1910-ին՝ Թավրիզի Ամեր․ կոլեջը։ Վերադառնալով Վան՝ նվիրվել է ուսուցչության։ 1911-ին, Հ Ավագյանի և Ս․ ժամկոչյանի հեա հիմնել ու խմբագրել է «Վան–Տոսպ» պարբերականը։ 1914-ին, խուսափելով թուրք, զինվորագրությունից, մեկնել է ԱՄՆ, հաստատվել Ֆիլադելֆիայում, որտեղ հետևել է Պենսիլվանիայի համալսարանի գրկ–յան և գեղարվեստի դասընթացն երին։ Իր հիմնադրած տպարանում, որը գործել է շուրջ 40 տարի, Ա․ 1923– 1924-ին լույս է ընծայել «Հորիզոն» գրական, գիտ․, հասարակական շաբաթաթերթը (խմբագրել է Փ․ Մինասյանի և Հ․ Հովսեփյանի հետ)։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո հարել է ԱՄՆ–ում գործող Հայ բանվորական կուսակցությանը, որը հետագայում մտել է ԱՄՆ–ի կոմունիստական կուսակցության մեջ՝ կազմելով վերջինիս հայկ․ հատվածը։ Ս․ եղել է «Խորհրդային Հայաստանի տեխ․ օգնության», «Հայաստանի օգնության կոմիտեի» (ՀՕԿ) և այլ առաջադիմական միությունների անդամ։ Կյանքի վերջին տարիներին Ամերիկահայ առաջադիմական միության պատվո նախագահն էր։ Քանիցս այցելել է Սովետական Հայաստան, որտեղ նշվել են նրա գրական–հասարակական գործունեության 40, 50, 60-ամյակները։
Առաջին ստեղծագործությունները լույս են տեսել «Առավոտ», «Զանգ» (Թավրիզ), «Վան–Տոսպ» (Վան) պարբերականներում (1910-ական թթ․)։ «Գուսաներգեր» (1919), «Կարավանի ետևեն» (1922) գրքերը պարունակում են հայկ․ ժող․ ավանդավեպերի մշակումներ՝ «Ոսկե խոտը», «Արևամարդը», «Մհեր», «Ծամթել» ևն։ «Գիշերեն մինչև լուսաբաց» (1931) ժողովածուում Ա․ բանաստեղծությունների շարքեր է նվիրել Սովետական Հայաստանին ե, իր բառերով ասած, «ռազմերգել է հայ բանվորության և միջազգային պրոլետարիատի պայքարը․․․»։ Ս․ գրել է նաև «Գյուղն իմ հեռավոր» (1936) պոեմը, «Աասնա ծռեր» (1939) դյուցազներգությունը, գրական մշակման ենթարկել «Կաշտի քաջեր» (1942) վիպերգը։ «Հազարան բլբուլ»-ը (1946)՝ հայկ․ նույնանուն հեքիաթի, իսկ «Հովիվ Ազոն» (1954)՝ քրդ․ «Ների Բալո» վիպերգի մշակումն են։ ․
Ս․ հեղինակ է նաև հրապարակախոսական․ երկերի («Տեսա մեր երկրի արևածագը», 1948, «Հայաստանի լուսափառ արևածագը և Վրացյանի մարող ձեթի ճրագը», 1949, «Արևածագ և առավոտ», 1957, «Նոր հորիզոններ», 1959), որոնցում նոթագրել է Աովետական Հայաստանից ստացած տպավորությունները։
ՍԻՏԱԼՆԵՐ, ապակեբյուրեղային նյութեր, անօրգանական նյութեր, որոնք ջերմամշակման միջոցով ապակենման վիճակից վերածվում են միկրոբյուրեղային վիճակի, բյուրեղացման համար ապակու զանգվածին ավելացրած կատալիզատորը ծառայում է որպես բյուրեղների աճի կենտրոն։ Փոփոխելով ապակու բաղադրությունը, կատալիզատորի տեսակը և ջերմամշակման ռեժիմը՝ կարելի է ստանալ որոշակի հատկություններով Ս․։ Ս․ օժտված են բարձր ամրությամբ (ծռման՝ 900–1300 կգ/սմ², սեղմման՝ 5000– 6000 կգ/սմ), միկրոկարծրությամբ՝ 700– 850 կգ/սմ2, քիմ․ և ջերմային ամրությամբ, ունեն ընդարձակման ցածր (զրոյական, երբեմն բացասական) գործակից։ Լավ դիէլեկտրիկներ են։ Նայած սկզբնանյութի տեսակին, տարբերում են տեխնիկական Ս․ (արտադրության համար օգտագործում են մաքուր հումք), խարամասիտալներ (հումք են ծառայում տարբեր մետալուրգիական և վառելիքային խարամները), պետրոսիտալներ (արտադրության համար օգտագործում են տարբեր ապարներ)։ Ա–ից շինվածքներ արտադրվում են սովորական ապակե-և խեցեշինվածքների արտադրման տեխնոլոգիայով (բարձր ջերմաստիճանների՝ 700–1400°C տակ բյուրեղացնում են միակամ բազմաստիճան ռեժիմով)։ Ս․ կիրառվում են էլեկտրավակուումային սարքերի միակցման և հերմետացման համար, օպտիկայում։ Ս–ից պատրաստում են թերթավոր նյութեր, էլեկտրամեկուսիչներ, պանելներ, առանցքակալներ, քիմ․ ապարատուրա, ամանեղեն, խողովակներ ևն։ Ա․ ստացվել են 1950-ական թթ․։ Ա–ին նմանատիպ նյութերն արտասահմանում կոչվում են պիրոկերամ, դեվիտրոկերամ, ապակե–ճենապակի ևն։ Երևանի քարի և սիլիկատների ԳՀԻ–ում մշակվել են ֆիզիկաքիմ․ բարձր հատկություններով նոր պետրոսիտալներ (արտադրության համար օգտագործվել են պեռլիտ, կրաքար, տուֆ, դոլոմիտ ևն), որոնք օգտագործվում են գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառներում։
