Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/400

Այս էջը սրբագրված է

ե կենդանիների օրգանիզմի վրա։ 3․ Ապրելու արհեստական պայմանների և կյանքի ապահովման համակարգի ստեղծումը։ 4․ Տիեզերական աարածությունում և երկնային մարմինների վրա կյանքի ձևերի որոնումը։ Ս․ 1959–66-ին «Իզվեստիա Ակադեմիի նաուկ ՍՍՍՌ, սերիա բիոլոգիչեսկայա» («Известия Академии наук СССР, серия биологическая») ամսագրի գլխավոր խմբագիրն էր, 1963–66-ին՝ «Կոսմիչեսկիե իսլեդովանիա» («Космические исследования») ամսագրի գլխ․ խմբագրի տեղակալը, 1965–66-ին՝ «Վեստնիկ ԱՆ ԱԱԱՌ» («Вестник АН СССР») ամսագրի գլխավոր խմբագիրը։

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (3) շքանշանով։ Արժանացել է ՍՍՀՄ ԳԱ Ա․ Բախի անվ․ (1950, 1966), Ի․ Մեչնիկովի անվ․ (1951) մրցանակների, Պաստյորի ինստ–ի (Փարիզ) և Լիեժի համալսարանի (Բելգիա) մեդալների։ Ա–ի անունով է կոչվում մի խառնարան Լուսնի վրա։ Նրա անվան միջնակարգ դպրոց և փողոցներ կան Երևանում և Աշտարակում, կիսանդրին կանգնեցված է Աշտարակում։ Ս․ սովետական և արտասահմանյան մի շարք գիտական ընկերությունների անդամ էր։

ՍԻՍԱՎԱՆ, տես Սիսիան։

ՍԻՍԱՎԱՆԻ ԵԿԵՂԵՑԻ, Սիսիանի Ս․ Գրիգոր տաճար, հայկ․ ճարտ–յան հուշարձան Սիսիանում, արլ․ կողմի բլրալանջին։ Կառուցել է Սյունիքի Կոհազատ իշխանը՝ նահանգի հոգևոր առաշծորդ Հովսեփ Ս–ի (663–682) և վանական Թեոդորոսի օժանդակությամբ։ VII դ․ վերջին քառորդի կառույց է։ Տաճարի հիմնադիրների մեծադիր պատկերաքանդակները՝ համապատասխան մակագրություններով տաճարի ներսում են, գմբեթի հիմնատակի փոքր տրոմպների շարքում։ Տաճարի պատերին առկո են քարտաշ վարպետների բազմաթիվ նշանագրեր։ Կառուցված է բազալտից, եռաստիճան որմնախարսխի վրա։ Ըստ իր հատակագծային լուծման կրկնում է մինչ այդ հայկ․ ճարտ․ լավ հայտնի Ավան–Հռիփսիմե տիպի հիմնական հատկանշական գծերը։ Այն ներքուստ քաոաբսիդ հորինվածք է, որտեղ գմբեթատակ տարածության չորս անկյուններում տեղավորված բոլորաձև հենախորշ անցուքները մուտք են հանդիսանում դեպի տաճարի չորս անկյուններում տեղավորված քառակուսի սենյակները։ Ի տարբերություն նույնատիպ տաճարների, գմբեթւատակ տարածությունը այստեղ ճիշտ քառակուսի է, բոլոր աբսիդները հավասսր են միմյանց և ունեն երեքական մեծադիր լուսամուտ, իսկ արլ․ անկյունային սենյակներում կան լայնանիստ, կանոնավոր Սիսավանի եկեղեցին (VII դ․) խորաններ։ Գմբեթատակ փոխանցումը երկշարք տրոմպային Է, թմբուկը ներսից՝ ութանիստ։ Այն լուսավորվում է չորս հիմնական ուղղություններով տեղավորված նիստերում բացված լուսամուտներով։ Արտաքին ճակատները մշակված են լայնանիստ, հատվածքում եռանկյունաձև, սլացիկ խորշերով, որոնք կառույցի ծավալատարածական մշակման ուշագրավ տարրերն են։ Հուշարձանի մուտքերը երկուսն են՝ հվ–ից և արմ–ից։ Խաչաթևերը պսակված են լայնանիստ ճակտոնապատերով, որոնցից վեր բարձրացող գմբեթի 12 սլացիկ նիստերը ձևավորված են զույգ որմնասյուների վրա հենվող նրբագեղ կամարաշարով։ Կառույցի բոլոր դեկորատիվ տարրերը (ներսում՝ որմնասյուների ոլորազարդ խոյակները, լուսամուտների և խորշերի պսակները) համահունչ են VII դ․ 2-րդ կեսում ընդհանրացված զարդաձևերին։ Հատկապես ուշագրավ է թմբուկի բազմանիստ, հյուսածո զարդաձևերով մշակված քիվը, որի չորս հիմնական նիստերի վրա առկա են ավետարանիչների դիմաքանդակներ՝ համապատասխան մակագրություններով։ 1959–61-ին հիմնովին վերականգնվել են հուշարձանի բոլոր ծածկերը, վերացվել ուշ դարերի աղճատումները։


