Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/450

Այս էջը սրբագրված է

ղաքների» ցուցակի մեջ: XVIII դ․ վերջին քաղաքը հարուստ էր խաղողի այգիներով և պտղատու ծառերով, ուներ հյուրատուն և ամրոց։ 1802-ին Ս․ ունեցել է մոտ 1000 բնակիչ (հիմնականում հայեր), որոնք զբաղվել են արհեստագործությամբ և առեվտրով։ Քարթլ–Կախեթի վերջին թագավոր Գեորգի XII (1798–1801) Ս ի կառավարչի պաշտոնը (մամասախլիս) շնորհել է հայազգի Թեյմուրազ Թեյմուրազովին։ XIX դ․ վերջին –XX դ․ սկզբին Ս–ում կար հայկ․ երեք եկեղեցի, երկու դպրոց, մեկ տպարան։

Այժմ կանգուն է հայկ․ Ս․ Գևորգ եկեղեցին (XIX դ․), կառուցված կիսամշակ քարի և աղյուսի զուգակցումով։ Ունի շաղածածկ դահլիճի հորինվածք, կիսսշրջանաձև խորանի երկու կողմերում ուղղանկյուն ավանդատներով։ Ներքին տա ցածությունը ջլատվում է երկու զույգ T-աձև որմնամույթերով և դրանց միջև ձգվող կամարներով։ Եկեղեցու ճարտ․ յուրահատուկ առանձնահատկությունն այն է, որ միանավ հատակագծային լուծման դեպքում ունի եռանավ բազիլիկի ծավալատարածական հորինվածք։ Կղմինդրածածկ տանիքի կենտրոնում փոքրիկ վեցասյուն ռոտոնդա է։ Եկեղեցու հվ–արլ․ կողմում զանգակատան եռայարուս բարձր աշտարակն է․ գլանաձև հոծ պատերով՝ ստորին, կամարակապ բացվածքներով՝ միջին և բրգաձև ծածկով, բազմանիստ խուլ պատերով՝ վերին հարկերով։

ՍՂՆԱԽ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրջանում, շրջկենտրոնից 30 կմ հվ․։ Միավորված է Չանախչիի կոլտնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, ակումբ, կինո, կենցաղսպասարկման տաղավար։

ՍՂՆԱԽՆԵՐ (մոնղ․՝ ամրություն, սպաստարան), Արլ․ Հայաստանի լեռնային բերդերի և բնական ամրությունների անվանումը XVIII դ․ 1-ին կեսին։ Ս․ ունեցել են հայկ․ գրեթե բոլոր նահանգներդ։ Համեմատաբար առատ տեղեկություններ են պահպանվել Ղարաբաղի, մասամբ՝ Սյունիքի Ս–ի մասին, որոնց մելիքական տների ազատագր․ ոգորումները ռազմադիվանագիտ․ տեսակետից սերտորեն առնչվել են հարևան ժողովուրդների և ռուս, արքունիքի հետ։ Ղարաբաղի հինգ մելիքություններից (տես Խամսայի մելիքությունները) յուրաքանչյուրն ունեցել է մեծ և փոքր Ս․, որոնց մի մասը (Դտիչ–Դորոզ, Ջրաբերդ, Կաչաղակաբերդ, ՇիկաքարՔպրագլուխ–Շոշ) հայտնի բերդամրոցներ են եղել դեռևս վաղ միջնադարում։ Կառուցվել են նաև նորերը (Գյուլստան, Ավետարանոց, Քոչիզ ևն)։ Ս–ի զինական ուժերը գլխավորել է Մեծ սղնախի՝ Եսայի Հասան–Ջալալյանի և Ավան Յուզբաշու գլխավորությամբ։ Մեծ սղնախի դեր է ունեցել նախ Ջրաբերդը, որտեղ 1721-ի գարնանը ջախջախված ավարառու լեռնականները նահանջել են Կուրի ձախ ափը Ա դադարեցրել Ղարաբաղի ասպատակությունները։ Հետագայում Մեծ սղնախի դերը փոխանցվել է Քարագլխին (Շոշի բերդ)։ Դիզակ գավառի սղնախը եղել է Տողա բերդը, Վարանդայինը՝ Քոչիզը (Հերհեր և Ծովաւոեղ գյուղերի մոտ) և Ավետարանոցը (Չանախչի)։ Թարթառի և Խաչենի հովիտներում նշանավորվել են Գյուլստանը, Ջրաբերդը, Հավքախաղացն ու Կաչաղակաբերդը։ Ղարաբաղի Ս–ում տեղաբաշխվել են մոտ 30 հզ․ հեծյալ և 10 հզ․ հետևակ մարտիկներ՝ իսկ զինաբախումների ժամանակ զորակոչվել է բնակիչների մեծ մասը։ Ս–ում ամրացած հայ զինվորությունը փաստորեն ապահովել է նահանգի անկախությունը, շուրջ 6 տարի (1721–27) Ղարաբաղի գավառներն այլևս հարկ չեն վճարել թուրք կամ պարսիկ բռնակալներին։ Ս–ի զինված ուժերը Պետրոս I-ի պարսկ․ արշավանքի ժամանակ, օինակցելով վրացիներին, պատրաստվել են կռվել ռուս, զորքերի կազմում (տես Պարսկական արշավանք 1722,2–23 հոդվածը), շատ մարտիկներ մտել Հայկական էսկադրոնի, կազմի մեջ։ 1724-ի գարնանը Ավան Յուզբաշին 2 հզ–անոց զորախմբով Շոշից օգնության է շտապել թուրք. լծի դեմ Դավիթ Բեկի գլխավորությամբ պայքարի ելած Սյունիքին։ 1725-ին Ս․ ոչնչացրել են Վարանդա գավառ ներխուժած թուրք, մի խոշոր զորաջոկատ։ 1726-ի աշնանը Մեծ սղնախը՝ Շոշի բերդը, ծանր մարտերում զգալի կորուստներ է պատճառել թուրք, բանակին և հարկադրել նահանջի։ Հետագա պայքարի կենտրոններ են դարձել Զրաբերդն ու Գյուլստանը, որոնց հերոսական պաշտպանությունն ապահովել է Ղարաբաղի լեռնային գավառների անձեռնմխելիությունը։ Ս–ի պայքարը շարունակվել է մինչև 1728–29-ը, երբ Եսայի Հասան-Ջալալյանի մահից (1728) հետո մյուս ղեկավարները անցել են Ռուսաստան՝ հայրենիքի ազատագրման հեռանկարը կապելով հետագա դեպքերի նպաստավոր շրջադարձի հետ։

