Օդեր գետի վերին և միջին հոսանքում։ X դարից եղել է Լեհաստանի կազմում։ XII–XIII դդ․ բաժանվել է բազմաթիվ իշխանությունների։ XIV դ․ սկզբին Ս–ի իշխանություններն ընկել են Լյուքսեմբուրգների գերիշխանության տակ։ 1526-ին Ս․, բացի երեք իշխանություններից, որոնք XV դ․ վերջին վերամիավորվել էին Լեհաստանին, անցել է Հաբսբուր գների գերիշխանության տակ։ Ավստր․ ժառանգության համար պատերազմի (1740–48) ընթացքում Ս–ի մեծ մասը (բացի հվ․ իշխանություններից) զավթել է Պրուսիան։ Դրանից հետո ուժեղացել է դեռես միջնադարում սկսված Ս–ի գերմանացումը, սակայն XIX դ․ ևս Ս–ի բնակչության զգալի մասը դեռես պահպանում էր լեհ․ ազգ․ դիմագիծը։ 1742–ից ավստր․ Հաբսբուրգների տիրապետության տակ էին միայն Ս–ի հվ․ իշխանությունները, որոնք Ավստրո–Հունգարիայի տրոհումից (1918) հետո մտան Չեխոսլովակիայի կազմի մեջ։ 1793-ին և 1844-ին Ս–ում տեղի են ունեցել ջուլհակների ապստամբություններ (տես Սիլեզյան շոդհակների ապստամբություններ)։ Լեհ․ պետականության վերականգնումից (1918) հետո Ս–ի աշխատավորները պայքարել են Լեհաստանի հետ վերամիավորվելու համար (ապստամբություններ 1919, 1920, 1921-ին), սակայն իմպերիալիստ, տերությունների դիմադրության պատճառով Լեհաստանին անցավ (1922) Վերին Սիլեզիայի միայն 1/3 մասը։ 1938–39-ին ամբողջ Ս․ ընկավ ֆաշիստ․ Գերմանիայի իշխանության տակ։ 1945-ին սովետական բանակը Ս․ ազատագրեց հիտլերականներից։ Պոտսդամի կոնֆերանսը (1945) որոշեց Լեհաստանի արմ․ սահմանը՝ Օդեր և Նայսե գետերով և համապատասխանաբար Ս–ի մեծ մասն անցավ Լեհաստանին, չեխ․ Ս․ մտնում է Չեխոսլովակիայի Հյուսիս–Մորավական մարզի կազմի մեջ։
ՍԻԼԵԶՅԱՆ ՋՈՒԼՀԱԿՆԵՐԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ, 1793-ի սպuտամբություն, գյուղացի ջուլհակների տարերային ելույթ Սիլեզիայի (որի մեծ մասն այդ ժամանակ պատկանում էր Պրուսիային) լեռնային շրջաններում, մարտ–ապրիլին, որը վերածվել է պրուս, ֆեոդալաճորւոաաիրական կարգերի դեմ պայքարի։ Ջուլհակներին միացել են գյուղացիական լայն զանգվածներ։ Ապստամբությունը, որն ընդգրկել է շուրջ 20 հզ․ մարդ, դաժանորեն ճնշել են պրուս, զորքերը։ 1844-ի ապստամբությունը բանվորների առաջին խոշոր ինքնուրույն ելույթն էր Գերմանիայում, հունիսի 4–6-ին։ Պատճառը կրկնակի՝ կապիտալիստների և կալվածատերերի, շահագործումն էր և աշխատավարձի կրճատումը։ Ջուլհակների վիճակը վատթարացել էր մի քանի տարվա անբերրիության հետեանքով։ Թեև ապստամբությունը տարերային էր, այնուամենայնիվ, նրա ընթացքում երևան եկան գիտակցված և կազմակերպված պայքարի տարրեր։ Ապստամբությունը մեծ ազդեցություն է ունեցել գերմ․ և լեհ․ բանվորների դասակարգային ինքնագիտակցության զարգացման վրա, միաժամանակ նպաստել գերմ․ դեմոկրատական շարժման մեջ պրոլետարական ուղղության առանձնացմանը։
