Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/377

Այս էջը սրբագրված չէ

Կ․ Ս․ Սիմոնյան Կ․ Ա․ Սիմոնյան մություն» (1980) ժողովածուներում աս– տիճանաբար խորացել է հոգևոր կայուն արժեքներին ապավինելու գիտակցու– թյամբ մարդու կոչմանը հավատարիմ մնալու՝ հեղինակի հիմնական թեման։ «Սիցիլիական պաշտպանություն» (1965) իրապատում վեպում գրողը արծարծել է անհատի քաղաքացիական ակտիվու– թյան խնդիրը։ «Ներսես Մաժան դեղա– գործը» (1974) ֆանտաստիկ վեպում ցույց է տվել, թե ապամարդկայնացման ինչ– պիսի վտանգ է սպաոնում այն հասարա– կությանը, որը չի ժառանգում ժողովրդի պատմ․ հիշողությունն ու բարոյական ավանդները։ Գրել է նաև մանկա՜պատա– նեկան պատմվածքներ, «Թափառող մո– լորակը» (1961) և «Ցտեսություն, Նաթա– նայել» (1975) վիպակները։ Նրա «Թող կատարվի քո երազանքը» պիեսը բեմա– դրել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը (1972)։ Ս–ի սցենարներով նկա– րահանվել են «Խոսրովի անտառը» (1972) և այլ ֆիլմեր։ Գրել է «Նալբանդյան» վար– քագրությունը (1984, ռուս․), թարգմանել է Ռ․ Դ․ Բրեդբերիի, Զ․ Սթեյնբեքի, Զ․ Լոն– դոնի, Գ․ Մարկեսի և այլոց գործերից։ Ս–ի ստեղծագործությունները թարգմանվել են ռուս, և այլ լեզուներով։ Դ․ Մուրադյան

ՍԻՄՈՆՅԱՆ Կորյուն Ստեփանի (1912, Սրդահան –1943), հայ սովետական նկա– րիչ։ 1930-ին ավարտել է Երևանի գեղար– վեստաարդ․ ուսումնարանը (1938–40-ին դասավանդել է նկարչություն), 1937-ին՝ Կ․ Սիմոնյան․ Ինքնանկար (1942, Հայաստանի պետ․ պատկերասրահ, Երեան) Լենինգրադի համառուս․ գեղարվեստի ակադեմիան։ Ստեղծել է բնանկարներ, դիմանկարներ, թեմատիկ կոմպոզիցիա– ներ («Ինքնանկար», «Արածող ոչխարներ», 1940, «Արարատ», 1940, «Պարտիզաններ», 1940, «Հանդիպում», 1942, բոլորը՝ Հա– յաստանի պետ․ պատկերասրահում)։ Ա․ առաջիններից էր սովետահայ գեղանկար– չության մեշ, որ դիմել է պատմ․ թեմատի– կային («Ցուսուֆի սպանությունը», 1938– 1940)։ Ա–ի արվեստին բնորոշ է կյանքի խոր արտացոլումը, հյութեղ, զուսպ գու– նահարաբերումները, ռեալիզմը։ 1932-ից Ս․ մասնակցել է հանրապետական ցուցա– հանդեսներին։ Զոհվել է Հայրենական մեծ պատերազմում։

ՍԻՄՈՆՅԱՆ Հռիփսիմե Լևոնի [ծն․ 2(15)․ 1․1916, Կարս], հայ սովետական քանդա– կագործ–խեցեգործ։ ՀՍՍՀ ժող․ նկարիչ (1974)։ 1945-ին ավարտել է Թբիլիսիի Գե– ղարվեստի ակադեմիայի քանդակագոր– ծության ֆակուլտետի խեցեգործության բաժինը (դասատուներ՝ Ցա․ Նիկոլաձե, Ս․ Քոբուլաձե)։ 1945-ին Հայաստանի նկա– րիչների միությանը կից կազմակերպել է կիրառական արվեստի բաժին և ղեկավա– րել մինչև 1975-ը։ Երևանի հախճապակու գործարանի մասսայական արտադրու– թյան համար ստեղծել է մանրաքանդակ– ների շարք («Հայկական պարեր», 1946), ամանեղենի հավաքածուներ։ 1960-ից աշ– խատում է հրակավով։ 1956-ից՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստ–ի խե– ցեգործական բաժնի վարիչ (1977-ից՝ պրո– ֆեսոր)։ 1958-ին, Ռ․ Շահվերդյանի հետ, Հ․ Լ․ Սիմոնյան ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստ–ին կից ստեղծել է խեցեգործության լաբորատորիա։ Ս–ի ստեղծագործության զարգացումն ընթացել է հախճապակե և խեցե մանրաքանդակնե– րից, անոթների ձևերից դեպի ճարտ․ խե– ցեգործությունը՝ հրակավե մեծ դեկորա– տիվ քանդակներ, որոնք տեղադրված են Երևանի հասարակական շենքերում (ռես– տորան «Ծովինար», 1975), փողոցներում ու պուրակներում, ինչպես և Մոսկվայում՝ ՍՍՀՄ ԺՏՆՑ–ում («Ծաղիկ», «Արևիկ», «Կարինցի աղշիկ», 1975–76)։ Ս–ին բնո– րոշ է ազգ․ ավանդույթների խոր ըմբըռ– նումն ու նորովի վերակերպավորումը, աշխատանքների կիրառական նշանակու– թյան և քանդակային ձևերի օրգանական կապը [«Աղավնի», 1954, «Փյունիկ», 1958, վերականգնման եղանակով ջնարակա– պատված խեցե շշերի շարքերը (1960–70), որոնք հիշեցնում են ազգ․ տարազներով կանանց]։ Խեցեգործության հանրապե– տական, միութենական և միշազգային ցուցահանդեսներում Ս․ արժանացել է դիպլոմների [ժնև, 1965, Ֆաենցա (Իտա– լիա)՝ 1969, 1971, 1972, Վիլնյուս՝ 1971, Վալլորիս՝ 1970, 1972, 1978, 1980], իսկ «Պրագա–62»-ում՝ արծաթե մեդալի։ Ս–ի ստեղծագործության ինքնուրույն մասն է կազմում գրաֆիկան (գծանկար, ջրա– նկար), որը հաճախ օգտագործում է խեցե քանդակներ ստեղծելու համար (դեկորա– տիվ սկուտեղների զարդանկարներ, 1950–60, անոթներ՝ «Գորիս», 1965, «Ըն– կերուհիներ», 1962, «Կարինցի աղջիկնե– րը», 1967)։ Անհատական ցուցահանդես– ներ է ունեցել Երևանում (1943, 1947, Հ․ Սիմո նյան․ «Մայրություն», հրակավ, ջնարակ (1981, Երևանի Գայի փողոցին հարակից պուրա– կում) 1966), Մոսկվայում (1967), Կիևում (1976), Թբիլիսիում (1982)։ Պատկերազարդումը տես 2՚25-րդ էշից առաջ՝ ներդիրում։ Գրկ․ Василенко В․, Рипсиме Симо- нян, М․, 1974․ Ն․ Մտեփանյան․

