Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/414

Այս էջը սրբագրված է

րից են Նասիֆ ալ–Ցազըջին (1800–1871), Բութրուս ալ–Բուսթանին (1819–83p և ուրիշներ։ Նրանց անվան հետ է կապված ազգ․ դպրոցի U մամուլի զարգացումը։ Լուսավորական գաղափարները զարգացրել են նաև Աղիր Իսհակը (18564-85), Զիրջի Զեյդանը (1861–1914)։ Ս–ի գրկ․ ընդհուպ մինչե XIX դ․ պահպանել է ուշ շրջանի արաբ, դասականների ավանդույթները։

Ս–ի նկատմամբ ֆրանս․ մանդատ հաստատելը (1923) ուժեղացրեց արեմտաեվրոպ․ մշակույթի ներթափանցումը սիրիացիների կյանքի բոլոր ոլորտները։ Պատասխանը եղավ մի խումբ սիրիացի բանասեր գիտնականների գործունեությունը։ խումբը կոչ էր անում ուսումնասիրել միջնադարյան գրական հուշարձանները։ Արմ․ լուսավորիչները, հարգանքով վերաբերվելով դասականներին, անհրաժեշտ էին համարում եվրոպականի օրինակով բարեփոխել կրթության համակարգը, յուրացնել մշակութային նոր արժեքներ։

Ավանդական գրկ–յան ջատագովների կողքին 20-ական թթ․ Ս–ում երևան եկավ արտասահմանյան երկրներում կրթություն ստացած գրողների նոր սերունդ (Սուբհի Աբու Ղանիմ, Սամի ալ–Կայալի և ուրիշներ)։ Նրանց շնորհիվ 30-ական թթ․ կատարելագործվեց կարճ պատմվածքի ժանրը։

Ազգային–ազատագր․ շարժման շրջանում (30-ական թթ․) պոեզիան մարտական զենք էր։ Բանաստեղծներ Խայր էդ դին ազ–Զիրեկլին (ծն․ 1893), Մուհամմեդ ալԲիզմը (1887–1955), Բադավի ալ–Զաբալը (ծն․ 1903), Օմար Աբու Ռիշան (ծն․ 1910) մերկացնում էին ֆրանս․ գաղութարարներին։ Բարձր գեղարվեստականության էր հասել քնարերգությունը։ 30-ական թթ․ կեսերին գրկ–յան մեջ ուժեղացավ դեմոկրատական ուղղությունը։ Նրա ձևավորման վրա մեծ ազդեցություն գործեց «Աթ–Թալիա» (1937) հանդեսը, որի շուրջը համախմբված գրողները արաբ, թարգմանեցին և երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հրատարակէ ցին Կ․ Մարքսի, Ֆ․ էնգելսի, Վ․ Ի․ Լենինի շատ աշխատություններ, ինչպես նաև ռուս դասականների երկեր։


1941–45-ին գրկ․ եկան երիտասարդ գրողներ, որոնք արտացոլեցին անկախության համար ժողովրդի պայքարը (Տաննա Մինայի, վասֆի ալ–Բուննիի և ուրիշների պատմվածքները)։ 1951-ին ստեղծվեց սիրիական գրողների ասոցիացիան, որը հրատարակեց Մաուահիբ ալ–Կայալիի (ծն․ 1919), Հասիբ ալ–Կայալիի (ծն․ 1923), Սաիդ Հաուրանիի և Շաուքա Բաղդադիի (ծն․ 1928) արձակ գործերը։

1950-ական թթ․ ռեալիստ, մեթոդը հաստատուն տեղ գրավեց Ս–ի գրկ–յան մեջ։ Հայտնի գրողներից են՝ Աբդուսալաամ ալ–Ուջեյլին, Վիդադ Սաքակինին, Ֆարիս Զարզուրը, Ֆադիլ աս–Սիբաին, Իսքանդեր Լյուկան, Կոլետ Սուհեյլ ալ–Հուոին, Զաքարի Թամիրը, Ադիլ Աբուշանաբը և ուրիշներ։ Շատ բանաստեղծներ, այդ թվում՝ Ահմեդ Սուլեյման Ահմեդը, Շաուքի Բաղդադին, Մուհամմեդ ալ-Հարիրին, Նադիմ Մուհամմեդը, Սուլեյման Իսան էքուհամմեդ Քամիլը, Ցուսեֆ Խաթիբը, Ալի Ջունդին և ուրիշներ հանդես են եկել Ս–ի անկախության նկատմամբ իմպերիալիստների ոտնձգությունների դեմ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընկած շրջանի գրկ․ ձգտել է ազգ․ բնավորության, ազգ․ ոգու հաստատման։ Միաժամանակ 60-ական թթ․ առանձին նովելիստների գործերում երեան եկավ նոր հերոսի կերպարը՝ հաճախ ճնշված ու հիսաթափված։ 1967-ին արաբ, երկրների դեմ ուղղված իսրայելական ագ– րեսիան կյանքի կոչեց այնպիսի գրկ․, որտեղ դիմադրության մոտիվներ են հըն– չում (Ահմեդ Աուլեյման Ահմեդի, Ալի Զունդիի պոեզիան, Մութաա Սաֆադիի, Զաքարի Թամիրի արձակը)։ Բանաստեղծներ Նազար Քաբբանին, Ալի Ահմեդ Սայիդը հայտնի են արաբ, շատ երկրներում։

