Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/381

Այս էջը սրբագրված չէ

(Ռոսաանի «Սիրանո դը Բերժըրակ»), Օլեկո Դունդիչի (Ռժեշևսկու և Կացի «Օլե– կո Դունդիչ», երկուսն էլ՝ 1942) դերերի մարմնավորումներն աչքի են ընկել հե– րոսառոմանսփկական շնչով։ Ս–ի ռեժի սորական լավագույն աշխատանքներին (Սլավինի «Ինտերվենցիա», 1933, Պոգո– դինի «Հրացանավոր մարդը», 1937, Կոռ– նեյչուկի «Ռազմաճակատ», 1942, Վիրտա– յի «Մահապարտների դավադրությունը», 1950, «Ֆոմա Գորդեև», ըստ Գորկու, 1956, Լ․ Տոլստոյի «Կենդանի դիակ», 1962, «Հեծյալ բանակ», ըստ Բաբելի U Մայա– կովսկու երկերի, 1966, Զորինի «Վարշավ– յան մեղեդիներ», 1967 ևն) բնորոշ են քա ղաքացիական կրքոտ մերկացումները, վախթանգովյան հումորը, նրբագեղու– Տեսարան Սոֆրոնովի «խոհարարուհին» պիեսի ներկայացումից (1959, ռեժ․ Ռ․ Ս ի– մ ո ն ո վ) թյունը, կատարելության հասցված ձևը, գաղափարական հստակ կողմնորոշումը։ Բեմադրել է նաև կատակերգություններ՝ էրվեի «Մադմուազել Նիտուշ» (1944), Սոֆ րոնովի «Խոհարարուհին» (1959)ևն։ ՍՍՀՄ Մեծ թատրոնում բեմադրել է Փալիաշվի– լու «Աբեսալոմ և էթերի» (1939), Չայկովս կու «Չերևիչկի» (1941), Բիզեի «Կարմեն» (1945), Գունոյի «Ֆաուստ» (1961) օպերա ները։ (J․ ստեղծագործական վաղ տարիներից կապված է եղել հայ թատրոնին։ 1923-ից (ընդհատումներով) ղեկավարել է Մոսկվա յի 1-ին, 2-րդ, 3-րդ հայկ․ դրամատիկ, ստուդիաները (բեմադրել է Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», 1924, «Պաղտասար աղբար», 1927, «Ատամնա բույժն արևելյան», Սունդուկյանի «Խաթա բալա», երկուսն էլ՝ 1928, «Քանդած օջախ», 1935, պիեսները ևն), ինչպես և Ուզբ․ ստուդիան, 1928–37-ին՝ իր անունը կրող Թատրոն–ստուդիան։ Ս․ մեծապես նպաս տել է հայ դերասանական արվեստի պրո ֆեսիոնալ առաջընթացին, և մասնավո րապես Ա․ Գուլակյանի, Վ․ Աճեմյանի, Թ․ Սարյանի, Ս․ Քոչարյանի և այլոց գե ղարվեստական դաստիարակությանը։ Լե– նինականի և Սունդուկյանի անվ․ թատրոն ներում 1929-ին բեմադրել է Ա․ Օստրովս– կու «Եկամտաբեր պաշտոն»-ը, 1956-ին՝ Սպենդիարյանի անվ․ թատրոնում Չայ կովսկու «Պիկովայա դամա»-ն։ Եղել է 1939-ին կազմակերպված հայ արվեստի մոսկովյան տասնօրյակի գեղարվեստա կան ղեկավարը։ Նա Վախթանգովի մեծ արվեստի լավագույն մեկնաբաններից էր։ Դասավանդել է Շչուկինի անվ․ թատեր․ ուսումնարանում (1946-ից՝ պրոֆեսոր)։ Աշակերտներից են՝ Ն․ Գրիցենկոն, Յու․ Բորիսովան, Մ․ Ուլյանովը, Ցու․ 6ա– կովլևը, Վ․ Լանովոյը։ ԱՍՀՄ պետ․ (1943, 1947, 1950) և լենինյան (1967) մրցա նակներ։ Պարգևատրվել է Լենինի 2 և 2 այլ շքանշաններով։ Երկ․ С Вахтанговым, М․, 1959; Творческое наследие, Статьи и воспоминания о Р․ Н․ Симонове, М․, 1981․ Գրկ․ Ա ճ և մ յ ա ն Վ․, Ռուբեն Սիմոնովը՝ մոաիկից–հեռվից, «ՍԱ», 1969, №2։ М а р- ков П․, Театральные портреты, М․–Л․, 1939; Бояджиев Г․, Поэт сцены, «Друж ба народов», 1967, № 12; Театр им․ Вахтан гова, Пятьдесят сезонов, М․, 1971; Бру- тян Л․, Радость творчества, Е․, 1979․ Խաւաթրսն․


