պատերազմից հեաո փորձեր են պրվել ակտիվացնել ազգ․ կինեմատոգրաֆիան, թողարկվել են «Լույս և ստվեր» ( 948, ռեժ․ Ն․ Շալբանղար), «Անցորդը» ( 950, ռեժ․ Ա․ Արաֆան) ևն։ 1964-ին, Դամաս– կոսում ստեղծվել է Դլխ․ կազմակերպու– թյուն՝ կինոնկարների արտադրության գծով։ 1960–70-ական թթ․ ֆիլմերից են՝ «Բեռնատարի վարորդը» (1967, ռեժ․ Բ․ Վուչինիչ), «Խաբվածները» (1972, ռեժ․ Թ․ Սալեհ, ըստ Գ․ Կանաֆանիի «Մարդիկ արևի տակ» վիպակի), «Ընձառյուծ» (1972, ռեժ․ Ն․ Մալեհ), «Կաֆր Կասեմ» (1975, ռեժ․ Բ․ էլվի) ևն։ ճանաչված կինոգործիչ– ներից են՝ ռեժիսորներ Մ․ աշ–Շահինը, Բ․ աս–Սաբունին, Վ․ Ցուսեֆը, դերասան– ներ՝ Մ․ Վասիֆը, Մ․ աս–Սալեհը, Ա․ ար– Ռաշին և ուրիշներ։ XVIII․ Հայերը Սիրիայում Հայկ լեռնաշխարհի և Ասորիքի միջև հարաբերություններն ունեն հազարամ– յակների պատմություն։ Այդ հարաբերու– թյուններն առավել սերտ էին Տիգրան Բ Մեծի օրոք, երբ Ասորիքն ընդգրկվել է հայկ․ պետության կազմի մեջ։ Զգալի թվով հայեր (վարչական և ռազմ, գործիչ– ներ, առևտրականներ ու արհեստավոր– ներ) բնակություն են հաստատել Անտիո– քում և նրա շրջակայքում։ Տիգրան Բ Մեծի գերիշխանության տակ էր նաև Օսրոենեն, ուր հետագայում ստեղծվեց հայ և ասորի խառը բնակչությամբ թագավորություն։ Մ․ թ․ Ill–rIV դդ․ քաղ․, տնտ․ կապերին զուգընթաց զարգացել են նաև մշակութա– յին և կրոն, հարաբերությունները (շատ ասորիներ եղել են քրիստոնեության առա– ջին քարոզիչները Հայաստանում)։ IV– V դդ․ շատ հայ երիտասարդներ, այդ թվում՝ Մեսրոպ Մաշտոցը, ուսանել են Ասորիքի քաղաքներում։ Հայերի թիվը Ս–ում մեծացել է IX–XI դդ․՝ բյուզ․ կայս– րերի կողմից Հս․ Ս․ զգալի թվով հայեր գաղթեցնելու, Բագրատունիների թագա– վորության անկման, սելջուկյան թուրքե– րի ասպատակությունների, իսկ հետագա– յում նաև Կիլիկիայի հայկ․ պետության անկման (XIV դ․) հետևանքով։ Նրանք բնակություն են հաստատել Դամասկոսում (տես Հայերը Դամասկուում մասը), Փայասում, Ալեքսանդրետում, Հա– լեպում (տես Հայերը Հալեպում մասը) և այլուր։ X դ․ Ս–ում հիմնվել է հայոց թեմ։ Շղու– րի Կարմիր վանքը դարձել է մշակութա– յին կենտրոն։ Անտիոքի հայերը (հույնե– րի հետ) տիրապետող դիրք են ունեցել։ XI դ․ Անտիոքի կուսակալների մեծ մասը եղել են հայեր (Աբնա իշխան, Խաչատուր Անեցի, Վասակ Պահլավունի)։ Ս–ի հայ առևտրականները լայն կապերի մեջ էին Եվրոպայի առետր․ կենտրոնների հետ։ Մեծ պահանջարկ ուներ հայ ոսկերիչների, ներկարարների, սադափագործների, դեր– ձակների, մուշտակագործների, մետաք– սագործների և այլ մասնագիտության ար– հեստավորների արտադրանքը։tXVItդ․ վերջից հայերը տեղական իշխանություն– ներին կից ունեին իրենց ներկայացուցի– չը՝ վեքիլը, որի հիմնական պարտակա– նությունն էր հայկ․ համայնքից պետ․ հար– կերի գանձումը։ Հայերը, ազգ․ մյուս փոքրամասնությունների՝ հույների, ասո– րիների, հրեաների պես, վճարում էին ծանր հարկեր։ Միջնադարում Ս–ի հայ համայնքներում