Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/430

Այս էջը սրբագրված է

տությունները։ Պատմության, անս եսության և մշակույթի մասին տես Սլովակիա և Չեխոսչովակիա հոդվածներում։

ՍԼՈՎԱՑԿԻ (Sfowacki) Յուլիուշ [4․9․1809, Կրեմենեց (այժմ՝ Ուկր․ ՍՍՀ–ում) –3․4․ 1849, Փարիզ), լեհ բանաստեղծ, թատերագիր։ Ա․ Սիցկևիչից հետո լեհ ռոմանտիզմի մեծագույն դեմքը։ Ավարտել է Վիլնյուսի համալսարանի իրավաբ․ ֆակ–ը (1828)։ Ս–ի վաղ շրջանի պոեմները ռոմանտիկական բնույթի են («Հյուգո», 1829, «Յան Բելեցկի», 1830 են)։ Առաջին իսկ թատերախաղերում («Մարիա Ստյուարտ», 1830, «Մինդովգը, Լիտվիայի արքան», 1831) փորձել է ստեղծել քաղ․ բախումների և մարդկային կրքերի ողբերգություն։ 1831-ից եղել է վտարանդի։ 1832–33-ին լույս է տեսել նրա «Պոեզիա» (հ․ 1–3) երկերի առաջին ժողովս ծուն։ 1837-ին, Բեյրութ մեկնելու ճանապարհին, մոտ մեկ ամիս եղել է Անթիլիասի հայոց Ս․ Գրիգոր Լուսավորչի մայր եկեղեցում, որտեղ գրել է իր հայտնի «Անհելին» (1838) այլաբանական պոեմը։ «Կորիդան» (1834), «Բալլադինա» (1834, հրտ․ 1839), «Լիլիա Վենցա» (1840) և այլ թատերախաղերում, օգտվելով դիցաբանությունից և բանահյուսությունից, արտացոլել է լեհ ժողովրդի ազգ․ խառնվածքը, պատմ. միջավայրը։ Նրա գեղագիտ․ ելակետը «հոգևոր հեղափոխության» ըմբռնումն է։ Այդ գաղափարով է տոգորված նրա ամբողջ ստեղծագործությունը, մասնավորապես՝ խոհափիլ․, քնարական բանաստեղծությունները («Ագամեմնոնի դագաղը»,«[Ներբող ազատության», 1830, «ճգնավորը», 1830, «Հիմն․․․», 1839 ևն) և քնարական («Շվեյցարիայում», 1839) ու հոգեբանական («ճամփորդություն Նեապոլից սուրբ երկիր», 1840) պոեմները։ Ս–ու գլուխգործոցը «Բենյովսկի» (1840–41, անավարտ, հրտ․ 1841) պոեմն Է։

Ուշ շրջանի դրամաներում կրոնամիստիկական տարրերի առկայության դեպքում անգամ չեն վերանում Ս–ու ո՝չ հ հայրենասիրական ձգտումները («Կսյոնձ Մարեկ», 1843), ո՝չ սոցիալ․ բախոււյների նկատմամբ հետաքրքրությունը («Սոլոմեի արծաթե երազը», 1844)։ 40-ական թթ․ Ս–ու քնարերգությունը ձեռք է րերել տիեզերական պատկերավորություն, մարգարեական կրքոտություն, ներթավ անցված է հեղափոխության պայթյունի լարված սպասումով։ Ս–ու փիլ–պատմ․ հայացքների սինթեզը պետք է դառնար «Արքա Ոգին» (անավարտ, 1847) հերոսապատումը։ Այս և «Բալլադինա» երկերի լեհահայ կերպարների (Հերա, Արմենչիկ, Կիրկոր) հոգեբանական քննությունը, ինչպես նաև Ս–ու գանգի արմենոիդ լինելու վարկածը լեհ որոշ գիտնականների (ակադ․ Քլեյներ, պրոֆ․ Սլուչկևիչ) եևթադրել է տվել, թե բանաստեղծի նախնիները հայկ․ ծագում ունեն։