ՍԻԼԻԿԱԲԵՏՈՆԵ ՇԻՆՎԱԾՔՆԵՐ, սիչիկատային բետոնից պատրաստված հավաքովի շինարարական կոնստրուկցիաների տարրեր (ներքին պատերի և ծածկերի պանելներ, որմնաբլոկներ, հեծաններ ևն)։ Ս․ շ․ կարող են լինել պողպատե ամրանով ամրանավորված և չամրանավորված։ ԱԱՀՄ–ում առավել տարածված են կրաքվարցային և կրախարամային կապակցանյութերով ու բնական ավազով պատրաստված Ս․ շ․։ Ս․ շ․ շահագործման հատկություններով նման են ցեմենտային բետոնից պատրաստված երկաթբետոնե կոնստրուկցիաներին և շինվածքներին, բայց համեմատաբար էժան են (10-15%)։
ՍԻԼԻԿԱԹԵՐՄԻԱ (< սիլիցիումն 0έρμη– ջերմություն), մետաղների օքսիդները (հանքաքար, խտանյութ) սիլիցիումով վերականգնելու միջոցով մետաղների և համաձուլվածքների ստացման եղանակ։ Ս․ մետաղաթերմիական պրոցեսի տարատեսակն է (տես Մետաղաթերմիա)։ Իրականացվում է օջախային կամ էլեկտրական վառարաններում՝ որոշ ֆեռոհամաձուչվածքների արտադրության ժամանակ, ինչպես նաև մագնեզիումը և այլ ալկալիական և հողալկալիական մետաղներն ու համաձուլվածքները վակուումում վերականգնելու դեպքում (վակուումային սիլիկաթերմիա)։
ՍԻԼԻԿԱԹԹՈՒՆԵՐ, ջրում վատ լուծվող, չափազանց թույլ թթուներ, nSiՕ2-mH20 ընդհանուր բանաձևով։ Աիլիցիումի ամորֆ օքսիդը՝ Si02, ջրային լուծույթում (լուծելիությունը մոտ 100 մգ 1 լ–ում) առաջացնում է օրթոսիլիկաթթու՝ H4Si04։ Մաքուր վիճակում ստացվել են մետասիլիկաթթվի (H2Si03) պոլիմերը՝ H8Si4Oi2 և H2Si205։ Ս–ին հատուկ է կայուն, պոլիմերային (մինչե 1500 մոլ․ զանգվածով) կոլոիդ լուծույթներ առաջացնելը։ Ս–ի գերհագեցած լուծույթները փոխարկվում են զոլերի (pH2) կամ ժելերի (pH=5–6)։ Կոլոիդ մասնիկների մակերևույթին գտնվում են ОН խմբերը։ Կայունացուցիչներ պարունակող Ս–ի զոլերն օգտագործվում են թղթի և մանածագործական արդյունաբերության մեջ և ջուրը մաքրելու համար։ Բնական Ս․ են օպալը, տրեպելը, դիատոմիտը են։
ՍԻԼԻԿԱԺԵԼ, չոր, հիդրոֆիլ սորբենտ, պոլիսիլիկաթթվի ջրազրկված ժեչը։ Բաղադրությունը՝ Si02, ունի բարձրծակոտկեն կառուցվածք և մեծ տեսակարար մակերեվույթ։ Ստացվում է առաջացած պոլիսիլիկաթթուները շիկացնելու միջոցով։ Արտադրվող Ս–ի տեսակարար մակերևույթը 10+²–10+³ մ²/գ է։ Օգտագործվում է ջրի և օրգ․ լուծիչների գոլորշիները կլանելու, չբևեռացած հեղուկները մաքրելու, սպիրտը, ամինաթթուները, վիտամինները, անտիբիոտիկները են բաժանելու (քրոմատոգրաֆիա) համար և որպես կատալիզատորի կրող։
