Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/395

Այս էջը սրբագրված չէ

Թուրք, էսկադրան Օսման փաշայի հրա– մանատարությամբ, դուրս գալով Կ․ Պոլ– սից, պատրաստվում էր ափ ելնել Սուխում Կալեի (Սուխում) մոտ, ճանապարհին դա– դար առավ Սինոպի նավահանգստում։ Ռուս, էսկադրան փոխծովակալ Պ, Ս․ Նախիմովի հրամանատարությամբ հայտ– նաբերեց թուրք, էսկադրան և նոյեմբ․ 18(30)-ին շրջափակեց Սինոպի խորշում։ Առաջինը թուրք, հրետանին կրակ բացեց ռուս, նավերի վրա, որոնք, անցնելով հա– կառակորդի խափանիչ կրակի միջով, խարիսխ նետեցին և բացեցին ջախջախիչ պատասխան կրակ։ Չորս ժամվա ընթաց– քում թուրք, բոլոր նավերը (բացի փախուս– տի դիմած մեկ շոգենավից) և առափնյա մարտկոցները ոչնչացվեցին։ Թուրքերի կորուստը ավելի քան 3 հզ․ մարդ էր (սպանված կամ խեղդված), շուրջ 200 գերի, այդ թվում՝ Օսման փաշան։ Ռուս– ների կորուստը4 37 սպանված, 235 վիրա– վոր։ Ս․ ճ–ում հաղթանակի շնորհիվ ռուս, նավատորմը տիրապետող դարձավ Սե ծովում և խափանեց թուրք, ափհանումը Կովկաս։ Թուրքիայի պարտությունից հետո նրա դաշնակիցները՝ Մեծ Բրի– տանիան և Ֆրանսիան, 1853-ի դեկտեմբե– րին իրենց էսկադրաները Բոսֆորից մտցը– րեցին Սե ծով։ Ս․ ճ–ին մասնակցել է Կով– կասի առափնյա գծի պաշտպանության ղեկավար հայազգի վւոխծովակալ Լ․ Սե– րեբրյակովը։ Ս․ ճ․ առագաստանավերի դարաշրջանի վերջին խոշոր ծովամարտն էր։ Գրկ․ П․ С․ Нахимов․ Документы и ма– териалы, М․, 1954; Зверев Б․ И․, Си– нопское сражение, М․, 1953․

ՍԻՆՋԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Սեբաստիայի վիլայեթի Տևրիկ գա– վառում։ XX դ․ սկզբին ուներ 200 հայ բնակիչ (մոտ 30 տուն)։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգոր– ծությամբ, մեղվաբուծությամբ, անասնա– պահությամբ։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Գևորգ)՝ կից վարժարանով։ Բնակիչ– ները բռնությամբ տեղահանվել են 1915- ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավա– թիվ փրկվածներն ապաստանել են տար– բեր երկրներում։

ՍԻՆՏՈՄԻՑԻՆ, ւևոմիցեաինի օպտիկա– կան իզոմերների խառնուրդը (ռացեմա– տը)։ Նշանակում են արտաքին օգտագործ– ման համար՝ 1%-անոց, 5% կամ 10%-ա– նոց լինիմենտի (էմուլսիայի) ձևով՝ թա– րախային–բորբոքային պրոցեսների բուժ– ման նպատակով։

