Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/364

Այս էջը սրբագրված է

ների բնույթի և պարունակության, շրի և հիդրօքսիլ ու այլ անիոնային խմբերի առկայության և բնույթի։ Այլ քառանիս–անիոններ պարունակող Ս․ են աւյոէմասիւիկաաները, բորասիլիկատները, բերիլասիլիկատները, նաև տինասիլիկատները և ցիրկոնասիլիկատնեները։ Ըստ [Si04]4՜ քառանիստերի համակցման բնույթի տարբերում են․ 1․ կղզիային Ս․՝ բաղկացած են կատիոնային ութանիստերով իրար միացած մեկուսացված (պատ․ 1) (օչիվին, ցիրկոն, տոպազ, նռնաքար են) կամ զույգված (պատ․ 2) (Si207)6~ քառանիստերից։ 2․ Օղակավոր Ս․՝ լինում են պարզ (Տ1յ09)6~, [Si4Oi2]8–, [Si6018]12-(բերիլ են), [SieO24]1в (պատ․ 3) U կրկնակի երկհարկ օղակներով։ 3․ Շղթայական Ս․4 [Si04]4՜ խմբերն առաջացնում են աննդհատ շղթաներ կամ ժապավեններ (պատ․ 4,5)։ 4․ Շևրտավոր Ս․՝ (պատ․ 6), այս խմբին են պատկանում փայլարները։ 5․ Տարածական Ս․՝ Si04 խմբերն առաջացնում են եռաչափ տարածական ցանցեր (ցեուիաներ, դաշտային սպաթ– ներ, նեֆեչիններ են)։ Ս–ի բաղադրության մեջ մտնող փոքր կատիոններն (Mg՜1՜2, Al3՜՛՜, Fe2+ Mn2+ ևն) առաջացնում են գագաթներում թթվածնի 6 ատոմ պարունակող ութանիստեր, մեծ կատիոնները (K+, Na+, Са2+, Ba2+, Sr2+ ևն)՝ 8,9 կամ 12 գագաթ ունեցող բազմանիստեր, որոնց կողերը համատեղելի են [Si20?]6~ խմբերին։

Ս–ին բնորոշ է իզոմորֆությունը, այդ պատճառով տարածված են նրանց պինդ լուծույթները։ Ս․ կարող են պարունակել բյուրեղաջուր, ցեոլիտային և միջշերտային ադսորբված ջուր, նաև ОН՜, F~, Cl~, Տ022՜, СОз2- և այլ անիոններ։ Բազմաթիվ Ս․ կարևոր օգտակար հանածոներ են (պարունակում են Li, Be, Ni ևն)։ Նեֆելիններից ստանում են ալյումին, պոտաշ և սոդա։ Կարևոր են նաև ոչ հանքային օգտակար հանածոները (դաշտային սպաթ, փայլար, ասբեստ, տալկ ևն), թանկարժեք և այլ զարդաքարեր (զմրուխտ, տոպազ, աքվամարին ևն) հանդիսացող Ս․։

ՍԻԼԻԿՅԱՆ (Սիլիկով) Մովսես Բաբայի [14(26)․9․1862, Ելիզավետպոլի նահանգ–1932], ռուս, բանակի գեն․-մայոր (22․8․ 1917)։ Ավարտել է Մոսկվայի զինվ․ գիմնազիան (1882), 3-րդ Ալեքսանդրովյան զինվ․ ուսումնարանը (1884), սպայական հրաձգային դպրոցը (1904)։ Ռուս, բանակում ծառայությունն սկսել է 1884-ից՝ պոդպորուչիկի կոչումով։ Ծառայել է հիմնականում Կովկասյան զինվ․ օկրուգում, հաջորդաբար եղել գումարտակային համհարզ, վաշտի, գումարտակի, գնդի և դիվիզիայի հրամանատար։ 1914-ին նշանակվել է Երևանի զինվ․ պարետի օգնական։ Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել է Կովկասյան ռազմաճակատում։ 1915-ին եղել է հրաձգային գնդի հրամանատար, 1916-ին՝ գլխավորել Վանի զորախումբը։ 1918-ի հունվարին նշա– նակվել է Հայկ․ բանակային կորպուսի 1-ին հրաձգային դիվիզիայի, ապա Երե– վանյան զորախմբի հրամանատար՝ նպաս– տել այդ զորամասերի մարտունակության բարձրացմանը։ 1918-ի մայիսին, երբ Ալեքսանդրապոլը գրաված թուրք, բա– նակը հարձակվել է Երևանի ուղղությամբ, հայկ․ կանոնավոր զորամասերը և աշ– խարհազորը՝ Ս–ի հմուտ ռազմավարությամբ, ջախջախիչ հարված են հասցրել նրանց Սարդարապատի մատույցներում և Բաշ–Ապարանում (տես Սարդարապատի ճակատամարտ /9/8)։ Սովետական Միության մարշալ Հ․ Ք․ Բաղրամյանը բարձր է գնահատել Ս–ի մարտական ծառայությունները, նրան բնութագրել որպես «ժամանակի հայ գեներալներից ամենաշնորհալին», որը հայ ժողովրդին սպառնացող թուրք, ահեղ վտանգի պահին ընդունել է «միակ ճիշտ, համակողմանիորեն կշռադատված,․․․ տաղանդավոր որոշումը»՝ հայրենիքը պաշտպանելու կոչել «զորքը և բոլորին, ովքեր ընդունակ են զենք կրել»։ Հաղթանակից հետո Ս․ պահանջել է շարունակել հարձակումը թուրք, զավթիչների դեմ, դատապարտել Թուրքիայի հետ Բաթումի խայտառակ պայմանագիրը կըն– քած դաշնակցականներին։ Պարգևատըրվել է ռուս, մարտական շքանշաններով ու մեդալներով։

