Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/425

Այս էջը սրբագրված չէ

ՍԼՅՈհՆԿՈՎ Նիկոլայ Նիկիտովիչ (ծն․ 26․4․1929, գ․ Գորոդեց, Գոմելի մարզի Ռոգաչովի շրջանում), սովետական կու– սակցական, պետ․ գործիչ, սոցիալիս– տական աշխատանքի հերոս (1974), ԲՍՍՀ արդյունաբերության վաստ․ աշխատող (1972-ից), ՍՄԿԿ անդամ 1954-ից։ 1962-ին Ն․ Ն․ Սլյունկով ավարտել է գյուղատնտեսության մեխա– նիզացիայի բելոռուս, ինստ–ը։ Աշխա– տանքային գործունեությունն սկսել է 1950-ից, Մինսկի տրակտորների գործա– րանում (վարպետի օգնական, վարպետ, տեղամասի պետ, գործարանի արհտեղ– կոմի նախագահ)։ 1960–65-ին՝ Մինսկի պահեստամասերի գործարանի, ապա4 Մինսկի տրակտորների գործարանի դի– րեկտոր, Մինսկի արտ․ տրակտորային միավորման գլխ․ դիրեկտոր։ 1972-ին ըն– տրվել է Բելոռուսիայի կոմկուսի (ԲԿԿ) Մինսկի քաղկոմի առաշին քարտուղար։ 1974–83-ին եղել է ՍՍՀՄ Պետպլանի նախագահի տեղակալ։ 1983-ի հունվարից Ս․ ընտրվել է ԲԿԿ ԿԿ–ի առաջին քարտու– ղար, ԲԿԿ ԿԿ–ի և ԿԿ–ի բյուրոյի անդամ։ ՍՍՀՄ VII, XI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է, 1984-ից՝ ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության ան– դամ։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1971)։ Պար– գևատրվել է Լենինի 2, Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով։

ՍԼՅՈՒՏԵՐ (Sluter) Կլաուս (մոտ 1340– 1350–1406), բուրգունդացի քանդակա– գործ, ծագումով՝ նիդերլանդացի։ Մոտ 1380փց բնակվել է Բրյոաելում, 1385-ին տեղափոխվել է Դիժոն։ 1389-ից եղել է Կլա ու ս Ս լ յ ու տ և ր․ «Եսայի Մարգա– րե», հատված «Մարգարեների ջրհոր»-ից (1395 – 1406, Շանմոլ մենաստան, Դիժոն) Ֆիլիպ Խիզախի պալատական վարպետը, ղեկավարել Շանմոլ մենաստանի (Դփժո– նի արվարձանում) աշխատանքները։ Մոտ 1391–97-ին մենաստանի բուրգունդա– կան դքսերի դամբարան–եկեղեցու գլխ․ մուտքի համար ստեղծել է մի շարք ար– ձաններ (այդ թվում՝ Ֆիլիպ Խիզախի և նրա կնոջ՝ Մարգարիտ Ֆլանդրացու), որոնք առանձնանում են կենդանի բնու– թագրումներով։ 1395–1406-ին իր ազգա– կան Կլաուս դը Վերվեի հետ կերտել է «Գողգոթա» կոմպոզիցիան (պահպանվել է պատվանդանը, այսպես կոչված՝ «Մար– գարեների ջրհոր»-ը կամ «Մուխեսի ջըր– հոր»)։ Մարգարեների արձանները, հատ– կապես Մովսեսի հզոր ֆիգուրը, աչքի են ընկնում ձևերի մոնումենտալ ընդհանրա– ցումով, ուժեղ, առնական բնավորություն– ների համարձակ պատկերումով (նշված բոլոր աշխատանքները քարից են)։ Մաս– նակցել է նաև Ֆիլիպ Խիզախի տապանա– քարի ստեղծմանը (1384–1411, Գեղեցիկ արվեստների թանգարան, Դիժոն, սկսել է ժան դը Մերվիլը, ավարտել Կլաուս դը վերվեն)։ Ս–ի ստեղծագործությունը նշա– նակալի ազդեցություն է գործել Ֆրանսիա– յի, Նիդերլանդների և Գերմանիայի Վե– րածննդի արվեստի զարգացման վրա։

ՍԼՈՎԱԿԵՐԵՆ, սչովակների լեզուն։ Պատ– կանում է հնդեվրոպական լեզվաընտա– նիքի սլավ, ճյուղի արմ․ խմբին։ Մեծ մա– սամբ խոսվում է ՉՍԱՀ–ում։ Խոսողների թիվը՝ 4,2 մլն (այդ թվում՝ Սլովակիայում՝ 3,9 մլն, 1970)։ Ունի 3 բարբառ՝ արևմտա– սլովակյան, միջին սլովակյան և արևելա– սլովակյան։ Կառուցվածքով մոտ է չեխե– րենին։ Հնչյունական առանձնահատկու– թյուններից է a ձայնավորի, dz, dz բաղա– ձայնների և մի շարք երկբարբառների առ– կայությունը, երկար և կարճ հնչյունների հակադրությունը։ Ձևաբանության մեջ բնորոշ են հոլովման և խոնարհման հա– մակարգերի կանոնավորվածության բար– ձը ր աստիճանը, ածականների անվանա– կան ձևերի կորուստը։ Այբուբենը լատի– նագիր է՝ մի շարք դիակրիտիկ նշանների գործառությամբ։ Հնագույն գրավոր հու– շարձանները XV–XVI դարերից են։ ժա– մանակակից գրական լեզուն սկզբնավոր– վել է XIX դ․ 40-ական թթ․։

