Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/437

Այս էջը սրբագրված չէ

յան ձեռագրերը (Մեծ էդդա, Փոքր էդդա, սագաներ են)։ Գրկ․ В е с се н Э*, Скандинавские языки, пер․ со швед․, М․, 1949; Стебли н-К а- менский М․ И․, История скандинавских языков, М․, 1953․ Հ․ ԱսմանգուԱան

ՍԿԱՆԴԻՆԱՎՅԱՆ ԼԵՌՆԵՐ, լեռնային հա– մակարգ Սկանդինավյան, թերակղզում։ Երկարությունը մոտ 1700 կմ է, լայնությու– նը՝ հս–ում 200–300 կմ, հվ–ում մինչե 600 կմ, բարձրությունը՝ մինչե 2470 մ (Գալհյոպիգեն լեռ)։ Մ․ լ–ի խիստ կտըրտ– ված լեռնաճյուղերը զառիվայր իջնում են դեպի Նորվեգական ծով՝ առաջացնելով բազմաթիվ հրվանդաններ, թերակղզի– ներ, կղզիներ, խոր հովիտներ և ֆիորդեր։ Ս․ լ–ի ռելիեֆը հնագոլյն սառցադաշտերի գործունեության հետևանքով հարթվել է։ Նրա ձևավորման գործում կարևոր դեր ունեն ջրային էրոզիան, ձյան և սառցա– դաշտերի գործունեությունը։ Մ․ լ–ին բնո– րոշ են Սկանդինավյան (վահանաձև) տի– պի ժամանակակից սառցադաշտեր։ Օգ– տակար հանածոներից կան երկաթի, պը– ղընձի, տիտանի, պիրիտի հանքանյութեր։ Գետերը կարճ են, ջրառատ, սահանքա– վոր։ Կան տեկտոնասառցադաշտային ծագման բազմաթիվ լճեր և ջրվեժներ։ Լանջերը (300–1100 մ բարձրությունները) ծածկված են ասեղնատերև անտառնե– րով, ավելի վեր՝ լեռնային տունդրայով և մարգագետիններով։

ՍԿԱՆԴԻՈՒՄ (Scandium), Sc, տարրերի պարբերական համակարգի IV պարբե– րության, III խմբի քիմ․ տարր, կարգահա– մարը՝ 21, ատոմ․ զանգվածը՝ 44,9559։ d տարր է, առաջին անցումային տարրը, ատոմի էլեկտրոնային թաղանթների կա– ռուցվածքն է Յտ2 3p63d4 4տ2։ К և L թաղանթ– ները լրացված են։ Բնական Մ․ բաղկացած է միայն 45 Sc կայուն իզոտոպից։ Ստացվել են թվով տաս ռադիոակտիվ իզոտոպները, որոնցից ամենաերկարակյացը 46Տշ–ն է (Tl/2=84 օր)։ N» 21 տարրի (էկաբոր) գո– յությունը կանխատեսել էր դեռևս Դ․ Մեն– ղեւեևը (1870)։ Ս․ անջատել է շվեդ քիմի– կոս Լ․ Նիլսոնը (1879), Սկանդինավիա– յում հայտնաբերված (այստեղից էլ՝ ան– վանումը) միներալներից։ Ցրված տարր է, պարունակությունը երկրակեղևում՝ 2,2․ ․10՜3 զանգվ․ % ։ Առաջացնում է չափա– զանց հազվագյուտ տորտվեյտիտ և ստե– րետտիտ միներալները։ Պարունակվում է հիմնային լեռնային ապարներում (2,4․ ․10~3%)։ Հայտնի են Ա–ի a և |3 բյուրե– ղական ձևափոխությունները (անցումը մեկից մյուսին 1334°C)։ Հալ․ ջերմաստի– ճանը՝ 1539±5°C, եռմանը՝ 2700°C, խտու– թյունը՝ 3020 կգ/մ3 (25°C)։ Մաքուր Մ․ սպիտակ, արծաթափայլ, դեղնավուն երանգով, փափուկ, պլաստիկ մետաղ է։ Քիմիապես ակտիվ է, հատկապես՝ տա– քացնելիս։ Միացություններում ցուցաբե– րում է +3 օքսիդացման աստիճան (հազ– վադեպ՝ +2 և +1)։ Քիմ․ հատկություն– ներով Տշ+3-ը նման է ալյումինի, բերիլիու– մի և իւորիումի ենթախմբի՝ նույնպես +3 օքսիդացման աստիճան ունեցող անցու– մային (Ti+3, Mn+3 են) տարրերին։ Հա– ճախ դասվում է հազվագյուտ հողային տարրերի շարքը։ Օդում պատվում է օք– սիդի պաշտպանիչ շերտով, նշանակալի օքսիդանում է 250°Շ–ում, թթվածնում՝ 200°Շ–ում, ավելի բուռն՝ խոնավության առկայությամբ։ Օքսիդը՝ Sc203, անգույն, դժվարահալ, քիմիապես կայուն նյութ է, չի լուծվում ջրում, լուծվում է տաք և խիտ թթուներում։ Հիդրօքսիդը՝ Sc(OH)3l ամ– ֆոտեր է, ավելի լավ արտահայտված հիմ– նային հատկություններով։ Տաքացնելիս Մ․ միանում է ջրածնի (450°C), հալոգեն– ների (400–600°C), հալկոգենների և ազո– տի (600–800°C), ածխածնի, սիլիցիումի և բորի (1000°C) հետ։ Ա․ հեշտությամբ լուծվում է միջին խտության թթուներում, կայուն է ալկալիների, խիտ ատք03-ի և HCl-ի (1։1) խառնուրդի նկատմամբ։ Մ–ի աղերը ջրում հիդրոլիզվում են։ Ա–ի ստաց– ման հումքը վոլֆրամային, անագային, տիտանային, ուրանային հանքանյութե– րի և բոքսիտների վերամշակման արդ– յունքներն են, որոնցից անջատում են Ա–ի օքսիդը, ապա քլորացնում (ֆտորացնում) և վերականգնում կալցիումով՝ բարձր ջերմաստիճաններում։ Մ–ի կիրառություն– ները սահմանափակ են։

