X դարից ձևավորվել է միջնադարյան արաբ, քաղաքի կերպարը։ Քաղաքնե– րում կառուցվել են մզկիթներ, մեդրեսե– ներ, մարիսաաններ (հիվանդանոցներ), ծածկած շուկաներ, կարավան–սարայներ, բաղնիքներ ևն, որոնց բնորոշ էին պարզ ու հստակ հատակագծերը, ներս ընկած կամարակապ շքամուտքով ճակատը։ Ս–ի տարածքում պահպանվել են խաչակիր– ների ռոմանական ամրոցների մնացորդ– ներ (Կրակ դե Շևալիե, XII դ․)։ էյուբյան– ների տիրապետության (1187-ից) օրոք Ս–ի ճարտ․ բնորոշ է եղել ընդգծված խըս– տությունը, իսկ Մամլուքների տիրապե– տության ժամանակաշրջանում (XIII դ․– 1516) տարածում է գտել դեկորատիվ հար– դարումը։ XIII –XIV դդ․ զարգացել է գրքի մանրա– նկարչությունը։ Դեկորատիվ–կիրառական արվեստի գործերից ուշագրավ են շող– յունով խեցեղենը, ապակե (արծնակիտ– ված) և մետաղե (դրվագումներով, արծա– թե ընդելուզումներով և փորագրազարդե– րով) գեղարվեստական իրերը, փայտի փորագրությունը, գեղարվեստական գործ– վածքը։ Օսմանյան տիրապետության շրջանում (1516–1918) ճարտ․ մեջ կի– րառվել են թուրք, ճարտ․ բնորոշ կոմպո– զիցիոն հնարքներ, առատ ու ճոխ դեկո– րատիվ հարդարանք։ Կերպարվեստում թուրք, ազդեցությունը նկատելի է զար– դապատկերների բնականացմամբ։ 1920–30-ական թթ․ Ս–ի ճարտ․ հետևել է ֆրանս․ ճարտ․։ 1950-ական թթ․ ժամանա– կակից կոնստրուկցիաների և ազգ․ ձևերի օրգանական միահյուսման փորձեր են արվել (ճարտ․ Վահբի ալ–Հարիրի և ուրիշ– ներ)։ ժամանակակից սիրիական գեղա– նկարչության հիմնադիրների (Տաուֆիկ Տարիկ, Միշել Կիրշա) ստեղծագործու– թյունները արտահայտում են անկախու– թյան համար պայքարի գաղափարներ։ 1950–60-ական թթ․ գեղանկարչությունը որոշակիորեն կրել է մոդեռնիզմի ազդե– ցությունը, սակայն տարածում են գտել նաև առաջադեմ սոցիալ–հասարակական բովանդակության և եվրոպ․ ռեալիզմի ձևերի կամ միջնադարյան ազգ․ գեղար– վեստական ավանդույթների ներդաշնակ– ման միտումները (Մահմուդ Զալալ, Նաիմ Իսմաիլ, Լուաի Կայալի)։ Համեմատաբար թույլ է զարգացել քանդակագործությու– նը (Մահմուդ Զալալ, ժակ Վարդե, Մու– համմեդ Ֆաթհի)։ ժամանակակից Ս–ում զարգանում են նաև կիրառական արվես– տի ավանդական տեսակները (ասեղնա– գործություն, գունավոր հարդից հյուսածո իրերի պատրաստում, մետաղի գեղար– վեստական մշակում)։ XY․ Երաժշտությունը Երկրի զարգացման պատմ․ առանձնա– հատկությունների բերումով սիրիական երաժշտությունը եղել է արաբ, երաժշտ․ արվեստի ճյուղերից։ Միայն XIX դ․ վեր– ջին – XX դ․ սկզբին սկսվել է արաբ, միաս– նական մշակույթի քայքայումը և ինքնու– րույն ազգ․, այդ թվում՝ սիրիական, մշա– կույթների առանձնացումը։ Մ–ի ժող․ և ավանդական երաժշտությունը բնորոշվում է զարգացած լադային համակարգով, որ ընդգրկում է բազմաթիվ լադեր՝ մակամ– ներ։ Երաժշտ․ առաջատար ժանրը ժող․ գործիքների նվագակցությամբ երգեցողու– թյունն է։ Նվագարաններից տարածված