ՍԼՈՎԷՆԱՑԻՆԵՐ (խnրուտաններ, կարանտաններ, վինդեր), ազգ Հարավսլավիայում։ Ընդհանուր ծիվն աշխարհում՝ ավելի քան 2,1 մլն (1978), որից 1,8 մլն՝ Հարավսլավիայում (ավելի քան 1,6 մլն՝ Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետությունում)։ Հարավսլավիայից դուրս բնակվում են գլխավորապես ԱՄՆ–ում, Հունգարիայում, Իտալիայում և Ավստրիայում; խոսում են սլովեներեն։ Հավատացյալների մեծ մասը կաթոլիկներ են, կան բողոքականներ և ուղղափառներ։ Ս–ի նախնիները YI–VII դդ․ բնակվել են Միջին Դանուբի ավազանում, Պանոնյան հարթավայրում, Արլ․ Ալպերում (Կարանտանիա), Ադրիատիկ ծովի առափնյա վայրերում։ VIII դ․ կեսին Կարանտանիայի Ս․ ընկել են բավարացիների տիրապետության տակ, իսկ նույն դարի վերջին Պանոնիայի Ս–ի հետ մտել Ֆրանկական պետության կազմի մեջ։ Սկսած IX դ․ մոտ 1000 տարի սլովեն, հողերի մեծ մասին տիրել են գերմ․ ֆեոդալները։ Արլ․ սլովեն, հողերը գրավել են հունգար, մագնատները, Պանոնյան Ս․ մասամբ մաջարացվել են։ XIII դ․ վերջին սլովեն, հողերի զգալի մասը անցել է ավստր․ Հաբսբուրգներին։ 1918-ին Ս–ի հիմնական մասը հարավսլավ․ այլ ժողովուրդների հետ կազմեցին միացյալ պետություն (1929-ից կոչվեց Հարավսլավիա), սակայն մոտ 500 հզ․ Ս․ ընկան Իտալիայի, իսկ 100 հզ․ Ավստրիայի տիրապետության տակ։ 1939 երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո Իտալիայի տիրապետության ներքո գտնվող Ս․ մտան Հարավսլավիայի կազմի մեջ։ Հարավսլավիայում ժողովրդա–դեմոկրատական կարգեր հաստատվելուց (1945) հետո Ս․ ստացան ազգ․ մշակույթ և սոցիալիստ, տնտեսություն զարգացնելու հավասար իրավունքներ։ Պատմության, տնտեսության և մշակույթի մասին տես նաև Սլովենիա, Հարավսչավիա հոդվածներում։

ՍԼՈՎԵՆԻԱ (Slovenija), Սլովենի այի Սոցիալիստական Հանրապետություն (Socijalisti£ka Republika Slovenija), Հարավսլավիայի (ՀՍՖՀ) կազմում, Յուլյական Ալպերում։ Հս–ում սահմանակից է Ավստրիային, արմ–ում՝ Իտալիային։ Տարածությունը 20,3 հզ․ կմ² Է, բն․՝ 1,9 մլն (1981)։ Պաշտոնական լեզուն սլովեներենն Է։ Մայրաքաղաքը՝ Լյուբլյանա (800 հզ․ բն․, 1977)։

Ս․ սոցիալիստական հանրապետություն Է։ Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 1974-ից։ Պետ․ իշխանության բարձրագույն մարմինը Ս–ի հանրապետական եռապալատ Սկուպշչինան է (Միավորված աշխատանքի սոբոր, Համայնքների սոբոր և Հասարակական–քաղ․ սոբոր)։ Կառավարությունը Ս–ի Սկոլպշչինայի Գործադիր վեչեն Է։

Բնությունը։ Գերազանցապես լեռնային հանրապետություն Է։ Հս–արմ–ում և հս–ում Արլ․ Ալպերի լեռնաշղթաներն են՝ Տրիգլավ գագաթով (2863 մ, Հարավսլավիայի ամենաբարձր կետը), հվ–ում Դինարյան բարձրավանդակի հս․ ծայրամասը՝ Կարստ (Կրաս) կրաքարային սարավանդի կարստային ռելիեֆով և Պոստոյսկա Յամա քարայրով։ Դաշտավայրերը գտնվում են արմ–ում և Ադրիատիկ ծովի ափին։ Կլիման մեծ մասամբ բարեխառն Է, չափավոր ցամաքային, ծովափին՝ մերձարևադարձային–միջերկրածովյան։ Հիմնական գետերը Սավան և Դրավան են (Դանուբի ավազան)։ Կան լեռնային և կարստային լճեր։ Տարածքի 46% –ը անտառածածկ Է։

