Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/410

Այս էջը սրբագրված չէ

նաավել Էրոզիայից։ 2․ Ընդարձակ, Էրո– զիայով կտրտված ջրբաժաններ՝ Անդր– վոլգյան շրջանում (օրինակ, Օբշչի սիրթ)։

ՍԻՐԻԱ, Սիրիայի Արաբական Հանրապետություն (Ալ–Զումհոլ– րիա ալ–Արաբիա աս–Սուրիա)։ Բովանդակ ու թյ ու ն I․ Ընդհանուր տեղեկություններ* 410 II․ Պետական կարգը ․․․․․․․․․ 410 III․ Բնությունը t 410 IV․ Բնակչությունը t 411 V․ Պատմական ակնարկ t 411 VI․ Քաղաքական կուսակցություն– ները, արհմիությունները և հասարակական այլ կազմա– կերպություններ t 412 VII․ Տնտեսաաշխարհագրական ակ– նարկ t 412 VIII․ Զինված ուժերը t 413 IX․ Բժշկ ա աշխ արևագրական բնու– թագիրը t 413 X․ Լուսավորությունը t 413 XI․ Գիտական հիմնարկները ․․․ 413 XII․ Մամուլը, ռադիոհաղորդումնե– րը, հեռուստատեսությունը 413 XIII․ Գրականությունը t 413 XIV․ ճարտարապետությունը և կեր– պարվեստը t 414 XV․ Երաժշտությունը t 415 XVI․ Թատրոնը t 415 XVII․ Կինոն t 415 XVIII․ Տայերը Սիրիայում t 416 I․ Ընդհանուր տեղեկություններ Ս․ պետություն է Արմ․ Ասիայում, Մի– ծովի սիիՆ․; ՍսսհքսՆսսկից ՛է Թուրքիային, Իրաքին, Հորդանանին, Իս– րայելին և Լիբանանին։ Տարածությունը 185,2 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ 10,!՛ մլն (1983)։ Մայրաքաղաքը՝ Դամասկոս (1,3 մլն, 1983)։ Վարչականորեն բաժան– ված է 14 մուհաֆազայի (նահանգապետու– թյան)։ II․ Պետական կարգը Ս․ հանրապետություն է։ Գործող սահ– մանադրությունն ուժի մեջ է 1973-ից։ Պե– տության գլուխը պրեզիդենտն է, որն ունի ընդարձակ լիազորություններ՝ նշանա– կում է պրեմիեր մինիստրին, մինիստր– ներին, հրապարակում ժող․ խորհրդի հա– վանությանն արժանացած օրենքները կա– րող է հայտարարել արտակարգ դրություն, պատերազմ կամ համընդհանուր զորա– հավաք, վավերացնել միջազգային պայ– մանագրեր։ Նա նաև զինված ուժերի գե– րագույն գլխ․ հրամանատարն է։ Օրենս– դիր իշխանության բարձրագույն մարմինը ժող․ խորհուրդն է։ Ընտրական իրավուն– քից օգտվում են 18 տարին լրացրած բո– լոր քաղաքացիները։ Գործադիր իշխա– նության բարձրագույն մարմինը կառա– վարությունն (Մինիստրների խորհուլդ) է։ Դատական համակարգը կազմում են հաշ– տարար դատարանները, առաջին ատ– յանի դատարանները, ապելյացիոն դա– տարանը։ Բարձրագույն դատական մար– մինը վճռաբեկ դատարանն Է։ Ընդհանուր դատարանների համակարգից բացի, վար– չական յուրաքանչյուր միավորումում ըս– տեղծված են հոգևոր դատարաններ։ Դա– տական հսկողությունն իրականացնում է Արդարադատության բարձրագույն հանձ– նաժողովը։ III․ Բնությունը Ս–ի տարածքի մեծ մասը սարավանդա– յին է (բարձրությունը՝ 200–1000 մ)։ Արմ–ում հս–ից հվ․ ձգվում են Անսարիա լեռնաշղթան (բարձրությունը՝ մինչև 1562 մ), Էզ Զավիա լեռները (մինչև 939 Ա)։ Վերջինից հվ․ Անտիլիբանանի և էշ Շեյխ (Հերմոն) լեռնաշղթաների արլ․ լան– ջերն են (բարձրությունը՝ մինչև 2814 t/)։ Հվ–արմ–ում գտնվում է էդ Դրուզ հրաբխա– յին զանգվածը (բարձրությունը՝ մինչև 1803 il) Հվ–արլ–ում Ս–ի տարածքում է Սիրիական անապատի, հս–արլ–ում՝ Զե– զիրե սարավանդի (բարձրությունը՝ 200– 450 մ) մի մասը։ Միջերկրական ծովի եր– կայնքով ձգվում է 20–30 կւ1 լայնությամբ դաշտավայր։ Ս–ի տարածքը երկրաբանական առու– մով հիմնականում կազմում է Արաբական սալի մի մասը։ Արմ–ում Պալմիրայի ներ– պլատֆորմային ծալքավոր զոնան է։ Հվ– արմ–ում կան հրաբխածին նստվածքային ապարներ։ Հս–արլ–ում Միջագետքի եզ– րային ճկվածքի ծայրամասն է։ Օգտակար հանածոներից կան նավթ, երկաթի, ման– գանի և պղնձի հանքանյութ, քրոմ, ծծումբ, ֆոսֆորիտներ, ասֆալտ, կերակրի աղ, գորշ ածուխ։_ Կլիման միջերկրածովյան տիպի մերձ– արևադարձային է։ Ծովեզերքի կլիման ծո– վային է․ հունվարի միջին ջերմաստիճանը 12°C է, օգոստոսինը՝ 27°C, տարեկան տե– ղումները՝ 700 ւ!մ–ւց պակաս։ Անսարիա լեռնաշղթայում ավելի զով է, տարեկան տեղումները՝ մինչև 1500 till։ Երկրի արլ․ մասում կլիման չոր ցամաքային է․ օգոս– տոսի միջին ջերմաստիճանը հասնում է 32,8°C, ձմեռը տաք է (4–7°C)։ Սիրիական անապատում տեղումները մինչև 100 Սմ են։ Ամռանը Արաբական և Սիրիական անապատներից փչում է տոթակեզ խամ– սին քամին։ Տարածքի մեծ մասը չունի արտաքին հոսք, հարթավայրային շրջան– ներին բնորոշ են վադիները։ Առավել մեծ գետը Եփրատն է։ Հս–արլ․ սահմանի եր– կայնքով հոսում է Տիգրիսը, հս–արմ–ում՝ էլ Ասի (Որոնտես) գետը (Միջերկրական ծովի ավազան)։ Սարավանդում լայնորեն տարածված են ավազակավային անապատները՝ մոխ– րագույն հողերով, հս–ում՝ համադաները, արմ․ և կենտրոնական շրջանում՝ ավազա– յին անապատների մասերը։ Ս–ի հս․ սահ– մանի երկայնքով՝ Արլ․ Տավրոսի նախա– լեռներում, հանդիպում են մոխրադարչ– նագույն և դարչնագույն հողեր, ծովա– մերձ դաշտավայրում՝ դեղնահողեր, որոնք բարձրության համեմատ փոխվում են լեռ– նային դարչնագույն և լեռնային անտա– ռային հողերի։ Բուսականությունը երկրի տարածքի մեծ մասում անապատային և կիսաանապատային է (հացազգիներ, փը– շոտ խոտեր և թփեր, օշինդր, գազ, էֆե– մերներ)։ Ծովամերձ շերտում գերակշռում է միջերկրածովյան բուսականությունը