կողմից և ապա բաժանվել Իտալիայի ու Գերմանիայի միջե։ 1941-ի ապրիլի 27-ին Լյուբլյանայում ստեղծվեց Ս–ի Ազատա– գրական ճակատը, որի մեջ մտան կոմու– նիստներ, քրիստոնեական սոցիալիստ– ներ, դեմոկրատական մտավորականու– թյան ներկայացուցիչներ։ 1941-ի հուլիսին սկսված սլովեն, ժող․ պատերազմը Հա– րավսլավիայի ժողովրդւս–ւսզատագրա– կան պատերազմի բաղկացուցիչ մասն էր։ 1945-ի մայիսի 15-ին Ս․ լիովին ազատա– գրվեց։ Փարիզի հաշտության կոնֆերան– սի (1946) որոշմամբ Հարավսլավիային վերամիավորվեց Իտալիային անցած սլո– վեններով բնակեցված տարածքի մեծ մասը։ 1945-ի նոյեմբ․ 29-ին Հարավսլա– վիայի ժողովրդական Ֆեդերատիվ Հան– րապետության (ՀԺՖՀ) ստեղծումից հե– տո, Ս․ դարձավ նրա 6 ժող․ հանրապետու– թյուններից մեկը։ Հարւսվսլավիայի (1963) և Սլովենիայի (1974) սահմանադրություն– ներով Ս․ սոցիալիստական հանրապետու– թյուն է ՀՍՖՀ կազմում։ Ս–ում, ինչպես ամ– բողջ Հարավսլավիայում, իրականացվե– ցին խոր հեղափոխ․ վերափոխումներ։ Սոցիալիզմի կառուցման առաջատար գա– ղափարական և քաղ․ ուժը Հարավսլա– վիայի կոմունիստների միությունն է (ՀԿՄ)։ Ս–ում գործում են, իբրև ՀԿՄ–ի բաղկացուցիչ մաս՝ Ս–ի կոմունիստների միությունը և իբրև Հարավսլավիայի աշ– խատավոր ժողովրդի սոցիալիստական միության բաղկացուցիչ մաս՝ Ս–ի աշխա– տավոր ժողովրդի սոցիալիստական միու– թյունը։ Տնտեսությունը։ Ս․ Հարավսլավիայի տնտեսապես առավել զարգացած հանրա– պետությունն է։ Արդ․ արտադրանքը բազ– մազան է։ Կան ՀԷԿ–երի կասկադներ, գորշ ածխի հիմքի վրա՝ ԶԷԿ–եր։ Արդյու– նահանում են բազմամետաղային հանքա– նյութեր, բոքսիտներ, ծարիր, սնդիկ։ Զար– գացած է մեքենաշինությունը, սև և գու–, նավոր մետալուրգիան, տեքստիլ, փայ– տամշակման, քիմ․, սննդի, պոլիգրաֆ արդյունաբերությունը։ Տարածքի մոտ կեսն օգտագործվում է գյուղատնտեսու– թյան մեջ։ Մշակում են ցորեն, եգիպտացո– րեն, տարեկան, գարի, վարսակ, կարտո– ֆիլ, շաքարի ճակնդեղ են։ Զբաղվում են անասնապահությամբ։ Զարգացած է մի– ջազգային տուրիզմը։ Կուլտուրական շինարարությունը և առողջապահությունը։ Դպրոցները հիմ– նականում 8-ամյա են։ Լրիվ միջնակարգ կրթություն են տալիս գիմնազիաները։ Գործում են նաև որակյալ բանվորների պատրաստման, գյուղատնտ․, տեխ․ և մասնագիտական այլ դպրոցներ։ Բարձ– րագույն կրթության համակարգը կազմում են Լյուբլյանայի համալսարանը (հիմնվել է 1595-ին, 1919-ից՝ ժամանակակից հա– մալսարանի ստատուսով) և այլ բարձրա– գույն ուս․ հաստատություններ։ Գիտ․ հիմնարկների մեծ մասը գտնվում է Լյուբլյանայում։ Բարձրագույն գիտ․ հիմ– նարկը Գիտությունների և արվեստների սլովենական ակադեմիան է (հիմնվել է 1921-ին որպես գիտ․ ընկերություն, 1938-ից՝ ակադեմիա, միավորում է 5 բա– ժանմունք, ավելի քան 10 ԳՀԻ՝ պատմու– թյան, լեզվի, կենսաբանության, քիմիա– յի են)։ Գործում են նաև ուրիշ գերատես– չությունների մի