յին Ս․) մակարդակով։ Սիմբիոտիկ հարա– բերության մեջ կարող են մտնել բույսերը միմյանց կամ կենդանիների, վերջիններս իրար, երբեմն էլ 2-ը միկրոօրգանիզմների հետ ևն։ Բույսերի Ս–ի օրինակ է միկոռի– զըճ սնկի միցելիումի և բարձրակարգ բույ– սի արմատների համակեցությունը (հի– ֆերը փաթաթվում են արմատներին և նպաստում հողից ջրի և հանքային նյու– թերի անցմանը) ։ Խոլորձի որոշ տեսակներ չեն կարող արագ աճել առանց միկոռիզի։ Կենդանիների և բույսերի Ս․ է միաբջիջ ջրիմուռների համակեցությունը նախա– կենդանիների, աղեխորշավորների (հիդ– րա, կորալյան պոլիպներ), թարթիչավոր որդերի ևն հետ։ Հայտնի է ճգնավոր խեց– գետնի և ակտինիայի համակեցությունը։ Ակտինիան խեցգետնին պաշտպանում է իր խայթող բջիջներով և սնվում նրա սննդի մնացորդներով։ Կենդանիների (նաև մարդու) ու միկրոօրգանիզմների Ս–ի շնորհիվ գոյանում է բնականոն աղիքա– յին միջավայր։ Ընդավոր բույսերի համար կարևոր նշանակություն ունի Ս․ պալա– րաբակտերիաների հետ։ Խիստ բազմա– զան են Ս–ի ձևերը նախակենդանիների և բջջապլազմայում գտնվող տարբեր պրո– կարիոտ օրգանիզմների (բակտերիաներ, ռիկետսիաներ ևն) միջև։ Հայտնի են ին– ֆուզորիաների և բակտերիաների Ս–ի դեպքեր։ XX դ․ սկզբին ռուս գիտնական– ներ Կ․ Մերեժկովսկին (1905) և Ա․ Ֆամի– ցինը (1907) առաջարկեցին Ս–ի որոշիչ դերի վարկածը (սիմբիոգենեզի վարկած), ըստ որի օրգ․ աշխարհի էվոլյուցիայի պրո– ցեսում Ս․ առաջատար դեր է կատարել։ Նրանք ծաղկավոր բույսերի քլորոպլաստ– ները դիտեցին որպես ձևափոխված սիմ– բիոտիկ ջրիմուռներ։ ժամանակակից շատ գիտնականներ (Ա․ Թախտաջյան, 1972, ամեր․ Լ․ Մարգոլիս, 1967, անգլ․ Զ․ Բեռ– նալ, 1969 և ուրիշներ) զարգացրեցին այդ վարկածը։ Նրանք էվոլյուցիայի ընթաց– քում էուկարիոտ բջիջների առաջացումը կապում են Ս–ի երևույթի հետ․ մասնա– վորապես միտոքոնդրիաները համարում են որպես ձևափոխված պրոկարիոտային սիմբիոնտներ։ Ս․ խիստ չի սահմանա– զատվում համակեցության այլ ձևերից (մակաբուծություն, կոմենսալիզմ, գիշատ– չություն), որոնց և Ս–ի միջև կան անցո– ղիկ ձևեր։ Գրկ․ Скрябин К․ И․, Симбиоз и па– разитизм в природе, П․, 1923; Т а х т а д- жян А․ Л․, Четыре царства органического мира, «Природа», 1973, № 2, с․ 22–32․
ՍԻՄԲԻՐՍԿ, Ուչյանովսկ քաղաքի նախկին (մինչև 1924-ը) անվանումը։
