Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/413

Այս էջը սրբագրված չէ

արաադրվել է 5245 մլրդ կվա․ ժ էլեկտրա– էներգիա։ Առավել զարգացած են տեքստիլ, սննդի և շինանյութերի արդյունաբերու– թյունը։ 1982-ին արտադրվել է 124,7 հզ․ ա շաքար, 2672 հզ․ ա ցեմենտ։ Կան ալրա– ղացային, գինու, պահածոների, ծխախո– տի, կաշվի, կոշիկի և այլ ձեռնարկություն– ներ։ Զարգանում է ծանր արդյունաբերու– թյունը։ Պողպատի գլանվածքի գործարան է կառուցվել Համայում, նավթավերամշակ– ման և հանքային պարարտանյութերի՝ Տոմսում, ւորակտորահավաքման՝ Հա լե– պում, էլեկտրաշարժիչների՝ Լաթաքիա– յում են։ Զարգացած է պղնձե, ոսկե, ար– ծաթե, կաշվե իրերի տնայնագործական արտադրությունը, ինչպես նաև գորգա– գործությունը։ Երկաթուղիների երկարությունը 2 հզ․ կմ է (1982), ավտոճանապարհներինը՝ 19․3 հզ․ կմ (այդ թվում կոշտ ծածկով՝ 16․3 հզ․ կմ)։ Ս–ի տարածքով նավթամուղ– ներ են անցնում Իրաքի և Սաուդյան Արա– բիայի հանքավայրերից դեպի Միջերկրա– կան ծովի նավահանգիստները, որոնցից գլխավորներն են Լաթաքիան, Տարտուսը, Բանիյասը։ Գլխավոր օդանավակայանը գտնվում է Դամասկոսում։ Դամասկոսը օդային ուղիղ գծով կապված է Երևանի հետ։ 1981-ին արտահանումը կազմել է 8254 մլն, ներմուծումը՝ 19781 մլն սի– րիական ֆունտ։ Արտահանում է նավթ և նավթամթերք, բամբակ, գյուղատնտ․ մթերքներ, կաշի, բուրդ, ֆոսֆորիտներ։ Ներմուծում է մեքենաներ, սարքավորում, տրանսպորտային միջոցներ, հանքային վառելիք և նավթամթերք, մետաղներ և մետաղյա իրեր, պարեն, տեքստիլ, թա– ղանթանյութե–թղթե ապրանքներ։ Առևտ– րական գործընկերներն են Իտալիան, Իրաքը, ԱՄՆ, Ռումինիան, ՍՍՀՄ, ԳՖՀ, Ֆրանսիան, ճապոնիան։ Դրամական միավորը սի– րիական ֆունտն է։ 100 սիրիական ֆուն– տը = 20 ռ․ 24 կոպ․ (1984)։ VIII․ Զինված ուժերը Ս–ի զինված ուժերը (227,5 հզ․ մարդ, 1978) կազմված են ցամաքային զորքերից, ռազմաօդային և ռազմածովային ուժերից։ Գերագույն գլխ․ հրամանատարը պրեզի– դենտն է, որը ղեկավարում է զինված ուժերի շինարարությունն ու երկրի պաշտ– պանությունը Մինիստրների խորհրդի, պաշտպանության մինիստրության և գլխ․ շտաբի միջոցով։ Ցամաքային զորքերը (200 հզ․ մարդ, այդ թվում՝ և ՀՕՊ) ունեն 2 զրահատանկային և 3 մոտոհետևակա– յին դիվիզիաներ, 3 զրահատանկային, 1 մեքենայացված, 3 հետևակային և 2 հրե– տանային բրիգադներ, հրթիռային 1 դի– վիզիոն և 2 մարտկոց, 2600 տանկ, 1600 զրահատրանսպորտյոր և հետևակի մար– տական մեքենա ևն։ Ռազմաօդային ուժե– րը (25 հզ․ մարդ) ունեն մոտ 400 մարտա– կան (կործանիչ–ռմբակոծիչների 6, կոր– ծանիչների 3, կործանիչ–որսիչների 12 էսկադրիլիա) և 20 տրանսպորտային