շարք ԳՀԻ–ներ՝ երկրբ․ (1946-ից), բանվորական շարժման պատ– մության (1959-ից) են, ռեգիոնալ գիտ․ և կուլտուր–լուսավորական ընկերություն– ներ։ Հետազոտական բաժանմունքներ են ստեղծված Լյուբլյանայի համալսարանի համակարգում, այդ թվում՝ Յո․ Ստեֆանի անվ․ միջուկային էներգիայի ինստ–ը (1947-ից)։ Կան 168 ժող․, 295 գիտ․ և մաս– նագիտական գրադարան, 94 թանգարան։ Հրատարակչությունները տարեկան թո– ղարկում են մոտ 1200 անուն գիրք ու գըր– քույկ։ Լույս են տեսնում 3 օրաթերթ, ավելի քան 20 շաբաթաթերթ, հանդեսներ և պարբերական այլ հրատարակություն– ներ։ Կենտր․ տպագիր օրգանը «Դելո» («Дело», 1959-ից) օրաթերթն է, որը լույս է տեսնում Լյուբլյանայում և Ս–ի աշխա– տավոր ժողովրդի սոցիալիստական միու– թյան օրգանն է։ Ազգ․ ռադիոյին և հեռուստատեսությանը զուգընթաց աշխատում է 12 տեղական ռա– դիոկայան։ Ռադիոհաղորդումները Լյուբ– լյանայում՝ 1928-ից, հեռուստատեսությու– նը՝ 1958-ից։ 1972-ին Ա–ում գործում էր 31 հիվանդա– նոցային հիմնարկ՝ 14,4 հզ․ մահճակալով, ավելի քան 1500 ամբուլատորիա և պոլի– կլինիկա (1400 բժիշկ, շուրջ 2000 ստոմա– տոլոգ)։ Կան մի շարք առողջարաններ։ Գրականությունը։ Սաղմնավորվել է X դ․։ Բողոքական քահանա Պ․ Տրուբարը (1508–86) մշակել է սլովեն, այբուբենը, սլովեներենով հրատարակել կրոն․ 4րԷ–։ XVIII դ․ լուսավորականության գաղա– փարների ազդեցությամբ սկսել է զարգա– նալ աշխարհիկ գրկ․։ XVIII –XIX դդ․ սահմանագծում, ազգ․ վերածնության հետ կապված, գրկ․ զարգացումն արագացել է։ XX դ․ 20-ական թթ․ սլովեն, գրկ․ մեջ հաստատվել է ռոմանտիզմը։ Սլովեն, և եվրոպ․ գրկ․ նշանակալի երեույթ է դար– ձել Ֆ․ Պրեշեռնի (1800–49) ստեղծագոր– ծությունը։ Ռեալիստական ուղղությունն սկսել է ձևավորվել 60-ական թթ․։ Սլովեն, պատմավեպի նախահայրը Յո․ Յուրչիչն է (1844–81)։ XIX–XX դդ․ սահմանագծում առաջացել են նատուրալիզմը ե, այսպես կոչված, սլովեն, մոդեռնը։ Պրոլետ, գրկ․ հիմքը դրել է Ի․ Ցանկարը (1876–1918)։ XX դ․ սկզբի սլովեն, պոեզիայի խոշորագույն նվաճումը Օ․ ժուպանչիչի (1878–1949) քնարերգությունն է։ 1920-ական թթ․ ձևա– վորվել է գրկ․ հեղափոխական թեը, գըլ– խավորապես՝ պոեզիայի և հրապարակա– խոսության մեջ։ Ծնունդ է առել մարքսիս– տական գրաքննադատությունը։ Սլովեն, գրկ․ մեջ գերիշխող ուղղությունը դարձել է էքսպրեսիոնիզմը, որն ունեցել է երեք հոսանք՝ հեղափոխական, անարխիական «կոսմիզմ», կաթոլիկական։ Ռեալիստ, ուղղությունը գլխավորել են խոշոր ար– ձակագիրներ Ֆ․ Բեկը (1890–1970), Յու․ Կոզակը (1892–1964), Ֆ․ Ֆինջգարը (1871-1962) և ուրիշներ։ 1930-ական թթ․ սկզբին միապետա– ֆաշիստ․ դիկտատուրայի դեմ մղված պայ– քարում առաջադիմական ուժերի համա– խմբումը առաջացրել է ռեալիզմի նոր վերելք։ Գրական հանդեսներում աչքի ընկնող դեր են կատարել կոմունիստները։ Առանձնահատուկ նշանակություն են ըս– աացել վավերագրական