության Ս)՝ ցնդող հեղուկներ։ Ս․ թունավոր են, ունեն տհաճ հոտ։ Անկայուն են, քայքայվում են ջրում՝ օրինակ, Si3H8+6H20=3Si02+ + 10Н2։ Ուժեղ վերականգնիչներ են, օդում ինքնաբոցավառվում են՝ SiH4+ +202=Si02+2H20։ Խառնուրդներն օդի հետ պայթուցիկ են։ Բնության մեջ չեն հանդիպում։ Ստացվում են մագնեզիումի սիլիցիդի և նոսր թթուների փոխազդեցությամբ։ Տա4-ից ստանում են մաքուր կիսահաղորդչային սիլիցիում։ ՍԻԼԵձԻԱ (լեհ․ Slask, չեխ․ Slezsko․ գերմ․ Schlesien), պատմ․ սլավոնական մարզ