Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/446

Այս էջը սրբագրված չէ

պիրի «Համլետ»)։ Դերերից են՝ Քահէանա («Իշխանություն և փառք», ըստ Դ․ Գրինի), Թոմաս Մոր (Բոլտի «Բոլոր ժամանակների մարդը»), Լիր, Մակրեթ (Շեքսպիրի «Լիր արքա», «Մակբեթ»), Տրեալյով, Վոյնխցկի (Չեխովի «ճայը», «Քեռի Վանյա»), Իլես– աակով (Գոգոլի «Ռևիզոր»)։ Համլեաի (1955-ին), Լիրի (1964-ին), Մակ Յեթի (1968-ին) դերերով հանդես է եկել ՍՍՀՄ–ում։ 1954-ից նկարահանվում I; կի– նոյում։ Տղամարդու դերի («Բոլոր ժամա– նակների մարդը» ֆիլմում) լավագույն կատարման համար արժանացել է Սոսկ– Պ․ Սկոֆիլդը Համլեւոի դերում (Շեքսպիրի « Համ– լեա») վայի Միջազգային IV կինոփառաււոնի մրցանակի։ Ս–ի արվեստը հագեցված է հումանիզմի և արդարության գաղափար– ներով։

ՍԿՎԱԾՔ շլիխ (գերմ․ Schlich), {անր միներալների ֆրակցիա, ստացվում է ]ւնա– կան փուխր նստվածքների, արհեստակա– նորեն մանրացրած ապարների կամ մինե– րալային գոյացումների լվացման հետե– ւանքով։ Ս–ի կազմության մեջ մտնու! են միներալների հատիկներ, որոնք կ սյուն են ֆիզիկ, և քիմ․ հողմնահարման նկատ– մամբ և ունեն ավելի քան 3000 կգ/մ3 խ լռու– թյուն (ոսկի, պլատին, կինովար, կասիտե– րիտ, շեելիտ, մագնետիտ, ցիրկոն, ալ– մաստ ևն)։ Ալյուվիալ և դելյուվիալ նըստ– վածքներից սիստեմատիկ սկվածքսյին Փորձանյութեր են վերցնում օգտակար հա– նածոների ցրոնային և արմատական հան– քավայրերի որոնման ժամանակ։

ՍԿՎՈՐ5ՈՎ–ՍՏԵՊԱՆՈՎ Իվան Իվանւվիչ (իսկական ազգանունը՝ Սկվորցով, գրա– կան կեղծանունը՝ Ի․ Ստեպանով) [24․ 2(8․3)․ 1870, Բոգորոդսկ, այժմ4 Նոգինսկ, Մոսկվայի մարզում – 8․10․1928, Սոչի], սովետական պետ․ և կուսակցական գոր– ծիչ, պատմաբան, տնտեսագետ։ Կոմու– նիստական կուսակցության անդամ 1896-ից։ Ծնվել է գործարանային ծսռա– յոդի ընտանիքում։ 1890-ին ավարտել է Մոսկվայի ուսուցչական ինստ–ը և աշխա– տել ուսուցիչ Մոսկվայում։ Հեղափոխա– կան շարժմանը մասնակցել է 1891-ից։ Բազմիցս ձերբակալվել և աքսորվե է։ 1905-ին եղել է ՌՍԴԲԿ Մոսկվայի կոմի– տեի գրական–դասախոսական խմբի ան– Ի․ Ի․ Սկվորցով– Սաեպանով դամ։ ՌՍԴԲԿ 4-րդ համագումարի (1906) պատգամավոր։ 1907-ին և 1911-ին բոլ– շևիկների կողմից առաջադրվել է թեկնա– ծու Պետ․ դումայի ընտրություններին։ 1914–17-ին կուսակցական աշխատանք– ներ է կատարել Մոսկվայում։ Փետրվար– յան հեղափոխությունից (1917) հետո Մոսկվայի սովետի «Իզվեստիա» («Из– вестия») թերթի խմբագիր, «Սոցիալ– դեմոկրատ» («Социал-демократ») թեր– թի խմբկոլի, ՌՍԴ£(բ)Կ Մոսկվայի կո– միտեի անդամ, Մոսկվայի քաղաքային դումայի բոլշևիկյան ֆրակցիայի նախա– գահ։ 1917-ի հոկտեմբերյան օրերին Մոսկ– վայի ՌՀԿ–ի անդամ, սովետական կառա– վարության առաջին կազմում եղել է ֆի– նանսների ժողկոմ։ 1925–27-ին՝ «Իզվես– տիա ՑԻԿ ՍՍՍՌ ի ՎՑԻԿ» («Известия ЦИК СССР и ВЦИК») թերթի պատասխա– նատու խմբագիր, 1927-ից՝ «Պրավդա» թերթի պատասխանատու խմբագրի տե– ղակալ, միաժամանակ՝ 1926-ից, ՀամԿ(բ)Կ ԿԿ–ին կից Վ․ Ի․ Լենինի ինստ–ի դիրեկ– տոր։ 1926–28-ին «Լենինգրադսկայա պրավդա» (Ленинградская правда») թերթի պատասխանատու խմբագիր։ Ակ– տիվ պայքար է մղել տրոցկիզմի և <նոր օպոզիցիայի» դեմ։ Եղել է Կոմունիստա– կան ակադեմիայի նախագահության, Սո– վետական մեծ հանրագիտարանի առա– ջին հրատարակության գլխավոր խմբա– գրության անդամ։ ԿուսակցությանtX– XV համագումարների , պատգամավոր, X–XIII համագումարներում ընտրվել է ՌԿ(բ)Կ ԿՎՀ–ի, XIV–XV-ում՝ ՀամԿ(բ)Կ ԿԿ անդամ։ Ընտրվել է Համառուսաստան– յան ԿԴԿ և ՍՍՀՄ ԿԳԿ անդամ։ Ս–Ս․ հե– ղափոխական շարժումներին, քաղաքա– տնտեսությանը, գիտ․ աթեիզմի տեսու– թյանը ևն հարցերին նվիրված աշխատու– թյունների հեղինակ է, Կ․ Մարքսի «Կա– պիտալի» ռուս, հրատարակության (1–3 հատորներ, 1920) թարգմանիչն ու խմբա– գիրը։ Երկ․ Избр․ произв․, т․ 1–2, [М․–Л․], 1930–31; Избр․ атеистические произв․, М․, 1959; Избранное, М․, 1970․