են՝ ուդը, ռաբաբը, գիջակը, քանունը ևն։ ժող․ նվագախմբերում ընդգրկվում են նաև եվրոպ․ նվագարաններ (ջութակ, թավ– ջութակ, կոնտրաբաս)։ XIX դ․ վերջից երաժշտ․ կյանքի աշխուժացումը կապված էր կոմպոզիտոր Մուսթաֆա ալ–Բաշնակի նախաձեռնությամբ (բազմաթիվ երգերի հեղինակ) 1870-ին Հալեպում երաժշտ․ դպրոցի բացման հետ։ ժամանակակից Մ–ում յուրացվում են եվրոպ․ երաժշտ․ մշակույթի նվաճումները։ Երաժշտ․ կյան– քի կենտրոնը Դամասկոսն է։ Երաժշտու– թյան մասսայականացման գործում մեծ դեր են կատարում ռադիոն և հեռուստա– տեսությունը։ Դամասկոսի ռադիոյին կից գործում են ժող․ երկու նվագախումբ։ Սկսում է զարգանալ պրոֆեսիոնալ կոմ– պոզիտորական դպրոցը։ ժամանակակից կոմպոզիտորներից են՝ Սոլխի Ուադդին (արաբ․ ժող․ մեղեդիների վրա հիմնված բազմաթիվ կամերային երկերի հեղինակ), Դիկ Սուկկարին (սիմֆոնիա ևն)։ ժողո– վըրդականություն են վայելում ժող․ երգե– րի կատարողներ Շաքիր Բրեհանը, Մութիա Մաֆին, Սաբահ Ֆահրին, դաշնակահար Հոզվան Զիրկլին (դաշնակահարների Հա– մաարաբական մրցույթում 1-ին մրցա– նակ)։ Ազգ․ երաժշտ․ կադրեր են պատ– րաստում Դամասկոսի (բացվել է 1962-ին) և Հալեպի (1963) կոնսերվատորիաները։ Դամասկոսի կոնսերվատորիային կից ստեղծվել են կամերային նվագախումբ (միակը երկրում, որ կատարում է եվրոպ․ երաժշտություն), ջութակահարների, թավ– ջութակահարների անսամբլներ։ Սիրիա– ցիներին մեծ օգնություն են ցույց տալիս սովետական երաժիշտները (1964-ից Դա– մասկոսի կոնսերվատորիայում դասա– վանդում են սովետական մի շարք երա– ժիշտներ, որոնք զբաղվում են նաև համեր– գային–կատարողական գործունեությամբ)։ XVI․ Թատրոնը Ս–ի թատերարվեստի ակունքները ժող․ ծեսերն ու տոնախմբություններն են։ Այն ներառել է արաբ, բեմական մշակույթի բոլոր առանձնահատկությունները։ Պրո– ֆեսիոնալ թատրոնը երևան է եկել XIX դ․ կեսին, երբ Աբու Խալիլ ալ–Կաբանին Դամասկոսում կազմակերպել է թատերա– խումբ։ 1940-ական թթ․, Դամասկոսում Աբդ ալ–Լաթիֆ Ֆաթհիի ղեկավարությամբ ստեղծվել է թատ․ կոլեկտիվ, որն առաջին անգամ սիրիական բարբառով ներկա– յացումներ է խաղացել։ 1956-ին Դամաս– կոսում հիմնվել է կիսապրոֆեսիոնալ Ազատ թատրոնը (ղեկավարներ՝ Ռաֆիկ Զաբրի, Նազար Ֆուադ և Թաուֆիկ ալ– Աթարի), ուր բեմադրվել են սոցիալական ուղղվածություն ունեցող պիեսներ։ 1956-ից Հալեպում գործում է ժող․ թատրո– նը, 1957-ից՝ մնջախաղի ժող․ թատերա– խումբը։ Ս–ի մշակութային կյանքում նշա– նակալից երևույթ էր Դամասկոսում Արաբ, ազգ․ դրամատիկական թատրոնի բացումը, որի կազմի մեջ մտան երկրի լավագույն դերասանները, ռեժիսորներ՝ Արևմուտ– քում կրթված Ալի Աքլյա Արսանը, Ասադ Ֆիդդան, 1971-ից՝ Մոսկվայի Թատերար– վեստի ինստ–ի շրջանավարտ Ալեքսանդր Կիննին։ Թատրոնի խաղացանկում արաբ․, եվրոպ․ դասական, ռուս, և սովետական դրամատուրգների պիեսներն են (Հուսեյն Համզիի «Դաշտ և