ՍԻՄԵՆԹԱԼ ՏԱՎԱՐԻ ՑԵՂ (գերմ․ Simmen- tal – Զիմենթալի հովիտ անվանումից), կաթնամսատու ցեղ է։ Բուծվել է Շվեյցա– րիայում։ Լավ կլիմայավարժման և բարձր մթերատու հատկանիշների շնորհիվ տա– րածված է շատ երկրներում․ Եվրոպայում (շուրջ 35 մլն), վերջին տարիներին նաև՝ ԱՄՆ–ում, Կանադայում, Արգենտինա– յում, Արլ․ և Արմ․ Աֆրիկայում, Ռուսաս– տան է ներմուծվել XIX դ․ 2-րդ կեսերին։ ՍՍՀՄ–ում ցեղային տավարի գրեթե 1/3-ը (կամ ավելի քան 18 մլն) սիմենթալ և նրա ածանցյալ սիճովյան ցեղերից են։ Դիմացկուն է։ Թույրը՝ առավելապես հարդախայտաբղետ, տարբեր երանգնե– րով, հաճախ գլխի մազածածկը՝ սպիտակ, քթի հայելին՝ բաց վարդագույն։ Մարմի– նը հոծ է, ոսկրակազմը՝ ամուր, մկանա– կազմը՝ փարթամ զարգացած, կրծքավան– դակը՝ խորը և լայն։ Ցուլերի կենդանի զանգվածը 1000–1250 կգ է, կովերինը՝ 600–700 կգ։ Հորթերը արագ են աճում։ 12 ամսական հասակում ցուլիկների կեն– դանի զանգվածը 400–420 կգ է, 18 ամսա– կանում՝ 500–600 կգ, իսկ սպանդային ելքը՝ 58–63%։ Կովերի տարեկան միջին կաթնատվությունը 3500–4000 կգ է (լա– վագույնը՝ 5000 կգ, ռեկորդայինը՝ 14430 կգ), կաթի յուղայնությունը՝ 3,9– 4,0%։ Ս․ տ․ ց․ ՍՍՀՄ–ում տարածված է Ուկրսփնայում, Կենտր․ սևահողային, Մերձվոլգյան, Հվ․ Օւրալի գոտիներում, Կրասնոյարսկի և Ալթայի երկրամասե– րում, Հեռավոր Արևելքում, ՍՍՀՄ–ում ձևա– վորվել են 7 տիպ, որոնք զանազանվում են տոհմային և մթերատու հատկություննե– րով, տվյալ բնատնտեսական պայմաննե– րին հարմարվելու ունակությամբ։ Սիմենթալ տավարի ցեղի ցուլ Ս․ տ․ ց․ Հայաստան է ներմուծվել XIX դ․ կեսերին։ ՀՍՍՀ–ում համարվում է բուծ– վող պլանային ցեղ։ Վ․ Աբրահամյան
ՍԻՄԵՆՈՆ (Simenon) ժորժ (ծն․ 13․2․1903, Լիեժ, Բելգիա), ֆրանսիացի գրող։ Ֆրանս, լեզվի և գրականության թագավորական ակադեմիայի անդամ (1951)։ Մ–ի աշխար– հահռչակ դետեկտիվ–հոգեբանական վեպե– րի ու վիպակների շարքը, որոնց գլխավոր հերոսը ոստիկանական կոմիսար Մեգրեն է, սկսվել է «Պիտեր–լատվիացին» (1931) վեպով, որտեղ հեղինակը ուշադրությունը սևեռել է ոչ այնքան դեդեկտիվ իրադրու– թյունների, որքան մարդկային բնավո– րությունների, հանցագործություն ծնող պատճառների վրա («Մեգրեն ճանապար– հորդում է», 1958, «Մեգրեն և թափառա– շրջիկը», 1963 ևն)։ «Չորս օր աղքատ մար– դու կյանքից» (1949), «Նախագահը» (1958), «Բանտը» (1968), «Դեռ կան ընկուզենի– ներ» (1969) և այլ սոցիալ–հոգեբանական վեպերում Մ․ պատկերել է մարդկանց ող– բերգական ճակատագիրը ժամանակակից բուրժ․ աշխարհում, նրանց մենակությու– նը, փակուղուց դուրս գալու տառապալից որոնումները, բուրժ․ ընտանիքի քայքա– յումը։ Դրել է նաև «Ես հիշում եմ» (1945), «Նամակ մորս» (1974) ինքնակենսագրա– կան վեպերը և այլ գործեր։ Երկ․ «Մաժեաոիկ» հրսրանոցի նկուղներում, Ե․, 1968։ Դեղին շունը, Ե․, 1975։