ՍԻԼԻԿՈԶ (Հ լատ․ silex,–կայծքար), հիվանդություն, որն առաջանում է սիլիզյումի ազատ երկօքսիդ պարունակող վոշու երկարատև շնչումից։ Պրոֆեսիոնաչ հիվանդություն է։ Առավել հաճախ հիվանդանում են լեռնահանքային, ճենապակու–հախճապակու, մետաղագործական, մեքենաշինական արդյունաբերության աշխատողները։ Փոշեգարությունների խմբի առավել ծանր ընթացող հիվանդություն է, հաճախ զուգակցվում է տուբերկուլոզային պրոցեսի (սիլիկոտուբերկուլոզ) և այլ բարդությունների հետ։

ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՅՈՒՂԵՐ, սիլիցիում–օրգանական հեղուկներ, սիլիցիումօրգանական օլիգոմերներ, որոնք հոսելի են ջերմաստիճանային լայն միջակայքում։ Առավել տարածված են մի քանի հարյուրից մինչև 30 հզ․ մոլ․ զանգված ունեցող, գծային (1) և ճյուղավորված շղթաներով մակրոմոլեկուլներից բաղկացած պոլիերկմեթիլսիլօքսանային (R= Rr–CH3) R I R3SiO–[–Si–O– ]n– SiR3 (I), I R՝ R I RSi[–0(Si–)nSiR3]3 (II) I R՝ պոլիերկէթիլսիլօքսանային (R=R՝=C2Hs) պոլիմեթիլֆենիլսիլօքսանային (R=CH3, Rr=CeHs) Ս․ յու․։ Արտաքին տեսքով Ս․ յու․ նման են նավթայուղերին և ունեն չափազանց արժեքավոր հատկություններ՝ հիդրոֆոբություն, բարձր սեղմելիություն, ֆիզիկ, և քիմ․ իներտություն, կայուն են բարձր ջերմաստիճաններում (175– 200°C), անգամ օքսիդացնող միջավայրում ևն։ Ջերմաստիճանը փոխելիս Ս․ յու–ի մածուցիկությունը քիչ է փոխվում։ Ջերմային քայքայման են ենթարկվում 250°Շ–ից բարձր տաքացնելիս (իներտ միջավայրում)։ Օգտագործվում են ապակին, խեցեղենը, գործվածքը, թուղթը ևն չթրջվող (հիդրոֆոբ) դարձնելու համար, հիդրավլիկ կցորդիչներում և փոխանցիչներում, նաև որպես քսայուղեր, հեղուկ դիէլեկտրիկներ (տրանսֆորմատորներում, կոնդենսատորներում), «հեղուկ զսպանակներ» և քսուքային օծանելիքի բաղադրիչներ։

ՍԻԼԻԿՈՆՆԵՐ, թթվածին պարունակող սիլիցիումօրգանական պոլիմերներ։

ՍԻԼԻՑԻԴՆԵՐ, սիչիցիոսէի միացությունները մետաղների և որոշ ոչ մետաղների հետ։ Սովորաբար դժվարահալ բյուրեղական նյութեր են։ Հատկությունները պայմանավորված են քիմ․ կապի բնույթով։ Ալկալիական (բացառությամբ Na և K), հողալկալիական նաև պղնձի և ցինկի ենթախմբերի մետաղների հետ սիլիցիումն առաջացնում էիոնակովալենտային Ա․, որոնցում քիմ․ կապը սիլիցիումի և մետաղի ատոմների միջև իոնական է, իսկ սիլիցիումի ատոմների միջև՝ կովալենտային։ էլեկտրաբացասական (P) տարրերի հեա սիլիցիում՜ի առաջացրած միացությունները (սիլիցիումի բորիդ, կարբիդ, նիտրիդ ևն) կովալենտային Ս․ են։ Անցումային տարրերի (d և f) հետ սիլիցիումն առաջացնում է մետաղակերպ Ս․։ Հողալկալիական մետաղների Ս–ում (M2Si, MSi, MSi2) սիլիցիումի ատոմներն առաջացնում են կղզյակներ, շղթաներ և շերտեր։ Կովալենտային և մետաղակերպ Ս․ դժվարահալ են կայուն թթուների, օքսիդիչների, ագրեսիվ գազերի նկատմամբ։ Ս․ ստացվում են մետաղը (կամ նրա օքսիդը) և սիլիցիումը (կամ նրա միացությունները՝ SiC, Si02, SiCl4 ևն) միահալելով կամ համատեղ տաքացնելով (հաճախ վերականգնիչների՝ C,H2 առկայությամբ)։ Ս․ օգտագործվում են ինքնաթիռաշինության և հրթիռային տեխնիկայում՝ որպես հրակայուն (մետաղախեցեղեն) կոմպոզիցիոն նյութերի բաղադրիչներ։ MoSh-ից պատրաստում են օդում աշխատող բարձրջերմաստիճանային (1600°C) վառարանների էլեկտրաջեռուցիչներ, FeSh-ը, Fe3Si2-^ Fe2SHi մտնում են պողպատները լեգիրացնելու և թթվազերծելու համար օգտագործվող ֆեռոսիլիցիումի բաղադրության մեջ։ Բազմաթիվ Ս․ կայուն են հալված մետաղների և աղերի առկայությամբ և օգտա–