Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/449

Այս էջը սրբագրված չէ

Հայկական սղագրու– թյան այբուբենը, տա– ռակապակցության համակարգը և պայ– մանական նշանները մասին։ Դա շեղագիր համակարգ է, հիմնը– ված գրի կենսամեխանիկական օրինա– չափությունների ուսումնասիրման վրա։ Ս–յան համակարգը հետագայում աստի– ճանաբար կատարելագործվել և պարզեց– վել է՝ նպատակ ունենալով հասնել գրու– թյան հոգեբանական առավելագույն պար– զության և ուսուցման հեշտացման։ Հիմ– նական ուղղություններն են՝ 1․ սղագրա– կան նշանների ավելի մոտեցում սովորա– կան գրի տարրերին, 2․ համակարգից այնպիսի նշանների վերացում, որոնք խանգարում են բաղաձայնների միասնա– կանացմանը և ձայնեղացմանը, 3․ միա– վորյալ նշանների քանակի նվազեցում։ Հայկ․ ինքնուրույն Ս–յան հեղինակի՝ Շաքե Ծերոնյանի և կատարելագործող Պողոս Վարդանյանի «Ծերոնյան մեթոդը» պետականորեն հաստատվել է 1957-ի դեկ– տեմբերին ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ։ Այն հիմնված է հայոց լեզվի հնչյունական, քերականական օրենքների և հայերենի հնչյուններից բխող առանձնա– հատկությունների վրա։ Տառերը կազմված են երկրաչափական ձևերից և արտահայտ– վում են բաղադրյալ տառերի, հանգուցա– յին միջոց հանդիսացող ձայնավորների միացությունների կանոններով, պայմա– նական նշաններով և կրկնավոր բարդ ու ածանցավոր բառերի, բառի մեջ նույն տառի կրճատման հատուկ կանոնների, նշանների օգնությամբ։ Հայերենի ամենա– գործածական «Ն» և «Р» բաղաձայններն ունեն իրենց հատուկ կանոնները։ Հայկ․ Ս․ գրվում է տողի վրա։ Ձայնավորների գրաված կայուն տեղի պատճառով տողի վերին և ներքին մասերում առաջանում է բաղադրյալ նշանների 16 խմբավորում, որոնք բաղաձայնական ընդհանուր օրեն– քի համաձայն ներառնում են 525 նշան, օրինակ, պար, փիր, բեր, փըռ ևն։ Տառա– կապակցությունների այդ խմբերը վան– կեր ներկայացնող կայուն զուգորդումներ են։ Հատուկ կանոնի են ենթարկվում երկ– հնչյունները։ Կա պայմանական ամեն Ան– գործածական բառարմատների 90 նշան։ Հայկ․ Ս․, ի տարբերություն այլ մեթոդնե– րի, գրվում է ինքնահոսով, ոչ թե դաստա– կի, այլ մատների շարժումով, րոպեում կա– րելի է գրել 130–140 բառ, տետրի մեկ էջի վրա՝ մինչև 1800 բառ։ ՍՂԱՄ, գյուղ Արմ․ Հայաստանում, Դիար– բեքիրի վիլայեթի Արղանա–Մադեն գա– վառի Բալու գավառակում։ XX դ․ սկզբին ուներ 35 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին այգեգործությամբ, պարտիզպանությամբ, հացահատիկի մշակությամբ, անասնա– պահությամբ։ Դյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները բռնությամբ տե– ղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժա– մանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճա– նապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՍՂԵՐԴ, Սղերտ, Ս ի և ր տ, քաղաք Արմ․ Հայաստանում, Բիթլիսի վիլայե– թում, Սղերդ սանջակի կենտրոնը։ Համա– պատասխանում է Մեծ Հայքի Աղձնիք նա– հանգի Սերխեթք գավառի նույնանուն կենտրոնին, որը հետագա աղավաղմամբ ստացել է Ս․ անվանումը։ Հիմնականում երկհարկանի, քարակերտ տներով քաղա– քը փռված է լեռներով բոլորված դաշտա– հովտում։ Ունի բարեխառն կլիմա, բարե– բեր և ջրառատ դաշտեր՝ պատված պտղա– բեր պարտեզներով և այգիներով։ Աճում են խաղողի ընտիր տեսակներ, նուռ, նուշ, թուզ, ընկույզ, կեռաս, բալ ևն։ Հս– արմ–ում կան սպիտակ նավթի հանքեր։ Մերձակա լեռնավայրերը ծածկված են թավ մարգագետիններով ու ծաղկաբույսե– րով։ Մինչև 1915-ի սկիզբը Ս–ում ապրում էր շուրջ 6 հզ․ հայ, որոնք զբաղվում էին ար– հեստներով, առևտրով, երկրագործու– թյամբ, գինեգործությամբ, մեղվաբուծու– թյամբ։ Ունեին երեք եկեղեցի (Առաքելա– կան, Կաթոլիկական, Ավետարանական), մեկ վանք (Ս․ Հակոբ), տարրական և միջ– նակարգ դպրոցներ։ Սանջակի գյուղերից զուտ հայաբնակ էին 99-ը, ասորիների և եզդիների հետ խառը՝ 86-ը։ Այդ գյուղե– րում հսվերի թիվը 1882-ի տվյալներով հասնում [էր շուրջ 30 հզ–ի։ 1896-ին Ս–ի և շրջակայքի հայերի զգալի մասը կոտոր– վեց կամ բռնի իսլամացվեց։ 1915-ին՝ Մեծ եղեռնի ժամանակ, ինչպես քաղաքի, այն– պես էլ սանջակի հայերը ենթարկվեցին թուրք, կառավարության կազմակերպած բռնագաղթին և կոտորածներին։ Եղեռնի առաջին օրերին հայերի տները, խանութ– ները, արհեստանոցները, եկեղեցիներն ու դպրոցները կողոպտվեցին, հրկիզվեցին ու ավեր1եցին։ Ս–ի հայ երիտասարդնե– րից շատերը դիմեցին ինքնապաշտպա– նության և քաշվեցին լեռները։ 1916-ին Ս․ ազատագրեցին ռուս, առաջապահ զորա– մասերն ու հայ կամավորական խմբերը, բայց շուտով հարկադրաբար նահանջե– ցին։ Զաւդերից փրկված սակավաթիվ հա– յեր նահքսնջող զորքի հետ գաղթեցին Արլ․ Հայաստան։ Մ․ Կաւովւսսան

