Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/374

Այս էջը սրբագրված չէ

աուր Կեսարացու հեա մեկնել է Լվով (ճանապարհին այցելել Փոքր Ասիայի հայաշատ վայրերը, Կ․ Պոլիս, Ղրիմ են)։ Լվովում կաթոլիկ միսիոներները տեղի հայերի կաթոլիկացմանը ընդդիմացող էջմիածնի պատվիրակներին վարկաբե– կելու դիտավորությամբ կազմակերպել են դավանաբանական և գիտ․ բանավեճ, որում վերջիններս պարտվել են և վերա– դարձել Հայաստան։ 1631-ի սկզբին Երե– վանում Ոսկան Երեանցու հետ փիլ․ է ուսանել ճանաչված փիլիսոփա և մանկա– վարժ Մելքիսեթ Վժանեցու մոտ, ապա հաստատվել էջմիածնում։ 1631-ի աշնանը վերադարձել է Նոր Ջուղա, որտեղ մանկա– վարժ․ գործունեությանը զուգընթաց զբաղ– վել է ինքնակրթությամբ։ Ակտիվորեն մաս– նակցել է Խաչատուր Կեսարացու հայկ․ տպարանի հիմնադրմանը (1638) և հետա– գա աշխատանքներին։ 1641-ին օծվել է վարդապետ, տեղափոխվել Հովհաննա– վանք, ապա՝ էջմիածին և զգալիորեն նպաստել դպրոցական կյանքի և գիտ․ ու փիլ․ մտքի աշխուժացմանը։ 40-ական թթ․ կեսին տեղափոխվել է Հավուց Թառի վանք և ստացել եպիսկոպոսի աստիճան։ 1656-ին շրջագայել է Թուրքիայի հայկ․ գավառներում։ Կրոնադավանաբանական ըմբռնումնե– րով Ս․ Զ․ XVII դ․ վերաբորբոքված միա– րարական (ունիթոռական) շարժման հա– կառակորդ էր․ պաշտպանել է հայ եկեղե– ցու ինքնուրույնության իրավունքը, նը– պաստել ժողովրդի ինքնագիտակցության բարձրացմանը։ Ա․ Ջ․ եղել է Արիստոտելի, Նեմեսիոս Եմեսացու, Պրոկլ Դիադոխոսի, Դավիթ Անհաղթի, Գրիգոր Տաթևացու և այլոց փիլ․ սկզբունքների շարունակողն ու զարգացնողը։ Խմբագրել է Պրոկչ Դիա– դոխոսի «Շաղկապք աստվածաբանա– կանք» երկի և նրան կից ոմն Օմելախոսի Սիմեոն Ջուղայնցին ըմպում է իմաստության բաժակից (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ УյյրՆ՞սայարա՜սի ճնռ․ 2341, 1;շ 82 բ)։ մեկնությունների Սիմեոն Պղնձահանեցու վրացերենից հայերեն կատարած թարգ– մանությունը, ինչպես նաև գրել Պրոկլ Դիադոխոսի աշխատության մեկնություն– ներ (Երևանի Մեսրոպ Սաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ N» 2304 ևն)։ Պրոկ– լի աշխատության այդ խմբագրությունը և մեկնությունները վրաց․ մշակույթի նշա– նավոր գործիչ Հովհան Օրբելիանիի նա– խաձեռնությամբ Փիլիպոս Ղայթմազյանը և Նիկողայոս Կրոնավորը թարգմանել են վրացերեն (1757)։ Ս․ Զ․ փիլ–յան հիմնա– կան հարցը լուծել է իդեալիստորեն, ըն– դունել է աստծո գոյությունն ու արարչա– գործությունը, սակայն, նրա կարծիքով, աշխարհի արարումից հետո աստված այլևս չի միջամտում նրա զարգացմանը, դա տեղի է ունենում բնության ներքին օրինաչափություններով։ Նրա գոյաբա– նական ըմբռնման մեջ նկատվում է պան– թեիստական միտում։ Իմացաբանության հարցերում Ս․ Զ․ եղել է սենսուալիստ, կասկածից վեր է համարել ճանաչողու– թյանը նախորդող և նրանից անկախ արտաքին աշխարհի գոյությունը և նրա ճանաչելիությունը։ Իրերն ու երևույթները դիտելով անխզելի կապի մեջ՝ նա գտնում է, որ սկզբունքորեն ամեն ինչ ճանաչելի է և ճանաչվածների միջոցով հնարավոր է ճանաչել չճանաչվածը։ «․․․Սարդոյ ոչ է ծանօթ ամենայն էակ և ոչ ամենայնն ան– ծանօթ, վասն որոյ եկն ի մէջ առարկու– թիւն, զի ի ձեռն ծանօթից՝ գտանիցի ան– ծանօթն, զի ամենայն էակք՝ շարախառ– նեալ են առ միմեանս» («Դիրք ւորամա– բանութեան», 1728, էջ 128)։ Իմացության աղբյուր է ընդունել զգայությունները, հայ փիլ–յան մեջ առաջինը դրանք բաժանել արտաքինի և ներքինի՝ հիմք ընդունելով զգայության առարկայի անմիջական կամ միջնորդավորված առկայությունը։ Սկըս– վելով արտաքին զգայություններից՝ ճա– նաչողությունը ավարտվում է բանական աստիճանում; Շարունակելով ՆԾւքԵս[ւոս Եմեսացու, Հովհաննես Երզնկացու և այ– լոց գիծը՝ Ս․ Զ․ փորձել է պարզել ճանա– չողության մարդակազմական–բնախոսա– կան հիմքերը՝ ճանաչողությունը կապե– լով մարդու գլխուղեղի հետ, որը բաժանել է առաջին, միջին և հետին մասերի՝ դրան– ցից յուրաքանչյուրը դիտելով որպես իմա– ցական այս կամ այն կարողության կենտ– րոն։ Ս․ Ջ․ քննել է ունիվերսալիաների հարցը, քննադատել ինչպես ռեալիստնե– րին, այնպես էլ ծայրահեղ նոմինալիստ– ներին՝ ցուցաբերելով կոնցեպտուալիս– տական դիրքորոշում, իսկ առանձին դեպ– քերում փորձելով վեր բարձրանալ դրա– նից։ ճանաչողության տեսության առնչու– թյամբ նա շոշափել է նաև գիտությունների դասակարգման, դրանց կապի, փոխհա– րաբերության, տեղի, դերի, իմացական նշանակության և այլ հարցեր։ Ընդհանուր առմամբ զարգացնելով Դավիթ Անհաղ– թից սերող ավանդույթները՝ հաճախ ար– տահայտել է միանգամայն թարմ մտքեր։ Նրա կարծիքով, բոլոր գիտություններն ուսումնասիրում են իրականության տար– բեր կողմերը և սերտորեն փոխկապակց– ված են ու նպաստում են մեկը մյու– սին։ Ս․ Ջ–ու տրամաբանական ուսմունքը շարադրված է «Գիրք տրամաբանութեան» երկում (հրտ․ 1728), որը XVIII դ․ կեսին վրացերեն է թարգմանվել «Դիալեկտիկա» վերնագրով ու լայնորեն օգտագործվել Անտոնիոս Բագրատիոնիի, Հովհան Րագ– րատիոնիի և ուրիշների աշխատություննե– րում։ Ս․ Ջ․ քննարկել է տրամաբանու– թյան առարկայի, գիտությունների համա– կարգում նրա տեղի ու դերի, տրամաբա– նության տեսակների ու բնույթի, դրանց ճանաչողական նշանակության հարցերը, ինչպես նաև տրամաբանական մտածո– ղության ձևերը՝ հասկացություն, դատո– ղություն, մտահանգում, որոնցից առանձ– նահատուկ ուշադրություն է դարձրել վեր– ջինին՝ տրամաբանությունը համարելով նախ և առաջ գիտություն մտահանգում– ների մասին։ Ս․ Զ–ու գրչին է պատկանում նաև «Ար– տադրութիւն վասն անձին մարդոյ» անա– վարտ փիլ․ երկը (մասնակի հրտ․ 1728, լրիվ՝ 1794, որպես «Գիրք տրամաբանու– թեան» աշխատության հավելված)։ Ս․ Զ․ գրել է նաև «Գիրք որ կոչի քերա– կանութիւն» (1637, հրտ․ 1725) աշխատու– թյունը, որտեղ, օգտագործելով Դիոնի– սիոս Թրակացու քերականությունը, աշ– խատել է դրանով իսկ խուսափել լատինա– բանությունից։ Ս․ Ջ․ քերականության նյութ է համարել գիրը կամ տառը, վանկը, բառը և «բանը»։ Հայերենի տառերը (հըն– չյունները) բաժանել է ձայնավորների (սուղեր, առաջագիրներ), բաղաձայնների (թավեր, լծորդներ, անձայններ, կրկնակ– ներ) և երկբարբառների։ Խոսքի մասերը քննելիս բառը վերցրել է խոսքից դուրս՝ իբրև «կիրառելիք», և կապակցության մեջ՝ իբրև «կիրառություն»։ Ընդունել է 8 խոսքի մաս․ անվանը հատկացրել է 6 քերակա– նական կարգ՝ քանակ (այսինքն՝ անուն– ների բաժանումը հատուկների և հասա– րակների), սեռ, ձև և տեսակ (պարզ և քարդ բառեր), թիվ և հոլով (10), բային՝ 4 սեռ (ներգործական, կրավորական, «ընդմիջական»՝ չեզոք, և հասարակ), տեսակ, ձև, թիվ, դեմք, ժամանակ (ներ– կա, անցյալ, ապառնի), եղանակ (սահմա– նական, հրամայական, ըղձական, ստո– րադասական, աներևույթ), լծորդություն– ներ՝ ա, ե, ու, ի։ Անդրադարձել է նաև դե– րանուններին, հոդերին, մակբայներին ևն։ Ս․ Ջ–ու անունն ու առանձին մտքեր դեռևս XVII դ․, շնորհիվ նրա գաղափարա– կան մոլի հակառակորդ Գաչանոս Կղե– մեսի, հայտնի են դարձել եվրոպ․ գրակա– կանությանը։ Ավարտելով հայ փիլ․ մտքի ընդհատված առաջադիմական ավանդույթների XVII դ․ սկսած վերականգնման ընթացքը՝ Ս․ Ջ․ դրել է նոր շրջանի փիլ–յան զարգացման սկիզբը։ Երկ․ Նամակ Ոսկան Երևանցուն, «Բազմա– վեպ», 1967, № 6-7։ Գրկ․ Առաքել Դավրիժեցի, Պատ– մութիւն, Վաղ–պատ, 1896։ Մ ի ր զ ո յ ա ն Ղ․, Սիմեոն Ջուղայեցի, Ե․, 1971։ Ն ու յ– ն ի, XVII դարի հայ փիլիսոփայական մտքի քննական վերլուծություն, Ե․, 1983։ Ջtա– հ ու կ յ ա ն Գ․ P․, Գրաբարի քերականության պատմություն, Ե․, 1974։ Каландариш- в и л и Г․ М․, Очерки по истории логики в Грузии, 2 изд․, Тб․, 1955, с․ 100–103, 106–