ՍԿԱՊՈԼԻԹ (հուն, axdrtօգ–փող, առանցք, սյուն և Hdoe – քար), սիլիկատների դասի միներալների խումբ, ներկայացնում են իզոմորֆ շարք 3NaAlSi308 -NaCl– –3CaAl2Si208-(CaC03, CaS04)։ Ա․ առա– ջացնում են տետրագոնային համակար– գի սյունաձև բյուրեղներ կամ համատա– րած հատիկավոր ագրեգատներ։ Կարծ– րությունը՝ 5–6, խտությունը՝ 2500–2780 կգ /մ3, գույնը՝ սպիտակ, դեղին, կա– պույտ (գլավկոլիտ), վարդագույն։ Ա․ կալ– ցիումով հարուստ մետամորֆացած ապար– ների, սկառների, հիդրոթերմալ փոփոխ– ված հիմքային մագմատիկ ապարների մեջ տարածված միներալներից է, Ա–ի կա– պույտ տարբերակի բյուրեղները ծառա– յում են որպես զարդաքար։ Ա–ի խռշոր բյուրեղներ հանդիպում են Մերձբայկա– լում, Ուրալում և այլուր։

ՍԿԱՌՆԵՐ (շվեդ, scarn – բառացի ցեխ, թափոններ), մետասոմատիկ ապարներ, որոնք կազմված են կրամագնեզիումաեր– կաթախառն սիլիկատներից և ալյումա– սիլիկատներից։ Առաջանում են մագմա– տիկ ապարների բարձր ջերմաստիճանա– յին կոնտակտային եզրապսակներում կարբոնատային ապարների և մագմայի, ինտրուզիվ կամ այլ սիլիկատային ապար– ների քիմ․ փոխազդեցության հետևանքով։ Պրոցեսին մասնակցում են տաք մագմա– ծին լուծույթներ։ Տարբերում են կրային և մագնեզիումային Ս․։ Առաջինները գոյա– նում են առավելապես փոքր և միջին խո– րություններում (մինչև 12 կմ) ետմագմա– տիկ փուլում կրաքարերի և ալյումասիլի– կատային ապարների շփման տեղում, իսկ երկրորդները՝ դոլոմիտների և ներ– դրվող մագմայի ռեակցիոն փոխազդե– ցության ժամանակ կամ մեծ խորություն– ների (10–12 կմ և ավելի) պայմաններում ալյումասիլիկատների շփման տեղում (նույնպես ետմագմատիկ Փուլում)։ Ա․ առաջացնում են ոսպնյակաձև կամ շեր– տավոր, հազվադեպ, խողովակաձև և երա– կանման մարմիններ։ Ա–ին հաճախ հա– րում են հանքանյութերի (երկաթի, պղըն– ձի, կապարի, ցինկի, վոլֆրամի, մոլիբ– դենի ևն) խոշոր կուտակներ, որոնք առաջացնում են սկառնային հանքավայ– րեր։