ՍՂԻՆԱՆԵՏ, հարմարանք, որը ծառայում է սղինը (ջրի խորքում առաջացող փխրուն սպունգաձև սառույցի կուտակներ) կա– լելու և հիդրոտեխ․ կառույցի միջով (վերին բիեֆից ւ դեպի ստորինը) անցկացնելու համար։! Սովորաբար բաղկացած է լինում սղինաընդունիչից, որը կալում է ջրի վերին շերտը սղինի հետ միասին, և սղինաթողից։ ՍՍՀՄ մի շարք ՀԷԿ–երում կիրառվում են Ս․ Դոսյոունսկու, Ռ․ Մալխագյանի կոնս– տրուկցիայի Ս–ներ։ ՍՂՆԱ К քաղաք վրաց․ ՍՍՀ–ում, Սղնախի շրջանի կենտրոնը։ Ծնորիս Ծղալի երկա– թուղային կայարանից 13 կւէ հեռավորու– թյան վրա, Թբիլիսիից 110 կւէ արլ․։ Ունի կարի ֆաբրիկա, երաժշտ․ ուսումնարան, հայրենագիտական թանգարան։ Ս․ հիմնադրվել է Ւարնաբուջի հին քա– ղաքի ավերակների վրա։ Հիշատակվում է XVIII դ․ սկզբից։ 1760-ական թթ․ Ղարա– բաղից հաղթած մեծ թվով հայեր, երբ հաս– տատվել են Ս–ում, վրաց Հերակլ II թագա– վորը պարսպապատել է այն և մտցրել Քարթլ––Կախեթի «թագավորական քա~ Սղնախհ Ս․ Գևորգ եկեղեցին և զանգակա– տունը