Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/435

Այս էջը սրբագրված չէ

վոլյունտարիզմը։ Այդ շրջանի ընդդիմա– դիր ուժերը առաջադրում են երկակի ճըշ– մարաության ուսմունքը։ Վերածննդի ազ– դեցությամբ Ա․ աստիճանաբար ետ է մղվում։ Ս–ի ավանդույթների մասնակի աշխուժացում նկատվում է XVI –XVII դդ․, հատկապես Իսպանիայում (այսպես կոչ– ված, երկրորդ Ս․), որին վճռական հար– ված է հասցնում լուսավորականությունը։ XIX –XX դդ․ սահմանագծին Ս–ի ավան– դույթները վերածնում են նեոթոմիզմը և նեոսխոչաաոիկան։ Միջնադարյան սխոլաստիկական փիլ– յուն դասավանդվել է նաև Արեելքի եր– կըրներում, որտեղ սակայն չի նկատվում կրոն, փիլ–յան այն աստիճանի պաշ– տոնականացում և հակադրում անտիկ փիլ–յանը, ինչպես Արմ․ Եվրոպայում, ուր «միջնադարը երկրի երեսից սրբեց հին քաղաքակրթությունը, հին փիլիսոփայու– թյունը» (Ֆ․ Էնգելս)։ Հայ միջնադարյան փիլ․, որքանով որ այն հելենիստական ավանդույթները շա– րունակելիս չի հանգել կրոնափիլ․ գա– ղափարախոսության, չի կրել Ս–ի ընդգըծ– ված ազդեցությունը։ Հայ փիլ․ մեջ քննարկ– վել են Ս–ի մեջ արծարծված ինչպես ընդ– հանուր փիլ․ պրոբլեմներ (հատկապես ունիվերսալիաների հարցը), այնպես էլ կրոնափիլ․ որոշ հարցադրումներ։ Բացի այդ XII –XIV դդ․, պայմանավորված ունի– թոռական շարժմամբ, թարգմանվում են սխոլաստների բազմաթիվ երկեր։ 2․ Փոխաբերական առումով Ս․ նշանա– կում է անպտուղ իմաստասիրում, կյանքից և պրակտիկայից կտրված ձևական գի– տելիք, որը դեդուկտիվ ճանապարհով բխեցվում է որոշակի դոգմատիկական, անառարկելիորեն ընդունված դրույթնե– րից։ Գրկ․ Штекль А․, История средневеко– вой философии, пер․ с нем․, М․, 1912; Со– колов В․ В․, Средневековая философия, М․, 1979; Grabmann М․, Die Geschichte der scholastischen Methode, Bd 1–2,tB-, 1957․

