լիովին նպաստում էր երկրամասում սովետական կարգերի հաստատմանը։
Կոնֆերանսը որոշեց ՌԿ(բ)Կ Թիֆլիսի բյուրոյից բացի ստեղծել Բաքվի բյուրո, որի կազմի մեջ մտան Կովկասյան երկրամասային կոմիտեի այն անդամները, ովքեր աշխատում էին Բաքվում։
Կոնֆերանսը նպաստել է կուս․ աշխատանքի ակտիվացմանը երկրամասում։
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ (բոլշևիկների) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏԿՈՄԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԲՅՈՒՐՈ, ՌԿ(բ)Կ Կովկասյան երկրային կոմիտեին հաջորդած կուսակցական մարզային ղեկավար կենտրոն։ Ստեղծվել է ՌԿ(բ)Կ համառուսաստանյան 8-րդ կոնֆերանսում ընդունված կանոնադրության համաձայն։ Գործել է 1920-ի մայիսի 25-ից մինչև 1922-ի փետրվարը։ Բյուրոյի սկզբնական կազմում նշանակվել են Ս․ Մ․ Կիրովը և Գ․ Կ․ Օրջոնիկիձեն։ Մոտ երկու ամիս այն չի ունեցել կազմակերպական ապարատ և մշտական գործավայր։ Ամբողջ աշխատանքը փաստորեն կատարել են բյուրոյի առանձին անդամները։ Սկզբնական շրջանում բյուրոն իր աշխատանքները կազմակերպել է Հս․ Կովկասի և Ադրբեջանի կուսակցական կազմակերպությունների վերականգնման, նոր կազմակերպությունների ստեղծման, սոցիալիստական առաջին միջոցառումների իրականացման ուղղությամբ։ 1920-ի փետրվար, մայիս և հունիս ամիսներին, երբ ձևավորվեցին Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի կոմունիստական կուսակցությունները, բյուրոն ՌԿ(բ)Կ Կենտկոմի կազմբյուրոյի հաստատմանը ներկայացրեց վերոհիշյալ կոմկուսների ստեղծումը։ Դրանք ունեին մարզային կազմակերպությունների իրավունքներ և ենթակա էին Կովկասյան բյուրոյի ղեկավարությանը։
Ելնելով երկրամասում ստեղծված բարդ իրադրությունից՝ ՌԿ(բ)Կ Կենտկոմը անհրաժեշտ համարեց վերակառուցել՝ Կովկասյան բյուրոյի աշխատանքները։ 1920-ի օգոստ․ 3-ին գումարվեց բյուրոյի պլենում, որն ընտրեց նախագահություն հետևյալ կազմով․ Գ․ Կ․ Օրջոնիկիձե, Ե․ Դ․ Ստասովա, Ա․ Գ․ Բելոբորոդով, Հ․ Մ․ Նազարեթյան, Պ․ Գ․ Մդիվանի։ Բյուրոյի քարտուղար հաստատվեց Հ․ Մ․ Նազարեթյանը։ 1920-ի օգոստ․ 13-ին ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոն Ս․ Տեր–Գաբրիելյանին նշանակեց բյուրոյի լիազորը Հայաստանում՝ «ղեկավարելու ամբողջ կուսակցական աշխատանքը մինչև ՀԿ(բ)Կ Կենտկոմի ձևավորումը»։ 1920-ի հոկտեմբ․ 1-ին Կովկասյան բյուրոյի առաջարկությամբ ՌԿ(բ)Կ Կենտկոմի կազմբյուրոն հաստատեց ՀԿ(բ)Կ Կենտկոմի կազմը։ Ադրբեջանում սովետական կարգեր հաստատվելուց հետո բյուրոն՝ է՛լ ավելի աշխուժացրեց իր գործունեությունը՝ Հայաստանում և Վրաստանում սովետական կարգերի հաստատման և ամրապնդման, երկրամասի սովետական հանրապետությունների ուժերի միավորման, լենինյան դիրեկտիվների իրականացման, քայքայված էկոնոմիկայի վերականգնման և սոցիալիստական շինարարության ծավալման ուղղությամբ։ Կովկասյան բյուրոն նախապատրաստական կազմակերպական ծավալուն աշխատանք է տարել նաև Անդրֆեդերացիայի ստեղծման ուղղությամբ։ Բյուրոյի նախաձեռնությամբ 1921-ի օգոստոսին և դեկտեմբերին գումարվել են Անդրկովկասյան կուսակցական կազմակերպությունների խորհրդակցություններ, որոնցում հիմնականում քննարկվել է Անդրֆեդերացիայի կազմավորման հարցը։
Կովկասյան բյուրոն գործել է մինչև Անդրկովկասյան կուսակցական կազմակերպությունների I համագումարի հրավիրումը (1922-ի փետր․ 18–21)։ Ինչպես այդ համագումարում, այնպես և ՌԿ(բ)Կ XI համագումարում, բյուրոյի գործունեությանը տրվել է դրական գնահատական։
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ (բոլշևիկների) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԻՏԵ (ԱՐՄԵՆԿՈՄ), Հայաստանի տարածքում գործող բոլշևիկյան կազմակերպությունների առաջին համահայաստանյան կուսակցական ղեկավար կենտրոնը, որը պատմության մեջ հայտնի է Արմենկոմ անվամբ։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում, չնայած բուրժ․ իշխանության հարուցած ամեն տեսակի արգելքներին, նկատելիորեն աշխուժանում է բոլշևիկյան կազմակերպությունների գործունեությունը։ 1917–19-ին Երևանում, Ալեքսանդրապոլում (Լենինական), Կարսում, Սարիղամիշում, Նոր Բայազետում (Կամո), Դիլիջանում, Զանգեզուրի, Ղազախ–Շամշադինի և այլ գավառների մի շարք գյուղերում ակտիվորեն գործում էին բոլշևիկյան կազմակերպություններ ու խմբեր։ Առանձին կազմակերպություններ ունեին իրենց ընտրովի կոմիտեները։ Ղեկավարվելով լենինյան ուսմունքով, Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունները 1919-ի կեսերից նախկին «Սովետական Կովկաս» լոզունգի փոխարեն աստիճանաբար, որպես պետականության ձևի համար պայքարի նշանաբան, առաջ քաշեցին «Սովետական Ադրբեջան», «Սովետական Հայաստան», «Սովետական Վրաստան» լոզունգները։ Օրակարգի հարց էր դարձել ՌԿ(բ)Կ–ի շարքերում երկրամասի ազգ․ կոմունիստական կուսակցությունների ձևավորումը և նրանցից ամեն մեկի տեղական ընդհանուր կենտրոնների ստեղծումը։ ՌԿ(բ)Կ Կովկասյան երկրային կոմիտեի նախաձեռնությամբ որոշվեց հրավիրել Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների կոնֆերանս։ Սակայն ոչ բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցելու պատճառով այն 1919-ի սեպտեմբերին Երևանի Կոնդ թաղամասի տներից մեկում, անլեգալ պայմաններում գումարվեց որպես ՌԿ(բ)Կ Հայաստանի կազմակերպությունների առաջին համահայաստանյան խորհրդակցություն (տես Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների սեպտեմբերյան խորհրդակցություն)։ Որոշվեց Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունները տեղում կազմակերպչորեն միավորելու, նրանց աշխատանքները համաձայնեցնելու և ղեկավարելու համար ստեղծել միասնական ղեկավար կենտրոն՝ «Արմենկոմ»։ Կոմիտեի կազմում ընտրվեցին Ս․ Կասյանը (նախագահ), Ա․ Մռավյանը, Ս․ Ալավերդյանը, Ա․ Մելիքյանը, Ս․ Խանոյանը, Դ․ Շահվերդյանը, Ղ․ Ղուկասյանը և ուրիշներ։ Արմենկոմի երկրորդ կազմը ընտրվել է Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների 1920-ի հունվարյան կոնֆերանսում (տես Հայաստանի կոմունիստական կազմակերպությունների հունվարյան կոնֆերանս 1920)։ Առաջին կազմում ընտրված գործիչներից բացի կոնֆերանսում Արմենկոմի կազմում ընտրվեցին (կամ հետագայում կոոպտացվեցին) Հ․ Կոստանյանը, Ս․ Մարտիկյանը, Ա․ Նուրիջանյանը, Ա․ Գրիգորյանը, Ա․ Գոգունցը, Հ․Պողոսյանը, Հ․ Սարուխանյանը, Դ․ Տեր–Սիմոնյանը։ 1920-ի հունվարի վերջին Ս․ Կասյանի ձերբակալվելուց հետո, Արմենկոմի նախագահի պարտականությունները փաստորեն կատարել է Ս․ Ալավերդյանը։ Ստեղծման օրվանից ևեթ այն մեծ աշխատանք է ծավալել Հայաստանի քաղաքներում ու գավառներում գործող բոլշևիկյան կազմակերպությունների միջև կապերը ամրապնդելու, նրանց գործողությունները համաձայնեցնելու, նոր խմբակներ ու կազմակերպություններ ստեղծելու ուղղությամբ։ Ուժեղացել է կապը ՌԿ(բ)Կ երկրային կոմիտեի և Ադրբեջանի ու Վրաստանի բոլշևիկյան կազմակերպությունների հետ։ Արմենկոմի ստեղծումը զգալիորեն նպաստել է Հայաստանում գործող «Սպարտակ» կոմերիտական կազմակերպությունների նկատմամբ կուսակցական ղեկավարության ուժեղացմանը։ Կոմիտեն պարբերաբար գումարել է նիստեր, որոնցում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև կուսակցական տպարան-թերթ ստեղծելու. իսկ մինչ այդ Արագածոտնի գյուղացիական միության օրգան «Գյուղացու ձայն» թերթը օգտագործելու, կոչեր, թռուցիկներ հրատարակելու, «Սպարտակ» կազմակերպությունների գործունեությունը ուժեղացնելու, ազգ․ փոքրամասնությունների մեջ տարվող աշխատանքները ծավալելու և այլ հարցեր։ Արմենկոմի հրատարակչական գործունեության մեջ առանձնապես կարևոր նշանակություն է ունեցել 1919-ի դեկտեմբերին ընդհատակյա ճանապարհով Ա․ Կասյանի «Ո՛ւր է ելքը» (Ս․ Ատենյան հեղինակային ծածկանվամբ) երկի լույսընծայումը։ Նրանում շարադրված էր կոմիտեի տակտիկական դիրքորոշումը հայ ժողովրդի ազատագրական պայքարի հեղափոխական ուղիների, այդ պայքարում Սովետական Ռուսաստանի վճռական դերի, Հայաստանից օտարերկրյա գաղութարարներին դուրս վռնդելու, բուրժ․ իշխանությունը զինված ապստամբության ճանապարհով տապալելու և այնտեղ սովետական իշխանություն հաստատելու մասին։ Արմենկոմի ջանքերով է հրավիրվել Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների 1920-ի հունվարյան կոնֆերանսը։ Կոնֆերանսի հաստատած կազմակերպական կանոնադրության մեջ նշվում