Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/394

Այս էջը սրբագրված չէ

, նը), միաժամանակ իր գործերի հւսրթա– զարդապաակերային բնույթով կանխորո– շել <մոդեոս> ոճի երևան գալը (Ֆ․ Ֆւնեո– նի դիմանկարը, 1890, մասնավոր հավա– քածու, Նյու Ցորք)։ Մյուս աշխատանքնե– րում (հիմնականում ծովային բնապատ– կերներ) Մ․ հասել է մոտիվների արտա– հայտման կենսալի անմիջականության, օգտագործելով տոների որոշակի հարաբե– րություններ՝ կերպարների հուզական հըն– չողության («Սարսելի նավահանգիււտը», 1911, ժամանակակից արվեստի ազգ․ թան– գարան, Փարիզ)։ Եղել է «Անկախների սալոնի» (1884) կազմակերպիչներից, հա– սարակական ակտիվ գործիչ, գաղափա– րապես մոտ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությանը։ 1930-ական թթ․ ացելել է ՄՄՀՄ։ Եբկ․ От Эж․ Делакруа к неоимпрессиониз– му, пер․ с франц․, М․, 1913․

ՍԻՆՅՈՐԵ (Signoret, իսկական ազգանու– նը՝ Կամինկեր, Kaminker) Սիմո– նա (ծն․ 1921), ֆրանսիացի դերասանուհի։ Աովորել է Ա․ Սիկարի դրամատիկական դասընթացներում։ Կինոյում նկարս [հան– վում է 1941-ից։ Մ–ին մեծ ճանաչում է բե– րել Մարիի («Ոսկե սաղավարտ», ռեժ․ ժ․ Բեքեր, 1952, Բրիտ․ ռեժիսորնէրի և քննադատների «Ֆեմինա» մրցանակ) խոր դրամատիզմով տոգորված դերակատորու– մը։ Դերասանուհու դրամատիկ տաղանդը նոր ուժով է բացահայտվել Թերեզ Ռաքե– նի («Թերեզ Ռաքեն», ռեժ․ Մ․ Կառնե, 1953) և էլիզաբեթ Պրոկտորի («Մալեմի վհուկները», ռեժ․ Ռ․ Ռուլո, 1957) դերերի Ս․ Սինյորեն Թերեզ Ռաքենի i] երում (կադր «Թերեզ Ռաքեն> կինոնկարից, 1953) անձնավորումներում։ խիստ, գրեթե աս– կետիկ շարժուձևի, կատարման արտաքին ծայրահեղ զսպվածության մեջ զգացվում է հերոսուհու կյանքի ներքին լարված ռիթ– մը։ էլիսի դերով («Տեղ վերևում», սովետա– կան էկրանում՝ «ճանապարհ դեպի բար– ձը ր հասարակություն», ռեժ․ Ջ․Քլե|ւոոն, 1958) նվաճել է Կաննի կինոփառատոնի (1961) «Ոսկե արմավենու ճյուղ» և Ամ էւրիկ– յան կինոարվեստի ու գիտության, f-րիտ․ և Ֆրանս, ակադեմիաների մրցանակները։ Այլ դերերից են՝ Նիկոլ («Դիվային ագի– ներ», 1955), Ռոբերտա, («ճակատագրի հարվածները», 1960), Անն («Դատավա– րություն», 1963), Թերեզ Դյութեյ («Օր և ժամ», 1963), Արկադինա («ճայ», 1968)։ Գրկ․ Սոկոլսկ այա Ա․, Սիմոնա Սին– յորն, Ե․, 1972։ վ․ Գրիգւրրսն

ՍԻՆՅՈՐԵԼԼԻ (Signorelli) Լուկա (մոտ 1445-50–1523), իտալացի նկարիչ։ Աշա– կերտել է Պիեռո դեչչա Ֆրանչեսկային, Լ․ Սինյորելլի․ «Հակաքրիստոսի պատ– մությունը»-, Օրվիեաոյի տաճարի «Ահեղ դա– տաստան» որմնանկար աշարի հատված (1499–1504) կրել Պուււսյուոյի և Պերուջինոյի ազդե– ցությունը։ Ստեղծագործել է Կորտոնա– յում, Ֆլորենցիայում, Հռոմում, Օրվիետո– յում և իտալ․ այլ քաղաքներում։ Ս–ի գոր– ծերը (Վատիկանի Սիքստինյան կապել– լայի որմնանկարները, 1481–83, «Պան», 1488–90, ոչնչացել է 1945-ին, Տոսկանա– յի Մոնտեոլիվեաո Մաջորե մենաստանի բակի ծածկած շրջանց սյունասրահի, 1497 U Օրվիեաոյի տաճարի Սան Րրիցիո կա– պելլայի, 1499–1504, որմնանկարները) առանձնանում են կերպարների առնական ուժով ու հերոսականությամբ։ Մարդկա– յին մարմնի ձևերն ու շարժումը Մ․ արտա– հայտել է ընդգծված ծավալայնությամբ։