ՍԻՏՈՐ (Allium Sativum), շուշանազգինե– րի ընտանիքի սոխուկավոր, բազմամյա բույս։ Տերևները նշտարաձև են, տափակ, կանգուն կամ կռացած (խոնարհված)։ Ծաղկակիր ցողունի բարձրությունը 60– 150 սմ է։ Սոխուկը բարդ է, կազմված 2– 50 պճեղներից (կոճղեզներից), որոնցից յուրաքանչյուրը պատված է կոշտ կաշե– կերպ թաղանթով։ Վայրի վիճակում աճում է Միջին Ասիայի լեռներում, Ղազախստա– նի հվ–ում, Կովկասում, Հնդկաստանում, միջերկրածովյան երկրներում։ Մշակվում է Եվրոպայում, Ասիայում, Հս․ և Հվ․ Ամե– րիկայում, Աֆրիկայի արևադարձային շրջաններում, Ավստրալիայում։ ԱԱՀՄ–ում՝ գրեթե ամենուրեք։ ՀՍՍՀ–ում Ս․ մշակվում է Արարատյան դաշտում և նախալեռնային շրջաններում ոչ մեծ տարածություններով։ Ս–ի մշակովի տեսակը (Allium Sativum) ունի 2 ենթատեսակ՝ ցողունավոր և սովո– րական (ցողուն չառաջացնող) Ս․։ Կա նաև անցողիկ ձևը՝ թույլ ցողունավորմամբ։ ՀՍՍՀ–ում տարածված է տեղական պո– պուլյացիան, որը կազմված է վերոհիշյալ 2 ենթատեսակներից։ ՍՍՀՄ–ում մշակվող սորտերը սերմերով չեն բազմանում։ Բազ– մացումը կատարվում է վեգետատիվ ճա– նապարհով։ Սխտորի պճեղները տնկում են վաղ գարնանը, բայց ավելի լավ է տնկել աշնանը (սխտորուկները պահելու հարկ չի լինում և կորուստը քիչ է լինում)։ Աշնանացանն ավելի բերքատու է, բայց երկարատև չի պահպանվում, իսկ գարնա– նացանը պահպանվում է մինչև նոր բեր– քը։ Ա․ հնադարյան կուլտուրա է, Չինաս– տանում այն մշակվել է դեռ IV– У դդ․։ Դեռևս Հին Հունաստանում և Եգիպտո– սում Ս․ օգտագործվել է որպես դեղա– բույս և սննդի մեջ, իսկ ներկայումս՝ նաև հիմնականում սննդի մեջ՝ թարմ և վերա– մշակված վիճակում, որպես համեմունք՝ թթուների մեջ, երշիկի արտադրությու– նում, բացի այդ Ս․ պահածոյացվում է։ Ա․ պարունակում է 35–42% չոր նյութեր, 6․0–7,9% սպիտակուցային նյութեր, 7․0–28 մգ% վիտամին С (տերևները՝ մինչև 80 մգ%), 0,5% շաքարներ, 20– 27% բազմաշաքարներ։ Եթերայուղերի (0,23–0,74%) առկայությամբ է պայմա– նավորված Ս–ի յուրահատուկ հոտն ու համը։ Դրանք պարունակում են ֆիտոն– ցիդներ, որոնք ոչնչացնում են շատ ախ– տածին հարուցիչներ։ Բժշկության մեջ կիրառվում են Ս–ի ֆիտոնցիդային պատ– րաստուկները, թուրմը և ալիլսատը (սպիր– տային մզվածք), որոնք ուժեղացնում են ստամոքսաաղիքային համակարգի շար– ժողական և հյութազատիչ ֆունկցիաները։ Նշանակում են աղիքների ատոնիայի և հաստ աղիքի բորբոքումների, ինչպես նաև հիպերտոնիայի և աթերոսկլերոզի դեպքում։ ՍՍՀՄ–ում շրջանացված են մոտ 20 սելեկցիոն սորտեր։ Միջին բերքատվու– թյունը 50–80 ց/հա է։ աՏՈՐԱՇԵՆ, գյուղ Լեռնային Ղարաբա– ղի Ինքնավար Մարզի Մարտունու շրջա– նում, շրջկենտրոնից 34 կմ հվ–արմ․։ Միա– վորված է Կարմիր շուկայի սովետական տնտեսության հետ։ Ունի տարրական դըպ– րոց, ակումբ, գրադարան։ Մ–ում պահպան– վել է եկեղեցի (XVII դ․), Բլբլակ գյուղա– տեղի, 2000 տարեկան, ՍՍՀՄ–ում ամենա– տարեց հսկա սոսու ծառը (բնի շրջագիծը հիմքում 27 մ է, բարձրությունը՝ 54 մ, ստվերու ծածկում է շուրջ 1400 մ2 մակե– րես)։ ՍխՏՈՐքհՏ, հայկ․ բնակավայր պատմ․ Հայաստանի Տայք նահանգի Ոքաղե գա– վառում։ Ս–ում կանգուն թաղածածկ միա– նավ եկեղեցին (X դ․) արմ–ում ունի նախա– սրահ, որը կցվել է հետագայում։ Դահլիճը երկայնակւեն պատերին կից մեկ զույգ որմնամ սյթերով և նրանց վրա հենված մեկ թսղակիր կամարով բաժանվում է երկու հատվածի։ Մուտքերը երկուսն են՝ հվ–ից U արմ–ից։ Գրկ․ Մ ա ր ու թ յ ա ն Տ․, իյորագույն Տայք, I;․, 1978։ Такайшвили Е․, Археологическая экспедиция 1917 г․ в южные провинц ш Грузии, Тбилиси, 1952т– 5․ Մ արության

ՍԿԱԳԵՐԱԿ (Skagerrak), նեղուց Յուտլան– դիա թէրակղզու հս–արմ․ ափի և Սկան– դինավյ սն թերակղզու միջև․ Հյուսիսա– յին և Բսսլթիկ ծովերը միացնող նեղուցնե– րից արևմտյանը։ Երկարությունը 300 կմ է, լայնությունը՝ 110–130 կմ, խորությու– նը՝ միէչև 809 մ։ Ս–ում դիտվում են մակե– րեսային և խորքային հոսանքներ։ Կա մակընթացություն։ Նավահանգիստներն են Օսլոն, Քրիստիանսանը, Արենդալը (Նորվեգիա)։

ՍԿԱԼԴԵՐ (իսլանդ․ skdld – բանաս– տեղծ), IX–XIII դդ․ նորվեգացի և իս– լանդացի բանաստեղծներ։ Ս–ի բանաստեղ– ծությունների պատառիկներ պահպանվել են XII [ դ․ իսլանդ․ գրական հուշարձան– Սխաորաշննի 2000 տարեկան սոսու ծառը