XIV․ ճարտարապետությունը և կերպարվեստը

Ս–ի արվեստի հնագույն հուշարձանները նեոլիթի դարաշրջանից են (ժայռապատկերներ՝ Դեմիր–Կապուում, քարե և կավե արձանիկներ, խեցեղեն՝ Սակչե–Դյոզյուից)։ Ուգարիտում և Տել–Խալաֆում բացվել են նեոլիթի և էնեոլիթի ժամանակաշրջանների աղյուսաշեն տներով բնակավայրեր։ Վաղ բրոնզի ժամանակաշրջանի Ա–ի հս–ի արվեստում նկատելի է շումերական մշակույթի ազդեցությունը։ Ա–ի արվեստի զարգացումը մ․ թ․ ա․ II հզ․ 1-ին կեսին պայմանավորվել է քաղաքպետությունների (Մարի, Ուգարիտ, Ցամհադա) ծաղկումով, այդ ժամանակաշրջանում ստեղծվել են բարդ հատակագծերով պալատներ, բաց բակում զոհարաններով տաճարներ, մունումենտալ ու լակոնիկ ձևերով քարե արձաններ։ Մ․ թ․ ա․ XVI–XIV դդ․ արվեստի նմուշներում առկա է հին եգիպտ․ և Եգեյան մշակույթների ազդեցությունը։ Մ․ թ․ա․ II հզ․ վերջ–մ, թ․ ա․ I հզ․ սկզբի Ս–ի արվեստի զարգացման վրա մեծ ազդեցություն է ունեցել խեթական արվեստը (տես խեթական կերպարվեստ և ճարտարապետություն)։ Մ․ թ․ ա․ I հզ․ սկզբին վերջնականապես ձևավորվել է Ս–ի հին ճարտ․ բնորոշ կառույցի «բիտ–հիլանի» տիպը։ Մ․ թ․ ա․ IX դ․ գերիշխել է ասուրական արվեստի ազդեցությունը։ Մ․ թ․ ա․ IV դ․ վերջ–մ․ թ․ IV դ․ Ա–ի արվեստը զարգացել է հելլենիստական մշակույթի ազդեցության ոլորտում (կենտրոններն էին՝ Դուրա Եվրոպոս, Պաչմիրա

V–VI դդ․ կազմավորվել է վաղբյուզ․ արվեստի Ս–ի տեղական դպրոցը։ Կառուցվել են եռանավ (Կալբ Լուզեհի բազիլիկը, մոտ 480), ինչպես և տարբեր տիպի գմբեթավոր (եկեղեցի Ռուսաֆայում, 569–586), բազկիկներ։ Այդ ժամանակաշրջանի կերպարվեստը ներկայացնում են քարի և ոսկորի Փորագրությունները, հատակի խճանկարները, գրքի մանրանկարչությունը («Ռաբուլայի ավետարան», 586, Լաուրենցիանա գրադարան, Ֆլորենցիա)։

Արաբ, նվաճումներից (VII դ․) հետո Ս․ դարձել է միջնադարյան արաբական մշակույթի կենտրոններից։ ճարտ․ մեջ կիրառվել է հին հռոմ․ և բյուզ․ շինարվեստի փորձը, կառուցվել են սյունաշարերով մզկիթներ (Օմայանների մզկիթը, VIII դ․, Դամասկոսում), պալատ–դղյակներ (Կասր ալ–Հեյր ալ–Դարբի, 727, Հոմսի մոտ)։ Կերպարվեստում հիմնականում պահպանվել են հելլենիստական և վաղբյուզ․ ավանդույթները (Դամասկոսի Օմայանների մզկիթի խճանկարները, VIII դ․)։ Ս–ում