ինք– նաթիռ, ավելի քան 100 ուղղաթիռ և ուսում– նամարզական ինքնաթիռ, ռազմածովա– յին ուժերը (2,5 հզ․ մարդ)՝ 2 ֆրեգատ, 1 պահականավ, 3 ականորսիչ, 12 հրթի– ռային և 8 տորպեդային նավակ։ Զինված ուժերը համալրվում են զինապարտության օրենքի հիման վրա և վարձկաններով, ծառայության ժամկետը 2,5 տարի է։ Կան նաև ոստիկանություն և սահմանապահ զորքեր (9,5 հզ․ մարդ)։ IX․ Բժշկաաշխարհա գրական բնութա– գիրը Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով 1973-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին 47,5, մահացությունը՝ 15,3, մանկական մահա– ցությունը 1000 ողջ ծնվածին՝ 22 (1972)։ Գերակշռում են վարակիչ և մակաբուծա– կան հիվանդությունները։ Լայնորեն տա– րածված են ստամոքսաաղիքային (ամեո– բային դիզենտերիա), մանկական վարա– կիչ, վեներական հիվանդությունները, տուբերկուլոզը, պոլիոմիելիտը, տրախո– ման, լեյշմանիոզը, հելմինթոզները ևն։ 1975-ին գործում էր 79 հիվանդանոցա– յին հիմնարկ՝ 6,9 հզ․ մահճակալով (1000 բնակչին՝ 1 մահճակալ), որից մոտ 5 հզ․ մահճակալ եղել է 32 պետ․ հիմնարկնե– րում։ Արտահիվանդանոցային օգնություն են կազմակերպել հիվանդանոցների պո– լիկլինիկական բաժանմունքները, առող– ջապահության 38 կենտրոն, 192 դիսպան– սեր, անհետաձգելի բուժօգնության 3 կետ ևն։ 1977-ին աշխատում էին 3,1 հզ․ բժիշկ (3,9 հզ․ բնակչին՝ 1 բժիշկ), 682 ստոմա– տոլոգ, 1096 դեղագործն 3 հզ․ միջին բուժ– աշխատող։ Բժիշկներ են պատրաստում բժշկ․ 3, ստոմատոլոգների և դեղագործ– ների մեկական դպրոց, միջին բուժանձնա– կազմ՝ բուժքույրական 5 դպրոց։ X․ Լուսավորությունը Անկախություն ձեռք բերելուց հետո ժող․ կրթությանը և ազգ․ կադրերի պատրաստ– մանը տրամադրվող կապիտալ միջոցնե– րը տարեցտարի ավելանում են, դպրոցա– կան համակարգը զարգանում է պետակա– նացման ու դեմոկրատացման ուղիով, ուսուցումը դառնում է անվճար։ 1971-ին ընդունված պարտադիր տարրական կըր– թության մասին օրենքը վճռական գործոն է անգրագիտությունը վերացնելու համար (1970-ին անգրագետ էր բնակչության 60%–ը)։ Կրթական համակարգի մեջ մըտ– նում են 6-ամյա տարրական, 3-ամյա ոչ լրիվ (նախապատրաստական) և 3-ամյա լրիվ միջնակարգ դպրոցները։ Մանկա– վարժական կադրեր են պատրաստում մանկավարժական կոլեջները։ ՄԱՀՄ օգ– նությամբ Հալեպում ստեղծվել է պրոֆ– տեխկրթության ուսումնական կենտրոն։ Երկրում կա 3 համալսարան (Դամասկո– սում, հիմնվել է 1923-ին, Հալեպում՝ Հալեպ․ Համալսարանական ավանը 1960-ին և ԼաթաքիայոսՐ 1971-ին), 83 բարձրագույն դպրոց և միջանկյալ ինստ․, այդ թվում պոլիտեխնիկական, երաժըշ– տության (արևելյան), գյուղատնտ․ ինստ–ներ, բարձրագույն ինդուստրիալ դպրոց։ Բոլոր բուհերը պետական են։ Ուսուցումը վճարովի է։ ԽոշՈր գրադարաններից են՝ Դամաս– կոսի Զահիրիա ազգային (հիմնվել է 1880-ին, 68 հզ․ գիրք, 12 հզ․ ձեռագիր), Դամասկոսի համալսարանի (1924, 103 հզ․ ԳԻՐՔ)․ Հալեպի ազգային (1924) գրադա– րանները։ Թանգարաններից են՝ Ազգային (հիմնվել է 1919-ին), Դամասկոսի Ազեմա պալատը (ժողովրդական արվեստի), Հա– լեպի Ազգային (I960), Պալմիրայի (1961) և այլ թանգարաններ։ XI․ Գիտական հիմնարկները Գիտ․ գործունեության ընդհանուր կոոր– դինացումն իրականացնում է գիտության բարձրագույն խորհուրդը։ Գործում են Արաբական (հիմնվել է 1919-ին) և Դա– մասկոսի (1919) ակադեմիաները։ Սիրիա– յի համալսարանների կազմում կան ԳՀ բաժանմունքներ։ Հալեպի համալսարանը ունի գյուղատնտ․ հետազոտությունների կենտրոն, Դամասկոսի համալսարանը՝ Սոցիալիստական գործունեության բարձ– րագույն ինստ․ ևն։ ՍՍՀՄ–ի օգնությամբ նախագծվել են հիդրոտեխ․ կառույցներ, հետազոտվել նավթի, երկաթի հանքա– վայրեր, ստեղծվել է 3 գյուղատնտ․ ԳՀ կենտրոն (լաբորատորիաներով և փորձա– դաշտերով) Լաթաքիայում, Ռաք^այում և Կամիշլիում։ XII․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը Մ–ի պարբերական հրատարակություն– ներից են․ «Աս–Աաուրա> (1963-ից), «Ալ– Բաաս» (1962-ից), «Կիֆախ ալ–Ումմալ ալ Իշտիրակի» (1966-ից), «Ալ–Մուալլեմ ալ– Արաբի» (1948-ից), «Նիդալ ալ–Ֆելլահին» (1965-ից)։ ԴամասկոԱում է գտնվում Ա–ի կառավարական ինֆորմացիոն գործակա– լությունը (ՍԱՆԱ, հիմնվել է 1966-ին)։ Ռադիոհաղորդումները տրվում են 1950-ից (արաբ․, ֆրանս․, անգլ․, ռուս․, գերմ․, իսպ․, լեհ․, թուրք, և բուլղար․), հեռուս– տահաղորդումները՝ 1960-ից։ Ս–ի ռադիո– հաղորդումները և հեռուստահաղորդում– ները կառավարական ծառայություն են։ XIII․ Գրականությունը Ս–ի տարածքում գրել են ասորերենով (II –ԼXIV դդ․), իսկ VIII դարից՝ նաև արա– բերենով։ Հետագայում (XIV դ․) արաբ, աշխարհիկ գրկ–ից ամբողջությամբ դուրս է մղ|վել ասորերենը, և այն պահպանվել է միայն կրոն, գրկ–յան մեջ։ Միջին դարե– րում Ս–ի տարածքում ապրել են արաբ, դա– սական գրկ–յան ականավոր գործիչներ Աբու Թամամը (մոտ 796–845), ալ–Բուհ– թուրին (819–97), ալ–Մութանաբին (915– 65)I Աբու Ֆիրասը (932–67) և փիլիսոփա Աբու–լ–Ալա ալ–Մահարին (973–1057 կամ 1058)։ Ա–ի արաբ․ գրկ․ զարգացել է համա– արաբ․ մշակույթի հունով։ XIX դ․ սկսվել է լուսավորականության և գրփկան կյանքի աշխուժացման շրջանը, որն արաբներն անվանել են Վերելք (ան– Նս^հդա)։ Մ–ի, որի կազմի մեջ այն ժամա– նակ մտնում էին նաև Լիբանանն ու Պա– ղն ստինը, ավագ սերնդի լուսավորիչնե–