Պատմական ակնարկ։ Հնում Ս–ի տարածքում բնակվել են կելտաիլլիրիական ցեղեր, մ․ թ․ ա․ I դ․ նվաճել է Հռոմը, մ․ թ․ YI–VII դդ․ բնակություն են հաստատել սլավոններ՝ սլովենները (զբաղեցրել են ավելի մեծ տարածք, քան ժամանակակից Ս․ Է)։ VII դ․ առաջացել է Կարանտանիա վաղ ֆեոդ, պետությունը, որը մոտ 745-ին կախման մեջ է ընկել Բավարիայից, ապա՝ 788-ից, Ֆրանկական պետությունից, որի անկումից (843) հետո մտել է Արևելա– ֆրանկական թագավորության (հետագայում՝ Գերմանիա) կազմի մեջ։ XV դ․ կեսից Ս․ ենթարկվել է թուրք, ասպատակություններին։XVI դարից ենթարկվել Է Հաբսբուրգներին։ Ազգ․ և ֆեոդ, ճնշումն առաջ է բերել բազմաթիվ գյուղացիական ապստամբություններ (1478, 1515, 1573 ևն)։ 1809–14-ին Ս–ի տարածքի մեծ մասը (Լյուբլյանայի հետ) մտել Է, այսպես կոչված, Իլլիրիական պրովինցիաների կազմի մեջ, որոնք կախման մեջ էին նապոլեոնյան Ֆրանսիայից։ Ֆրանս, իշխանությունների անցկացրած ռեֆորմները նպաստել են կապիտալիստ, հարաբերությունների զարգացմանը։ 1814–15-ին սլովեն, հողերը վերստին Հաբսբուրգների Ավստրիական կայսրության կազմում Էին։ 1848– 1849-ի հեղափոխությունից հետո ֆեոդ, հարաբերությունների վերացումը նպաստել է կապիտալիզմի զարգացմանը սլովեն․ հողերում։ 1850–60-ական թթ․ ուժեղացել է ազգ․ շարժումը, և նորից առաջ է քաշվել միացյալ Սլովենիայի ծրագիրը։ 1869-ին Լյուբլյանայում ստեղծվել է Բան– վորական լուսավորական ընկերությունը՝ Ս–ի պրոլետարիասփ առաջին ինքնուրույն կազմակերպությունը, 1896-ին՝ Հարավսլավոնական ս–դ․ կուսակցությունը, առաջացել են բուրժ․ կուսակցություններ։ 1905–07-ի ռուս, հեղափոխության ազդեցությամբ Լյուբլյանայում, Տրբովլեում և այլ քաղաքներում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը Ռուսաստանում նպաստել է սլովեն, հեղափոխ․ պայքարի ուժեղացմանը։ Բուրժ․ կուսակցություններում հաղթեցին միասնական հարավսլավոն․ պետություն ստեղծելու կողմնակիցները։ 1918-ի հոկտ․ 29-ին Զագրեբում ժող․ վեչեն, որը ներկայացնում էր սլովեն․, հորվաթ․ և սերբ, բուրժուազիային, հայտարարեց հարավսլաոն․ հողերի՝ Ավստրո–Հունգարիայից անջատման մասին, դեկտ․ 1-ին դրանք միավորվեցին Աերբիայի հետ՝ ստեղծելով Սերբերի, հորվաթների և սլովենների թագավորությունը (1929-ից՝ Հարավսլավիա)։ Վերսալի հաշտության պայմանագրով նորաստեղծ պետության կազմից դուրս մնաց սլովեններով բնակեցված տարածքի մի մասը (Իտալիայում, Ավստրիայում)։ 1919-ի աշնանը Ս–ի մի շարք քաղաքնե– րում ստեղծվեցին կոմունիստական խմբեր, որոնք 1920-ին մտան Հարավսլավիայի կոմկուսի (ՀԿԿ, ստեղծվել էր 1919-ին) մեջ։ 1937-ին ստեղծվեց (ՀԿԿ–ի շրջանակներում) Ս–ի կոմկուսը։ 1941-ի ապրիլին Ս․ օկուպացվել է ֆաշիստ, զավթիչների