անձրև», Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն»)։ Մեծ ճանաչււմ է վայելել «Աշ–Շավկ» («Փուշ») երգիծսկան թատրոնը։ Դամասկոսում գործում են նաև Զինվորական, Դուրեդ Լյահամի անվ․ սատիրայի և կոմեդիայի, տիկնիկային թատրոնները։ 1967-ից Ս–ի բոլոր դերասանները միավորված են միաս– նական] արհմիության մեջ։ 1919-[ին Հալեպում կազմակերպվել է հայկ․ առաջին «Անդրանիկ» թատերա– խումբը՝ Հ․ Առաքելյանի ղեկավարու– թյամբ [(ընդհատումներով գործում է մինչև օրս), հիմնականում բեմադրվել են հայրե– նասիրական պիեսներ։ Դերասան և ռե– ժիսոր Վ․ Պարիկյանը 1934-ին կազմա– կերպեի է «Դրամատիկ թատերախումբ»-ը, որի բեմադրած Շիրվանզադեի «Չար ոգի», «Նամուս», Պ․ Զակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը», Վ․ Սարդուի «Տոսկա» ևն պիեսները ներկայացվել են նաև Դամաս– կոսուս։ Հ․ և Ս․ Պերպերյանները կազմա– կերպել են երաժշտ․ ներկայացումներ՝ Ա․ Տիգրանյանի «Անուշ», Դ․ Երիցյանի «Ուշ լինի, նուշ լինի», «Աշուղ Ղարիբ» ևն։ 1920-ական թթ․ կեսից Հալեպի հայ դե– րասանական խմբերի հետ հանդես են եկել Հայկ Արծիվը (1924), Վարդ Պատ– րիկը (1925), Օ․ և Պ․ Վոլտերները (1931) և ուրիշներ։ Հալեպահայ թատրոնի պատմու– թյան մեջ որոշակի հետք են թողել «Կոս– տանյան թատերախմբի» և P․ Աբովյանի ներկայացումները՝ Տ․ Աճեմյանի, Վ․ Պա– րիկյանի, Հ․ Ղազարյանի և այլ առաջնա– կարգ! դերասանների մասնակցությամբ։ 1940–|-50-ական թթ․ Հալեպում խաղացեւ են ա Մարությանը, Պ․ Թոմպուլյանը և ուրիշներ։ Հալեպի առաջնակարգ թատե– րախմբերից է «Պետրոս Ադամյան» խում– բը, որը հիմնադրվել է 1961-ին, Պ․ Քե– լեշյանի ղեկավարությամբ։ Բեմադրու– թյուններով հանդես է եկել նաև դերասան Վահե Սամուելյանը։ 1970-ից թատերա– խմբի գլխ․ ռեժիսորն է Երևանի գեղար– վեստ ւս–թատերական ինստ–ի շրջանա– վարտ Դ․ Քելեշյանը, որն իրագործել է 20-ից ավելի բեմադրություն։ Թատերա– խմբի գործունեությանը նպաստել են նաև Հ․ ՄԼքայելյանը, Զ․ Դուշյանը և ուրիշներ։ Բեմական երկարատև գործունեություն ունի «Պարոնյան» թատերախումբը, որը ղեկավարում է Ռ․ Պարսումյանը։ Հալեպի հայկԼ թատրոնում բեմադրություններ են անե(|ել ճանաչված ռեժիսորներ Պ․ Ֆազըլ– յանը, Վ․ Խըտըշյանը և ուրիշներ, ելույթ– ներ Ունեցել Բեյրութի «Վահրամ Փափազ– յան» և այլ թատերախմբեր։ Բ․ Հովակիմյան XY1I․ Կինոն 19։>8-ին ռեժ․ Ա․ Բադրին նկարահանել է «Աեմեղ դատապարտյալը» առաջին գե– ղարվեստական լիամետրաժ ֆիլմը։ ւՑՅՕԿսկան թթ․ թողարկվել են՝ «Դամաս– կով երկնքի տակ» (1932, ռեժ․ Ի․ Ան– զուր), «Պարտքի թելադրանքով» (1938), «Կա շարեի երգչուհին» (1939, երկուսն էլ՝ ռեժ․ Բադրի)։ Այդ տարիներին ռեժ․ Ն․ Ռի– ֆաիի ղեկավարությամբ սկսվել է վավե– րագրական կինոժապավենների արտա– դրությունը։ Երկրորդ համաշխարհային
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/415
Այս էջը սրբագրված չէ