ՍՂՈՐԴ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթ գավառում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 150 հայ բնակիչ (մոտ 20 տուն)։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՍՂՈՑ, ձեռքի կտրող գործիք կամ մեքենա (հաստոց)՝ փայտանյութի, մետաղի կամ այլ նյութերի սղոցման կամ կտրատման համար։ Փայտանյութի սղոցման համար, կատարվող աշխատանքից կախված, օգտագործում են ձեռքի սղոցներ, լայնակի և օղակավոր (լայնակի սղոցման համար), աղեղնավոր (երկայնակի և կորագիծ սղոցման համար), ձեռնասղոցներ և նրբասղոցներ (հյուսնատաղձագործական աշխատանքների համար)։ Անտառանյութի արդյունաբերական մշակման դեպքում կիրառվում են մեխանիկական հաղորդակով (բենզինային կամ էլեկտրական շարժիչից) Ս–ներ։ Մետաղե խողովակների, տեսակավոր գլանվածքի կտրատման, վերնուկի կտրման, թերթերից նախապատրաստուկներ ձևելու համար ծառայում են հետևյալ Ս–ները․ սկավառակավոր՝ այդ թվում շփման և հղկանյութային (կտրումը պտտվող սկավառակով) Ս–ներ, ձեռնասղոցներ (կտրումը ձեռնասղոցային սղոցաթերթով), ժապավենային Ս–ներ (կտրումը անվերջ ճկուն պողպատե ատամնավոր սղոցաթերթով)։ Կիրառվում են նաև հաղորդակով ձեռքի Ս–ներ։ Տաքացված նախապատրաստուկների կտրման համար օգտագործում են այնպիսի սղոցներ, որոնց սկավառակը պտտվում է մեծ հաճախականությամբ։ Քար կտրող Ս–ի մասին տես Քարհատ մեքենա հոդվածում։

ՍՂՈՑՈՂՆԵՐ, թաղանթաթևավոր միջատների կարգի նստափորների ենթակարգի մի քանի ընտանիքների հավաքական անվանումը։ Հայտնի է Ս–ի 5 հզ․ (ՍՍՀՄ–ում՝ 1500, ՀՍՍՀ–ում՝ մոտ 300) տեսակ՝ տարածված հիմնականում անտառային շրջաններում։ Բերանային ապարատը կրծող տիպի Է։ Ձվադիրը սղոցաձև կամ ասեղնաձև Է, փորի մեջ թաքնված կամ դուրս ցցված։ Էգերը սովորաբար ձվադրում են բույսերի փափուկ հյուսվածքներում՝ նախապես ձվադիրով սղոցելով դրանք (այստեղից՝ անվանումը)։ Թրթուրները որդանման են, ունեն 3 զույգ կրծքային (իսկական) և 6–8 զույգ փորային (կեղծ) ոտքեր։ Որոշ տեսակներ ոտքեր չունեն։ Տարեկան տալիս են հիմնականում մեկ (որոշ տեսակներ՝ երկու և ավելի) սերունդ։ Ս–ի թրթուրները և հասուն միջատների մեծամասնությունը բուսակեր են (կան նաև գիշատիչներ)։ Ս․ բույսերի վնասատուներ են։ Շատ տեսակներ, հաճախ զանգվածաբար բազմանալով, զգալի վնաս են հասցնում դեկորատիվ (վարդենու, մասրենու ցողունային, վարդենու շիվերի Ս․ ևն), անտառային (սոճու, բարդու, կեչու Ս․ ևն), հացահատիկային (հացահատիկի սև, հացահատիկի սովորական Ս․ ևն) կուլտուրաներին, պտղատու ծառերին (բալենու լորձնոտ, տանձենու, խնձորենու Ս․ ևն) ոլ թփերին։

ՍՂՈՑՈՒՄ, 1․ Ս․ փայտամշակման մեջ, սղոցներով հաջորդական կտրատման պրոցես՝ ծառաբներից փայտանյութի կլոր տեսականի (գերաններ, կոճղեր), գերաններից՝ սղոցանյութ սղոցանյու–