ՍԻՆՏՈՅԱԿ ԱՆ ՈՒԹՅՈհՆ [ճապ․ սինտո, բառացի՝ աստվածների ուղի (ուսմունք)], շինտ ոյ ա կ ա ն ու թ յ ու ն, ճապո– նիայի ամենատարածված երկու կրոննե– րից մեկը (բուդդայականության կողքին)։ Ենթադրվում է, որ սկզբնավորվել է մ․ թ․ IV դ․, թեև սինտոյական որոշ առասպել– ներ գոյություն ունեին վաղ անցյալում։ Ս․ ծագել է բնության ոգիացման և մահացած նախնիների աստվածացման հնագույն պաշտամունքից։ Ըստ Ս–յան, մարդն առա– ջացել է անթիվ ոգիներից, ազդեցիկ առա– վածներից (կամի) մեկից։ Մահացածի հո– գին որոշ պայմաններում կարող է դառ– նալ կամի, որն օժտված է ծիսային առար– կաներում (սուր, հայելի, աստծու արձա– նիկ ևն) մարմնավորվելու և, որպես այդ– պիսին, երկրպագման առարկա դառնալու կարողությամբ։ Սինտոյական եկեղեցա– կան արարողակարգը բաղկացած է չորս տարրից՝ մաքրագործում, զոհաբերու– թյուն, կարճ աղոթք և հեղում։ Ս–յան հնա– գույն դիցաբանությունը ամփոփված է «Կոձիկի» («Հնագույն անցքերի մատյան») և «Նիխոն սյոկի» («ճապոնիայի տարե– գրություն») ժողովածուներում (VII– VIII դդ․)։ Ս–յանը բնորոշ է հավատը ճա– պոն․ ոգու բացառիկության և ճապոնացի– ների աստվածային միասնության նկատ– մամբ։ Ս–յան մյուս առանձնահատկությու– նը բնության և գեղեցիկի պաշտամունքն է։ Նրան խորթ է երկրայինի և երկնայինի, մարդու և աստծու խիստ հակադրությունը։ V–VI դդ․ սինտոյական եկեղեցու ղե– կավար է դարձել կայսերական տունը, կայսրը հայտարարվել է (VII դ․) Ս–յան գերագույն քուրմ։ Բուդդայականության մուտքը ճապոնիա (VI դ․) հետզհետե վերացրել է Ս–յան մենաշնորհը, X– XVI դդ․ գերակշռող դեր է ունեցել բուդդա– յականությունը, շատ ճապոնացիներ դա– վանել են երկու կրոն՝ Ս․ և բուդդայակա– նություն։tXVII – XVIII դդ․ գործունեու– թյուն է ծավալել «պատմական դպրոցը»՝ նպատակ ունենալով ամրապնդել Ս․, վե– րածնել կայսեր պաշտամունքը և լիիշխա– նությունը։ Սինտոյականությունը բուդդա– յականության հետ միասին վայելել է պե– տության հովանավորությունը, իսկ 2-րդ համաշխարհային պատերազմի ընթաց– քում ծառայել ազգայնամոլական և ռազ– մատենչ տրամադրություններ բորբոքե– լուն։ Պատերազմում ճապոնիայի պարտու– թյունից հետո Ս–յան ազդեցությունը թու– լացել է, այն անջատվել է պետությունից, որոշ ծեսեր արգելվել են։ Սակայն 1950- ական թթ․ սկսած Ս․ վերելք է ապրում, հռչակվել է գերկրոն՝ պարտադիր բոլոր ճապոնացիների համար։ ճապոնիայի դեմոկրատական ուժերը հակահարված են տալիս կառավարող շրջաններին, որոնք փորձում են Ս․ կըր– կին օգտագործել ազգայնամոլություն հրահրելու համար։ Գրկ․ Латышев И․ А․, О роли религии в политической жизни Японии, в сб․։ Совре– менная Япония, М․, 1964; Религия и мифо– логия народов Восточной и Южной Азии [Сб․ ст․], М․, 1970․ ՍԻՆՑձՅԱՆ, Ս ի ն հ ե, գետ Չինաստա– նի արլ–ում։ Երկարությունը 312 կմ է, ավազանը՝ 16,8 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Ցույլին լեռնաշղթայից, թափվում Պոյան– հու լիճը։ Չինական թեթև առագաստանա– վերը նավարկում են 200 կմ։ Ս–ի հովիտը ամբողջապես հերկված է և խիտ բնակեց– ված։ Ս–ի ափերին են Յույշան, Շանժաո, Գույցի, Ինտան քաղաքները։