ՍԻՄՊԼՈՆ (ֆրանս․ Simplon, գերմ․ Sim- peln), լեռնանցք Շվեյցարիայում, Պենին– յան և Լեպոնտինյան Ալպերի սահմանա– մասում։ Բարձրությունը 2005 մ է։ Ս–ով է անցնում Բեռն–Միլան ավտոխճուղին։ Ս–ի մոտ, 700 մ բարձրության վրա, կա երկաթուղային թունել (երկարությունը 19,7 կմ)։


ՍԻՄՊՍՈՆ (Simpson) Թոմաս (1710– 1761), անգլիացի մաթեմատիկոս։ 1743-ին արտածել է մոտավոր ինտեգրման բանաձև (տես Մոտավոր ինտեգրում)։ Ս–ի այլ աշ խատանքները վերաբերում են տարրա կան երկրաչափությանը, եռանկյունաչա փությանը, անալիզին և հավանականու թյունների տեսությանը։


ՍԻՄՊՍՈՆԻ ԲԱՆԱՁԵՎ, տես Մոտավոր ինտեգրում։


ՍԻՄՍԱՐ, լեռնաշղթա Հայկական լեռնաշ խարհում, Հայկական Տավրոսի միջին մասում։ Երկարությունը ավելի քան 30 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 2685 մ [Սիմսար (Կուրտիկ լեռ)]։ էրոզիոն–կա– ռուցվածքային լեռնաշղթա է, կազմված պալեոզոյի ապարներից։ Կատարային մասը ալիքավոր է, լանջերը զառիթափ են, մասնատված։ Կլիման խոնավ է, տարե կան տեղումների քանակը՝ 1000–2000 մմ։ Զորերում սաղարթավոր անտառներ են, 1800 г/–ից բարձր՝ ալպյան մարգագետին ներ։


ՍԻՄՎՈԼ (< հուն․ cruji|3oXov – նշան, հատկանիշ), փիլ․ կատեգորիա, որն ընդ գրկում է մարդկային մշակույթի ոլորտի բոլոր արտահայտչաձևերը։ Ս․ մշակույթի բազմաշերտ ամբողջության մեջ եղած այն ինվարիանտն է, որն ուրույն ձևով դրսե– վորվում է այսպես կոչված սիմվոլիկ ձևե րի (նշան, փոխաբերություն, պատկեր, հասկացություն, առասպել ևն) միջոցով։ Սիմվոլիկ են և՝ տրամաբանական տեր մինը, և" ֆիզիկայի բանաձևը, և՝ գեղար վեստական պատկերը (տես խորհրդանիշ), և՝ կրոն, հայտնությունը, որոնք սակայն Ս–ի դրսևորման սոսկ մասնավոր, ուրեմն և թերի ձևեր են։ Ցուրաքանչյուր Ս․ հա մադրական է, բայց ոչ թե մեխանիկորեն, քանակապես, այլ օրգանապես, որակա– պես, ուստի Ս․ հնարավոր չէ բացահայ– տել պարզապես բանախոհությամբ։ Այլ կերպ ասած, ձևի և բովանդակության կա պը Ս–ի մեջ ոչ թե գումարային է, այլ կոմպլեքսային։ Ս․ ոչ թե ընդհանուրն է, այլ ամբողջը, որը լրիվ տարբեր է բաղա դրամասերից որևէ մեկի թեկուզ աննշան տարբերության դեպքում (օրինակ, հայկ․ դիցարանը, չնայած հուն, ազդեցություննե րին, ուրույն մշակութային երևույթ է, մի առանձնահատուկ ամբողջություն)։ Հետե– վաբար, Ս․ կարելի է սահմանել նաև որ պես ձևի և բովանդակության օրգանական միասնություն, որտեղ վերջավոր (կոնկ րետ) ձևը ներծծված է անսահման և մինչև վերջ չմեկնաբանվող բովանդակությամբ, ի տարբերություն, օրինակ, այլաբանու թյան, որն ունի վերջավոր մեկնաբանու թյուն, ուստի և լրիվ բացահայտվում է բանախոհությամբ։ Ս–ի էությունը հասկա նալու տեսակետից խիստ հատկանշական է գեղարվեստական կերպարը՝ նրան հա տուկ բազմանշանակությամբ, բովանդա կության բազմաշերտությամբ, որը են թադրում է, համապատասխանաբար, ըն կալման ու ըմբռնման տարբեր մոտեցում ներ ու խորություններ։ Գրկ․ Белый А․, Символизм, М․, 1910; Свасьян К․ А․, Проблема символа в современной философии։ Критика и ана лиз, Е․, 1980; Лосев А․ Ф․, Знак, символ, миф, М․, 1982․