ժանրերը, զար– գացել եե սոցիալ–հոգեբանական (Ֆ․ Կո– զակ, 1£ 94–1957, Բ․ Կրեֆտ, ծն․ 1905, Ի․ Բրնչիչ, 1912–43) և պատմ․ դրամանե– րը։ Ձեավորվել է «նոր» կամ «սոցիալա– կան» ուալիզմը՝ հեղափոխական ուղըղ– վածութրսմբ․ Պրեժիխով Վորանց (1893– 1950), Մ․ Կրանեց (ծն․ 1908), Ց․ Կոսմաչ (ծն․ 1910), Ա․ Ինգոլիչ (1907), Ի․ Պոտրչ (ծն․ 1913)։ Ֆաշիւտ․ օկուպացիայի շրջանում գրկ–juit առաջատար ժանրը դարձել է պոեզիսն, հատկապես հայրենասիրա– կան քնարերգությունը [ժուպանչիչ, Մ․ Բոր (ծն․ 1913), Կ․ Դեստովնիկ–Կայուխ (1922– 1944)]։ iO-ական թթ․ և 50-ական թթ․ սկըզ– բին եր ւան են եկել ժողովրդի սխրանքը պատերազմում և սոցիալիստ, հասարա– կարգի կառուցումը արտացոլող նշանա– կալի ստեղծագործություններ [Ի․ Մինա– տիի (ծււ․ 1924), Ց․ Վիպոտնիկի (1914– 1972) քնարերգությունը, Կրանցի, Կոս– մաչի, t ու․ Կոզակի արձակը, Պոտրչի ար– ձակը ն դրամատուրգիան]։ 50-ական թթ․ կեսին առաջացել են մոդեռնիստական հոսանյ ներ։ Անհատի և հասարակության բախոււը, itfi մեկնաբանվում էր Էկզիս– տենցիսլիզմի դիրքերից, դարձավ ար– ձակագւրներ Վ․ Կավչիչի (ծն․ 1932), Պ․ Զիւյարի (ծն․ 1932), Ա․ Վուգայի (ծն․ 1930), բանաստեղծներ Դ․ Զայցի (ծն․ 1929), Գ․ Ատռնիշայի (ծն․ 1930), Տ․ Շա– լամունւ (ծն․ 1941), դրամատուրգներ Դ․ Ամոլեի (ծն․ 1929), Պ․ Բոժիչի (ծն․ 1932) ստեղծագործության բովանդակությունը։ Սլովեն, ռեալիզմի արդի փուլը բնու– թագրվում է հոգեբանական վերլուծության խորացումով, կառուցվածքի բարդացու– մով, գաղափարական դիրքերի պլյուրա– 1իզմու1։ Իրականության բացասական երե– վույթն էտի նկատմամբ քննադատական մոտեցււմը զուգորդվում է հումանիստա– կան իւ եալների հաստատման հետ [Կրան– ցի, Մ Միխելիչի (ծն․ 1912) արձակը, Յա․ Մենարտի (ծն․ 1929) և ուրիշների պոեզիան]։ Ազատագրական պայքարի բա– րոյագւտական ժառանգությունը բարոյա– կանության իդեալ և իրականությունը գնահատելու չափանիշ է շատ ռեալիստ– ների ւամար [Բ․ Զուպանչիչի (ծն․ 1925), Պոտրչի, Կ․ Գրաբելշակի (ծն․ 1905) ար– ձակը, Լ․ Կրակարի (ծն․ 1926) և ուրիշների պոեզիան]։ ճարտարապետությունը և կերպար– վեստ լ։ Ա–ի տարածքում հայտնաբերվել են պալեոլիթի և նեոլիթի մշակույթների նմուշներ։ Բրոնզի դարաշրջանում Ա–ում բնակություն հաստատած իլլիրիացիների և վեէ ետների նեկրոպոլիսներում գտնը– ված բրոնզյա արձանիկները, զենքը, զար– դերը մւ մոտ են էարոնսկների արվեստին։ Մ․ թ․ ա․ I հզ․ 2-րդ կեսին Ս–ի տարածքում կազմսվորվել են կելտական բնակավայ– րեր ( Յելեյա, այժմ՝ Ցելե), մ․ թ․ ա․ I դ․– մ․ թ․ IV դ․՝ հին հռոմ․ քաղաքներ (Էմո– նա, այժմ՝ Լյուբլյանա, Պետովիո, այժմ՝ Պտու ) իրենց ամրություններով, տաճար– ներով, ջրանցույցներով և արձաններով։ ժողովուրդների մեծ գաղթի (IV–VII դդ․) ժամս նակաշրջանին են պատկանում գո–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/431
Այս էջը սրբագրված չէ