ՍԿԱՌՈՆ (Scarron) Պոլ (1610–1660), ֆրանսիացի գրող։ Կլասիցիզմի գեղագի– տության և ազնվականական նրբագեղ (պրեցիոլ), գրականությս^ւ հակառա– կորդ։ Գրականության մեջ մուտք է գոր– ծել «Բոււլեսկային մի քանի ոտանավոր– ների ժո]լովածու»-ով (1643), որին հաջոր– դել են «Տիփոն կամ Գիգանւոոմախիա» (1644), « Կերպարանափոխված Վերգիլիո– սը» (1(48–52) տրավեստի–պոեմները։ ԲուռլեսԼ և տրավեստի–պոեմ նոր ժանրի հիմնադիր Մ․ իր գործերում հին աստված– ներին և հերոսներին օժտել է մարդկա– յին արատներով։ Նրան փառք է բերել «Զավեշտական վեպ» (1651–57) ստեղծա– գործությունը, որտեղ պատկերել է գա– վառակս ւն հասարակության բարքերն ու կենցաղը։ Ա․ ֆրանս․ թատրոնից գերա– դասել է իսպանականը, որից փոխառել է իր ստեղծագործության թեմատիկան ու հնարաձեերը («ժոդըլե կամ Տեր–ծառան», բեմ․ 1645, հրտ․ 1646, «Հայաստանցի Դոն Հաբեթր», բեմ․ 1646)։ Կատակերգակ Ա–ի արվեստը մեծ դեր է խաղացել ֆրանս․ դրամատուրգիայի պատմության մեջ։ Նրա վերջին ստեղծագործությունները «Ողբեր– գակաաակերգական նովելներ»-ն են (հրտ․ 1661)։ Ս–ի «Իմ տապանագիրը» («։Գրական թերթ», 1955, N» 13) բանաստեղծությունը հայերեն է թարգմանել Ա․ Իսահակյանը։ ՍԿ ԱՏՈԼ (< հուն, axatog – գոմաղբ, կղկղանք), (3-մեթիլինդոլ, անգույն, գար– շահոտ բյուրեղներ։ Հալ․ ջերմաստիճանը՝ 95°C, եռմանը՝ 265°C։ Լուծվում է օրգ․ լուծիչներում։ Չափազանց նոսր լուծույթ– ներն ււնեն ծաղկի հաճելի հոտ։ Փոքր քանակներով պարունակվում է ածխա– ձյութում, քարածխում։ Օրգանիզմում ա– ռաջանում է տրիպոտոֆանից՝ հաստ աղի– քում գտնվող և նեխում առաջացնող բակ– տերիաների ազդեցությամբ։ (Տես նաև Ինղոչ)։ Հ․ Եասյան

ՍԿԱՐԼԱՏՏԻ (Scarlatti) Ալեսանդրո (1660 -1725), իտալացի կոմպոզիտոր, կապէ լմայստեր։ Նեաւցոչյան օպերային դպրոցի հիմնադիր և խոշորագույն ներ– կայացուցիչ։ Աշխատել է Նեապոլում, Հռո– մում, Ֆլորենցիայում։ Դասավանդել է Նեապոլի կոնսերվատորիաներից մեկում, աշակերտներից են Դ․ Սկարւաւոաին, Ա․ Հսսսեն, Ֆ․ Դուրանտեն։ Գրել է շուրջ 125 օպերա, 600 կանտատ, բազմաթիվ օրատորիաներ, հոգևոր, ինչպես և գոր– ծիքս յին ստեղծագործություններ։ Ս–ի երւա շտ․ ժառանգության կարևոր մասն են օպերաները, այդ թվում՝ «Պյուռոս և Դե– մետրիոս» (1694), «Միհրդատ Եվպատոր» (1707), «Տիգրան» (1715) ևն, որոնցում հաստատվել է սերիա–օպերայի բնորոշ կառուցվածքը, ընդհանրացվել Ս–ի նա– խորդների նվաճումները ճկուն վոկալ մեղեդու, արտահայտիչ հարմոնիկ ոճի, օպերային արիայի, ասերգի, անսամբլի տարատեսակների, նախերգանքի ասպա–