Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/455

Այս էջը սրբագրված է

հ․ 1, Անթիլիաս, 1951։ Գալստյան Ա․ Դ․, Սմբատ Սպարապետ, Ե․, 1961։ Ի․ Թորոսյան ՍՄԲԱՏ ՍՊԱՐԱՊԵՏԻ ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔ, հայ իրավունքի հուշարձան, կազմել է Սմբատ Սպարապետը 1265-ին՝ Կիլիկիայի հայկ․ պետության հասարակական հարաբերությունները կարգավորելու համար։ Թեև հայկ․ թագավորության մեջ մինչ այդ գործում էին Մխիթար Գոշի դատաստանագիրքն ու *Անտիոքի ասիզները>, սակայն չէին բավարարում պետության իրավական գործունեության պահանջները․ Մխիթար Գոշի դատաստանագրքի կազմումից հետո անցած ժամանակահատվածում (շուրջ 80 տարի) փոխվել էին ավատատիրական հարաբերությունները։ Բացի այդ, կիլիկյան հայերենի և այդ դատաստանագրքի լեզվի միջև առաջացած մեծ տարբերության պատճառով, այն դարձել էր անհասկանալի։ Սահմանափակ էին կիրառվում նաև ասիզները, հիմնականում՝ սյուզերեն–վասալ տնտ․ հարաբերությունները կարգավորելու համար, որոնք Մխիթար Գոշի դատաստանագրքում սակավ են կիրառվել։

Աղբյուրագիտական տեսակետից Ս․ Ս․ դ․ Մխիթար Գոշի դատաստանագիրքն է՝ Կիլիկիայի պայմաններին համապատասխան փոփոխված, կրճատված և գրաբարից կիլիկյան աշխարհաբարի թարգմանված։ Դատաստանագրքում հոդվածները, թեև ոչ խստագույն հետևողականությամբ, դասակարգվել են իրավահարաբերությունների խմբավորման կամ առարկայական կարգավորման սկզբունքով։

Ս․ Ս․ դ․ արտահայտում է Կիլիկիայի հասարակության տիրապետող դասակարգի կամքը, ամրապնդում գոյություն ունեցող հասարակական պետ․ կարգը։ Արդարության ըմբռնումը, որ ելակետային է դատաստանագրքի համար, զուտ ավատատիրական է (արդար է, որ շինականը պարոնին տա եկամտի մեկ հինգերորդը, շաբաթը մեկ օր աշխատի նրա համար ևն)։ Սմբատ Սպարապետի ժամանակ դարաշրջանի պատկերը պայմանավորված էր ավատատեր–ավատատեր և ավատատեր–շինական իրական հարաբերություններով։ Մի դեպքում գործում էր «սահման քաջաց զեն իւրեանք» սկզբունքը, մյուս դեպքում՝ ավատական ինքնիրավչության անզուսպ քմայքը։

Ս․ Ս․ դ–ի իրավաքաղ․ արժեքն ու պատմաճանաչողական նշանակությունն այն է, որ հաստատում է օրինականություն ընդդեմ կամայականության, հաշվի առնելով, որ ուժեղ կենտրոնացված թագավորական իշխանության պահպանումը հնարավոր է միայն օրինականության պահպանմամբ՝ գտնելով, որ թշնամիներով շրջապատված երկրի արտաքին անվտանգությունն ու քաղ․ գոյությունը հնարավոր է ապահովել միայն պետ․ իշխանության հզորությամբ։

Դատաստանագրքի առաջին բաժինը անվերնագիր է։ Սմբատ Սպարապետը գրում է, որ առաջաբանը նվիրված է թագավորների դատարանին ու իրավունքին, ապա՝ զորավարներին, հոգևորականներին, աշխարհականներին ու ամուսիններին։ Հաջորդ բաժիններն են․ ժառանգություն հայրենյաց (հոդվածներ 118–120), իրավունք ծնողաց և այլոց (հոդվածներ 121 – 124), գրավի և ինչքի իրավունք (հոդվածներ 125–131), վաճառականական իրավունք (հոդվածներ 132–143), կտակի իրավունք (հոդվածներ 144–145), ստրկատիրության իրավունք (հոդվածներ 146–149), վնասի հատուցման իրավունք (հոդվածներ 150–202)։ Դատաստանա գրքում նախատեսված հանցակազմերն են՝ դավաճանությունը, լրտեսությունը, սպանությունը, գողությունը, մարմնական վնասվածքների պատճառումը, անարգումը, գերեզմանահանությունը, բռնաբարությունը, սրբապղծությունը ևն։ Դատաստանագիրքը զանազանում է մեղքի ձևերը՝ դիտավորություն, անզգուշություն։ Դիտավորության դեպքում պատիժը անհամեմատ խիստ է։ Նախատեսված պատիժներն են՝ մահապատիժը, աքսորը (արտաքսումը), մարմնական պատիժները, տուգանքը։ Պատժատեսակն ու պատժաչափը տարբերվում են ըստ սոցիալ․ ու կրոն, պատկանելության։ Ս․ Ս․ դ․ բովանդակությամբ ու առաջադեմ գաղափարներով առաջնակարգ տեղ է գրավում միջնադարյան իրավունքի հուշարձանների շարքում։