ՍԼՈՎԱԿ ԻԱ (Slovensko), Սլովակի ա– յի Սոցիալիստական Հան– րապետության (ՍՍՀ) (Slovenska՝ Socialisticka՝ Republika), Չեխոսլովակիա– յի կազմում, երկրի արլ․ մասում։ Տարա– ծությունը 49 հզ․ կւՐ է, բն․5,1 մլն (1983)։ Բնակիչների 85,5%–ը սլովակներ են։ Քա– ղաքային բն․ 40% է։ Մայրաքաղաքը՝ Բրատիսլավա (380 հզ․ բն․, 1980)։ Խոշոր քաղաքներն են Կոշիցեն, Պրեշովը, ժիլի– նան, Բանսկա Բիստրիցան։ Վարչականո– րեն բաժանվում է Արևմտա–Սլովակյան, Միջին Սլովակյան և Արևելա–Սլովակյան մարզերի։ Ս․ ՉՍՍՀ իրավահավասար սոցիալիս– տական հանրապետություններից մեկն է։ Ս–ի պետ․ կարգի հիմքերն ամրապնդված են ՉՍՍՀ սահմանադրությամբ (1960) և ՉՍՍՀ ֆեդերացիայի մասին սահմանա– դրական օրենքով (1968)։ Պետ․ իշխանու– թյան բարձրագույն մարմինը Սլովակ– յան ազգ․ խորհուրդն է (ՍԱԽ), պետ․ իշ– խանութ ան գործադիր մարմինը՝ կառա– վարությունը, որին նշանակում է ՍԱխ–ի նախագահությունը։ Բնությունը։ Ս․ առավելապես լեռնա– յին երկիր է, որի մեծ մասը գտնվում է Արմ․ Կւսրպատներում։ Տիրապետում են ռելիեֆք մեղմ ձեերով ցածր և միջին բարձ– րության լեռները։ Հս–ում Բարձր Տատրա– ներն են (առավելագույն բարձրությունը 2655 il է, Դեռլախովսկի Շտիտ լեռ, Չե– խոսլովակիայի և Կարպատների ամենա– բարձր կետը), հվ–ում՝ Ցածր Տատրաները, Սլովակյան Հանքային լեռները, Մեծ Ֆատրան, Փոքր Ֆատրան և այլ լեռնա– շղթաներ։ Դաշտավայրերը զբաղեցնում են փոքր տարածություններ։ Կլիման չա– փավոր ցամաքային է։ խոշոր գետերն են Վագը, Նիտրան, Դրոնը, Օնդավան։ Լեռ– ները հիմնականում անտառապատ են։ Սլովակյան Հանքային լեռներում կան երկաթի, մանգանի, ծարիրի, մագնեզի– տի, բ սզմամետաղային հանքավայրեր։ Պատ1ական ակնարկ։ Ս․ բնակեցված է եղել հին քարի դարի ժամանակաշրջա– նից։ Մ, թ․ ա․ V դ․ Ս–ի տարածքում բնա– կություԱ են հաստատել թրակիական ցե– ղերը, մ․ թ․ ա․ III դ․՝ կելտերը։ Մ․ թ․ I հազարամյակի կեսին տիրապետող էթ– նիկական տարր են դարձել սլավոնները։ VII դ․ J-ի տարածքը մտել է Սամոյի պե– տությսյն, IX դ․– X դ․ սկզբին՝ Մեծ Մոըա– վական տերության կազմի մեջ։ XI դ․ ընդգրկվել է Հունգարական թագավորու– թյան I ազմի մեջ (մինչե 1918-ը)։ XIII– XIV դդ ենթարկվել է գերմ․ գաղութացման։ Ս–ում արձագանք է գտել հուսյան հեղա– փոխական շարժումը, սլովակյան գյուղա– ցիությանը մասնակցել է Դոժա Դյորդի 1514-ի հակաֆեոդ․ ապստամբությանը և նրա պ սրտությունից հետո, հունգար գյու– ղացին ւրի հետ, ամրացվել է հողին «առ– հավետ»։ XVI դ․ Ս–ում տարածվել է ռե– ֆորմացիոն շարժումը (տես Ռեֆորմա– ցիա)։ XVI դ․ կեսին հվ․ Ս․ գավթել է Օս– մանյաե կայսրությունը, մնացած տարած– քըն անցել է Հաբսբուրգներին, իսկ 1683–■ 1699-ի ավստրո–թուրք․ պատերազմից հե– տո նրւսնց է անցել նաև Հվ․ Ս․։ XVIII դ․ վերջին –XIX դ․ սկզբին կապիտալիստ, հարաբերությունների զարգացմամբ է պայմանավորված Ս–ում ազգ․ շարժման սաղմնավորումը, որի կենտրոնը դարձավ Բրատ]ւսլավան։ Սլովակյան ազգ․ շար– ժումը ակտիվացել է 1860-ական թթ․ սկըզ– բին․ 861-ին կազմվել է «Սլովակ ժողո– վըրդի հուշագիր» ազգ․ ծրագիրը, որը պահանջում էր Ս–ի ինքնավարությունը։ Մինչե XIX դ․ վերջը ազգ․ շարժումը Ս–ում գլխա լորում էին մտավորականները և թույլ ազգ․ բուրժուազիան։ XIX դ․ վեր– ջին–XX դ․ սկզբին իբրև քաղ․ ակտիվ ուժ սկսեց հանդես գալ պրոլետարիատը։ 1905-Լն Բրատիսլավայում հիմնվեց սլո– վակյան ս–դ․ կուսակցությունը (1906-ին միափւրվել է հունգ․ ս–դ․ կուսակցության հետ)։ Առաջին համաշխարհային պատե– րազմ]! (1914–18) տարիներին Ս–ում ուժե– ղացավ ազգ․ և սոցիալ․ ազատագրության համար պայքարը, որը վերելք ապրեց Հոկտեմբերյան սոցիալիստ, մեծ հեղա– փոխության հաղթանակից հետո։ 1918-ի հոկտեմբերին բուրժ․ և ռեֆորմիստական