ՍԻՆՑՋՅԱՆ–ՈՒՅՂՈՒՐՅԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ

ՇՐՋԱՆ, Ս ի ն ց զ յ ա ն, Չինաստանի կազմում։ Գտնվում է երկրի հս–արմ–ում։ Սահմանակից է ՍՍՀՄ–ին, Աֆղանստա– նին, Հնդկաստանին, ՄԺՀ–ին։ Տարածու– թյունը 1600 հզ․ կմ2Հ, բն․՝ 13,1 մլն (1982), հիմնականում՝ ույղուրներ, մնացածը՝ ղա– զախներ, կիրգիզներ, մոնղոլներ, չինա– ցիներ և այլք։ Կենտրոնը՝ Ուրումչի։ Մա– կերևու յթի մեծ մասն զբաղեցնում են Զունգսրական և Կաշգարյան հարթա– վայրերը՝ բաժանված Արլ․ Տյան Շանի ւեռնայղթաներով։ Հս–ից Մոնղոլական Ալթայի, Սաուրի, Տարբագաաայի լեռներն են, արմ–ից և հվ–ից՝ Կունլունի լեռնա– շղթաները։ Արլ․ Տյան Շանի ճյուղավորում– ներում է Տուրֆանի իջվածքը (–154 մ, ամենացածրը՝ Կենտրոնական Ասիայում)։ Կլիման չափազանց չորային է, խիստ ցամաքային։ Տարեկան տեղումները 200– 800 till են։ Դետերը չունեն արտաքին հոսք։ Խոշոր լճերն են Լոբնորը, Բագրաշ– կյոլը, էբի նուրը։ Հարթավայրերում գե– րակշռում են անապատները, լեռներում՝ լանդշաֆտների բարձունքային գոտիա– կանությունը։ Տնտեսության հիմքը գյու– ղատնտեսությունն է։ Մշակում են ցորեն, եգիպտացորեն, բրինձ, բամբակենի, կա– նեփ, ռապս։ Զբաղվում են նաև խաղողա– գործությամբ, պտղաբուծությամբ, անաս– նապահությամբ, շերամապահությամբ։ Արդյունահանում են նավթ, ածուխ, հազ– վագր ւտ և թանկարժեք մետաղներ, փայ– լար, գրաֆիտ, նեֆրիտ։ Կան մետալուր– գիա, մեքենաշինություն, քիմ․ արդյունա– բերություն, շինանյութերի արտադրու– թյուն! տեքստիլ, կաշվի ձեռնարկություն– ներ, արհեստագործություն։

ՍԻՆՈՒՍ (< լատ․ sinus – ծռում, կորու– թյուն, ծոց), տես Եռանկյունաչափական ֆունկցիաներ։

ՍԻՆՈՒՍՈԻԴ (< սինուս + հուն․ е1бо<; – տեսք, կերպ), y=sinx, ֆունկցիայի գրա– ֆիկը, հարթ կոր (տես նկ․), որը ցույց է տալիս սինուսի փոփոխությունը՝ կախված արգումենտի (անկյան) փոփոխությունից։ Հաճախ Ս․ է կոչվում Asin (со*+ф0) ֆունկ– ցիայի գրաֆիկը, որը ստացվում է у= = sir х-ի գրաֆիկից՝ այն Oy առանցքի ուղղությամբ |A| անգամ ձգելով և Ox; առանցքի ուղղությամբ ]ա| անգամ ձգե– լով ու–~ չափով տեղափոխելով։ A թիվն անվօսնում են ամպլիտուդ (լայնույթ), co-ն՝ հաճախություն, фо-ն՝ սկզբնական Փոււլ։ Ս․ մեծ կիրառություն ունի տատա– նոսների տեսության մեջ։ ՍԻՆ ՈՒՍ Ո Ի ԴԱՅԻՆ ՀՈՍԱՆ*, փոփոխա– կան հոսանք, որը սինուսոիդային ֆունկ– ցիա է ժամանակից․ i=ImSin(cDt-hcp), որտեղ i-ն հոսանքի ակնթարթային ար– ժեք ւ է, 1ա–ը՝ ամպլիտուդը, co-ն՝ անկյու– նային հաճախությունը, փ–ն՝ սկզբնական փուլը։ Տ ւխնիկայում Ս․ հ–ի կիրառման նպա– տակահարմարությունը կապված է էլեկ– տրւ ւկան սարքավորման և շղթաների (ին; պես նաև դրանց հաշվարկի) պարզեց– ման հետ։

ՍԻՆՔԼԵՐ (Sinclair) էփտոն Բիլլ (1878– 196 ^), ամերիկացի գրող։ Սովորել է Կո– լումբիայի հաւքալսարանում (Նյու Յորք)։ Դրական ասպարեզ է մտել «Միդաս ար– քա ւ» (1901) վեպով։ Լայն տարածում է գայլ «Ջունգլի» (1905, առանձին հրտ․