Հայտնի է Ս․ Ս․ դ–ի ձեռագրի երկու օրինակ (պահվում են Վենետիկի Մխիթարյանների գրադարանում և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում՝ ձեռագիր № 487)։ Առաջին անգամ հայերեն հրատարակվել է 1918-ին (Ա․ Ղլտճյանի աշխատասիրությամբ)։ Ս․ Ս․ դ․ թարգմանվել է ռուսերեն (1958, Ա․ Գ․ Գալստյանի աշխատասիրությամբ) և գերմաներեն (1905, Յո․ Կարստի աշխատասիրությամբ)։ Տես նաև Կիլիկյան Հայաստան հոդվածի Իրավագիտություն բաժինը։

ՍՄԲԱՏ ՕՐԲԵԼՅԱՆ (ծն․ թ․ անհտ․–1273), հայ իշխան, քաղ․ գործիչ։ Սյունիքի Օրբեչյանների տոհմից, պատմիչ Ստեփանոս Օրբեչյանի հորեղբայրը։ Ավագ եղբոր՝ էլիկումի մահից հետո, շուրջ երկու տասնամյակ գլխավորել է Սյունիքի Օրբելյանների իշխանական տունը։ Պայքարել է Հս–Արլ․ Հայաստանում Օրբելյանների քաղ․ առաջնության հաստատման համար։ Այդ նպատակով երկու անգամ մեկնել է մոնղ․ մեծ խաների մայրաքաղաք Կարակորում, իր տիրույթներում ստացել ինջուի՝ մոնղ․ խաներին անմիջականորեն հարկ վճարելու առանձնաշնորհ իրավունք, ազատվել Զաքարյանների և վրաց թագավորի գերիշխանությունից։ Ս․ Օ․ ռազմ, ուժով գրավել է Որոտան-Ծղուկ գավառը (մինչև Բորոտն ու Բղեն), Եղեգիսը, Վայոց Զորը, Փողահանսը, Ուրծը, Վեդին՝ իր ձորով (մինչև Երևան ու Կոտայք), Գեղարքունիքի զգալի մասը։ ժամանակակիցները Ս․ Օ–ին հորջորջել են «իշխանաց իշխան», «արքայաշուք իշխան», «արքա», հավանաբար նկատի ունենալով ձեռք բերած ներքին ինքնավարությունը։ Թաղվել է Ամաղու Նորավանքում, Օրբելյանների տոհմական գերեզմանատանը:

ՍՄԲԱՏԱԲԵՐԴ, Ցախացքարի բերդ, X–XI դդ․ պաշտպանական համալիր Եղեգնաձորի շրջանի Եղեգիս գյուղից արլ․։ Ունի բարձր ու լայն (2–3 մ) բրգավոր պարիսպներ (շարված բազալտի սեպաձև խոշոր քարերով և կրաշաղախով), պաշտպանված է Արտաբունի և Եղեգիսի խոր ձորերով։ Երեք մուտքերից հս․ (գլխավորը) և արլ․ սրբատաշ բազալտից կառուցված թաղածածկ սրահներ են, տանիքին պահակատներով և դիտանոցներով։ Ամրոցը պատով բաժանվում է երկու՝ հս․ և հվ․ մասի, որոնցում պահպանվել են միջնաբերդի, բնակելի շենքերի, ջրավազանների ավերակներ։ Ջուրը բերվել է Ցախացքարի վանքի մոտի աղբյուրներից՝ ջրմուղով։

ՍՄԲԱՏՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, հիմնադրվել է 1872-ին, խարբերդում, <Մմբատյան հոգեսեր ընկերության» ջանքերով։ Անհրաժեշտ գրենական պիտույքներ և դասագրքեր ստացվել են Կ․ Պոլսից։ Դասավանդվել են քերականություն, տրամաբանություն հայոց պատմություն, քաղաքավարության կանոններ, հայ․, ֆրանս․, թուրք․։ Վարժարանը վերելք է ապրել Պ․ Ադամյանի տեսչության շրջանում։ 1877–78 թթ․ ռուս–թուրք․ պատերազմի ժամանակ ուժեղացել են ռեպրեսիաները, Պ․ Ադամյանը ձերբակալվել է, վարժարանը՝ փակվել։ 1895-ի ջարդերից հետո այն վերաբացվել է և փւրծել իբրև իգական ճեմարան «Նոր Մմբպտյան ընկերության» (1908) տնօրինությամբ։ Ս․ վ–ում դասավանդել են Ա․ Այվազյանը, Բ․ Թաթարյանը, Միքայել վարժապետը, սաներից են՝ Հ․ Թլկատինցին, Ա․ Պտտիկյանը և ուրիշներ։ Վարժարանը գործել է մինչև 1915-ը։


ՍՄԲԱՏՅԱՆՑ Մեսրոպ Աբրահամի (Տեր-Կարյապետյան–Սմբատյանց Գրիգոր) (10․3․1833, գ․ Փորադաշտ, Նախիջևանի