Ռելիեֆը։ ՌՍՖՍՀ տարածքը բնորոշվում է ռելիեֆի մեծ բազմազանությամբ։ Արմ–ում Արևելա–եվրոպական կամ Ռուս. հարթավայրն է, որի սահմաններում են Վալդայան, Միջինռուսական, Մերձվոլգյան և այլ ոչ մեծ բարձրությունները, Պեչորայի, Մերձկասպյան և այլ դաշտավայրերը։ Հարթավայրի արլ․ սահմանը ուրալի լեռնային համակարգն է (առավելագույն բարձրությունը՝ 1895 մ, Նարոդնայա լեռ)։ Ուրալից արլ․ Արեմտասիբիրական հարթավայրն է, որի կենտր․ մասում առանձնանում են Կոնդինյան, Միջինօբյան և Բարաբայի խիստ ճահճացած դաշտավայրերը։ Ենիսեյ և Լենա գետերի միջագետքում է գտնվում Միջինսիբիրական սարահարթը, որի առանձին շրջաններում բարձրանում են Պուտորանի սարավանդը (մինչև 1701 մ) և Ենիսեյի բլրաշարը (մինչև 1104 մ)։ Միջինսիբիրական սարահարթից արլ․ կենտրոնայակուտական հարթավայրն է, դրանից էլ հս․՝ Հյուսիս–սիբիրական դաշտավայրն ու Բիռանգայի լեռները (բարձրությունը՝ մինչև 1146 մ)։
Հանրապետության արլ–ում և հվ–ում գերակշռում են լեռնային մարզերը՝ Մեծ Կովկասի հս․ լեռնաշղթաների հս․ լանջերը (առավելագույն բարձրությունը՝ 5642 մ, էլբրուս լեռ), Հվ․ Միբիրի լեռները (Ալթայ, Կուզնեցկի Ալաթաու, Արմ․ և Արլ․ Սայաններ, Մերձբայկալ, Անդրբայկալ, Տուվայի լեռներ, Ստանովյան լեռնաշըղթա), որոնք ձգվում են ՍՍՀՄ սահմանի երկարությամբ։ Միջին բարձրության լեռնային համակարգերն ու բարձրավանդակները տարածվում են Սիբիրի հս–տրլ–ում (Վերխոյանսկի և Չերսկու լեռնաշղթաները) և Հեռավոր Արևելքում (Չուկոտի և Կորյակական բարձրավանդակներ, Ջուգ–ջուրի, Բուրեական, Սիխոտե–Ալինի լեռնաշղթաներ)։ Հեռավոր Արևելքի Խաղաղօվկիանոսյան ափերի երկայնքով ձգվում են Կամչատկայի (Կլյուչևսկայա սոպկա, 4750 մ) և Կուրիլյան կղզիների (Ալաիդ, 2339 մ) լեռեերը, որոնց հետ են կապված ժամանակակից հրաբխականության երևակումներն ու երկրաշարժերը։
Երկրաբանական կառուցվածքը և հանքային պաշարները ՌՍՖՍՀ տերիտորիան երկրբ․ առումով զբաղեցնում է Արևելա–եվրոպական պլատֆորմի մեծ մասը և Սիբիրական պլատֆորմը, ինչպես նաև Ուրալի, Արևմտասիբիրական հարթավայրի, Հվ․ Սիբիրի, Վերխոյան–Չուկոտյան մարզի, Կորյակական բարձրավանդակի, Կամչատկայի, Կուրիլյան կղզիների, Պրիմորիեի և Սախալինի ծալքավոր մարզերը, որոնք միավորվելով կազմում են ուրալա–Մոնղոլական և Խաղաղօվկիանոսյան ծալքավոր գոտիներ, ինչպես նաև միջերկրածովային և Արկտիկական գոտիների մասեր։
ՌՍՖՍՀ ընդերքը հարուստ է նավթի և գազի (Վոլգա–Ուրալյան մարզ, Արևմտա– Սիբիրական նավթագազաբեր ավազան), երկաթի հանքաքարի (Կուրսկի մագնիսական անոմալիա), բոքսիտների (Ուրալ), պղնձի հանքանյութերի (Հյուսիսային Կովկաս, Միջին և Հվ․ Ուրալ, Արլ․ Սիբիր) հանքավայրերով։ Հատուկ նշանակություն ունեն Նորիլսկի պղնձամոլիբդենային հանքավայրերը։ Կան ծարիրի,
Տարածությունը, հզ․ կմ² | Բնակչությունը, հզ․ մարդ | Քաղաքային բնակչության բաժինը, %-ով | Քաղաքները | Քտա–ները | |
---|---|---|---|---|---|
ՌՍՖՍՀ | 17075,4 | 141012 | 72 | 1018 | 2191 |
Բաժկիրական ԻՍՍՀ | 143,6 | 3845 | 61 | 17 | 40 |
Բուրյաթական ԻՍՍՀ | 351,3 | 970 | 60 | 6 | 33 |
Դաղստանի ԻՍՍՀ | 50,3 | 1704 | 42 | 8 | 14 |