ՍԻՄՈՆՅԱՆ Հրայր Գևորգի [ծն․ 1․1․1919, գ․ Ղուշչի (այժմ՝ ՎՍՍՀ Ծալկայի շրջա– նում)], սովետական բանակի գեներալ– մայոր (22․2․1963), ռազմ․ գիտ․ դ–ր (1968), պրոֆեսոր (1970)։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Ավարտել է Մոսկվայի Համամիութենա– կան կենտգործկոմի անվ․ ռազմա–հետևա– կային ուսումնարանը (1939), Մ․ Ֆրունզեի անվ․ ռազմ, ակադեմիան (1952), ՍՍՀՄ Զինված ուժերի Գլխ․ շտաբի (Կ․ Վորո– շիլովի անվ․) ռազմ, ակադեմիան (1958)։ 1939-ին մասնակցել է Արմ․ Ուկրաինայի ազատագրմանը, Հայրենական մեծ պա– տերազմի ժամանակ, որպես Բելոռուս․ 1-ին ռազմաճակատի 8-րդ բանակի շտա– բի պետի տեղակալ՝ Կուրսկի ճակատա– մարտին, Բելոռուսիայի ազատագրմանը, Բեռլինի գրավմանը։ 1945–47-ին ծառայել է Գերմանիայում սովետական զորքերի խմբավորման շտաբում, 1947–60-ին՝ տարբեր զինվ․ օկրուգների շտաբներում։ 1960-ից՝ Մ․ Ֆրունզեի անվ․ ռազմ, ակադե– միայի ամբիոնի պետ։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի 2, Հայրենական պատե– րազմի 1 և II աստիճանի, Կարմիր աստ– ղի 2, լեհ․ շքանշաններով։

ՍԻՄՈՆՅԱՆ Հրաչիկ Ռուբենի [ծն․ 8․12․ 1928, գ․ Շինուհայր (ՀԱԱՀ Գորիսի շրջա– նում)], հայ սովետական պատմաբան։ Պատմ․ գիտ․ դ–ր (1970), պրոֆեսոր (1971)։ ԱՄԿԿ անդամ 1953-ից։ Ավարտել է Երե– վանի համալսարանի պատմության ֆակ–ը (1952), ՍՄԿԿ ԿԿ առընթեր հասարակա– կան գիտությունների ակադեմիան (1962)։ 1953-ից աշխատել է ՀԿԿ Գորիսի շրջկո– մում (հրահանգիչ, բաժնի վարիչ, քարտու– ղար)։ 1962-ից՝ ՀԿԿ Կենտկոմի կուսպատ– մության ինստ–ի ՍՄԿԿ ԿԿ առընթեր մարքսիզմ–լենինիզմի ինստ–ի հայկ․ մաս– նաճյուղի ավագ գիտաշխատող։ 1966-ից Մ․ աշխատել է ՀԿԿ Կենտկոմում (դասա– խոսական խմբի ղեկավար, պրոպագան– դայի և ագիտացիայի բաժնի վարիչի առաջին տեղակալ)։ 1977-ից ՀԿԿ Կենտ– կոմի կուսպատմության ինստ–ի ԱՄԿԿ ԿԿ առընթեր մարքսիզմ–լենինիզմի ինստ–ի հայկ․ մասնաճյուղի դիրեկտորն է։