ՍԻՆՈԴ (հուն․ oi3vo6og – հավաքույթ, ժո– ղով), 1․ բարձրագույն հոգևոր անձանց ժո– ղով մի շարք ուղղափառ և բողոքական եկեղեցիներում, 2․ Ռուսաստանի ուղղա– փառ եկեղեցու կառավարման բարձրա– գույն մարմին XVIII դ․–XX դ․ սկզբին։ Ռուսաստանում ստեղծվել է 1721-ին՝ վե– րացված պատրիարքության փոխարեն։ Ս–ի իրավասության ներքո գտնվում էին զուտ եկեղեց․ (եկեղեց․ դոգմաների մեկ– նաբանություն, ծիսակատարությունների, աղոթքների կարգադրում), եկեղեց․–ոստի– կանական (պայքար հերձվածողների և աղանդավորների դեմ, եկեղեց․ բանտերի և գրաքննության վարույթ) բնույթի գոր– ծեր, եկեղեց․-վարչական և տնտ․ կառավա– րումը (եկեղեց․ պաշտոնյաների նշանա– կում և ազատում, եկեղեց․ գույքի տնօրի– նում) հոգևոր անձանց դատ․ գործը։ Ս․ բարձրագույն մարմին էր նաև ընտանեկան իրավունքի որոշ հարցերով (ամուսնու– թյուն ազգականների հետ, ամուսնալուծու– թյուն ևն)։ Ս–ի անդամներին բարձրագույն հոգևորականներից նշանակում էր կայսրը։ Ս–ի գործունեությունը վերահսկում էր օբեր–պրոկուրորը։ Սովետական կառավարության առաջին դեկրետներից մեկով Ս․, որպես պետ․ մարմին, վերացվեց, ապա ռուս, ուղղա– փառ եկեղեցու պատրիարքության վերա– կանգնումից (1917) հետո վերստեղծվեց՝ որպես պատրիարքին կից զուտ եկեղեց․, խորհրդակցական մարմին (բարձրագույն հոգևորական աստիճանավորներից)։ Արլ․ Հայաստանը Ռուսաստանին միաց– վելուց հետո, ըստ «Պոչոժենիեխ, 1837-ին ստեղծվեց նաև Ամենայն Հայոց կաթողի– կոսին կից Ս․։ 1960-ական թթ․ եպիսկոպոսական Ս․ հաստատվեց կաթոլիկ, եկեղեցում։ Պատ– րիարքների գլխավորությամբ Ս–ներ կան Վատիկանի հետ ունիայի մեջ գտնվող որոշ եկեղեցիներում՝ Ղպտական (ԵԱՀ), Հայկ․ (Լիբանան), Քաղդեական (Իրան) ևն։

ՍԻՆՈԴԱԿԱՆ ԱՄԻՍ (< հուն․ 01JV060£ – այստեղ՝ միացում, մոտեցում), երկու հա– ջորդական միատեսակ Լուսնի ւիոււերի (օրինակ, նորալուսինների) միջև ընկած ժամանակամիջոց։ Ա․ ա–ի տևողությունը փոփոխական է, միջին արժեքը կազմում է 29,530588 միջին արեգակնային օր, շե– ղումը 13 ժ–ի սահմաններում է։

ՍԻՆՈԴԱԿԱՆ ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ժամա– նակի հատված, որի ընթացքում Արեգակի շուրջն իր ուղեծրով պտտվող որևէ մոլո– րակ Երկրից դիտելիս վերադառնում է Արեգակի նկատմամբ իր նախկին դիրքին, այսինքն՝ Ս․ պ․ մոլորակների փոխդասա– վորության կրկնման պարբերություն է։

ՍԻՆՈՅԿԻՍՄՈՍ (հուն․ auvoixiouoc; – բառացի՝ համատեղ բնակվել, < ouvol- и££со – համատեղ բնակեցնել), հին պե– տություններում (Հին Հունաստան, Հին Հռոմ ևն) մեկ ւցոչիսի մեջ նախկինում ինքնուրույն մի քանի բնակավայրերի կաս քաղաքների տարերայնորեն միա– ձուլվելու ընթացքը։ Ս–ի հետևանքով աս– տիճանաբար վերացել է ցեղային մասնատ– վածությունը, առաջացել են կենտր․ կա– ռավարման մարմիններ, ուժեղացել է տնտ․ միասնությունը, ամրապնդվել նախկինում անջատ ցեղերի և համայնքների ռազմ, հզորությունը։ Առավել հայտնի է Ատտի– կայի 12 համայնքների Մ․, որոնք միավոր– վել են Աթենքի գերիշխանության ներքո (մ․ թ․ ա․ XIII-VII դդ․)։ Հելլենիզմի ժամանակաշրջանում Ա․ ուներ այլ բնույթ, իրականացվել է միա– պետների կողմից բնակիչների բռնի վե– րաբնակեցման միջոցով։ Կատարվում էր տնտ․ և քաղ․ նկատառումներով՝ քաղա– քային կյանքը զարգացնելու և սոցիալ․ հենարան ստեղծելու նպատակով։ Նման տիպի քաղաքներ հիմնվել են նաև Հայաստանում (Արտաշատ, Տիգրա– նակերա, Արշակավան ևն)։ Գրկ․ Կրկյաշարյան Ս․ Մ․, Հին Հա– յաստանի և Փոքր Ասիայի քաղաքների պատ– մության դրվագներ, Ե․, 1970, էշ 169 – 192։

ՍԻՆՈՊԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1853, ծովա– մարտ ռուս, և թուրք, էսկադրաների միջև Սինոպի խորշում (Սև ծովի հվ․), նոյեմբ․ 18(30)-ին, Ղրիմի պատերազմի (տես Ղրի– մի պատերազմ 1853–56) ժամանակ։