ՍԻՄԵՆՍ (Siemens) էռնստ Վեռներ(1816– 1892), գերմանացի էլեկտրատեխնիկ և ձեռնարկատեր, Բեռլինի ԴԱ անդամ (1874)։ Պետերբուրգի ԴԱ արտասահման– յան թղթ․ անդամ (1882)։ Խոշոր էլեկտրա– տեխ․ կոնցեռնների («Սիմենս և Դալսկե», «Սիմենս և Շուքերտ» ևն) հիմնադիր և գլխ․ սեփականատեր։ Ավարտել է Բեռլինի հրետանային ինժեներական ուսումնա– րանը։ Առաջին աշխատանքները վերաբե– րում էին գալվանապլաստիկային, հեռա– գրությանը։ 1845-ին (եղբոր՝ Վիլհելմի հետ) հայտնագործել է շոգեշարժիչի իներ– ցիոն կարգավորիչ։ Ս․ հայտնագործել է նաև լարերը ռետինե մեկուսանյութով պատելու մեքենա, էլեկտրական մեքենա– յի համար առաջարկել է 27-աձև հատված– քի գլանային խարիսխ (1856), իրականաց– րել բազմաթիվ նյութերի դիէլեկտրիկ թա– փանցելիության չափումը (1859), ստեղծել դիմադրության սնդիկային փորձանմուշ (1860)։ 1867-ին հայտնագործել է ինքնա– գրգռմամբ էլեկտրամեքենայական գե– ներատոր, 1887-ին՝ սելենային լուսաչափ։ 1879-ին կառուցել է տրամվայի առաջին փորձնական գիծը (Բեռլինի արդյունա– բերական ցուցահանդեսում)։
ՍԻՄԵՆՍ», արևմտագերմանական էլեկ– տրատեխնիկական ընկերություն։ Տես Մո– նոպոլիա կապիւոաւիսաական հոդվածի Արդյունաբերական մոնոպո– լիաներ բաժինը։
ՍԻՄԵՆՍ (է․ Վ․ Սիմենսի անունով), էւեկարահաղորդականության միավորը Միավորների միջազգային համակար– գում։ Նշանակվում է սիմ (միջազգային նշանակումը՝ Տ)։ 1 Ս․ հավասար է էլեկ– տրական շղթայի այն տեղամասի էլեկ– տրահաղորդականությանը, որի դիմա– դրությունը 1 օհմ է։ XIX դ․ Ս․ անունով հայտնի է եղել էլեկտրական դիմադրու– թյան՝ այժմ գործածությունից դուրս եկած միավոր, որը հավասար է եղել 1 մ երկա– րություն և 1 մմ2 մակերեսով լայնական կտրվածք ունեցող սնդիկի սյան դիմա– դրությանը՝ 0°C ջերմաստիճանում։
ՍԻՄԵՈՆ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ մանրանկարիչ։ Ապրել է XIII դ․ վերջին և XIV դ․ սկզբներին, Նախիջևանում։ Հայտ– նի է 1304-ին պատկերազարդած և կազմած Ավետարանով (Երևանի Մեսրոպ Մաշտո– ցի անվ․ Մատենադարան, ձեռ․ N« 3722)։ Ձեռագրում տերունական պատկերներով ամբողջական թերթեր չկան, լուսանցք– ներում խորհրդանիշի հասցված հակիր– ճությամբ տրված են «Մկրտություն»-ը, «Խորհրդավոր ընթրիք»-ը, «Մուտք Երու– սաղեմ»-ը ևն։ Արտակարգ հարուստ են անվանաթերթերն ու լուսանցազարդե՜րը։ Պատկերների հետաքրքիր ձևերն ու վառ, լուսավոր գույները ողջ ձեռագիրը համա– կում են տոնական, կենսախինդ տրամա– դրությամբ։ Գրկ․ Հայկական մանրանկարչություն (ալ– բոմ), Ե․, 1967։ Дурново Л․ А․, Краткая история древнеармянской живописи, Е-, 1957, с․ 43–44․ Հ․ Հակոբյան