ծաղկում է ապրել նաև մշակույթը։ Կազմ– վել, ընդօրինակվել և նկարազարդվել են ավետարաններ, տաղարաններ, բժշկա– րաններ ևն։ Աչքի ընկնող գրիչներից էին Հովհաննես Ուռհայեցին, Խաչատուր Զեյ– թունցին, Ղազար դպիրը և ուրիշներ։ Ա–ի հայկ․ եկեղեցիները նկարազարդել են նկարիչներ Անանիան, Մկրտիչը, Խաչա– տուրը։ Ս–ում թուրք, տիրապետության հաստատ– ման (XVI դ․ սկիզբ) հետևանքով, հայ հա– մայնքների համար ստեղծվել են անբա– րենպաստ պայմաններ։ Թուրք, լուծը հա– վասարապես անտանելի էր և՝ հայերի, և՝ արաբների համար։ XIX դ․ 2-րդ կեսից թուրք, լծի դեմ սկսված սիրիացիների պայ– քարին ակտիվորեն մասնակցել են և սի– րիահայերը։ Այդ շարժման աչքի ընկնող հայ գործիչներից էին Ադիբ Իսհակը, Ռըզ– գալլա Հասունյանը և ուրիշներ։ Ա․ հայերի զանգվածային գաղթ վերս– տին տեղի է ունեցել Մեծ եղեռնից հետո։ ժամանակակից սիրիահայ համայնքը ձևավորվել է 1920-ական թթ․ սկզբին, Արևմտյան Հայաստանից և Կիլիկիայից գաղթած հայերով։ Համայնքի ազգ․, հո– գևոր–մշակութային և հասարակական– քաղ․ կյանքի կազմակերպմանն ու զար– գացմանը նպաստել է արաբ, բնակչու– թյան բարյացակամ վերաբերմունքը։ Ա–ում բնակվում է շուրջ 110 հզ․ հայ (1984), որոնք տեղաբաշխված են հիմնա– կանում Հալեպում, ինչպես նաև Դամաս– կոսում, Հոմսում, Լաթաքիայում, Քեսա– բում, Կամըշլիում, Թարթուսում, Համա– յում և այլուր։ ճնշող մասը արդյունաբե– րության մեջ զբաղված աշխատավորներ են, մեծ թիվ են կազմում արհեստավոր– ները, գյուղատնտեսությամբ զբաղվողնե– րը, սպասարկման և առևտրի ոլորտի աշխատողները։ Կան փոքր թվով գործա– րանատերեր, պետ․ հիմնարկների պաշ– տոնյաներ։ Ա–ի ժող․ խորհրդի՝ պառլա– մենտի կազմում կա մեկ հայ դեպուտատ։ Զգալի թիվ են կազմում մտավորականնե– րը՝ ուսուցիչներ, գրողներ, բժիշկներ, երաժիշտներ, ճարտարապետներ, ինժե– ներներ, արվեստագետներ (որոնցից շա– տերը Երևանի բուհերի շրջանավարտ– ներ են)։ Գործում են երիտասարդական, մարզական ընկերություններ և ակումբ– ներ, որբանոց, ծերանոց։ Հալեպում գոր– ծում է հայերի հիմնած հինգ հիվանդանոց, որոնցից երկրում հռչակ են վայելում ճե– պեճյան ակնաբուժական և Ալթունյանի անվ․ հիվանդանոցները։ Կարևոր դեր են կատարում հայրենակցական միություն– ները (Այնթապի, Արաբկիրի, Դիարբեքի– րի, Կարինի, Կյուրունի, Խարբերդի, Կո– նիայի, Մուսա լեռան, Սեբաստիայի, Տա– րոնի ևն)։ 1984-ին Ս–ում կար 38 հայկ․ միջնակարգ և տարրական դպրոց․ 24-ը՝ Հալեպում և շրջակայքում, 6-ը՝ Քեսաբում և շրջակայ– քում, 3-ը՝ Դամասկոսում, 2-ը՝ Կամըշ– լիում, 2-ը՝ Զեզիրեում, 1-ը՝ Լաթաքիա– յում։ Հալեպում և Դամասկոսում գոր– ծում է հայկ․ ութ տպարան։ Ս–ում XIX դ․ 2-րդ կեսից լույս է տեսել շուրջ 80 անուն հայերեն պարբերական։ Սիրիահայ մշա– կույթի կարևոր կենտրոններ են Սարյան ակադեմիան (հիմնվել է 1955-ին), ուր կազ– մակերպվում են ցուցահանդեսներ, «Պետ– րոս Ադամյան» թատերախումբը, «Հայ քնար», «Զվարթնոց» երգչախմբային