ՍԻՏԱՐՅԱՆ Աաեփան Արամայիսի [ծն․ 27․9․1930, գ․ Մանես (այժմ՝ Ալավերդի քաղաքի շրջագծի մեջ)], հայ սովետական տնտեսագետ։ Տնտ․ գիտ․ դ–ր (1966), պրոֆեսոր (1970)։ ՍՄԿԿ անդամ 1960-ից։ Ս․ Ավարտել է Մոսկվայի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի քաղաքատնտեսության բաժինը (1953)։ 1956-ից քաղաքատնտեսություն է դասավանդում նույն համալսարանում։ 1957-ից աշխատել է նաև ԱԱՀՄ ֆինանսների ԳՀԻ–ում, 1970-ից՝ դիրեկտոր։ 1974-ից ԱԱՀՄ ֆինանսների մինիստրի, 1983-ից ԱԱՀՄ Պետպլանի նախագահի տեղակալ։ Աշխատությունները վերաբերում են սոցիալիզմի քաղաքատնտեսության տեսական ու մեթոդաբանական, սոցիալիստական ֆինանսների և ՍՍՀՄ պետ․ բյուջեի պրոբլեմներին։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, ժողովուրդների բարեկամության, «Պատվո նշան» շքանշաններով
ՍԻՐԱԿՈՒԶԱ (Siracusa), քաղաք և նավահանգիստ Հվ․ Իտալիայում, Աիցիլիա կղզու հվ–արլ–ում, մասամբ՝ Հոնիական ծովի Օրտիջա կղզում։ Սիրակուզա գավառի վարչական կենտրոնն է։ 121 հզ․ բն․ (1976)։ Կա մեքենաշինություն, ցեմենտի արդյունաբերություն, ձկնորսություն։ Հիմնաըրվել է հնագույն Սիրակուսե քաղաքի տեղում։ Ս․ Արքիմեդի հայրենիքն է։ Պահպանվեի են հին հունական կառույցների՝ Ապոլլոնի և Աթենասի դորիական տաճարների (երկուսն էլ Օրտիջա կղզում, մ․ թ․ ա․ VI–V դդ․), թատրոնի մնացորդներ (մ․ թ․ ա․ V դ․)։ Կա հնագիտական թանգարան։
ՍԻՐԱԿՈՒՍԵ, Աիրակուսա, Աիրակուսք (Συράουσα, Συράουσα), հին հուն․ քաղաք–պետություն (պոլիս) Սիցիլիա կղզու հվ–արլ–ում։ Հիմնել են կորնթացիները մ․ թ․ ա․ մոտ 735-ին։ Բնակիչների հիմնական զբաղմունքն էր երկրագործությունը և ծովային առևտուրը։ Մ․ թ․ ա․ VII–VI դդ․ Ա․ Աիցիլիայում հիմնել է մի շարք գաղութներ։ Տիրաններ Գելոնի (մոտ 485–478), Հիերոն I-ի (մոտ 478–467), Դիոնիսիոս I Ավագի (406 – 367), Ագաթոկլեսի (317/316–289) ժամանակ Մ–ի քաղ․ կայուն վիճակը ընդմիջվել է ներքին քաղ․ պայքարով, Ս–ի ժամանակավոր թուլացմամբ։ Տարբեր ժամանակներում Ս–ի պետությունն ընդգրկել է Սիկիլիայի մեծագույն, Հս․ Իտալիայի մի մասը։ Պունիկյան առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ Ա․ Հռոմի դաշնակիցն էր, սակայն 215-ից անցել է Կարթագենի կողմը։ Երկամյա պաշարումից հետո, մ․ թ․ ա․ 212/211-ին հռոմեացիները գրավել են Ս․ (սիրակուսեցիները պաշտպանվել են իրենց հայրենակից Արքիմեդի հնարած ռազմ, մեքենաներով) և ավերել։ Հռոմի տիրապետության ժամանակաշըրջանում Ս․ Աիկիլիա պրովինցիայի կուսակալների նստավայրն էր։
ՍԻՐԱՄԱՐԳ (լատ․ Pavo), համաստեղություն երկնքի հարավային կիսագնդում։ Գտնվում է Հեռադիտակ, Զոհասեղան, Դրախտային թռչուն, Օկտանտ և Հնդիկ համաստեղությունների միջև։ Ամենապայծառ աստղը 2,0 տեսանելի աստղային մեծության է։ ԱԱՀՄ–ի տարածքից չի երևվում։
ՍԻՐԱՄԱՐԳԱԿՆԵՐ (Attacidae կամ Saturniidae), գիշերային թիթեռների ընտանիք։ խոշոր են, թևերի բացվածքը՝ 7,5– 25 սմ։ Առջևի զույգ թևերը մեծ են, եռանկյունաձև, ետինները՝ փոքր և կլորավուն։ Թևերի կենտրոնում, սիրամարգի փետուրների նման, ունեն խոշոր, բազմերանգ, աչքանման բծեր (այստեղից՝ անվանումը)։ Մարմինը համեմատաբար փոքր է, աղ–