ՍԻՍԵՌ (Cicer), բակլա զգի ընտանիքի միամյա և բազմամյա բույսերի ցեղ։ Հայտնի է 27 տեսակ։ Մշակության մեջ տարածված է սովորական Ս․ (C․ arietinum)։ 20–70 սմ բարձրության թուփ Է։ Արմատները՝ իլիկաձև, տերևները՝ կենա, Փետրաձև, թավոտ, ծաղիկները՝ մեկական, սպիտակ, վարդագույն, կարմիր, ինքնափոշոտվող։ Պտուղը ունդ Է, 1–2, հազվադեպ՝ 4 կլորավուն, անկյունավոր սերմերով։ 1000 սերմի զանգվածը՝ 200– 300 գ։ Չորադիմացկուն Է, ջերմալուսասեր, աղադիմացկուն։ Հողերի նկատմամբ պահանջկոտ չէ։ Լավ աճում է սևահողերում և շագանակագույն հողերում։ Պարենային կուլտուրա է, օգտագործվում է սննդի, հրուշակեղենի, պահածոների արդյունաբերությունում։ Սերմերը պարունակում են մինչև 30% սպիտակուց, մինչև 7% ճարպեր, 60% –ից ավելի անազոոտ էքստրակտային նյութեր, ինչպես նաև վիտամիններ (Ai, Bi, B2)։

Հնագույն կուլտուրա է։ Հայրենիքը Սիան է։ Մ․ թ․ ա․ մշակվել է Հունաստանում, Հին Հռոմում։ Հայաստանում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են մ․ թ․ ա․ VII դարից պահպանված սերմեր։ ՍՍՀՄ–ում մշակվում է Անդրկովկասում, Միջին Ասիայում, Ուկրաինայում, Հս․ Կովկասում, Մոլդավիայում։ Ցանքի նորման՝ 500–550 հզ․ ծլունակ սերմ կամ շուրջ 100–120 կգ/հա։ Ցանքից առաջ սերմերդ վարակում են պալարամանրէներով (նիտրագինով)։ Բերքը հավաքում են ունդերը լրիվ հասունանալուց հետո։ Սերմի բերքը 15–33 ց/հա է։

ՍԻՍԵՌՔ, Սիզեռք, գյուղ Արմ․ Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Աղերդ գավառի էրուն գավառակում։ 1860-ին ունեցել է 40 տուն հայ բնակիչ, սակայն ավերվել և ամայացել է Զալալեդդինի արշավանքից հետո։ Հետագայում բնակիչների մի մասը վերադարձել և վերաշինել Է Ս․։ XX դ․ սկզբին ուներ 20 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ս–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