Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/456

Այս էջը սրբագրված է

գավառ –9․2․ 1911, Երուսաղեմ), հայ բանասեր–պատմաբան, եկեղեց․ գործիչ։ 1847–50-ին սովորել է էջմիածնի ժառանգավորաց դպրոցում։ 1865-ին շրջել է Ատրպատականի հայաբնակ գյուղերը և գրի առել դրանց վիճակը։ 1866-ին, դաոնալով Տաթեի վանքի վանահայր, կազմել է պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» երկի անվանացանկը, վանքում պահվող գրչագրերի ձեռագրացուցակը և վանահայրեր համառոտ գավազանագիրքը։ Նախիջևանի թեմի փոխանորդ եղած ժամանակ (1967) կազմել է այդ գավառի 88 հայաբնակ գյուղերի ցուցակը։ 1868-ին կարգվելով Երևանի թեմի փոխանորդ, բարեկարգել 1; տեղի Թեմական դպրոցը։ 1872-ին ձեռնսդրվել է եպիսկոպոս, 1888-ին ստացել արքեպիսկոպոսի աստիճան։ 1870–87-ին եղել է էջմիածնի սինոդի անդամ։ 1886-ին վարել է Գևորգյան ճեմարանի վերաոեսչի, 1887–95-ին՝ Շամախիի, Բաքվի և Անդկասպյան թեմի առաջնորդի, 1895-ին՝ Ամենայն Հայոց կաթողիկոսության տեղապահի պաշտոնները։ Երնջակի ՝Ս․ Կարապետ վանքի վանահայր եղած տարիներին (1897–1907) գրել է «Նկարագիր Սուրբ Կարապետի վանից Երնջա յայ և շրջակայից նորա» (1904) աշխատությունը։

Ս․ Հայաստանի տարբեր վայրերից (Արմավիր, Ցոլակերտ, Երվանդակերտ, էլառ, Փանիկ, Շահրիար ևն) հավաքել է ու]ւարտ․ մի քանի տասնյակ արձանագրություններ, նմանահանել և հրապարակել «ճռսքաղ», «Համբավաբեր Ռուսիո», «Բազմավեպ», էջմիածնի «Արարատ» ևն պարբերոկաններում։ Հետագայում Ս․ ուրարտ․ Արձանագրությունների իր հայտնաբերումներն ամփոփել է «Բևեռաձև արձանագրո թիւնք Արարատեան նահանգի, 1862–191)» ժողովածուում (Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ JNT* 4578)։ 1895-ին այն թարգմանվել և հրատարակվել է ռույս․։ Ս․ ընտրվել է Մոսկվայի կայսերական հնա– գիո․ ըՆկնրությա՜Ա անդամ (1892)*․ Արժեքավոր են նաև Ս–ի պաամաաեղագոական բնույթի գործերը, որոնք առատ նրււթ են պարունակում նրա նկարագրած բնակավայրերի վիճակի, պատմության, աշխարհագրության, ազգագրության, եկեղեցիների, վանքերի, մատուռների, արձանագրությունների և ձեռագիր հիշատակարանների վերաբերյալ։ Կազմել է 1800-ից մինչև իր օրերն ընդգրկող «ժամանակագրութիւն», որն անտիպ է։

ՍՄԲՈՒԼ, տես Փեւորախուո՝․ ՍՄԲՈՒԿ (Solanum melongena), բադրիջան, մորմազգիների ընտանիքի բազմամյա բույս։ Ցողունը կանգուն է, թավոտ, բարձրությունը՝ մինչև 100 աէ և ււվելի։ Տերևները խոշոր են, պարզ, հերթադիր, կոթունավոր, թավոտ, ձվաձևից մինչև լայն նշտարաձև։ Ծաղիկները մանուշակագույն են, մեկական կամ հավաքված ողկույզներում։ Պտուղը հատապտուղ 1;, կլորավուն, տանձաձև, գլանաձև, մանգաղաձև ևն, բաց մանուշակագույնից մուգ մանուշակագույն։ Զանգվածը՝ 40–1000 գ։ Ա․ ջերմա–և խոնավասեր բույս է, պահանջկոտ սննդանյութերի նկատմամբ։ Պտուղներն օգտագործվում են սննդի մեջ՝ տեխ․ հասունացման փուլում։ Արժեքավոր հումք է սննդի արդյունաբերության համար։ Պտուղը պարունակում է (%-ներով) չոր նյութեր՝ 7–11, շաքարներ՝ 2,7–4, սպի– տակուցներ՝ 0,6–1,4, ճարպեր՝ 0,1–0,4, ինչպես նաև կալցիումի, ֆոսֆորի, երկաթի և այլ աղեր։

Ս․ վայրի վիճակում աճում է Հվ–Արլ․ Ասիայում (Հնդկաստան, Բիրմա)։ Մշակվում է Եվրոպայում, Ասիայում, Հս․ Աֆրիկայում, Հս․ և Կենտր․ Ամերիկայում։ Սմբուկ․ /․ ընդհանուր տեսքը, 2․ ծաղիկը, 3․ պտուղները ՍՍՀՄ–ում՝ Հս․ Կովկասում, Ուկրսփնայում, Մոլդավիայում, Միջին Ասիայի և Անդրկովկասի հանրապետություններում։ Մերձարևադարձային և բարեխառն գոտիներում մշակում են սածիլներով, որպես միամյա բույս։ Սերմերը ջերմատներում և ջերմոցներում ցանում են դաշտ տեղափոխելուց 45–60 օր առաջ։ Բերքատըվությունը՝ 30–40 տ/հա պտուղ, 0,5–1,5 ց/հա սերմ։ ՀՍՍՀ–ում մշակում են Երևանի տեղական, Երևանի–3 սորտերը։