ՍԻԼԻԿԱՎՈՐՈՒՄ, նյութերի մակերևութային կամ ծավալային հագեցում սիլիցիումով։ Նյութը մշակում են սիլիցիումի գոլորշու մեջ։ Ս․ կիրառվում է, առավելապես, որպես դժվարահալ մետաղները (W, Мо, Та, Ti ևն) օքսիդացումից պաշտպանելու միջոց։ Օքսիդացման նկատմամբ դիմացկունությունը պայմանավորված է Ս–ի ժամանակ խիտ դիֆուզիոն <ինքնաբուժվող» սիլիկային պատվածքների (WSi2, MoSi2 ևն) առաջացմամբ։ Լայն կիրառություն է ստացել սիլիկավորված գրաֆիտը (բարձրջերմաստիճանային վառարանների երեսպատման համար, մետաղի լցման հարմարանքներում, ավիացիոն ու տիեզերական տեխնիկայի՝ բարձր ջերմաստիճանների և էրոզիայի պայմաններում աշխատող դետալների պատրաստման համար ևն)։
ՍԻԼԻԿԱՏԱՅԻՆ ԲԵՏՈՆ, բետոն, որն ստացվում է ավտոկլավներում կրասիլիցիումահողային կապակցանյութի, անօրգանական լցանյութի (սովորաբար ավազի) և ջրի խառնուրդի ջերմախոնավային մշակմամբ։ Աեղմման նկատմամբ Ս․ բ–ի ամրությունը մինչև 50 Մպш է, միջին (ըստ ծավալի) խտությունը՝ 1800–2200 կգ/մ³։ Օգտագործվում է որմնաբլոկների և պանելների, վերնածածկերի ու երկաթբետոնե կոնստրուկցիաների և շինվածքների այլ տարրերի պատրաստման համար։ Ս․ բ․ հատկություններով մոտ է պորտչանդցեմենտով պատրաստված բետոնին։
ՍԻԼԻԿՍՏԱՑՈՒՄ ԳՐՈՒՆՏԻ, գրունտի ամրացում շենքերի և կառույցների հիմքերի ուժեղացման կամ հիդրոտեխնիկական կառույցների հակաֆիլտրային ծածկույթների կառուցման դեպքում՝ գրունտներին ջրանթափանցություն հաղորդելու համար։ Ս․ գ․ կատարվում է սիլիկատների լուծույթներով։ Միջին հատիկավոր ավազների ամրացման համար օգտագործում են, այսպես կոչված, երկու լուծույթի եղանակը, որի դեպքում հաջորդաբար գրունտի մեջ են մղվում նատրիումի սիլիկատի և կալցիումի քլորիդի լուծույթները։ Ռեակցիայի հետևանքով առաջացած սիլիկաթթվի ժելը գրունտին հաղորդում է զգալի ամրություն և ջրանթափանցություն։ Մանր ավազը ամրացվում է միալուծույթ սիլիկատացման եղանակով, այսինքն նատրիումի սիլիկատի լուծույթով՝ ֆոսֆորական թթվի ավելացմամբ։ Լյոսային գրունտների մեջ մղում են միայն նատրիումի սիլիկատի լուծույթ, երկրորդ լուծույթի աղի դեր են կատարում գրունտային աղերը։
ՍԻԼԻԿԱՏՆԵՐ (< լատ․ silex; – կայծքար), սիլիկաթթոաերի աղերը։ Ջրում լուծվում են (սահմանափակ) միայն ալկալիական մետաղների Ս․, որոնք լուծույթում զգալիորեն հիդրոլիզվում են։ Ս․ սիլիկաթթուների նման սովորաբար բարձրամոլեկուլային պոլիմերներ են։ Բնական Ս․ առաջացնում են ամենատարածված միներալների դասը (մոտ 500 միներալ՝ դաշտային սպաթներ, ամֆիբոչիտներ, պիրոքսեններ, փայլարներ ևն), որոնք կազմում են երկրակեղևի զանգվածի 45% –ը (քվարցի հետ՝ մոտ 87% –ը) և հրաբխային ապարների՝ 95% –ը։ Ս–ի կառուցվածքի հիմքում ընկած են [SiՕ>4]՜ քառանիստ անիոնային խմբերը, որոնք կարող են համակցվել (թթվածնի ընդհանուր ատոմով)՝ առաջացնելով շղթաներ, հարթ և տարածական ցանցեր (տես նկ․); Ս․ դասակարգվում են ըստ SiO4՜ խմբերի համակցման տեսակի, ռադիկալների բաղադրության, կատիոն–