Անկախության նվաճումից հետո իշխա– նությունն անցավ ազգ․ բուրժուազիայի և կալվածատերերի բլոկի ձեռքը։ Երկրում պահպանվեցին օտարերկրյա, հիմնակա– նում՝ ֆրանս․ կապիտալի դիրքերը, հա– լածվեց դեմոկրատական շարժումը։ Ուժե– ղացավ ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի ճնշու– մը՝ Ս․ ռազմաքաղ․ տարբեր ծրագրերի մեջ ներգրավելու համար։ Այդ բոլորի հե– տևանքով Ա–ում սրվեց քաղ․ իրադրությու– նը։ 1949–51-ի ընթացքում կատարվեց չորս պետ․ հեղաշրջում։ 1951-ին գեն․ Ա․ Շիշեկլին հաստատեց ռազմ, դիկտա– տուրա, որը տապալվեց 1954-ին։ Ա․ կանգ– նեց հակաիմպերիալիստ․ դիրքերի վրա, հրաժարվեց միանալ Բաղդադի պակտին, ակտիվորեն պաշտպանեց Եգիպտոսին՝ 1956-ի անգլո–ֆրանս–իսրայելական ագ– րեսիայի ժամանակ, 1957-ին մերժեց ըն– դունել < Էյզենհաուերի դոկւորինան>։ 1958-ի փետրվարին Ա․ միացավ Եգիպտոսի հետ, հիմնվեց Արաբական Միացյալ Հան– րապետությունը (ԱՄՀ)։ Ս–ի վրա տարած– վեցին Եգիպտոսում կիրառվող մի շարք առաջադիմական միջոցառումներ՝ ագրա– րային ռեֆորմ, արդ․ ձեռնարկություննե– րի ազգայնացում, պետ․ սեկտորի ամրա– պնդում ևն, ինչը առաջացրեց սիրիական բուրժուազիայի և կալվածատերերի ւըժ– գոհությունը։ Միևնույն ժամանակ երկրի տնտ․ ծանր վիճակը, դեմոկրատական իրավունքների որոշ սահմանափակում– ները, Ա–ի յուրահատուկ պայմանների և ավանդույթների անտեսումն առաջացրին նաև ժող․ զանգվածների դժգոհությունը։ 1961-ի սեպտ․ 28-ին սիրիական բանակը կատարեց պետ․ հեղաշրջում, և Ա․ դուրս եկավ ԱՄՀ–ի կազմից։ Իշխանությունն ան– ցավ ազգ․ բուրժուազիայի և կալվածատե– րերի ներկայացուցիչների ձեռքը։ 1963-ի մարտի 8-ին տեղի ունեցավ նոր պետ․ հե– ղաշրջում։ Իշխանության գլուխ կանգնեց Արաբ, սոցիալիստական վերածնության կուսակցությունը (Րաաս), որը աջ թևր ներ– կայացուցիչներից կազմվեց կաւավարւս– թյուն՝ Սալահ էդ–դին Բիթարի գլխավորու– թյամբ։ Ձախ ուժերի ճնշման տակ կառավա– րությունն ընդունեց ագրարային ռեֆորմի վերաբերյալ նոր օրենք և մի շարք որո– շումներ, որոնք սահմանափակում էին բուրժուազիայի իրավունքները։ 1965-ի դեկտեմբերին Բաաս կուսակցության աջ ուժերը ղեկավար պաշտոններից հեռաց– րին ձախ բաասականներին, փորձեցին ամրապնդել բուրժուազիայի դիրքերը և սահմանափակ ել աշխատավորների իրա– վունքները։ Դա երկրում առաջ բերեց դըժ– գոհություն։ Հենվելով աշխատավորական զանգվածների լայն աջակցության և զին– վորականների օգնության վրա, ձախ բաասականները 1966-ի փետր․ 23-ին կու– սակցությունից և երկրից հեռացրին աջե– րին և իշխանությունը վերցրին իրենց ձեռքը։ Ընդունվեց առաջադիմական սո– ցիալ–տնտ․ վերափոխումներ իրականաց– նելու լայն ծրագիր։ Կազմվեց նոր կառա– վարություն, որի կազմում բացի ձախ բաասականներից, մտան Ս–ի կոմկուսի և մյուս ձախ ուժերի ներկայացուցիչները։ 1967-ի իսրայելական ագրեսիայի հեաե– վանքով (տես Իսրայեփ ագրեսիան ընդ– դեմ արաբական երկրների 1967) Իսրայելը գրավեց Ս–ի տարածքի մի մասը՝ Գոլանի բարձունքների շրջանը։ Իսրայելական ագ– րեսիան շիկացրեց ներքաղ․ մթնոլորտը, որը լարված էր Բաաս կուսակցության ղե– կավարության կողմից ընդունված ծրա– գրերի անհետևողական կիրառման և թույլ տրված մի շարք սխալների հետևանքով։ 1970-ի նոյեմբ․ 16-ին տեղի ունեցավ Բաաս կուսակցության ղեկավարության փոփո– խություն։ Հաղթանակեցին, այսպես կոչ– ված, «ուղղիչ շարժման» կողմնակիցները՝ պաշտպանության մինիստր Հաֆեզ էլ Ասադի գլխավորությամբ, որը դարձավ Բաասի գլխ․ քարտուղար, իսկ 1971-ի մարտի 12-ից՝ պրեզիդենտ (փետր․ 22-ից՝ Ս–ի պրեզիդենտի պաշտոնակատար)։ Նոր ղեկավարությունն սկսեց հետևողականո– րեն կենսագործել առաջադիմական վերա– փոխումների ծրագիրը։ Կոմունիստները (2 հոգի) կրկին մտան կառավարության կազմի մեջ։ 1972-ի մարտի 7-ին հիմնվեց Առաջադիմական ազգ․ ճակատ, որի մեջ մտան Բաասը, կոմունիստական կուսակ– ցությունը, Արաբ, սոցիալիստական միու– թյունը, «սոցիալիստ–յունիոնիստները» և Արաբ, սոցիալիստական շարժում կազմա– կերպությունը։ 1973-ի մարտին Ս․ նոր սահմանադրությամբ հռչակվեց սոցիա– լիստական ժողովրդադեմոկրատական պետություն։ 1974-ին Իսրայելը Ս–ին վե– րադարձրեց Դոլանի բարձունքների մի մասը՝ էլ Կունեյտրա քաղաքով։ Ս․ վարում է հետևողական հակաիմպե– րիալիստական կուրս, հանդես է գալիս հանուն մերձավորարևելյան ճգնաժամի համապարփակ լուծման։ 1970-ական թթ․ վերջին և 80-ական թթ․ սկզբին նկատվել է ներքին հետադիմա– կան ուժերի ակտիվացում։ 1979–82-ին նրանք Դամասկոսում, Համայում, Հոմ– սում, Հալեպում և այլ վայրերում կազմա– կերպել են մի շարք հակապետ․ ելույթ– ներ․ ոոոնռ ճնշվել են կառավարության կողմից։ Սովետա–սիրիական հարաբերություն– ները զարգանում են արդյունավետ կեր– պով, ընդգրկելով քաղ․, տնտ․ և մշակու– թային բնագավառները։ ՍՍՀՄ օգնում է Ս–ին նրա պաշտպանունակությունն ամ– րապնդելու գործում։ Միջպետական հա– րաբերություններին զուգահեռ զարգա– նում են նաև միջկուսակցական կապերը ԱՄԿԿ–ի և Բաասի միջև։ 1980-ի հոկտ․ 8-ին Մոսկվայում ստորագրվեց սովետա– սիրիական բարեկամության և համագոր– ծակցության պայմանագիր։ Ն․ Հովհաննիսյան VI․ Քաղաքական կուսակցություննե– րը, արհմիությունները և հասարակա– կան այլ կազմակերպություններ Արաբական սոցիալիստա– կան վերածն ու թյան կուսակ– ց ու թ յ ու ն (ԱԱՎԿ)։ Հիմնվել է 1947-ին։ Կառավարող կուսակցությունն է։ Սtի– րիական կոմունիստական կ ու ս ա կ ց ու թ յ ու ն (ՍԿԿ)։ Հիմնվել է 1924-ին։ Արաբական սոցիա– լիստական միություն (ԱԱՄ)։ Հիմնվել է 1964-ին։ Արաբական սո– ցիալիստական կուսակցու– թ յ ու ն (ԱԱԿ)։ Հիմնվել է 1950-ին։ Ա ո– ց ի ա լ ի ս տ–յ ունիոնականների կ ու ս ա կ ց ու թ յ ու ն (Ս6Կ)։ Բանվորական արհմիու– թյունների համընդհանուր ֆեդերացիա (ԲԱՀՖ)։ Հիմնվել է 1938-ին։ Գյուղացիության համ– ընդհանուր ֆեդերացիա (ԳՀՖ)։ Հիմնվել է 1964-ին։ ԱԱՎԿ, ԱԿԿ, ԱՍՄ, ԱԱԿ, ԲԱՀՖ, ԳՀՖ մտնում են Ա գ– գային առաջադիմական ճա– կատի (ԱԱՃ, հիմնվել է 1972-ին) մեջ։ Ա ի ր ի ա–ս ովետական բարե– կամ ու թյան ընկեր ու թ յ ու ն։ Հիմնվել է 1967-ին։ VII․ Տնտեսաաշխարհագրական ակ– նարկ Ա․ ագրարային երկիր է։ Թուրք, և ֆրանս․ տիրապետությունների ժամա– նակ էկոնոմիկայի զարգացման մակար– դակը ցածր էր։ 1960-ական թթ․ սկսած, երբ իշխանության գլուխ անցավ ԱՍՎԿ–ն, երկրում անցկացվեցին սոցիալ–տնտեսա– կան առաջադիմական վերափոխումներ։ 1980-ին ավարտվեց տնտ․ և սոցիալա– կան զարգացման 4-րդ հնգամյա ծրագրի իրագործումը, ընդունվեց 5-րդ հնգամյա ծրագիրը (1981 – 1985)։ Ս–ի տնտ․ զարգաց– ման համար կարևոր նշանակություն ունի տեխնիկատնտ․ համագործակցությունը ՍՍՀՄ–ի և այլ սոցիալիստ, երկրների հետ։ ՍԱՀՄ–ի տնտ․ օգնությամբ և տեխ․ աջակցությամբ կառուցվել է Եփրատի հիդ– րոհամալիրը (ՀԷԿ–ի հզորությունը 800 հզ․ կվւո), Լաթաքիա–էլ Կամիշլի երկա– թուղին (750 կմ), յուրացվել է նավթի Զե– բիսիի նոր հանքավայրը ևն։ 1981-ին պետ․ սեկտորի բաժինը համախառն ազգային արդյունքի մեջ կազմել է շուրջ 68% ։ Գյուղատնտեսությունը Ս–ի էկոնոմիկայի հիմքն է, որի մեջ զբաղված է ինքնագործ բնակչության մոտ 45% –ը (1982)։ Մշակվող հողատարածությունները կազմում են 6 մլն հա։ Հողագործության սիստեմը էքստենսիվ է, հարոսային։ Հո– ղերի մեծ մասը (4,7 մլն հա) անջրդի է։ Եփրատի հիդրոկոմպլեքսի կառուցումը հնարավորություն տվեց լրացուցիչ ոռո– գելու 640 հզ․ հա հող։ Ցանքատարածությունների շուրջ 70%-ի վրա մշակում են հացահատիկային և հա– տիկաբակլազգի կուլտուրաներ։ Պարենա– յին գլխավոր կուլտուրան ցորենն է, մշա– կում են նաև գարի, ոսպ։ Տեխ․ կուլտուրա– ներից տարածված են բամբակենին, շա– քարի ճակնդեղը, ծխախոտը։ Զարգացած է պտղաբուծությունը (ծիրան, խնձոր, թուզ, ցիտրուսներ), խաղողագործությու– նը, բանջարաբուծությունը։ Կան ձիթենու պուրակներ։ Անասնապահությունն էքստենսիվ է։ Բազմացնում են առավելապես ոչխար (1982-ին՝ 10504 հզ․), խոշոր եղջերավոր անասուն (807 հզ․), այծ (1060 հզ․), էշ (240,8 հզ․), ձի, ջորի, ուղտ։ Զկան որսը 1981-ին կազմել է 5,6 հզ․ տ։ Արդյունաբերությունը։ 1981- ին պետ․ սեկտորին բաժին էր ընկնում արդ․ ձեռնարկությունների շուրջ 65%-ը, որոնք տվել են արդ․ արտադրան– քի արժեքի ավելի քան 85%-ը։ Օգտակար հանածոներից արդյունահանում են նավթ, ֆոսֆորիտներ, կերակրի աղ։ 1982-ին
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/412
Այս էջը սրբագրված չէ