Թաթարական ԻՍՍՀ | 68,0 | 3475 | 68 | 18 | 23 |
Կաբալդինա-Բալկարական ԻՍՍՀ | 12,5 | 702 | 59 | 7 | 9 |
Կալմիկական ԻԱՍՍՀ | 75,9 | 310 | 42 | 3 | 5 |
Կարելական ԻՍՍՀ | 172,4 | 759 | 80 | 12 | 44 |
Կոմի ԻՍՍՀ | 415,9 | 1180 | 73 | 7 | 49 |
Հյուսիս-Օսեթական ԻՍՍՀ | 8,0 | 608 | 70 | 6 | 7 |
Մարիական ԻՍՍՀ | 23,2 | 719 | 57 | 4 | 18 |
Մորդվական ԻՍՍՀ | 26,2 | 973 | 52 | 7 | 17 |
Յակուտական ԻՍՍՀ | 3103,2 | 944 | 66 | 10 | 65 |
Չեչենա-Ինգուշական ԻՍՍՀ | 19,3 | 1193 | 43 | 5 | 4 |
Չուվաշական ԻՍՍՀ | 18,3 | 1312 | 51 | 9 | 7 |
Տուվայի ԻՍՍՀ | 170,5 | 274 | 44 | 5 | 3 |
Ոիդմուրտական ԻՍՍՀ | 42,1 | 1532 | 68 | 6 | 15 |
Ալթայի երկրամաս այդ թվում՝ | 261,7 | 2712 | 55 | 12 | 31 |
Լեռնային Ալթայի ԻՄ | 92,6 | 177 | 28 | 1 | 3 |
Խաբարովսկի երկրամաս այդ թվում՝ | 824,6 | 1663 | 80 | 9 | 43 |
Հրեական ԻՄ | 36,0 | 200 | 69 | 2 | 12 |
Կրասնոդարի երկրամաս այդ թվում՝ | 83,6 | 4924 | 53 | 28 | 28 |
Ադըղեական ԻՄ | 7,6 | 413 | 49 | 2 | 5 |
Կրասնոյարսկի երկրամաս այդ թվում՝ | 2401,6 | 3343 | 72 | 26 | 64 |
Խակասական ԻՄ | 61,9 | 523 | 72 | 5 | 17 |
Էվենկների ԻՕ | 767,6 | 18 | 32 | - | 1 |
Թայմիրի (Դոլգանոն-Նենեցական) ԻՕ | 862,1 | 51 | 64 | 1 | 1 |
Պրիմորիեի երկրամաս | 165,9 | 2079 | 78 | 9 | 46 |
Ստավրոպոլի երկրամաս այդ թվում՝ | 80,6 | 2647 | 52 | 22 | 17 |
Կարաչայ-Չերքեզական ԻՄ | 14,1 | 380 | 45 | 4 | 10 |
Ամուրի մարզ | 363,7 | 1007 | 67 | 9 | 32 |
Աստրախանի մարզ | 44,1 | 941 | 68 | 4 | 16 |
Արխանգելսկի մարզ
այդ թվում՝ |
587,4 | 1504 | 74 | 12 | 39 |
Նենեցական ԻՕ | 176,7 | 51 | 62 | 1 | 2 |
Բելգորոդի մարզ | 27,1 | 1319 | 57 | 9 | 18 |
Բրյանսկի մարզ | 34,9 | 1481 | 63 | 15 | 30 |
Գորկու մարզ | 74,8 | 3680 | 75 | 25 | 69 |
Իվանովոյի մարզ | 23,9 | 1316 | 81 | 17 | 30 |
Իրկուտսկի մարզ այդ թվում՝ Ուստ-Օրդինսկի | 767,9 | 2676 | 79 | 21 | 56 |
Բուրյաթական ԻՕ | 22,4 | 129 | 18 | - | 4 |
ք. Լենինգրադ | - | 4779 | 100 | 9 | 17 |
Լենինգրադի մարզ | 85,9 | 1588 | 65 | 26 | 41 |
Լիպեցկի մարզ | 24,1 | 1219 | 60 | 8 | 6 |
Կալինինգրադի մարզ | 15,1 | 824 | 79 | 22 | 5 |
Կալինինի մարզ | 84,1 | 1642 | 70 | 23 | 29 |
Կալուգայի մարզ | 29,9 | 1020 | 66 | 17 | 14 |
Կամչատկայի մարզ այդ թվում՝ | 472,3 | 415 | 83 | 3 | 13 |
Կորեական ԻՕ | 301,5 | 37 | 41 | - | 5 |
Կեմերովոյի մարզ | 95,5 | 3047 | 87 | 19 | 47 |
Կիրովի մարզ | 120,8 | 1660 | 67 | 19 | 58 |
Կոստրոմայի մարզ | 60,1 | 786 | 66 | 11 | 18 |
Կույբիշևի մարզ | 53,6 | 3166 | 80 | 10 | 22 |
Կուրգանի մարզ | 71,0 | 1095 | 53 | 9 | 6 |
Կուրսկի մարզ | 29,8 | 1354 | 53 | 9 | 23 |
Մագադանի մարզ այդ թվում՝ | 1199,1 | 510 | 80 | 4 | 52 |
Չուկոտի ԻՕ | 737,7 | 146 | 72 | 2 | 18 |
ք. Մոսկվա | - | 8396 | 100 | 2 | 7 |
Մոսկվայի մարզ | 47,0 | 6535 | 78 | 72 | 110 |
Մուրմանսկի մարզ | 144,9 | 1043 | 92 | 11 | 21 |
Յարոսլավլի մարզ | 36,4 | 1441 | 80 | 10 | 22 |
Նովգորոդի մարզ | 55,3 | 736 | 69 | 10 | 22 |
Նովոսիբիրսկի մարզ | 178,2 | 2696 | 73 | 14 | 20 |