ըն– կերությունները ևն։ Ա–ի հայերը զգալի ավանդ ունեն Ա–ի հասարակական–քաղ․, տնտ․ կյանքում, ինչպես նաև մշակույթի զարգացման գոր– ծում։ Ա–ի պատմության յուրաքանչյուր փուլում հայերն աջակցել են արաբներին, ինչպես անկախության նվաճման, այն– պես էլ նրա ամրապնդման համար մըղ– վող պայքարում։ Շատ հայեր սիրիական բանակի շարքերում 1967 և 1973-ին մար– տընչել են իսրայելական զորքերի դեմ։ Մեծ թվով հայեր դարձել են սիրիական բանակի սպաներ, իսկ գեն․ Ս․ Կարա– մանուկյանը սիրիական բանակի ճանաչ– ված զորապետներից էր։ Ս–ի հայերը պաշտպանում են կառավարության հա– կաիմպերիալիստ․ կուրսը՝ աջակցում առա– ջադիմական վերափոխումների իրակա– նացմանը։ Սերտ են սիրիահայերի կապերը Սովե– տական Հայաստանի հետ։ Ն․ Հովհաննիսյան Պատկերազարդումը տես 240–241-րդ էջերի միջև՝ ներդիրում,աղյուսակ VIII։ Գրկ․ Հովհաննիսյան Ն․ ’’s․, Ս ա ր– գ ը ս յ ա ն Ա․, Սիրիան անկախության հա– մար մղված պայքարում (1917 –1946 թթ․)․ Ե․, 1975։ Геология и полезные ископаемые за– рубежных стран, Сирия, Л․, 1969; Вино– градов Б․ В, Родин Л․ Е․, Ландшаф– ты Сирийской пустыни, в кн․։ Раститель– ность СССР и зарубежных стран, М․–Л․# 1964; Р а н о в и ч А․, Восточные провинции Римской империи в I–III вв․, М․–Л․, 1949 [гл․ Сирия]; Беляев Е․ А․, Арабы, ис– лам и арабский халифат в раннее средне– вековье, 2 изд․, М․, 1966; Л у ц к и й В․ Б․, Новая история арабских стран, 2 изд․, М․, 1966; Оганесян Н․ О․, Образование не– зависимой Сирийской республики [1939 – 1946], М․, 1968; Вавилов В В․, Со– циально-экономические преобразования в Си– рии [1946–1970 гг․], М․, 1972; Современная Сирия, М․, 1974; Крачковский И․ Ю․, Арабская литература в XX в․, Л-, 1946; С о- ловьев В․, Фильштинский И․, Юсупов Д․ И․, Арабская литература, М․, 1964; Долинина А․ А․, Очерки истории арабской литературы нового времени․ Египет и Сирия, М․, 1973; Всеобщая история ис– кусств, т․ 2, кн․ 2, т․ 6, кн․ 1, М-, 1961–65; Всеобщая история архитектуры, т- 8, 11, М․, 1969–73; Веймарн Б․ В․, Искусство арабских стран и Ирана VII–XVII веков, М․, 1974; Wolfart R, Geologie von Syrien und Libanon, B․ – Hikolassee, 1967 (Beitrage zur regionalen geologie der Erde, Bd 6); Z i a d e h N․ A․, Syria and Lebanon, L․, 1957; H i 11 i P․ K․, History of Syria, L․, 1959; Sanjian A․ K․, The Armenian Com– munities in Syria under Ottoman Dominion, Cambridge, 1965․
ՍԻՐԻԱԿԱՆ ԱՆԱՊԱՏ, Բա դի ետ էշ Շամ, անապատ Սիրիայի, Իրաքի, Հոր– դանանի և Աաուդյան Արաբիայի տերի– տորիաներում։ Տարածությունը մոտ 1 մլն կւԲ է։ Ռելիեֆը հարթ մակերևույթով սարավանդ է, որն աստիճանաբար իջ– նում է (800–500 մ) դեպի հս–արլ․ և սահ– մանափակվում Եփրատ գետի հովտով։ Աարավանդում տեղ–տեղ բարձրանում են