թողին» և պոզիտիվիզմի փիլ․ հիմունքնե րին։ Տարբեր ձևերով Ս–ի հետ կապված էին նաև 0․ Ուայլդը, Մ․ Մետեռլինկը, է․ Վերհառնը, Հ․ Իբսենը, Ռ․ Մ․ Ռիլկեն և ուրիշ արեմտաեվրոպ․ գրողներ։ Ռուս գրկ–յան մեջ 1890-ական թթ․ սիմվոլիստ հեղինակներից հետո (Դ․ Մերեժկովսկի, Զ․ Գիպիուս, Վ․ Բրյուսով, Կ․ Բալմոնտ, Ֆ․ Սոլոգուբ) XX դ․ սկզբին հրապարակ իջավ «կրտսեր սիմվոլիստների» սերուն դը (Ա․ Բլոկ, Ա․ Բելի, Ցու․ Բալտրուշայ– տիս, Վ․ Իվանով, Ի․ Աննենսկի)։ Ս․ հաճախ համարվել է ռոմանտիզմի տարատեսակ՝ գոյացած նոր պատմ․ պայ մաններում։ Նրանց միջև, իրոք, կան մի շարք ընդհանրություններ, բայց և առկա են սկզբունքային տարբերություններ։ Ս․ սովորաբար ստեղծում էր իրականությու նից, նրա կենսական խնդիրներից փախ չող, հակասական ապրումների ու մղում ների ոլորտում ներանձնացած և անզոր տառապանքի մեջ ծվատվող կերպարներ։ Ս–ի գեղագիտական հիմքը իրական աշ խարհի երկատվածության դրույթն էր, որի համաձայն, մեզ շրջապատող տեսանելի երևույթներից բացի կա մեկ ուրիշ4 ավելի վեհ, կատարյալ իրականություն, որտեղ, սակայն անհնար է թափանցել գեղար վեստական պատկերման սովորական եղանակներով։ Դրա համար, կյանքի ան միջական արտացոլումը տվող գրական– գեղարվեստական պատկերի փոխարեն, պետք է դիմել, սիմվոլի։ Սիմվոլիստների հասարակական դիր քորոշման համար բնորոշ էր հակակրան քը բուրժ․ իրականության4 նրա մերկան տիլիզմի և հակահումանիզմի նկատմամբ, թերահավատությունը դեպի կապիտալիս տական առաջադիմությունը։ Սակայն, չտեսնելով և չընդունելով տիրող պայման ները վերափոխելու որևէ հնարավորու թյուն, նրանք միակ ելքը գտնում էին անա խորժ իրականությունից փախչելու, անուրջների U պատրանքների աշխարհին ապավինելու մեջ։ Այստեղից՝ հոռետեսու թյունը (հաճախ հասնում էր աշխարհի և մարդկության անխուսափելի կործան ման մռայլ կանխազգացումների), կյանքն իբրև անիմաստ շրջապտույտ դիտելը, ծայ րահեղ անհատապաշտությունը, առանձին դեպքերում՝ նաև մարդատյաց տրամա դրությունները։ Դրա հետ մեկտեղ սիմ վոլիստները կարողացան բացահայտել մարդկային հոգեբանության և զգացմունք ների նուրբ և խորհրդավոր ծալքերը, ներ քին հակասական շարժումները։ Դրանով նրանք անուղղակի կերպով արտահայ տում էին հասարակության զարգացման անցումային բարդ դարաշրջանի որոշ էական գծեր։ Ս․ շատ բանով հարստացրեց գեղարվեստական միջոցների զինանոցը, մշակեց բանաստեղծական տեխնիկայի նոր, բազմազան ձևեր։ XX դ․ 10-ական թթ․ Ս․ իբրև ամբողջա կան գեղարվեստական հոսանք իրեն հիմ նականում սպառեց, թեև նրա մոտիվներն ու ձևերը շարունակեցին գոյատևել նաև հետագա տասնամյակներում։ Ս–ի առա վել տաղանդավոր դեմքերից մի քանիսը (Ա․ Բլոկ, Վ․ Բրյ ուսով, է․ Վերհառն, Վ․ Տերյան), սկզբից ևեթ համակված լի նելով դեմոկրատական գաղափարներով, ի վերջո կարողացան հաղթահարել ան հատապաշտության և հոռետեսության մո տիվները և մասնակցել ապագա սոցիա լիստ․ արվեստի հիմքերի ստեղծմանը։ Ս–ի սկզբունքները հայ գրկ–յան մեջ բա վական որոշակիորեն երևան եկան XX դ․ սկզբին։ Տարբեր ձևերով ու տարբեր չա փերով նրա ազդեցությունը արտահայտ վեց ինչպես արևմտահայ (Սիամանթո, Լ․ Շանթ, Մ․ Մեծարենց, Տ․ Չրաքյան), այնպես էլ արևելահայ (Դ․ Դեմիրճյանի պոեզիան, Ա․ Ահարոնյան, Վ․ Տերյան և նրա հետևորդները, Ե․ Չարենցի նա խահոկտեմբերյան ստեղծագործությունը) գրողների երկարում։ Ս․ հայ գրկ–յան մեջ ամբողջական և միասնական հոսանք չդարձավ, այն մեծ մասամբ միախառնվում էր նեոռոմանտիզմի, նատուրալիզմի կամ իմպրեսիոնիզմի տարրերի հետ։ Սակայն, հետևելով Ս–ի սկզբունքներին, հայ գրող ները կարողացան ազգ․ արվեստը հարս տացնել նոր ձևերով ու պատկերներով (Սիամանթոն և Վ․ Տերյանը պոեզիայում, Լ․ Շանթը դրամատուրգիայում)։ Ս․ շատ բան է տվել նաև Ե․ Չարենցին, օգնել