ՍԻՄՎՈԼԻձՄ, փիլ․–գեղագիտական և գրա– կան–գեղարվեստական հոսանք։ Փիլ․ Ս․ աշխարհի երևույթների հիմքում դնում է սիմվոչը՝ այն հասկանալով որպես իդեա լականի և զգայականի համադրություն, որի մեջ այդ երևույթներն արտահայտ վում են առավել ամբողջական ձևով։ Թեև Ս–ի բուն փիլ․ դպրոցը ստեղծվել է XIX դ․ սկզբին (Ֆ․ Վ․ 6ո․ Շելինգ, Ֆ․ Կրոյցեր, գերմ․ ռոմանտիկներ) և զարգացվել XX դ․ 1-ին տասնամյակներին (Ա․ Բելի, է․ Կա– սիրեր և ուրիշներ), սակայն պրոբլեմի խոր վերլուծությունը հնարավորություն է տալիս Ս–ի դրսևորումներ տեսնել փիլ–յան և արվեստի ողջ պատմության ընթացքում։ Այս իմաստով կարելի է խոսել ոչ միայն Ս․ Մալլարմեի կամ Ս․ Գեորգեի, այլև Սոֆոկլեսի, Ա․ Դանթեի և Ու․ Շեքս պիրի Ս–ի մասին, թեև վերջիններս այն կիրառել են անգիտակցորեն և առանց ուղեկցող տեսաբանման։ Նույնը վերա բերում է նաև փիլ–յան պատմությանը։ Եթե տերմինաբանորեն Ս․ երկու հարյու րամյակի պատմություն ունի, ապա պրոբ– լեմայնորեն նրա ակունքները հասնում են մինչև նախասոկրատականների ֆրագ մենտները, հասունանում են պլատոնա կանության և ներաճում արդի փիլ–յան մեջ։ Ուստի փիլ–յան Ս․ կյանքի է կոչել Ս–ի փիլ–յունը՝ որպես փիլ–յան ինքնա գիտակցության անխուսափելի փուլ։ Այս պրոբլեմը ներկայացված է հիմնականում է․ Կասիրերի, Ա․ Ուայտհեդի, Կ․ Գ․ Ցուն– գի, Մ․ Հայդեգերի, Պ․ Տիլլիխի, իսկ ռուս, և սովետական փիլ–յան մեջ՝ Ա․ Բելիի և Ա․ Ֆ․ Լոսեի ըմբռնումներով։ Կ․ Սվասյան Գրական ու թյան մեջ Ս–ի գե ղագիտական և ստեղծագործական սկըզ– բունքները ձևավորվել են 1870–80-ական թթ․ (ժ․ Մորեաս, «Սիմվոլիզմի մանիֆես տը», 1886), բուրժ․ հասարակության ար վեստի սկսված ճգնաժամի պայմաննե րում։ Նախապես հանդես է եկել ֆրան սիացի բանաստեղծներ Պ․ Վեռլենի, Ս․ Մալլարմեի, Ա․ Ռեմբոյի և ուրիշների ստեղծագործության մեջ՝ հակադրվելով պառնասական (տես <Պաոնաս>) պոե զիային, նատուրաչիզմի «գիտական մե–