ՍՄԵԼՅԱԿՈՎ ՅարոսլավՎասիլևիչ (1913–1972), ռուս սովետական բանաստեղծ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ 1932-ին հրատարակվել են նրա «Աշխատանք և սեր», «Բանաստեղծություններ» ժողովածուները։ «Կրեմլի եղևնիները» (1948), «Ընտիր բանաստեղծություններ» (1957) ժողովածուները և 1920-ական թթ․ երիտասարդությանը նվիրված «Խիստ սեր» (1956) պոեմը վկայում են Ա–ի հակումը կյանքի սոցիալ–պատմ․ իմաստավորման, բանաստեղծության պարզության ու հստակության նկատմամբ։ Ուշ շրջանի գործերում հնչում է սերունդների ժառանգորդության, կոմերիտական ավանդույթների թեման («Խոսակցություն գլխավորի մասին», 1959, «Ռուսաստանի օրը», 1967, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1967, «Դեկտեմբեր», 1970, ժող․, «Երիտասարդները», 1968, պոեմ ևն)։ Պարգևատրվել է 3 շքանշանով։

«ՍՄԵՆԱ» («Смена», «Հերթափոխ»), գրական–գեղարվեստական, հասարակականքաղ․ պատկերազարդ երիտասարդական հանդես։ ՀամԼԿԵՄ Կենտկոմի հրատարակություն։ Լույս է տեսնում 1924-ից, Մոսկվայում։ Տպագրում է գրական և հրապարակախոսական ստեղծագործություններ, նյութեր սովետական և արտասահմանի երիտասարդության առօրյայի մասին, երիտասարդ գրողների գործեր։ Ներկայացնում է նմուշներ սովետական բազմազգ գրականությունից։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով (1974)։

ՍՄԵՆԱՎԵՒԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ռուս, բուրժ․ մտավորականության (գլխավորապես վտարանդի) հասարակական–քաղ․ հոսանք XX դ․ 20-ական թթ․, որն արտահայտել է Ռուսաստանում նոր (նէպական) բուրժուազիայի գաղափարները։ «Ս․» տերմինն առաջացել է «Սմենա վեխ» («Смена вех») ժողովածուի անվանումից, որ հրատարակել են մի խումբ կադետ և օկտյաբրիստ գործիչներ (Ն․ Վ․ Ուստրյալով, Ցու․ Վ․ Կլյուչնիկով, Ս․ Ս․ Լուկյանով և ուր․) 1921-ին, Պրագայում սմենավեպականները 1920-ական թթ․ 1-ին կեսին ունեցել են շուրջ 10 հրատարակություն։ Ս–յան գաղափարախոսները հույս ունեին, որ նէպի (տես Նոր տնտեսական քաղաքականություն) պայմաններում սովետական իշխանությունը կվերասերվի։ Լենինը, կոմունիստական կուսակցությունը մերկացրին Ս–յան դասակարգային էությունը։ ՍՍՀՄ–ում սոցիալիզմի հաղթանակը Ս–յանը գրկեց սոցիալ․ հենարանից։

ՍՄԵՏԱՆԱ (Smetana) Բեդրժիխ (2․3․1824, Լիտոմիշլ–12․5․1884, Պրագա), չեխ կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար, երաժշտական–հասարակական գործիչ։ Սովորել ԷՊրագայում Ցո․ Պրոկշի մոտ։ Մանկուց ծանոթացել է «բուդիտելների» (չեխ․ ազգ․ շարժման՝ «չեխական վերածննդի» գործիչներ) գաղափարներին։ 1847-ից համերգներ է տվել իբրև դաշնակահար (շուրշ 20 տարի)։ 1849-ին Պրագայում հիմնադրել է սեփական երաժշտ․ դպրոցը, ուր և ղասավանդել է։ 1856–61-ին ապրել է Գյոտեբորգում, համերգներ տվել, ստեղծել «Ռիչարդ III» (1858), «Վալենշտայնի ճամբարը» (1859) և «Հակոն Ցառլ» (1861) սիմֆոնիկ պոեմները։ 1862-ից Պրագայում հանդես է եկել որպես դիրիժոր, խմբավար, դաշնակահար և երաժշտ․ քննադատ, դասավանդել է, կազմակերպել երաժշտա–լուսավորչական միջոցառումներ, ղեկավարել «Ումելեցկա բեսեդա» արտիստական ակումբի երաժշտ․ մասնաճյուղը։ 1866–74-ին Պրագայի օպերային «ժամանակավոր թատրոնի» դիրիժոր էր․ բեմադրել է արևմտաեվրոպ․, ռուս․, չեխ կոմպոզիտորների և իր օպերաները։ Գրել է 9 օպերա, այդ թվում՝ պատմահայրենասիրական «Բրանդենբուրգցիները Չեխիայում» (1863), կոմիկական «Վաճառված հարսնացուն» (1866), հերոսական–ողբերգական «Դալիբոր» (1867), էպիկական «Լիբուշե» (1872)։ Լսողությունը կորցնելու պատճառով, 1874-ին թողել է դիրիժորի աշխատանքը, բնակվել Պրագայի մոտ Ցաբկենիցե գյուղում, որտեղ գրել է իր լավագույն սիմֆոնիկ գործը՝ «Իմ հայրենիքը» (1874–79) ցիկլը, կազմված 6 ծրա–