ԱԿՐԱՊ–ՊՐՈՑԵՍ (< անգլ․ scrap – մե– տաղի ջարդոն), մարտենյան արտադրու– թյան տարատեսակ, երբ բովախառնուրդը հիմնականում բաղկացած է սկրապից (մե– տալուրգիական արտադրության թափոն– ներ, որոնք օգտագործվում են մետալուր– գիական վառարաններում վերահալման համար)։ Ս–պ–ի դեպքում թուջի ծախսը կախված է եռման ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ՝ հալված մետաղում ածխածնի պարունակությունից (20–45%)։ Ս–պ․, սովորաբար, կիրառում են դոմնա– յին վառարաններ չունեցող գործարան– ներում, ինչպես նաև մեքենաշինական գործարանների մարտենյան արտադրա– մասերում։ Ս4ՐԱՈՒՊԻ ՌԵԱԿՑԻԱ, քինոլինի (III), նրա նմանակների և ածանցյալների սին– թեզը անիլինի (I), նրա համապատասխան նմանակների ու ածանցյալների և գլիցե– րինի փոխազդեցությամբ։ Ռեակցիան իրա– կանացնում են դեհիդրատացնող (H2SO4, Н3Р04) և օքսիդացնող (նիտրաբենզոլ ևն) նյութերի առկայությամբ։ Դեհիդրատաց– նող խառնուրդի ազդեցությամբ գլիցերի– նը վեր է ածվում ակրոլեինի (II), որը և մասնակցում է հիմնական ռեակցիային։ Ռեակցիան 1880-ին հայտնաբերել է ավստր․ քիմիկոս Զ․ Սկրաուպը (Skraup, 1850–1910)։ Օգտագործվում է քիմ․ աշ– խատանոցներում և արդյունաբերության մեջ՝ դեղանյութեր ու ֆոտոսենսիբիլիզա– տորներ ստանալու նամար։

ՍԿՐԵՊԵՕ (անգլ․ scraper, <scrape – քերել), տես Կեոաշերեփ։

ՍԿՐՅԱԲԻՆ Ալեքսանդր Նիկոլաևիչ [25․12․ 1871 (6․1․1872), Մոսկվա – 14(27)․4․1915․ Մոսկվա], ռուս կոմպոզիտոր և դաշնակա– հար։ Հայրը դիվանագետ էր, մայրը՝ դաշ– նակահարուհի։ 1882–89-ին սովորել է Կադետական դպրոցում։ Միաժամանակ դաշնամուրի դասեր է առել Դ․ է․ Կոն– յուսից, Ն․ Ս․ Զվերևից։ 1888-ից սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում (ավար– տել է 1892-ին) Վ․ Ի․ Սաֆոնովի (դաշնա– մուր), Դ․ է․ Կոնյուսի, Ս․ Ի․ Տանեևի (տե– սական առարկաներ), Ա․ Ս․ Արենսկու (ստեղծագործություն) մոտ։ 1898–1903-ին եղել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշ– նամուրի բաժնի պրոֆեսոր։ Զուգահեռա– բար ծավալել է համերգային լայն գործու– նեություն, 1904–09-ին հանդես եկել Շվեյ– ցարիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ–ում, կա– տարել իր ստեղծագործությունները։ Ս․ ստեղծագործել է դաշնամուրային և սիմֆոնիկ երաժշտության բնագավառնե– րում։ Նրա երաժշտ․ ոճը ձևավորվել է, առաջին հերթին, դաշնամուրի համար գրված երկերում, սկզբում՝ Շոպենի, Չայկովսկու, Լյադովի երաժշտության ներգործության տակ, դարասկզբին՝ նաև ժամանակակից եվրոպ․ երաժշտության մեջ ի հայտ եկած նոր միտումների (իմ– պրեսիոնիզմ, էքսպրեսիոնիզմ) յուրովի իրագործման միջոցով։ Ս․ XX դ․ սկզբի նորարար կոմպոզիտորներից է, որի ազ– դեցությանը ենթարկվել են մի շարք ռուս և եվրոպ․ կոմպոզիտորներ։ Անցել է ստեղ– ծագործական բարդ՝ նոր արտահայտչա– միջոցների անընդհատ որոնումների ուղի։ 1890-ական թթ․ գրել է դաշնամուրային բազմաթիվ մանրանվագներ՝ էտյուդներ, պրելյուդներ, վալսեր, մազուրկաներ, նոկ–