է յուրացնելու բանաստեղծական արվես տի նոր կողմեր, թեև Հոկտեմբերյան հե ղափոխությունից հետո, նա վճռականորեն հրաժարվեց Ս–ի անհատապաշտական և իդեալիստական դրույթներից։ է․ Ջրբաշրսն Ս․ կերպարվեստ ու մ (հիմնա կանում գեղանկարչության և գրաֆիկայի ասպարեզում) ծայրահեղորեն բազմադեմ է, զուրկ գեղագիտական միասնական ծրագրից ու ոճաբանական միասնությու նից։ 1860–80-ական թթ․ Ս–ի որոշ գծեր (ճնշող առօրյայից փախուստի, աշխարհի արտաժամանակյա «գեղեցկության» ըմ– բըռնման, անցյալի արվեստի «իդեալա կանությունը», «մաքրությունը» գտնելու և դրա հետ մեկտեղ ավանդական կերպար ներին արդիականության հետ ինչ–որ սիմ– վոլիկական համահնչունություն հաղոր– դելու ձգտում) տարբեր չափերով ներ հատուկ են ւցրեոաֆայեչիւոների ուշ ռո մանտիկական շարժմանը (Անգլիա), Պ․ Պյուվի դը Շավանի ստեղծագործու թյանը (Ֆրանսիա) և նեոիդեալիզմի վար պետներին (գեղանկարիչ Հ․ ֆոն Մարե, քանդակագործ՝ Ա․ Հիլդեբրանդ, գեղա գետ՝ Կ․ Ֆիդլեր, Գերմանիա)։ Ընդհուպ մինչև 1890-ական թթ․ կերպարվեստում Ս–ի բոլոր դրսևորումների համար ընդհա նուրը մնում էր միայն դրանց լրիվ կախվա ծությունը գրականությունից (ընդ որում, ամենից քիչ՝ Ս–ի գրականությունից)։ Միա ժամանակ, Ս–ի արվեստագետներին բնո րոշ ոճավորման հակումը զուգորդվել է միստիկական այլաբանություններին (սո վորաբար «մահվան», «սիրո», «տառա պանքի», «սպասման», «ճակատագրի»), նրբացված ֆանտաստիկային (որպես կա նոն, բնական ձևերի և անիրական տե սիլքների անհավատալի միահյուսումով), երբեմն՝ մաներայնորեն նրբացված (Գ․ Մորոն Ֆրանսիայում), երբեմն՝ նա տուրալիստորեն «շոշափելի» (Ա․ Բյոկ– լինը Շվեյցարիայում, մասամբ՝ Հ․ Թռ ման Գերմանիայում), երբեմն՝ փոփոխա– կան–անորոշ (Օ․ Ռեդոնը), երբեմն՝ բա– ցորոշ էրոտիկայով լի (Ֆ․ Ռոպսը Բելգիա– յում)։ 1880-ական թթ․ վերջին, Ֆրանսիա– յում, գլխավորելով այսպես կոչված պոնտ– ավենյան դպրոցը, հանդես են եկել և իրենց սիմվոլիստներ հայտարարել է․ Բեռ– նարը և Պ․ Գոգենը․ վերջինս ձգտել է ստեղծել լակոնիկ, իրենց մեջ պարփակ ված, «սինթետիկ» կերպարներ, այսինքն4 ինքնուրույն գեղանկարչական սիմվոլներ։ Այդ ժամանակից էլ Ս․ կերպարվեստում զարգացման որակական նոր փուլ է մտել, սիմվոլն ավելի հաճախակի սկսել է ար տահայտվել ոչ թե սյուժեով, այլ հենց իր իսկ պատկերի ձևով։ (Լայն առումով, ինչ պես Գոգենի, այնպես էլ պոսաիմպրեսիո– նիզմի այլ վարպետների՝ Պ․ Սեզանի, Վ․ Վան Գոգի ստեղծագործության մեջ հիմք է դրվել «սիմվոլիկական» այն գե ղարվեստական մտածողությանը, որը բնորոշ է դարձել XX դ․ արվեափ հետա գա բազմազան ուղղություններին)։ 1890-ական թթ–ից ինչպես Ֆրանսիայում («Նաբի» խմբավորումը՝ Մ․ Դենի և ուրիշ ներ), այնպես էլ այլ երկրներում Ս․ <մոդեւշն»-ի պոետիկայում դարձել է վըճ– ռորոշ տարր։ Ս–ի գեղանկարչության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Մ․ Կ․ Չյոռլյոնիսի (Լիտվա) «մոդեռնին» մոտ հեքիաթային–բանահյուսական, երաժըշ– տության հետ ուղղակի համանմանություն ների վրա հիմնված ստեղծագործությու– նը։ XIX դ․ վերջի –XX դ․ սկզբի մի շարք վարպետներ, դուրս գալով «մոդեռն» ոճի սահմաններից, սիմվոլիկ կերպարներին հաղորդել են է՝լ ավելի արտահայտչա կանություն՝ ջանալով սրված, երբեմն չար շարժի ենթարկված, միտումնավոր անտր ամա բանված ձևով մերկացնել շըր– ջապատող կյանքի այլանդակությունը (Ջ․ էնսորը Բելգիայում, է․ Մունկը Նոր– վեգիայում, Ա․ Կուբինը Ավստրիայում) կամ, ընդհակառակը, ձգտելով ավելի լրիվ արտահայտել թեմայի կենսահաստատ, հերոսական–էպիկական հնչողությունը (Ֆ․ Հոդլերը Շվեյցարիայում)։ Ռուսաս– 0․ Ռ և դ ո ն (Ֆրանսիա)․ «Աչք–օդապարիկ», ածխանկար (մոտ 1890)
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/382
Այս էջը սրբագրված չէ